Օրվա լրահոսը

Դանակահարություն Գյումրու Թատերական հրապարակում՝ ոստիկանների քթի տակ (ֆոտոշարք, տեսանյութ)

Այսօր Գյումրու թատերական հրապարակում  «Հիմնադիր խորհրդարանի»   հանրահավաքը  տեղի ունեցավ արտառոց միջադեպերով՝ ուղեկցվեց դանակահարությամբ, ելույթ ունեցողների վրա ձվեր շպրտելով, սադրիչ  կանանցով,  որոնցից մեկին   հանրահավաքի մասնակիցները  անվանեցին «վենետիկյան պոռնիկ»: Հանրահավաքը նշանակված էր ժամը 14.00-ին, սակայն մինչեւ «Հիմնադիր խորհրդարանի»   անդամների ժամանելը Թատերական հրապարակում  հավաքվել էին այն նույն  երիտասարդ սադրիչները, որոնք օրեր առաջ խոչընդոտեցին Ժիրայր Սեֆիլյանի  գլխավորած ավտոերթը դեպի

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 22-ից 28-ն  ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց: ՊԲ առաջապահ

«ԵՏՄ-ն ունի դեռևս չիրացված հսկայական ներուժ». փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Վաչե Գաբրիելյանի համոզմամբ, ԵՏՄ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությունը դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված կանխատեսելի և առավելագույնս փոխշահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ: Այսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ

 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը կներկայանա համերգային ծրագրով

ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ, մայիսի 17- ին, Ժամը 19:00 -ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա Վանաձորի «Հորեվել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը` Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ: Դեռեւս գյուղաքաղաք Ղարաքիլիսայում գործող դուդուկահարների ոչ մեծ խմբերի հիման վրա ձեւավորված  «Հորովել» համույթը կազմավորվել է  1958 թվականին`Ղուկաս Ղուկասյանի

Արման Բոշյան. «Համաձայն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի՝ եթե մարմնավաճառից օգտվել եք, նշանակում է՝ ընտանիք եք»

Արման Բոշյանի կարծիքով՝ «Խտրականության դեմ» օրենքը լայն ճանապարհ է բացում այլասերման քարոզչությանը «Ինձ մոտ տպավորությունը, որ Եվրամիությունը Հայաստանի հետ որեւէ համագործակցության ցանկություն չունի»,- մարտի 28-ին «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Արման Բոշյանը: Նրա խոսքերով՝ այն պահանջները, որ Եվրամիությունը դնում է անընդունելի են ոչ միայն հայ հասարակության կողմից,

Արմեն Ռուստամյանը կոչ է անում չլսել Սեֆիլյանի՝ վարկերը չմարելու կոչերը

«Կոչ եմ անում, որ մեր հայրենակիցները զերծ մնան այդ մոտեցումից, հասկանալի է քաղաքական գործունեությունը, պայքարը, բայց դա ունի իր տեղն ու ժամանակը: Ամենաանհարմար ժամանակն են ընտրել նման հարցեր բարձրացնելու համար, եւ դա վտանգավոր  է, պետք չէ թույլ տալ, որ մեր ձեռքով ուրիշները հարամեն ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացումը, մանավանդ որ ամեն ինչ  արվել է, նաեւ

Դանակահարել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկին

Այսօր Գյումրիում կայացած հանրահավաքի ընթացքում ձվեր նետեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վրա: Նաեւ դանակահարեցին մեկին, որին տեղափոխել են հիվանդանոց: Մանրամասները՝ շուտով

Գյումրին կամաց-կամաց նվիրում են ռուսներին

Երեկ կառավարության որոշմամբ Գյումրու Լալայան փողոցի N173/3 հասցեի կամ որ նույնն է՝  Կազաչի պոստի՝ ցարական ժամանակաշրջանում կառուցված ու ճարտարապետական արժեք ներկայացնող գնդային եկեղեցին՝ իր հարակից հողատարածքով՝ մոտ 1,5 հեկտար, անվարձահատույց օգտագործման է տրամադրվել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը: Նպատակը հոգեւոր կենտրոն կառուցելն է: Ցավն այն է, որ այս տարածքը ռուսներին է հատկացվել առանց գյումրեցիների կարծիքը հաշվի առնելու:

