Օրվա լրահոսը

«Չեմ կիսում Գառնիկ Իսագուլյանի հարցադրումները». Միքայել Մելքումյան

«Ես միակ մարդն եմ, որ Ծառուկյանի հետ կապված շահ չեմ ունեցել: Այսօր Ծառուկյանը մենակ է, իր կողքին այսօր մարդ չկա»,- փետրվարի 12-ին հաջորդած հայտնի իրադարձություններից հետո այսպիսի հայտարարություն էր արել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա ասել էր, որ ամենածանր պահին Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակ էր գրում Սերժ Սարգսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես տարածքում չէր

Հայկական բանակի արհեստավարժությունն ու մասնագիտական հմտությունները ներկայացնող ցուցադրական ելույթներ

Մարտի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակները՝ կազմակերպության ղեկավար Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Հայաստանում ու Արցախում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի շնորհիվ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը յուրօրինակ կամուրջ է դարձել Մայր Հայրենիքի և Սփյուռքի միջև: Այդ կամուրջի առավել սերտացմանն էլ նվիրված էր ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպված հանդիսավոր ընդունելությունը, որն մասնակցում

Հայաստանի կառավարությունը պարտվել է Եվրադատարանում. Ա1+

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր երեք հայցով որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայցերից մեկը ներկայացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ Լեւոն Գուլյանի մահվան տարելիցի առիթով սգո երթի թույլտվություն չստանալու համար։ Կոմիտեն ֆինանսական պահանջ չէր ներկայացրել։ Հիշեցնենք, որ 2007 թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանի դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության շենքի բակում,երբ նա հրավիրվել էր

Սերգեյ Նարիշկինը հույս է հայտնել, որ Հայաստանն իր ներդրումը կունենա ԵԱՏՄ կայացման եւ զարգացման գործում

Մարտի 31-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկումը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ եւ պատգամավորներ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ պրակտիկ գնահատականները ստեղծում են տնտեսական

Հայկական երաժշտության երեկո Բուխարեստում

Մարտի 26-ին Բուխարեստի ռադիոտան դահլիճում կայացավ «Գյուրջիև» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգը, որը կազմակերպվել էր «Օկտավա» ասոցիացիայի ջանքերով և Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Համերգին ներկա էին տասնյակ երկրների դեսպաններ և դիվանագետներ, Ռումինիայի կառավարության, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ: Լևոն Էսքենյանի գեղարվեստական ղեկավարությամբ «Գյուրջիև» նվագախումբը հայկական ազգային նվագարանների կատարմամբ ներկայացրեց Կոմիտասի և Գուրջիևի ստեղծագործությունները «Music of I.

ՀԲ. «Հայաստանի տնտեսական աճը հնարավոր է 0,8% լինի» (Տեսանյութ) 

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները ՀԲ-ն վերանայել է, փոքր դրական միտումն էլ կարող է բացասական դառնալ

Թեւոսիկի եղբոր սպանության գործով դատախազը չէր եկել նիստի 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին անհայտ մնաց, թե ինչու դատախազը՝ Արմեն Փանոսյանը նիստին չէր ներկայացել: Դատարանում էին պաշտպան Հեկտոր Սարդարյանը, տուժողների ներկայացուցիչներ Երեմ Սարգսյանն ու Թադեւոս Ալեքսանյանը, եւ հինգ վկաները: Դատական նիստը նշանակվեց ապրիլի 15-ին: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա կազմակերպել և օժանդակել է

ՀԲ-ն Հայաստանի էներգետիկ ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր է մշակելու (Տեսանյութ) 

Համաշխարհային բանկն ուսումնասիրում է մեր երկրի էներգետիկ համակարգի խնդիրներն ու պարտքերը

Հայտարարություն. Հրավիրում ենք Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը

Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագաների հայտարարությունը 1. Մենք, ֆրանսերենը, որպես ընդհանուր լեզու գործածող պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներս, 2015թ. մարտի 31-ի Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի սեկցիաների նախագաների համաժողովում հավաքվելով՝ 2. Հաստատելով մեր պարտավորությունները ի շահ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, Ֆրանկոֆոնիայի տարածքում անվտանգության և դրա համաշխարհային արժեքների, 3. Քաջալերելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին

Աշոտ Փիլիպոսյան. «Հայաստանի դատական համակարգից ավելորդ է արդարություն պահանջել»

Աշոտ Փիլիպոսյանին ծեծող Պարգեւ Մանուկյանին տուգանել 80 հազար դրամով

Աննախադեպ համագործակցություն 6 ՀԿ-ների միջև` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի (տեսանյութ)

«Ինչպես գիտենք այս տարի ամբողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում և Սփյուռքում նշում է Ցեղասպանության 100 ամյակը: Այդ առիթով կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ համերգներ ու գիտաժողովներ: Մտածեցինք նաև գործնական մի բան անել հարգելու համար Ցեղասպանության զոհերի հիշատակը»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը: Գործնական քայլը միտված էր մի ամբողջ

