Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. «Ադրբեջանը փորձում է ահաբեկել մեզ». «Իրատես de facto»

Հունվար 27,2015 11:51

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը:

 – Պատահակա՞ն եք համարում, որ այս օրերին ադրբեջանահայկական սահմաններին դիվերսիաները բազմապատկվեցին։

– Ոչ միայն ղարաբաղաադրբեջանական հակամարտության գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում դիվերսիաների, կազմակերպված սադրանքների թիվը մեծացել է։ Ադրբեջանը փորձում է ահաբեկել մեզ։ Բաքվի նպատակը ոչ այնքան պատերազմ սկսելն է, որքան֊ հայ ժողովրդին հոգեպես կոտրելը։ Ես ավելի քան համոզված եմ, որ այդ սադրանքները դատապարտված են։ Չեմ կարող ասել՝ սա ադրբեջանական նոու հաու է, թե արևմտյան հուշարարություն, օրինակ, Թուրքիայից, բայց միանշանակ է, որ պատասխանը լինելու է հայ ժողովրդի համախմբումը։ Մեզ այդ միջոցներով հնարավոր չէ ծնկի բերել, անհնար ու անիմաստ է եղել անցած տարիներին, նույնն է հիմա։

– Հակառակ ներգործություն չի՞ ունենում։

– Իհարկե, լինելու են այնպիսի պատասխաններ, որ Ադրբեջանին լուրջ մտածելու պատճառ տան, թե ուր է տանում իր ընտրած ճանապարհը։ Հիմա էլ ամենաճիշտը համարում եմ բանակցությունները շարունակելը։ Միջազգային ասպարեզում իրավիճակը շատ է բարդացել։ Ռուսաստանի դեմ Արևմուտքը սանձազերծեց արգելամիջոցների  պատերազմ,  որը  նպատակ  ունի խարխլել Ռուսաստանի տնտեսությունը, թուլացնել աշխարհաքաղաքական կշիռը, սրել ներքին իրավիճակը և հանգեցնել Վլադիմիր Պուտինի վարչակազմի տապալմանը։ Դա հստակ շարադրված նպատակ է։ Այս պայմաններում մեծանում է Ռուսաստանի շրջապատում հակամարտությունների բռնկման վտանգը և Հարավային Կովկասում, և արդեն սկսված եղբայրասպան պատերազմը ՈՒկրաինայում, սադրանքների հնարավորությունը մեծացել է այլ երկրներում՝ տնտեսական դժվարությունների ու ճգնաժամերի ազդեցությամբ։

Այդ պատճառով՝ կարծում եմ, որ մեր առաջին խնդիրը քաղաքական ու տնտեսական էլիտաների պարզ ու անկեղծ երկխոսությունն է միմյանց հետ, ոչ միայն նեղ, խմբային շահերը պաշտպանելու առումով, այլև երկրի անվտանգությունը երաշխավորելու և մեր հավաքական դիմադրության ուժը չթուլացնելու նպատակով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031