Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց

Մարտ 28,2015 18:37

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 22-ից 28-ն  ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավաստանշելով հակառակորդի կրակակետերը, դիպուկ կրակով ճնշել են դրանք` շարունակելով պահպանել վերահսկողությունը օպերատիվ-մարտավարական իրադրության նկատմամբ:

 — 
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031