Օրվա լրահոսը
Հունվարի 29-ի գիշերը սպասվում են տեղումներ
Հունվարի 27-ի գիշերը արևմտյան շրջաններում, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: 27-ի ցերեկը, 28-ին, 30-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 27-ի գիշերը կա տեղումների թույլ հավանականություն, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ: 28-ին, 29-ի ցերեկը, 30-ին, 31-ին սպասվում
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 27-ին ժամը 09.00-ից մինչև հունվարի 28-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. – Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների
Վարդան Պետրոսյան. «Ինձ զարմացրեց տիկին Նաիրային դատական ստի մեջ ներքաշելը» (Տեսանյութ)
Վարդան Պետրոսյանի դատավճիռը կհրապարակվի հունվարի 29-ին: Այդ մասին հայտնեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը, որը մտավ խորհրդակցական սենյակ: Մինչ այդ ռեպլիկով հանդես եկան տուժող, «Նիվա» մեքենայի վարորդ Արթուր Հակոբյանը, Վարդան Պետրոսյանի պաշտպաններ Սամվել Ջաղինյանը,. Նիկոլայ Բաղդասարյանն ու Վարդան Պետրոսյանը: Արթուր Հակոբյանն ասաց, թե սիրված դերասանը երկու տասնվեցամյա տղաների մահվան պատճառ է դարձել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Հոլոքոստի օրվա առթիվ
Յոթանասուն տարի առաջ այս օրը դաշնակից ուժերն ազատագրեցին Աուշվից-Բիրկենաուն՝ գերմանական նացիստական համակենտրոնացման և մահվան ճամբարը: Ավելի քան մեկ միլիոն բանտարկյալներ, հիմնականում՝ հրեաներ, դաժանորեն և համակարգային կերպով սպանվեցին այդ վայրում, որտեղ նացիստները կյանքի կոչեցին «արդյունաբերականացված սպանդի» հրեշավոր գաղափարը: Այլ զոհերի շարքում էին նաև հրեական ծագում չունեցող լեհաստանցիներ, քաղբանտարկյալներ, խորհրդային ռազմագերիներ, գնչուներ, միասեռականներ, հաշմանդամներ և Եհովայի վկաներ:
Ադրբեջանին սանձելու գործողությունների պահանջ ՄԱԿ-ին (Տեսանյութ)
Հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունից դժգոհ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) անդամներն այսօր բողոքի ակցիա անցկացրին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) դիմաց: Նրանք ՄԱԿ-ից պահանջեցին համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին սանձելու համար, իսկ ԱԳՆ-ից ավելի ակտիվ լինել միջազգային ասպարեզում շփման գծում ստեղծված խնդիրը ներկայացնելիս: «Կրկին ակտիվացել են թշնամու դիվերսիաները եւ այս ամենի նկատմամբ շատ
Հայաստանում Հիբրիդային ռեժիմ է. «Economist»-ի հետազոտությունը. Делавой Экспресс
Հայաստանը զբաղեցրել է 113-րդ տեղը բրիտանական «Economist Intelligence Unit» կազմակերպության «2014թ. Ժողովրդավարության ցուցիչ»-ում, փոխանցում է «Դելավոյ Էքսպրեսը»: Ուսումնասիրության մեջ ներառված 167 երկրները բաժանված են 4 կարգերի՝ ամբողջովին ժողովրդավար, մասամբ ժողովրդավար, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ: Ցանկը կազմվել է հաշվի առնելով 5 բաղադրիչներ՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ: Հայաստանը
Նորագույն տեխնոլոգիաներ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ԵԹԿՊԻ) այսօր բացվեց Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը, որի ստեղծումը նպատակ ունի խթանելու ԵԹԿՊԻ-ի ինստիտուցիոնալ բարեփոխումները և ապահովել նորարական տեխնոլոգիաների ներդրումը բուհում՝ համադրելով թվային մեդիայի՝ հեռուստատեսության, կինոյի, անիմացիայի, խաղարկային արվեստի նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում: «Այս կենտրոնը մեր ուսանողների համար ստեղծված հրաշալի միջավայր է, որտեղ նրանք հնարավորություն ունեն ստեղծագործել և
Էդվարդ Նալբանդյանն այնքան պարզունակ չի, որ ընդունի հրաժարական տալու պահանջները
Գյումրիի սպանությունից հետո Հայաստանում ծավալված որոշակի հակառուսական տրամադրություններին, Հայաստանի իշխանությունների պահվածքին այսօր անդրադարձ կատարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` 2014թ. դիվանագիտական տարվա ամփոփման առիթով հրավիրված մամլո ասուլիսում:
Սպանված Ավետիսյանների հարազատները տուժողի իրավահաջորդ ճանաչելու հարցում դեռ չեն կողմնորոշվում
Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ Ավետիսյանները Հայաստանի քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակում ճանաչվել են տուժող, սակայն նրանցից ոչ մեկը տուժողի իրավահաջորդ ճանաչվելու հարցում դեռ դիմում չի ներկայացրել: Հենց նոր Aravot.am-ը Ավետիսյանների դստեր ամուսնուն՝ Արթուրին հարցրեց, թե ինչու դիմում չեն ներկայացնում: Վերջինս ասաց, որ այս