Տերյան 23-ի բնակիչ. «Գործարարը կառուցեց 14 հարկանի շենք, իրեն ազատեց հարկերից՝ շենքի երեք հարկը տալով Գագիկ Խաչատրյանին»

Բողոքում են Տերյան 23-ի բնակիչները՝ եթե կառուցապատողների համար դա տարածք է, ապա մեզ համար՝ հայրենիք

Զինվոր Հայկազ Բարսեղյանի սպանության գործով պաշտպանը բողոք է բերել

Եվս երկու ամսով երկարացվել է կուրսանտ Մեսրոպ Ազարյանի խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը։ Կուրսանտի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ «Լեւգրուպ» իրավաբանական գրասենյակից) Թադեւոս Ալեքսանյանը Aravot.am-ին ասաց, որ բողոք է բերել Վերաքննիչ դատարան. «Չկան փաստական տվյալներ, որ իմ պաշտպանյալն առնչություն ունի սպանության հետ»: Վերաքննիչ դատարանում բողոքի օրը նշանակված չէ։ Հիշեցնենք, որ Մովսես Ազարյանը, Գնել Թեւոսյանը եւ Վաչե

«Արտավազդի» մրցանակակիր Լուիզա Ներսիսյան. «Մրցանակը ոչինչ չի տալիս դերասանին»

Այս տարի «Արտավազդ-2015» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն դերասանուհի ճանաչվածներից մեկը Լուիզա Ներսիսյանն էր («Ամնեզիա»): Վերջինս մրցանակը ստանալիս հումորով ասել էր, որ իր եւ ժյուրիի անդամների կարծիքները համընկել են: Aravot.am-ը Լուիզա Ներսիսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում կուլիսային խոսակցություններին, որ իրենից արժանավորներ էլ կային, սակայն «Արտավազդը» ինչ-ինչ պատճառներով իրեն տրվեց: «Ես նորմալ եմ վերաբերվում նման խոսակցություններին, բնականաբար

Դոլարի գինը՝ 472.25 դրամ

Մարտի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 471.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 472.25 դրամ:   NASDAQ OMX Armenia

ՀԲ-ն 52 մլն դոլար վարկ է տալիս Հայաստանին` էլեկտրահաղորդման ցանցի բարելավման համար

Վարկով պետք է հիմնանորոգվեն Երեւանի ՋԷԿ-ն ու Աշնակի ենթակայանը

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը թիրախ ընտրել Նուշիկյանին, Աղաբաբյանին ու Հակոբ Հակոբյանին

Վերջին օրերին իշխանությունները սկսել են հարկային ստուգումներ անել եւ նույնիսկ տուգանքներ կիրառել ՀՀԿ-ականների ընկերություններում: Մասնավորապես, ստուգումներ են եղել Աշոտ Աղաբաբյանի, Հակոբ Հակոբյանի բիզնեսներում, այժմ ստուգվում է նաեւ Գարեգին Նուշիկյանի ընկերությունը: Մեր հարցին՝ ինչո՞ւ են հենց նրանք հայտնվել թիրախում, նրանք ՀՀԿ-ի համար այլեւս յուրայի՞ն չեն՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսպես բացատրեց. «Նուշիկյանի պարագայում ինձ

Վահան Բաբայանը՝ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 31-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: Հանձնաժողովի որոշմամբ՝ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ՝ ապրիլի 17-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ: Քննարկվել է նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալի հրաժարականի եւ նոր տեղակալի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Վահե Էնֆիաջյանին այսուհետ կփոխարինի Վահան Բաբայանը: Ազգային ժողովի մամուլի հաղորդագրություն  

Միքայել Մելքումյան. «Այնպես չի, որ սուպեր լիդերը խանգարում է»

Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ «սուպեր լիդերների» այս համակարգը պետք է փոխել: Aravot.am-ի այս հարցին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Չէ, այնպես չի, որ սուպեր լիդերը խանգարում է: Օրինակ հիմա ո՞ւր է լիդեր: Չկա, չէ՞»: Մեր դիտարկման ը, որ Գագիկ Ծառուկյանն էր կուսակցության լիդերը՝ Միքայել Մելքումյանն ընդհատեց. «Դե թող հիմա առաջանա, ինչի՞ չի առաջանում:

ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահի հայտարարությունը՝ Ադրբեջանի դատապարտյալ քաղաքացիներին պահելու պայմանների մասին

2015 թվականի մարտի 31-ին  ԼՂՀ «Հելսինկյան  նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահ, մարդու իրավունքների և աշխարհի բնագավառում միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և ԼՂՀ «Հելսինկյան  նախաձեռնություն-92» կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանը այցելեցին ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության  մեկուսարանում պահվող  Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և Շախբազ Գուլիեվին՝ դատապարտված  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու սպանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Քարվաճառի

«Գյուղացին ինքը պետք է որոշի, թե ցանկանում է, արդյոք, համայնքների խոշորացման ծրագրի գործարկումը, թե՝ ոչ»