«Չենք կարողանում լիարժեք օգուտները տեսնել ԵՏՄ  համակարգում». Արմեն Ռուստամյան

ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ, ԵՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի համար առաջնահերթ խնդիրները մնում են տնտեսական ու անվտանգության համակարգերի լիարժեք համաձայնեցման ու ինտեգրման գործընթացներում: «Չէ որ տնտեսական ու անվտանգության համակարգերի ապահովման համար որ ԵՏՄ անդամ ենք դառնում՝ նկատի ունենալով, որ մինչեւ այդ բոլորովին այլ գործընթացի մեջ էինք: Պետք է այնպես արվի, որ այս խնդիրները, որոնց վերաբերյալ

Հուշ-երեկո՝ նվիրված երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպությունը Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում կազմակերպել էին «Հույսի ճամփորդ» խորագրով  հուշ-երեկո է՝ նվիրված  պետական,  քաղաքական գործիչ,  Հայաստանի Հանրապետության երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցին: Հուշ-երեկոյի շրջանակում ներկայացվել է Մեծ մարդու, ազգի ու պետականության նվիրյալի, աննկուն հայրենասերի, կուսակցական սիրելի առաջնորդի, նաև մեր պետության կայացման, ազգային ավանդույթների 

ՀՀԿ-ի կրծքանշանն այլեւս չի՞ փրկում

Իշխանությունը ստիպված է յուրայիններին նեղե՞լ, թե՞ վարչապետն իր խոստումներն է կատարում «Իմ սեփականություն հանդիսացող «Արփա-Սեւան» հիմնարկում, այո, հիմա հարկային համապատասխան մարմինների կողմից տարեկան ստուգումների ձեւով կատարվում են ստուգումներ: Ստուգումները դեռ չեն ավարտվել, դեռ ակտ չի գրվել, որպեսզի իմանանք` ինչքան ակտ կգրվի, ինչքան գումար կկազմի ստուգումների արդյունքում ձեւավորված ակտը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, «Արփա-Սեւան»

Գալուստ Սահակյան. «Աշոտ Նավասարդյանը չթողեց արեւածաղիկից օգտվեմ»

Գալուստ Սահակյանի խոսքերով՝  Աշոտ Նավասարդյանը բարձր արժանապատվություն ուներ «Աշոտ Նավասարդյանը անհատականություն էր, չէր սիրում կեղծիքը, միակ գաղափարախոսությունը Հայաստանի անկախությունն էր, եւ պատահական չէ, որ նա դարձավ Հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ»,- մարտի 28-ին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով՝ Աշոտ Նավասարդյանը առաջիններից մեկն

Կրոնական կառույցների հետեւորդների թիվը Հայաստանում շատանում է

Կրոնական կառույցների հետեւորդների թիվը Հայաստանում գնալով շատանում է: Մոտավորապես 350 հազար հոգի Հայաստանում առաքելական եկեղեցու հետեւորդ չէ: Այս տվյալներն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ներկայացրեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ բանախոսի՝ սա տագնապալի թիվ է: Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը,  կա երեք հազար երիտասարդ, որոնք

«Այստեղ ավելի շատ խոսում է ռուսական կայսերապաշտությունը, քան նրանց պետական քաղաքականությունը»

Քաղաքագետը՝ Ժիրինովսկու արած հայտարարության մասին «Վաղուց հասկացել եմ, որ Ժիրինովսկու հայտարարություններին որեւէ լուրջ նշանակություն պետք չէ տալ, քանի որ դրանք երբեւէ չեն արտահայտել ռուսական պետության պաշտոնական դիրքորոշումը, եւ սովորաբար Ժիրինովսկին աշխատում է հասարակության անհրաժեշտ հետաքրքրությունները բավարարելու ուղղությամբ»,- անդրադառնալով Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ադրբեջանական haqqin.az կայքին տված հարցազրույցին՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ

Ռազմիկ Զոհրաբյան. «Աշոտ Նավասարդյանը ե՛ւ քաղաքական գործիչ էր, ե՛ւ՝ ռազմական»

Ռազմիկ Զոհրաբյանի խոսքերով՝ Աշոտ Նավասարդյանը բոլորի կողմից ընդունված հրամանատար էր «Աշոտ Նավասարդյանը պատանեկան տարիներից պայքարեց Հայաստանի անկախության համար եւ մինչեւ կյանքի վերջին օրերը այդ պայքարի մեջ էր»,- մարտի 28-ին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Նա նշեց, որ պայքարի տարիներին գաղափարները երազանք էին

Սեռով պայմանավորված աբորտ անող բժիշկներին կպատժեն

Պտղի սեռով պայմանավորված աբորտների ահասարսուռ, նույնիսկ ողբերգական հետեւանքների մասին տարիներ շարունակ այնքան բարձրաձայնվեց, որ դրանով վերջապես երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ մտահոգվեցին: Դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերից մեկում ասաց. «Ես որպես վարչապետ եւ որպես 2 աղջիկների հպարտ հայր՝ մտահոգված եմ այն միջավայրով, որտեղ կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր»: Հազարավոր ասածը մեղմ է.

