Օրվա լրահոսը
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ
Փետրվարի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության և Արցախի միջև համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և հրավիրել Հերբերտ Զալբերին
«Եթե կարող են մարդկանց 90 տոկոսին ծեծելով վախեցնել, ուրեմն молодец». ձեռներեց
«Կոչ եմ անում ուժային կառույցներին արագ բացահայտել Արտակ Խաչատրյանին ծեծելու դեպքը, իսկ եթե Արտակով մեզ վախեցնելու նպատակ ունեն, ասեմ՝ մենք մեր երկրում ենք ապրում, ես այս երկրի տերն եմ ու բացի ինձնից Հայաստանում մարդկանց 90 տոկոսը առեւտրով է զբաղվում, ու եթե կարող են մարդկանց 90 տոկոսին ծեծելով վախեցնել, ուրեմն մոլոդեց: Բայց թող իմանան՝ մենք վախեցողը
Ժիրայր Սեֆիլյանը ԼՂՀ վերնախավին անվանել է թրքաբարո. (Տեսանյութ)
Ողջ հարցազրույցի ընթացքում, խոսելով ԼՂՀ իշխանությունների մասին՝ նա գործածել է «հակառակորդներ» բնորոշումը: Նախախորհրդարան
ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել քննիչի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ նյութերը
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են նախնական ուսումնասիրություններ՝ քննիչի կողմից կաշառք պահանջելու դիմումի վերաբերյալ, որի արդյունքներն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում ստացվել էր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով գողության մեջ մեղադրվող, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Լ. Հովհաննիսյանի դիմումը՝ քննիչի և հոգեբուժարանի բաժնի վարիչի կողմից կաշառք
Տեղումները կշարունակվեն մինչեւ փետրվարի 15-ը ներառյալ
Ըստ նախնական կանխատեսումների` երաշտային գարուն չի լինի
Սպանված կուրսանտի հոր իրավահաջորդը. ներգրավվեց փաստաբան
Այս տարվա հունվարի 29-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում համածառայակիցների կողմից դաժանաբար սպանվեց Հայկազ Բարսեղյանը: Համածառայակիցները բռնել էին ննջասենյակում պառկած Հայկազի ոտքերն ու ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա կախել նրան: Aravot.am-ի տեղեկություններով, այսօրվանից այս գործով ներգրավվեց փաստաբան Գարիկ Գալիկյանը: Նա Հայկազի հոր՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է:
Արդյո՞ք Պերմյակովը կփոխանցվի ՀՀ իրավապահներին. «Չորրորդ իշխանություն»
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից մեկը՝ փաստաբան Թամարա Բաղդասարյանը, «ՉԻ»-ին հայտնեց, որ շրջանառվող հիվանդությունը Պերմյակովի մեղսունակության հետ կապված հարցի պատասխանը չի կարող տալ։ – Պերմյակովի նախկինում ունեցած հիվանդությունը չի զրկում նրան մեղսունակ կամ անմեղսունակ լինելու տարբերակից։ Դա կորոշվի դատահոգեբանա-հոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությամբ, թե կոնկրետ այս հանցագործությունները կատարելիս ինքը եղե՞լ է մեղսունակ, թե ոչ։
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց «Հայք» միության անդամների հետ
10 փետրվարի 2015թ., Երեւան: Սույն թվականի փետրվարի 8-ին «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ «Հայք» երիտասարդական-ուսանողական միության հանձնախմբի հերթական նիստը , որին ներկա էին նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ողջունելով երիտասարդներին՝ Հովհաննիսյանը կոչ արեց լինել առավել ակտիվ, քանի որ հասունացել է միասնական պայքարի ժամանակը՝ հաշվի առնելով վերջին շրջանում
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի նախորդ շաբաթվա ամփոփագիր
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 164 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 136-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 28 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 37 հեռախոսազանգ, որոնցից 32-ին լուծում է տրվել, իսկ
Տնտեսական համագործակցության մասին հրամանագրեր են ստորագրվել