ՏԿԱԻ նախարարը հանդիպել է Սյունիքի մարզի բնակիչների հետ. քննարկվել է համայնքների խոշորացման ծրագիրը Մարտի 31-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Այցի նպատակն է հանդիպել համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի 8 համայնքների բնակիչների հետ: Նախարարը Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ արդեն հանդիպել է Սյունիքի մարզի Հարժիս, Շինուհայր, Խոտ համայնքների բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում բնակիչները

«Եթե անհրաժեշտություն լինի, մեր նախագահը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ», Վահրամ Բաղդասարյան

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ տարակուսանք էր հայտնել, թե ինչու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին չեն հրավիրել Աստանա, որտեղ շատ կարեւոր հարցեր են քննարկել: Նրա դիտարկմամբ՝ «Եթե դու չես գնում, չես մասնակցում, ո՞նց ես դու ներկայացնում քո երկրի շահը: Ես համոզված եմ, որ իրեն իրականում չեն հրավիրել: Կարող է հրավիրեն ֆուրշետի մասնակցելու, բայց

Անգամ ձյունն էր սև, և արգանդում խփոց չկար (պատմվածք)

Կախականջը նման գարուն չէր հիշում: Պատահել էր՝ ցուրտը վրա տա, նոր պտկած ծառերին, կանաչին ձյուն նստի, ջրափոսերը պուզ բռնեն, բայց նման բան՝ չէ, չէր մտաբերում: Գալիս էր ու գալիս, թափվում էր անկանգ, անտես, ասես, ոչ ձնհալ էր եղել, ոչ առուների խոխոջ, թափվում էր՝ հաշվի չառնելով, որ Կախականջը դեռ մեկ ամիս առաջ, բնության ձայնին հլու, Պոչիկ

«Տարել Ավետիսյանների ընտանիքին մատնացույց են արել»

Aravot.am-ի հետ զրույցում սպանված Ավետիսյանների տանտիկնոջ՝ Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն ասաց, թեև իր հարազատների սպանության բացահայտման մասին իրենք ճիշտ այնքան տեղեկություն ունեն, որքան հասարակությունը, սակայն շատ գոհ են ստեղծված փաստաբանական խմբից: «Հրաշալի փաստաբաններ են, ամեն մանրուք մեզ տեղեկացնում են, ամեն ինչ անում են սպանության բացահայտման համար»,- ասաց Ռիտա Պետրոսյանը: Նախօրեին Գյումրի այցելած ՌԴ պատգամավորական

ԵՄ ծրագրերից ԿԳՆ-ն ակնկալում է փորձագիտական հիմնավոր եզրակացություններ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել  Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող Էրազմուս+  ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչների  հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ նոր Էրազմուս+  նախագծին, մասնավորապես հայկական բուհերի մասնակցությամբ իրականցվող  ծրագրերը: Շեշտելով, որ ԵՄ ծրագրերը Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը խթանելու և ֆինանսական իրավիճակը բարելավելու արդյունավետ գործիք են հանդիսանում,  նախարարը կարևորել

Ստեփան Դանիելյանը գործարք է առաջարկում Սերժ Սարգսյանին

«Ամենամեծ մարտահրավերն այն է, որ սահմանադրական փոփոխությունները կատարվում են վերարտադրության համար»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական բարեփոխումների գործընթացը քաղաքացիական հասարակության դիտանկյունից» թեմայով քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը: Նա նկատեց, թե սխալ թեզ է, որ խորհրդարանական համակարգն ավելի ժողովրդավարական է, քան նախագահականը. «Եթե նման բան լիներ, ապա Հյուսիսային Կորեան ավելի ժողովրդավար կլիներ, քան

Արմեն Ռուստամյանի պատասխան բաց նամակը Անդրիաս Ղուկասյանին

Հարգելի պարոն Ղուկասյան, Գնահատելով Ձեր անկեղծ ցանկությունը՝ ստանալ պարզաբանումներ ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններում ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Աղաբեկյանի՝ որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու օրինականության հարցի վերաբերյալ, հարկ եմ համարում պատասխանել Ձեզ՝ պահպանելով Ձեր նախընտրած հրապարակային գործելաոճը. 1. ՀՅԴ-ն մշտապես հանդես է եկել սահմանադրական կարգը պահպանելու և այն իրականություն դարձնելու հետևողականությամբ, հետևաբար գնահատելի

Գեւորգ Սաֆարյանը ՀՀ ոստիկանությունից պահանջում է անհապաղ հետ վերադարձնել բարձրախոսները

2013 թվականի hոկտեմբերի 30-ին Կառավարության շենքի մոտից բերման եմ ենթարկվել ես՝ ՀՀ քաղաքացի Գևորգ Սաֆարյանս։ Բերման ենթարկելու ժամանակ ապօրինաբար առգրավվել է ինձ պատկանող բարձրախոսը: Մանրամասները՝ տեսանյութում 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Հանրապետության հրապարակից ինձ բերման ենթարկելիս ևս առանց որևէ իրավական հիմքի առգրավվել է ինձ պատկանող մյուս բարձրախոսը: Մանրամասները՝ տեսանյութում   Այս երկու դեպքում էլ բարձրախոսները մինչ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031