Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանություն բերման ենթարկվածների մոտ դիմակներ և կեղծ 100 դոլարանոցներ են հայտնաբերվել

Փետրվար 10,2015 11:09

Փետրվարի 9-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արման Ն.-ին և 1991 թ. ծնված Աշոտ Ա.-ին, իսկ ժամը 09.40-ին Սվաճյան փողոցի թիվ 40 շենքի մոտից` 1996 թ. ծնված Էլզա Մ.-ին և 1992 թ. ծնված Արտյոմ Դ.-ին` վերջինիս վարած «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենայով:

Խուզարկությամբ Արման Ն.-ի մոտից հայտնաբերվել է 11.7 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով ծալովի դանակ, ռետինե սև բռնակով բացովի երկաթյա զսպանակավոր մահակ, ռետինե բռնակով` 38 սմ ընդհանուր երկարությամբ պտուտակահան, լապտեր, կանացի սև զուգագուլպայից պատրաստված դիմակ, մեկ զույգ կենցաղային ռետինե ձեռնոց և 100 դոլար անվանական արժողության ակնհայտ կեղծ 3 թղթադրամ, իսկ Աշոտ Ա.-ի մոտից` կանացի սև զուգագուլպայից պատրաստված դիմակ և մեկ զույգ շինարարական ձեռնոց:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728