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Ելնելով միջազգային տնտեսական կառույցների, ինչպես նաև Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցության շրջանակներում պետական մարմինների գործունեությունը համակարգելու և ներդաշնակեցնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. 1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գործադիր
«Մի քանի սերունդ ճանապարհորդել է Զորի Բալայանի ստեղծած իրապատում տարածքում»
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Բալայան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ: Ձեր կյանքն ու գրական հասարակական գործունեությունն ինքնատիպ մի ստեղծագործություն են, որում սերտորեն զուգորդված են ժամանակն ու իրադարձությունները, պատմությունն ու իրականությունը: Ավելի քան կես դար մի քանի սերունդ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Հաշվի առնելով վերջին օրերին ամբողջ հանրապետությունում ձյան առատ տեղումները, որոշ ավտոճանապարհներին անբավարար տեսանելիությունը, սաստիկ քամիները, ինչպես նաև առաջիկա օրերին սպասվող ձյան տեղումները, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են մաքրման ինտեսիվ աշխատանքներ: Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ տրանսպորտի
Մի բացահայտված ահաբեկչության պատմություն. «Չորրորդ իշխանություն»
Ենթադրենք՝ իշխանությունները ճիշտ են ասում, իրենք այս ամենի հետ հեչ կապ չունեն։ Այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանում գործում է ինչ-որ հանցավոր խումբ, որը օրը ցերեկով Երեւանի կենտրոնում դիմակավորված ու ավտոմատներով զինված հարձակվում է մարդկանց վրա, առեւանգում ու ժամերով ծեծում, ընդ որում՝ այդ հանցագործությունը հանգեցնում է ներքաղաքական ցնցումների (այսինքն՝ խաթարում է կայունությունը եւ դրանով իսկ
ՀՀ ԿԳՆ. Հայաստանի լավագույն բուհերից մեկը հայտնվում է ոչ շահեկան լրատվական հոսքերում, որն առաջին հերթին վնասում է ուսումնական հաստատության հեղինակությանը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան-հիմնադրամի գիտական և ուսանողական խորհուրդներից ստացվել են համապատասխան գրություններ` ուսանողական խորհուրդների կանոնադրության վերաբերյալ: Նախարարության համապատասխան ստորաբաժանումները ներկայումս ուսումնասիրում են խնդիրը, որի արդյունքների մասին կտեղեկացվի երկու կողմերին: Միաժամանակ, նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում, որ հերթական անգամ Հայաստանի երբեմնի լավագույն բուհերից մեկը հայտնվում է իր համար
Կարևոր նորություններ վարորդների համար. պարզաբանումներ՝ ճանապարհային ոստիկանությունից (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն
Սերժ Սարգսյանը՝ Զորի Բալայանին. «Որպես ճանապարհորդ և բժիշկ՝ սատարել եք մեր պայքարի միջազգայնացմանը»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: «Հարգելի՛ պարոն Բալայան, Սիրելի՛ Զորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Որպես հասարակական-քաղաքական, ազգային գործիչ և որպես գրող-հրապարակախոս՝ Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ հրապարակագրության զարգացման և հարստացման գործում՝ միշտ Ձեր ուշադրության կենտրոնում պահելով
Էդվարդ Միլիտոնյան. «Անպայման չէ, որ մեր մասին միայն լավը խոսեն». «Իրատես de facto»
Անշուշտ, տարվա ընթացքում նկատելի էր, որ իսկապես կա ուշադրություն գրականության նկատմամբ։
Բախտիկյանը (պատմվածք)
Կեսգիշեր էր, երբ Գագիկը գլխիկոր դուրս եկավ խաղատնից: Այդ պահից նա անտուն էր: Քիչ առաջ իր հայրական բնակարանը թողեց խաղատանը, ու դուրս եկավ: Երեք օր ժամանակ ուներ տունը ազատելու համար: Դժվար էր հավատալ կատարվածին: Ոտքերը հազիվ քարշ տալով, նա ծանր քայլում էր փողոցով, թվում էր ջրի միջով է քայլում: Իսկ ամեն ինչ սկսվել էր շատ
Արմեն Մարտիրոսյան. «Ես ԲՀԿ-ի փաստաբանը չեմ». «Իրատես de facto»