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Տորոնտոյում
Հունվարի 25-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Մեկ ազատ աշխարհ» հասարակական կազմակերպության օժանդակությամբ և Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառմանը, որպես գլխավոր բանախոսներ, մասնակցում էին Կանադայի աշխատանքի, սոցիալական զարգացման և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննին և Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Դեսպան Եգանյանն իր ելույթում խոսեց Հայոց ցեղասպանության հետևանքների մասին` ընդգծելով
ԵԽԽՎ-ն մտահոգված է. Փարիզի ահաբեկչություն, Ղրիմի բռնակցում, ադրբեջանցի քաղբանտարկյալներ
Առաջարկ եղավ նաև ադրբեջանցի քաղբանտարկյալների հարցը ԵԽԽՎ օրակարգ մտցնելու մասին:
Գագիկ Ծառուկյան. «Պատրաստ եմ առանց որևէ ակնկալիքի տաղավարներ կառուցելու համար ձեզ անվճար տարածք տրամադրել»
Օրեր առաջ «Հրազդան» տոնավաճառի առևտրականները տեղեկացել էին, որ փոխարժեքի տատանումներով պայմանավորված տաղավարների վարձավճարները փետրվարից թանկանալու են և հունվարի 11-ին բողոքի ցույց են անցկացրել: Անելանելի վիճակում հայտնված առևտրականները հայտարարել են, որ ի վիճակի չեն այդպիսի պայմաններում աշխատել և օգնության խնդրանքով դիմել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ընդառաջ գնալով նրանց խնդրանքին՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հրազդան տոնավաճառի
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 72 ՀԿ. ակտիվ են մարզային ՀԿ-ները
Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։ Դրամաշնորհ ստանալու համար դիմել է 72 հասարակական կազմակերպություն։ Հայտատուներից 14-ը դիմել են վերարտադրողական առողջությանը վերաբերող, 15-ը՝ մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, 43-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող
Կարեն Միրզոյանն անդրադարձել է 2015 թ. ԼՂՀ ԱԳՆ առաջնահերթություններին
Հունվարի 26-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Իր խոսքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է 2014 թ. ընթացում արտաքին քաղաքական ոլորտում կատարված աշխատանքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ գրանցված ձեռքբերումներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած զարգացումներին։ Արտաքին գործերի նախարարը
Որն էր կառավարության խորամանկ քայլն, ըստ Մակարյանի (Տեսանյութ)
Զրոյական աճի կանխատեսման դեպքում ինչ է ստիպված անել կառավարությունը
Հունվարի -16-ից 22 -ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա` 224 տղա և 189 աղջիկ
Հունվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 42187 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4446 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 812 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները, և տարաբնույթ վնասվածքները: Հունվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա` 224 տղա և
Հունան Պողոսյանը՝ ոստիկանության վրա ռուսական կողմի ճնշումների մասին
Այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ասուլիս էր հրավիրել եւ խոսեց նաեւ Գյումրիի դեպքերի մասին: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ Ձեր նախորդ ասուլիսի ժամանակ ասացիք, որ ռուսական կողմն ունի տրամադրվածություն, որ Պերմյակովին հանձնի հայ իրավապահների հսկողությանը, սակայն մենք տեսանք, որ ռուսական կողմը նման տրամադրություն եւ ցանկություն չունի,Դուք զգո՞ւմ եք ճնշում ոստիկանության, իրավապահների վրա: Հունան Պողոսյանը պատասխանեց. «Բացարձակ: Ես ընդամենը
474.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 474.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 474.5 դրամ: NASDAQ OMX Armenia
«Ադրբեջանական սադրանքների մասին ՀԱՊԿ-ին էլ ենք տեղեկացրել, ԵԱՀԿ-ին էլ, ԵԽ-ին էլ, ՄԱԿ-ին էլ», ասում է ՀՀ արտգործնախարարը
Հայաստանը կմասնակցի Մյունխենում կայանալիք Անվտանգության հարցերով ամենամյա համաժողովին
Միքայել սրբազանը՝ Ռուսաց պատրիարքին դիմելու մասին
Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության պատրիարքին՝ ներկայացնելով գյումրեցիների պահանջը, այն է՝ ոճրագործին հանձնել հայկական կողմին: Aravot.am-ի հետ զրույցում Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց. «Ճշմարտությունը եւ իրականությունն այն է, որ ես ոչ գրավոր, ոչ բանավոր ռուսաց պատրիարքին չեմ դիմել: Տարածվածը ոչ թե ապատեղեկատվություն է, այլ եղածի
«Արամ Մանուկյանին ծեծելու գործը բացահայտվել է». Հունան Պողոսյան
Այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հրավիրած ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ են բացահայտել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծելու գործի հետ կապված: Նա պատասխանեց. «Արամ Մանուկյանի գործը բացահայտվել է, հարուցվել է քրգործ՝ 117 հոդվածի հատկանիշներով: Հանցագործություն կատարած անձը հայտնի է, ստորագրություն են վերցրել՝ քաղաքից չբացակայելու համար» Հարցին՝ դրան նախորդեցին ծեծի այլ միջադեպեր ազատամարտիկների, նախորդ ծեծերի հետ
Գրքի շնորհանդես Օսլոյում
Հունվարի 22-ին «Ֆրիտ Օրդ» խոսքի ազատության նորվեգական կազմակերպության դահլիճում «P.E.N.» ասոցիացիայի մասնաճյուղն Օսլոյում կազմակերպել էր նորվեգացի հայտնի թղթակից, գրող, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Յան Օտտո Յոհանսենի «Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հնարավորություն է ընձեռում նորվեգական հասարակության ավելի լայն շերտերին` ծանոթանալու Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստային տվյալներին և վերլուծական մեկնաբանություններին: Միջոցառմանը մասնակցում էին հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ,
«Երանոսյանը ենթադրել է ակցիայի մասնակիցների խմածությունը, չի չափել». փոխոստիկանապետ
Որպես փորձառու ոստիկան, ինչ եք կարծում, հնարավո՞ր է հստակ պարզել, թե ակցիայի մասնակիցների քանի՞ տոկոսը կարող էր խմած լինել: Այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հրավիրած ասուլիսում լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին նրան: Հունան Պողոսյանը հորդորեց հարցն ուղիղ տալ՝ հասկանալով, որ նկատի ունեն փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի այն հայտարարությունը, թե Գյումրիի բախումների օրը ակցիայի մասնակիցների 80 տոկոսը ալկոհոլի ազդեցության
ՀՅԴ ընդհանուր ժողովի հայտարարությունից. ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին կանգնեցրել է ռազմավարական նոր մարտահրավերների առջեւ
Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց 2015 թվականի հունվարի 16-24-ին՝ Դիլիջանում։ Ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։ Ժողովը քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում գործունեությունն ու դիրքորոշումները` իր համահայկական եւ
ԵԽԽՎ նախագահը կրկնել է Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը պահպանելու կոչը
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը Ուկրաինայի արևելքում, որտեղ վերջերս սրվել է իրավիճակը, հակամարտող կողմերին կրկին կոչ է արել դադարեցնել մարտերն ու հարգել Մինսկի համաձայնագրով ձեռք բերված հրադադարի ռեժիմը, ասված է ԵԽԽՎ կայքում: «Չնայած վերջին շրջանում ակտիվացել են դիվանագիտական ջանքերը, ես լրջորեն մտահոգված եմ նոր բռնություններով և սադրիչ հռետորաբանությամբ, որը վտանգի տակ է դնում Մինսկի գործընթացը: Վեհաժողովի
«Նախաքննությունը քննարկում է այն վարկածը, որ Պերմյակովը մենակ չի եղել». փոխոստիկանապետ
Այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հրավիրած ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին՝ Գյումրիի դեպքերի հետ կապված: Հարցին՝ ոստիկանության անգործության հետեւանքո՞վ է, որ 35 հոգանոց խումբ եք ուղարկել Գյումրի, բայց Պերմյակովը հայ իրավապահների կողմից չի հայտնաբերվել՝ Հունան Պողոսյանը պատասխանեց, որ այդպիսի թյուր կարծիք թող չստեղծվի, որ ոստիկանությունը լավ չի աշխատել. «Ահազանգեր ենք ստացել Արագածոտնից, Երեւան քաղաքից, ահազանգերը ստուգվել են
Կանանց նկատմամբ առանձնահատուկ հարգա՞նք, թե՞ սեռական խտրականություն
Երեւանի ինտերնետային ակումբներից մեկի ցուցավահանակը ծանուցում է՝ «Գործում է աղջիկների առանձին սրահ»: Հետաքրքիր է՝ դա գեղեցիկ սեռի նկատմամբ առանձնահատուկ հարգանքի դրսեւորո՞ւմ է, արտոնությո՞ւն, թե՞ հին ադաթ, երբ կանայք ու տղամարդիկ նստում էին առանձին սենյակներում: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 24.01.2015
Զինծառայողներ Կարեն Գալստյանը և Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել են մեդալներով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Նույն զորամասի շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ
Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ: Վերոնշյալով պայմանավորված`սույն թվականի հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից: Ըստ այդմ, մասնավորապես թիվ 11 երթուղուց օգտվողները Գաջի գործարանից մինչև «Փեթակ» տոնավաճառ ընկած ճանապարհահատվածը կարող են տեղափոխվել թիվ 18


















