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման Եղեգնաձորի գրասենյակ է այցելել որպես Ոստիկանության ներկայացուցիչը

Քիչ առաջ լուր ստացանք, որ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման Եղեգնաձորի գրասենյակ է այցելել որպես Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի  քրեական հետախուզության բաժանմունքի պետ ներկայացած անձնավորություն, պահանջել է հանել շինության վրա փակցված «100-ամյակը առանց ռեժիմի»  պաստառը՝ պատճառաբանելով, որ քաղաքապետարանից թույլտվություն չկա։ Գրասենյակի աշխատակիցը հորդորել է խոսել գրասենյակի պատասպանատուի հետ, սակայն վերջինս հրաժարվել է։ Տեղեկացնենք, որ գրասենյակը տեղակայված է

Քննիչը կաշառքի գումարը խաբեությամբ հափշտակել է

Վարույթն իրականացնողը դրդել է կատարված հանցագործության համար ազատազրկման ձեւով պատիժ չկրելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար իր միջոցով խոշոր չափերի կաշառք տալ մեղադրանքը դատարանում պաշտպանողին: Հատուկ քննչական ծառայության վարույթում օրերս ավարտվեց ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերի քննիչ Շահեն Հայրապետյանի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախություն կատարելու եւ

«ԵՏՄ-ն ամրապնդում է ազգային ինքիշխանությունը». Վասիլի Լիխաչով

ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Վասիլի Լիխաչովի համոզմամբ, միջազգային հարաբերություններում իրավիճակը արտակարգ չէ: Նա այսօր Աժ-ում հայ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ մի շարք երկրներում միջազգային իրավական նորմերի ու սկզբունքների ընդհարումների ու մարտական գործողությունների ֆոնին ձեւավորվում է մի գործոն, որը պետք է լինի հզոր

Հասմիկ Նավասարդյանը՝ Աշոտ Նավասարդյանի մասին. «Երբ ամուսնուդ հետ գաղափարակից ես լինում, պատասխանատվությունը ավելի բարձր է լինում»

Հասմիկ Նավասարդյանի խոսքերով՝ Աշոտ Նավասարդյանի գործը չի վերջացել Շաբաթ օրը՝ մարտի 28-ին լրացավ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի 65-ամյակը: Եռաբլուր էին այցելել Աշոտ Նավասարդյանի հարազատները, Հանրապետական կուսակցության անդամները եւ նրա գաղափարակիցները: Աշոտ Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, լրագրողներին խոստովանեց, որ չկա մի րոպե, որ ինքն ապրի առանց Աշոտ Նավասարդյանի եւ հաշվետու չլինի իր արածների համար.

Վարույթը հարուցվել է նույն հիմքով, ինչի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ

Մարտի 18-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Անդրանիկ Մարտիրոսյանը ինձ՝ քաղաքացի Նազիկ Ղարիբյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածով, այն է՝ հողազավթում, ենթարկել է վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ 200. 000 ՀՀ դրամի չափով: Զավեշտալի է, որ վարույթը հարուցվել է նույն հիմքով, ինչի վերաբերյալ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ

Աղմկոտ ատենախոսությունը փորձաքննության մեջ է

Իսկ բազմազբաղ հեղինակի անվան շուրջ կրքերը չեն դադարում նաեւ այլ ոլորտներում «Առավոտի» տեղեկություններով՝ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկության գծով փորձագետ Մհեր Բիշարյանից «վերեւներում» դժգոհ են: Թեժ կուլիսային խոսակցությունները չեն դադարում այն մասին, թե միաժամանակ լինելով Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դասախոս եւ ՀՀ

Առաջիկա օրերին սպասվում են հորդառատ տեղումներ

Հայաստանի ողջ տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի անկում կլինի: Այսօր երեկոյան ժամերին տեղումներ կսկսվեն՝ պայմանավորված միջերկրածովյան շրջաններից մոտեցող ցիկլոնային դաշտով:Այս տեղեկություններն այսօր «Հենարան» ակումբում հայտնեց  ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մարտի 30-ից ցիկլոնը հզորանալու է և դառնալու է բավականին ինտենսիվ: Մարտի 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ինտենսիվ հորդառատ տեղումներ,