Ես գիտեմ շատ «ընդդիմադիր» գործիչների, որ աշխատում են իշխանության ենթակայության տակ։
Ո՞ւմ է ձեռնտու սեպ խրել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ. «Ա1+» (տեսանյութ)
ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ոչինչ չի կարող սեպ խրել. կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Բայց միշտ պետք է հիշել՝ ում կարող է ձեռնտու լինել այդպիսի սեպը. «Ձեռնտու է թե ՌԴ-ին, թե վաղեմի ոչ այնքան բարյացակամ հարեւաններին, բայց հայկական ու արցախյան իրականությունում դա որեւէ մեկին ձեռնտու չէ»: Սեպ խրելու մասին խոսակցություններն անլուրջ են թվում, երբ այդ
Ոստիկանություն բերման ենթարկվածների մոտ դիմակներ և կեղծ 100 դոլարանոցներ են հայտնաբերվել
Փետրվարի 9-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արման Ն.-ին և 1991 թ. ծնված Աշոտ Ա.-ին, իսկ ժամը 09.40-ին Սվաճյան փողոցի թիվ 40 շենքի մոտից` 1996 թ. ծնված Էլզա Մ.-ին և 1992 թ. ծնված Արտյոմ Դ.-ին` վերջինիս վարած «Մերսեդես
Սեւանում ամռանը նավթ ու գազ կորոնեն. «Ժողովուրդ»
Բնապահպաններն անհանգստացած են «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ– ի՝ Սեւանի ափամերձ տարածքներում նավթ եւ գազ որոնելու մտադրություններից։ Այժմ ՀՀ բնապահպանության նախարարությունում բնապահպանական փորձաքննություն է անցնում ընկերության՝ ՀՀ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ պայմանական տարածքներում նավթի եւ գազի երկրաբանական ուսումնասիրության հայտը։ Ուսումնասիրության տարածքներն են ձկնորսությամբ զբաղվող գյուղերը՝ Հայրիվանքը, Ծաղկաշենը, Նորատուսը։ Տեղեկացնենք, որ դեռեւս 2007թ. ապրիլի 27-ին ՀՀ Էներգետիկայի
Իշխանությանն ամենից շա՞տ էր պետք եւս մեկ «թեժ կետ» ստեղծել երկրի ներսում. «Հայոց աշխարհ»
Մինչդեռ ԲՀԿ ակտիվիստի հանդեպ ոտնձգության «շահառուների» ցանկը շատ ավելի լայն է, քան ոմանք ջանում են ներկայացնել։
Արամ Մանուկյան. «Սուսիկ-փուսիկ ժողով լիներ, նման արձագանք չէր լինի». «Ժողովուրդ»
Եթե մենք միտինգային գործընթացն արագ, մի շևչով տանեինք, իրենք երեւի թե ժամանակ չէին ունենա մտածելու նման բաներ անելու համար։
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանում գործող քաղաքական ուժերս չպետք է մեր քաղաքական գործունեության թատերաբեմ դարձնենք Ղարաբաղը». «Հայկական ժամանակ»
Այսօր յուրաքանչյուր ղարաբաղցի խնդիր ունի ապացուցելու, որ Բերձորում տեղի ունեցածը իրենց այցեքարտը չէ։
Արսեն Արշակյանը նշանակվել է Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հրաման է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Երիցյանի հրամանով Արսեն Արշակյանը նշանակվել է ՏԿ ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ: Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում
Արտակ Խաչատրյանի առեւանգման հետեւում կարող են լինել Գագիկ Խաչատրյանի եւ ոստիկանության պետի շրջապատը ներկայացնող մարդիկ. «Հայկական ժամանակ»
Հենց այս երկու պաշտոնյաներն են կազմում Աբրահամյան-Ծառուկյան խնամիական տանդեմի հակառակորդ կառավարական տանդեմը։
ԵՏՄ-ի խերն ու շառը. դժգոհությունները գնալով շատանում են. «Հրապարակ»
ԵՏՄ-ի անդամակցության շեմին ՀՀ իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ այն ներկրողները, ովքեր ապրանք են ներկրել երրորդ՝ ոչ ԵՏՄ անդամ երկրներից, 2014 թվականին, սակայն չեն հասցրել այն մինչեւ տարեվերջ մաքսազերծել, ապա 2015 թվականին, երբ արդեն Հայաստանը ԵՏՄ անդամ կդառնա, իրենց ապրանքները կմաքսազերծեն այն մաքսադրույքներով, ինչ առաջ էր։ Թվային պատկերով ասած՝ մինչ ԵՏՄ-ն, ոչ ԱՊՀ անդամ երկրներից ներկրվող
Դավիթ Բաբայան. «Սադրիչներին հաջողվել է Արցախի ոստիկանությանը հունից հանել՝ հայհոյելով, անգամ թուրք անվանելով». «Հայոց աշխարհ»
Այս դեպքը ցույց տվեց, որ կան թափթփուկներ, որոնց մասին Արցախում չգիտեին:


















































