Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի շնորհանդես Օսլոյում

Հունվար 26,2015 15:53

Հունվարի 22-ին «Ֆրիտ Օրդ» խոսքի ազատության նորվեգական կազմակերպության դահլիճում «P.E.N.» ասոցիացիայի մասնաճյուղն Օսլոյում կազմակերպել էր նորվեգացի հայտնի թղթակից, գրող, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Յան Օտտո Յոհանսենի «Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հնարավորություն է ընձեռում նորվեգական հասարակության ավելի լայն շերտերին` ծանոթանալու Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստային տվյալներին և վերլուծական մեկնաբանություններին:

Միջոցառմանը մասնակցում էին հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Առանձին ելույթներով հանդես եկան իրավաբան Հեննե Սոֆի Գրեվեն, պատմաբան, նորվեգական առաջատար «Սիվիտա» վերլուծական կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենը, գրող և թուրքագետ Յուջին Շուլգինը:

Իր խոսքում Յան Օտտո Յոհանսենը նշեց, որ իր գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, և որ այն ուղղված չէ թուրքերի դեմ, չնայած որ Թուրքիայի կողմից այն ագրեսիվորեն ժխտվում է:

Բորդ Լարսենն իր ելույթում ընդգծեց, որ հայերի հետ կատարվածը միանշանակորեն ցեղասպանություն է, որն իրավական կատեգորիա է, դրանից բխող իրավական հետևանքներով: «Հայոց ցեղասպանության իրականացումն առաջին հերթին Օսմանյան կայսրության փլուզումից հետո թուրքական ինքնության ճգնաժամի հոգեբանական ռեակցիան էր», – նշեց Բորդ Լարսենը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Հաննե Սոֆի Գրեվեն իր խոսքում նշեց. «Հայոց ցեղասպանությունը չպետք է ժխտվի: Դա ցեղասպանություն էր իր ամենադաժան դրսևորումներով»:

Շնորհանդեսին դասական երաժշտության դաշնամուրային կատարումներով հանդես եկավ դաշնակահարուհի Մարիամ Խառատյանը:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031