«Իմ Աստվածը թատրոնն է»

Ասում է «Ձեր Աստվածը փողն է…» ներկայացման բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը Հավատարիմ մնալով խաղացանկում հայ դասական գրողների երկեր ունենալու անհրաժեշտությանը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկում տեղ գտած Պարոնյանի երկու, Շիրվանզադեի՝ երկու, Դեմիրճյանի երեք գործերի կողքին թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը Սունդուկյանի «Խաթաբալայից» հետո (բեմադրիչ՝ Գոհար Հարությունյան), իր բեմադրությամբ անդրադարձավ Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»-ին,

«Օրենքները ներդաշնակեցված չեն, առաջանում են ոչ հավասար պայմաններ». Կարինե Մինասյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում Հայաստանի ներկայացուցիչ Կարինե Մինասյանն այսօր ԱԺ-ում ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն ոլորտներին, որտեղ երկու երկրների խորհրդարանները պետք է համագործակցեն: «Ինչպիսի դերակատարում պետք է ունենան խորհրդարանները, որ մեր երկրները կարողանան ապահովել այն նորմերի իրականացումը, որոնք ուղղակիորեն գործում են

Նույնիսկ Կոմիտասի նկարը չի օգնում հայկական Shadowmatic խաղին տարածում գտնել Հայաստանում

«Triada Studio» ընկերության Shadowmatic 3 դոլար արժողությամբ խաղն այս տարվա հունվար ամսին հայտնվեց iOS բջջային օպերացիոն համակարգի App Store առցանց խանութում: Հրապարակվելուց շատ կարճ ժամանակ անց այն կարողացավ մեծ տարածում գտնել ամբողջ աշխարհում եւ ճանաչվեց հունվար ամսվա լավագույն խաղ: Խաղի մասին հոդվածներ են հրապարակել այնպիսի հանրահայտ թերթեր, ինչպիսին են «The Guardian»-ը, «Times»-ը եւ այլն: Shadowmatic-ը

Մի լուսանկարի պատմություն. Կիեւում պատերազմի շունչը չէր զգացվում

Այս լուսանկարը նկարել եմ 2014թ. հոկտեմբերին՝ Կիեւի կենտրոնում: Այն հումանիտար օգնություն էր ակնկալում Դոնբասի գումարտակի համար: Իսկ ընդհանրապես նման մեքենաների կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի, նրանք օգնություն էին հավաքում Ուկրաինայի արեւելյան շրջանների համար, որտեղ մարտական գործողություններ էին ընթանում, ու ինչի պատճառով, պաշտոնական տվյալներով՝ ավերվել էր 4,5 հազար բնակելի շենք, էներգետիկական ենթակառուցվածքի եւ ջրամատակարարման 4,7 հազար

Հայաստանի ներկայացուցչի օրինախախտությունն ԱԺ-ում

Մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի երրորդ համատեղ նիստը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում Հայաստանի ներկայացուցիչ Կարինե Մինասյանը ելույթ ունեցավ ռուսերեն: Հիշեցնենք, որ «Լեզվի մասին» օրենքի  համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում

Հիմնադիր խորհրդարանը սկսել է հանրահավաքների վերաբերյալ իրազեկումներ ներկայացնել.«Հայկական ժամանակ»

Հիմնադիր Խորհրդարանն արդեն սկսել է հանրահավաքներ իրականացնելու իրազեկումներ ներկայացնել Երեւանի քաղաքապետարան: Ավելի վաղ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, որ դրանք շուրջօրյա են լինելու: ՀԽ խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ արդեն իսկ մի քանի դիմումներ են ներկայացրել՝ ապրիլի 20, 21, 22, 23, 24, 25, 26-ին հավաք եւ երթ անցկացնելու նպատակով: Ավետիսյանն ասաց,

Ալինա Բալայանը գրոհում է Սանկտ-Պետերբուրգը

Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքում ընթացող շախմատի կանանց Սանկտ-Պետերբուրգի 83-րդ առաջնությունում, որին մասնակցում է գեղեցիկ սեռի 16 ներկայացուցիչ, կանանց միջազգային վարպետ Ալինա Բալայանը հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ruches.ru-ի  

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031