Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԳՆ. Հայաստանի լավագույն բուհերից մեկը հայտնվում է ոչ շահեկան լրատվական հոսքերում, որն առաջին հերթին վնասում է ուսումնական հաստատության հեղինակությանը

Փետրվար 10,2015 11:43

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան-հիմնադրամի գիտական և ուսանողական խորհուրդներից ստացվել են համապատասխան գրություններ` ուսանողական խորհուրդների կանոնադրության վերաբերյալ:

Նախարարության համապատասխան ստորաբաժանումները ներկայումս ուսումնասիրում են խնդիրը, որի արդյունքների մասին կտեղեկացվի երկու կողմերին: Միաժամանակ, նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում, որ հերթական անգամ Հայաստանի երբեմնի լավագույն բուհերից մեկը հայտնվում է իր համար ոչ շահեկան լրատվական հոսքերում, որն առաջին հերթին վնասում է ուսումնական հաստատության հեղինակությանը:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728