Օրվա լրահոսը
Ֆրանսիս Պապը եկեղեցական դոկտորի կոչում շնորհեց Ս. Գրիգոր Նարեկացիին. «Եռագոյն»
Շաբաթ, 21 Փետրուար 2015-ին, Ֆրասիս պապը առանձնական ունկնդրութիւն շնորհեց Սուրբերու դատի ժողովի կառավարիչ` քարտինալ Անճելօ Ամաթոյին եւ ունկնդրութեան ընթացքին վաւերացուց Սուրբերու դատի ժողովի քարտինալական դասին եւ եպիսկոպոսներուն լիանիստ գումարի դրական վճիռը` ”Տիեզերական եկեղեցւոյ վարդապետի տիտղոս” շնորհելու` հայ միջնադարեան հոգեւորական, աստուածաբան, բանաստեղծ, երաժիշտ եւ փիլիսոփայ Սուրբ Գրիգոր Նարեկացիին: Այս մասին կը հաղորդէ «Ռատիօ Վատիկան»-ը: Նարեկացին համարուած
ՀԱԿ-ը ՀՀԿ-ի միակ մրցակիցը դառնալու հարցում բանակցելո՞ւ է իշխանության հետ
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի գնահատմամբ, քաղաքական դաշտում նոր պայքար է սկսվել երկու հիմնական ուժ ձեւավորելու նպատակով: «Քաղաքական դաշտից ԲՀԿ-ն դուրս եկավ, չեմ կարծում՝ եթե կուսակցության ներսում փոփոխություններ լինեն այդ կուսակցությունը նույն քաշն ու հնարավորությունները ունենա, որովհետեւ այդ կուսակցությունում կար Գագիկ Ծառուկյան: Իսկ եթե նա չլինի, չեմ կարծում, որ այդ կուսակցությունում ինչ-որ բան կմնա: Այն
Ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտությունները` ուշադրության կենտրոնում
ՀՀ առողջապահության նախարարությունում հանրապետության առաջատար մասնագետների` ռենտգենաբան-ռադիոլոգների մասնակցությամբ քննարկվեցին ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտություններին վերաբերող հարցերը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացվեցին ոլորտում առկա խնդիրները: Մասնագետներն անդրադարձան կադրերի վերապատրաստման, հիվանդների ուղեգրման հարցերին: Ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտություններ իրականացնելիս մասնագետները կարևորեցին թե՛ հիվանդի, թե բուժանձնակազմի անվտանգության ապահովումը: Քննարկվեցին ոլորտում գործող ուղեգրման կարգի վերանայմանը և այլ բժշկական
Սաակաշվիլիի անցյալն ու Ռուսաստանի վախերը. վրաց փորձագետի վերլուծությունը
«Եթե հաշվի առնենք Սաակաշվիլիի անցյալը և իր աշխարհայացքը, ապա ստացվում է, որ նա նոեպահպանողականների գաղափարների լավագույն լոբբիստը կարող է լինել Ուկրաինայի կառավարությունում»,-«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Հրատապ երկխոսություններ Հայաստանի ինտեգրացիոն նոր օրակարգի մասին» (Актуальные диалоги о новой интеграционной повестке Армении) ծրագրի շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսին Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարությունը, թե համակարգելու
Մշակութային միջոցառում Լոնդոնում
Փետրվարի 21-ին Լոնդոնի հեղինակավոր «Սենտ Ջոն Սմիթ Սքվեր» համերգասրահում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ «Հայաստան» հիմնադրամի բրիտանական մասնաճյուղի կողմից կազմակերպված ամենամյա ավանդական բարեգործական համերգը: Միջոցառմանը ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, օտարերկրյա հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս տարի համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ելույթ ունեցան ճանաչված հայ երգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Վարդուհի Խաչատրյանը,
Ավետիսյանների հարազատները ուզում են փոխել իրենց փաստաբանին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի մոտ բողոքի եկած Ավետիսյանների հարազատները՝ նրանց դուստրը, փեսան, սպանված Հասմիկ Ավետիսյանի երեք քույրերը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին խստորեն քննադատելուց ու նրա հետ հենց Գյումրիում հանդիպում պահանջելուց զատ, դժգոհեցին նաեւ իրենց փաստաբան Երեմ Սարգսյանից: Նրանք նեղված էին, որ փաստաբանն իրենց հետ չէ: Նրանք հայտարարեցին, որ ուզում են իրենց շահերը պաշտպանող
Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել շախմատի Երևանի պատանեկան առաջնության հաղթողներին
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացված շախմատի 2015 թվականի Երևան քաղաքի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը: Չորս տարիքային խմբերով անցկացվող մրցաշարի նպատակն է ի հայտ բերել չեմպիոնների և մրցանակակիրների։ Շնորհավորելով առաջնության
Ուկրաինայի համար կռվող հայ. «Սա նման չէ Ղարաբաղին, թշնամու գրեթե չես տեսնում»
Այս մարդու զինվորական գրքույկում ռազմական մասնագիտության մասին նշված է «հետախույզ, դիպուկահար»: Նա իր ուսերի հետեւում ունի Հայաստանի զինված ուժերի հետախույզների կազմում Լեռնային Ղարաբաղում եւ Լուգանսկի տարածաշրջանում «Այդար» գումարտակում կռիվների փորձ: Դեռ այն ժամանակ այս ստորաբաժանումը կոչվում էր «անօրինական զինված խմբավորում»: «Սյոմա» մականունով հայի հետ զրուցել է Inforesist.org կայքը: Նա Ուկրաինա է եկել 1993 թվականին, երբ
Իրավաբանին հետաքրքիր է՝ Պերմյակովի՝ սահմանը հատելու համար արդյոք առկա՞ է քրեական գործ
Արայիկ Զալյանի խոսքերով՝ Պերմյակովը մեղադրվում է միայն 104-րդ հոդվածով
Մաքսիմ Հակոբյանի եղբայրը չդիմացավ ճնշմանը. (Տեսանյութ)
Օրերս իրավիճակն Աղթալայում բավականին լարված էր: Մի քանի օր շարունակ Կոմբինատի ղեկավարության դեմ բողոքի ալիք բարձրացրեցին կոմբինատի աշխատակիցները: Նրանք նախ պահանջում էին հեռացված աշխատակիցներին նորից ընդունել աշխատանքի,այնուհետև վերանայել աշխատավարձերը և բարելավել աշխատանքային պայմանները: Civil Vioce ՀԿ կամավորները, իմանալով քաղաքացիների դժգոհության մասին, մեկնեցին Ախթալա՝ տեղում պարզելու իրավիճակը: Բողոքող կողմի խոսքով 13 աշխատակից աշխատանքից հեռացվել էր այն
Փաշինյան. «Դու «Царь и бог » ես, դու Աստված ես, ո՞վ ես, որ ասես՝ էսօր անում եմ հանրահավաք, էսօր չեմ անում». (Տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին եռյակի հրավիրած արտահերթ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նրան, թե ինչու այս 20 տարիների ընթացքում ընդդիմությունն անընդհատ իշխանափոխությունից է խոսում, բայց չի անում: Նրա խոսքերով՝ «20 տարի ընդդիմությունը տարբեր առաջնորդներով, տարբեր մոտեցումներով խոսել են իշխանափոխության մասին, ինչը տեղի չի ունեցել: 20 տարվա գրեթե բոլոր
Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Գյումրի ռազմաբազայից զինվորի կորելու լուրը
Հարվային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավարի խոսքերով՝ ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Այս մասին հաղորդում է Rybinsk-once.ru կայքը: Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը հերքել է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կորելու մասին լուրը: Սահմանապահի կորելու մասին ոստիկանությանը հայտնել էր նրա կինը: Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 21-ին կորել է Շիրակի մարզում տեղակայված ռուս
Երևանի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը կներկայացվի ավագանու քննարկման
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում խորհրդի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվել օրակարգային երկու հարց: Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու մոտեցումները, որից հետո քվեարկությամբ հաստատել են «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հասատատելու մասին» Երևանի
