Օրվա լրահոսը
Սեյրան Օհանյան. «Հակառակորդի տարածքը ցանկացած պահի կարող ենք վերածել այնպիսի թեժ գծի, որ ինքն էլ գլուխ չի հանի»
«Եթե հակառակորդը կարծում է, որ մենք հանուն հրադադարի չենք անցնի կարմիր գիծը, սխալվում է: Մենք պատրաստ ենք այսօր ցանկացած գործողությունների: Հակառակորդի տարածքը ցանկացած պահի կարող ենք վերածել այնպիսի թեժ գծի, որ ինքն էլ գլուխ չի հանի»,- այսօր 2014 թվականի մամուլի ասուլիսում պատասխանելով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում վերջին, շարունակական լարվածության դեպքերին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան
Իրանի արտգործնախարար. «Հայկական կողմի հետ լավ պայմանավորվածությունների ենք եկել».
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով՝ երեկվանից երկօրյա այցով Հայաստան է գտնվում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
Ինչպես դեկտեմբերը եւ հունվարը` փետրվար ամիսը նույնպես կլինի տաք ամիս
Այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ «կառուցողական երկխոսությունը» կշարունակվի. «Չորրորդ իշխանություն»
ՀՅԴ-ն էլ իր հերթին իրավունք չունի մոլորեցնել հասարակությանը եւ ձեւացնել, թե շարունակում է հանդես գալ ընդդիմադիր դիրքերից:
Չորս ամիս է, համաներումը չի կիրառվել
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է գտնվում Սամվել Վարդանյանը: Նա դատապարտվել է վեց տարի ութ ամիս ժամկետով ազատազրկման, 2013 թվականի փետրվարի 22-ից անազատության մեջ է: Նրա նկատմամբ պետք է կիրառվեր Համաներման մասին որոշումը, սակայն անցյալ տարվա հոկտեմբերից դեռ այդ ուղղությամբ քայլ չի արվել: Սամվել Վարդանյանի բողոքների հետ կապված պատասխանել էին, թե Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց
Լյուդմիլա Սարգսյան. «Ռուսաստանից դժգոհելու խնդիր չեմ տեսնում». «Իրատես de facto»
Ի՜նչ պիտի անի Ռուսաստանը, եթե Հայաստանը չի պահանջում։
Դատարանին պետք է Վարդան Պետրոսյանին նվաստացնել. «168 ժամ»
Վարդան Պետրոսյանի հյուծված, դալուկ դեմքը, փոս ընկած աչքերը, ինչ խոսք, դատարանին ոչինչ չեն ասում։ Վարդան Պետրոսյանի դեպքում էական է նրա հեղինակության հետ խաղալ, ինչը, ի զարմանս դատավորի և մեղադրող կողմի, ոչ մի կերպ տեղի չի ունենում։ Դատարանին պետք է Վարդան Պետրոսյանին նվաստացնել, հյուծել։ Ինչո՞ւ։ Ժամանակակից Հայաստանում ինչպիսի՞ հեղինակություն պիտի ունենաս, որպեսզի ասվածդ խոսքերն իրենց իմաստին
Պարույր Հայրիկյան. «Կյանքն օգնեց, որ այդ մարդիկ հասկանան, թե բանակն որքան կարեւոր է»
Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ բանակն իր առջեւ լուրջ խնդիրներ ունի
Հովհաննես Մանուկյանը՝ Գյումրիի դեպքերի մասին. «Պահը կգա, ես կասեմ»
Այսօր ՝ հունվարի 27-ին, Բժշկական համալարանում կայացած միջոցառումից հետո պատասխանելով լրագրողների հարցին, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Գյումրիի ողբերգության հետ կապված անտեսվում է ՀՀ Սահմանադրությունը. «Սահմանադրությունը մի կողմ չի կարող դրվել, որովհետեւ այն մեր երկրի հիմնական օրենքն է: Ինչ վերաբերում է Գյումրու դեպքերին, դրանց վերաբերյալ ես լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի, այն
Սեյրան Օհանյան. «Մենք մեր շարքերից հանում ենք բռի հրամանատարի կերպարը»
«Մենք մեր շարքերից հանում ենք բռի հրամանատարի կերպարը: Զինվորամոլությունը մեր ազգին հարիր չէ: Հրամանատարն այսօր զինվորի նկատմամբ ծնողական մոտեցում ունի»,- այսօր 2014 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`շեշտելով, որ անցյալ տարի բանակի ղեկավարության ուշադրության կենտրոնում է եղել սպայական կազմի կրթական ցենզի բարձրացումը: Բանակում շարունակվել են բարեփոխումները ընդհանուր ռազմական կրթության ոլորտում, կոռուպցիայի
