Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 72 ՀԿ. ակտիվ են մարզային ՀԿ-ները

Հունվար 26,2015 16:36

Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։

Դրամաշնորհ ստանալու համար դիմել է 72 հասարակական կազմակերպություն։ Հայտատուներից 14-ը դիմել են վերարտադրողական առողջությանը վերաբերող, 15-ը՝ մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, 43-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող անվանակարգերին։ Նշենք, որ դիմած հասարակական կազմակերպությունների մեծ մասը մարզային են։ Հատկապես մեծ թիվ են կազմում Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերը ներկայացնող ՀԿ-ները։

Մրցութային հանձնաժողովի անդամ-փորձագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված անվանակարգերում մեծ թվով հայտերի առկայությունը նախ և առաջ պայմանավորում է 2015-ի խորհրդով։ «Բացի այդ, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագիրը և դրա շրջանակներում ընդգրկված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող անվանակարգերը որոշ չափով զարկ տվեցին համապատասխան ծրագրերի մշակմանը։ Այսօր դիմած կազմակերպությունների մի մասն արդեն նախորդ տարիներին ստացել են դրամաշնորհ և որոշակի հմտություններ ունեն, մյուս մասն էլ ՀԿ-ներ են, որոնք թեև դրամաշնորհ չեն ստացել, սակայն աչքի առաջ հաջողված օրինակներ ունեն։ Հույս ունեմ, որ 2015 թվականից հետո էլ հասարակական դաշտը կշարունակի ծրագրեր իրականացնել այս ոլորտում»,- նշեց Սուրեն Մանուկյանը։

Հանձնաժողովի անդամներն առաջիկա օրերին կծանոթանան ծրագրային հայտերի բովանդակությանը, կանցկացվեն քննարկումներ, այնուհետև կորոշվեն հաղթողները։

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031