Պլանային ջրանջատում Էրեբունիում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունվարի 29-ին ժամը 00.00-06.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի պող. 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 8/1, 8/2, 10ա, 10բ, 10գ, 10դ, 10վ, 12, 12ա, 14, 14ա, 18, 20, 20ա, 22, 22ա, 23, 23/8, 24, 26, 28 համարների, Աճեմյան
Արամ Սաֆարյան. «Ադրբեջանը փորձում է ահաբեկել մեզ». «Իրատես de facto»
Ես ավելի քան համոզված եմ, որ այդ սադրանքները դատապարտված են։
Դատական նիստ երեխայի մահվան գործով
«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի մահվան գործն այսօր վերսկսվեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի պաշտպանները քրեական գործին նոր ապացույցներ կցելու հետ կապված տարբեր դիրքորոշումներ ունեին: Երեմ Սարգսյանը այս փուլում որեւէ միջնորդություն չարեց, իսկ Գիվի Հովհաննիսյանը դատարանին ներկայացրեց մի շարք հարցումների պատասխաններ, որոնք միջնորդեց, որպեսզի կցի
Ունիվերսալ բանկերը քիչ են, մի երկուսը՝ հիմնականում իրենց կողքի բիզնեսներն են սպասարկում. «168 ժամ»
Հատված ԿԲ խորհրդի անդամ, «Կոնվերս բանկի» հիմնադիրներից Սմբատ Նասիբյանի հարցազրույցից: – ԿԲ-ն նշում էր, որ բանկերի խոշորացումը կնպաստի համակարգի կողմից ավելի որակյալ ու մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը և առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։ Սակայն, հաշվի առնելով, որ խոշորացման արդյունքում շուկայում խաղացողների թիվը նվազելու է, ըստ Ձեզ, հնարավո՞ր է առողջ մրցակցության մակարդակի բարձրացում։ – Այսօր խնդիրներ ունեցող
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ
Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, հիրավի, մարդկության պատմության ամենադաժան և ողբերգական էջերից մեկն է: Հունվարի 27-ը, որը խորհրդանշում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրումը, Հոլոքոստի չարիքին վերջ դնելու կարևորագույն հանգրվաններից եղավ: Հոլոքոստի զոհերի ոգեկոչումը և այդ եղեռնագործության դատապարտումը արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում շարունակում են գլուխ բարձրացնել ազգային, ռասայական, կրոնական հողի վրա
Լուիզա Ղամբարյանը՝ «Հիշողություն» ֆիլմի մասին. «Ժողովուրդ»
Լուիզա Ղամբարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր մասնագիտական ծրագրերին, խոսել է Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հեղինակած եւ արդեն իսկ բուռն քննադատությունների արժանացած «Հիշողություն» ֆիլմի, դրանում կերտած իր դերի եւ ֆիլմի վերաբերյալ բացասական կարծիքների մասին։ – Օրերս համացանցում քննադատությունների տարափ տեղաց ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) «Հիշողություն» ֆիլմի վերաբերյալ։ Սոցցանցերի օգտատերերը, ովքեր հասցրել էին դիտել
ԿԲ-ն փողի թանկացման ագրեսիվ կուրս է վերցրել. «Հայոց աշխարհ»
Անցած տարվա վերջին արձանագրված կտրուկ թանկացումներից հետո այս տարեսկզբին գնաճային դրսեւորումները Հայաստանում որոշ չափով մեղմացել են։ Կարծես թուլացել են նաեւ դրա վրա ազդող գործոնները։ Այնուհանդերձ դա չխանգարեց, որ Կենտրոնական բանկը հերթական անգամ կտրուկ բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Գնաճը նախատեսված թիրախի սահմաններում պահելու ակնկալիքով ԿԲ-ն շարունակում է փողի թանկացման ագրեսիվ քաղաքականությունը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ
ՀՀ ոստիկանությունը բողոքի ձայնը կբարձրացնի ռուսական ռազմաբազայի անգործության մասով, եթե… «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ ՀՀ ոստիկանությունը քաղաքական հրահանգ է ստացել Վալերի Պերմյակովին չձերբակալել կամ ձերբակալելու դեպքում նրան հանձնել ռուս իրավապահներին, ասաց. «Հավատացեք ինձ, ես եմ ղեկավարել որոնողական աշխատանքները եւ նման հրահանգ ոչ մեկից չեմ ստացել»։ – Խնդիրն այն է, որ շատերի մոտ հարցական է մնացել, թե արդյո՞ք
Շաբաթներ շարունակ տոնավաճառում առեւտուր չի լինում. «Ա1+» (տեսանյութ)
«Ֆիրդուսի» անունով հայտնի շուկայում տնտեսվարողները օրեր ու նույնիսկ շաբաթներ շարունակ առևտուր չեն անում։ Դատարկ վաճառասեղանները դրա ապացույցն են։ Առևտրականները ցույց են տալիս գրանցամատյանները. «Նայեք խնդրեմ, 21-ին առևտուր չկա, 20-ին չկա , 19-ին չկա, 18-ին չկա, 17-ին 30.000, 16-ին չկա… դուք պատկերացրեք, ցանկացածի մոտ յառմրկեն , որ մտնում ես իրանք կարող են ձեզ երկու հատ բանկային
Աղջիկնե՛ր, առաջ՝ ծառայելու. «Հայկական ժամանակ»
Պաշտպանության նախարարությունում իսկապես քննարկվում է աղջիկներին պարտադիր բանակ զորակոչելու նպատակահարմարության հարցը։
Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառումներ Ղազախստանում
Հունվարի 25-26-ին Աստանայում ՀՀ դեսպանության տարածքում և Ալմաթիում «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն՝ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Արարողություններին մասնակցեցին Աստանայի և Ալմաթիի հայկական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ: Հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերը հղեցին զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն ու համբերություն: ՀՀ ԱԳՆ
Հակոբ Հակոբյանի (Ճոյտ). «Ցանկալի էր, շատ լավ կլիներ, որ ես ներկայացված լինեի ֆիլմում». «Հրապարակ»
Նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) «Հիշողություն» ֆիլմն արդեն քանի օր է, ինչ մեծ իրարանցում է առաջացրել հանրության շրջանում։ Ֆեյսբուքում նույնիսկ առաջարկություններ են արվում ֆիլմի դեմ ստորագրահավաք կազմակերպելու վերաբերյալ, որպեսզի այն չցուցադրվի արտասահմանում։ – Ինչո՞ւ են ֆիլմում բոլոր թուրք կերպարները տեղին-անտեղի քրքջում։ – Այդ քրքջոցները, ցինիզմը, որ ես մտածել եմ եւ ֆիլմի մեխն եմ դարձրել,
Հայաստանը դուրս է գալիս մերձերկրային ուղեծիր. «Հայկական ժամանակ»
Ուրբաթ օրը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու են մի շարք սենսացիոն համաձայնագրեր: Դրանցից մեկը կոչվում է «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին»: Ինչպես տեսնում եք, Հայաստանը դուրս է գալիս մերձերկրային ուղեծիր: Մեկ այլ համաձայնագիր կոչվում է «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք
Վիլեն Գաբրիելյան. «Գլխավոր պատվիրատուից մեղադրանքը շեղելու միտում եմ տեսնում». «Հրապարակ»
Գլխավոր պատվիրատուն Վովան է:
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՌՊԳ-7, ԳՊ-25 ու ԱԳՍ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը
Աշխատելն ու ուտելը
Կիրակի օրը Հունաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել «Սիրիզա» արմատական ձախ կուսակցությունը: Գլխավոր կարգախոսներն էին՝ դեմ ենք սոցիալական ծախսերը կրճատելու քաղաքականությանը, որը մեզ պարտադրում է Եվրամիությունը, չենք վճարելու Հունաստանի 320 միլիարդ եվրո պարտքը: Ժողովուրդը դա շատ հավանեց, եւ, ըստ ամենայնի, նախկին կոմունիստներից, մաոիստներից եւ սոցիալիստներից կազմված կուսակցությունը կստանա խորհրդարանի տեղերի 50
Չորս դպրոցականներ Հնդկաստան մեկնելու ուղեգրեր ստացան
Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով: ՀՀ կրթության
Լռելն, իհարկե, ավելի ազնիվ էր. «Ժամանակ»
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մամուլի ասուլիս է ունեցել լրագրողների համար, որը, սակայն, կարելի է ասել տեղի է ունեցել լրագրողների պահանջով: Մի քանի օր առաջ մի խումբ լրագրողներ հայ-ադրբեջանական սահմանից ստացվող տագնապալի տեղեկություններին զուգահեռ ԱԳՆ-ից որևէ տեղեկության բացակայության պայմաններում իրենք էին նախաձեռնել այց ԱԳՆ և պատասխաններ պահանջել իրավիճակի և ԱԳՆ գործողությունների կապակցությամբ: Ահա,
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի տարածաշրջանի Մաստարա-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն: Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի տարածաշրջանի Մաստարա-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման


















