ՀՀ կառավարության որոշմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում ՀՀ տարբեր ազգային փոքրամասնությունների նկատմամբ
2015 թ. փետրվարի 19ի ՀՀ կառավարության նիստին քննարկման է դրվել «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու մասին ՀՀ կառավարության նախագիծը, որով նախատեսվում է պետական բյուջեի համապատասխան տողով նախատեսված 20 մլն դրամ հատկացումը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով բաշխել ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին՝ համաձայն
Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հովիկ Աբրահամյանն արդյունավետ և բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակությունը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել
Խոսրով Հարությունյանը՝ Լեւոն Զուրաբյանի «մտավոր խնդիրների», Զիլլի, Պիեռ Գարդեն փողկապների մասին
ԱԺ-ում քննարկվեց Եռյակի առաջարկով «Հայաստանում կառավարման ճգնաժամի» հայտարարության նախագիծը:
Ալեն Սիմոնյանը. «Հայաստանում կա ձեւավորված ընդդիմություն, դա Նիկոլ Փաշինյանն է»
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը դեմ քվեարկածները ընդդիմության ընդդիմությունն են
Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ձեռնարկի կոչ
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը տեղեկացնում է, որ 2015թ-ի հունվարից մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունների Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառումներն իրենց տեսակով կրում են համահայկական բնույթ: Ծրագրերը բաժանված են մի քանի խմբերի, միջազգային խորհրդաժողովներ, բաց սեմինարներ, հանդիպումներ և այլն, ինչպես նաև համացանցի միջոցով տեսահոլովակների, պաստառների, կոչերի տարածում: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը կոչ
Լյուդմիլա Սարգսյանի ելույթն ԱԺ-ում ՀՀ-ում կառավարման ճգնաժամի մասին
Այն, որ Հայաստանում առկա է կառավարման ճգնաժամ, արդեն իսկ ակնհայտ էր բոլորին: Սակայն հանրապետական կուսակցության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը առավել քան ամրապնդեց մեր համոզմունքը, որ երկրում առկա է խորը համակարգային ճգնաժամ, և այն անհրաժեշտ է հաղթահարել քաղաքական կամքի դրսևորմամբ և սահմանադրական ճանապարհով: Խորհրդարանական մեծամասնությունը կարծես թե գտավ այն աստեղային պահը, երբ իր համար
Էդմոն Մարուքյանը պահանջում է ընդդիմության հրաժարականը. «Պետք է հեռանա՛ք, դաշտը մաքրվի»
Այսօր Աժ-ում եռյակի հրավիրած արտահերթ նիստի ժամանակ քննարկվում է Հայաստանում կառավարման ճգնաժամի հարցը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այնպիսի ելույթ ունեցավ, որ արժանացավ ծափերի: Ըստ նրա, պետական ապարատը աշխատում է, լավ թե վատ՝ կապ չունի. «Խոսքը քաղաքական ճգնաժամի մասին է, դուք գրել եք կառավարման ճգնաժամ: դուք ոչ մի բան չեք առաջարկում, ուղղակի ուզում եք քննարկվի հարցը:
ԲՀԿ-ի ճակատագիրը. ում սցենարը կգործի
«Չեմ կարծում, որ այսօր Սերժ Սարգսյանն ունի խնդիրներ Ծառուկյանի հետ. երևի ունեցել է, բայց այսօր չունի»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա` Սերժ Սարգսյանի հայտարարությունը, իրենց հանդիպումը և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ցույց են տալիս, որ արդեն խնդիրը լուծված է: Մեր այն դիտարկմանը` այսօր ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտել է
3 ծիրանենի և 1 բալենի՝ բենզասղոցով
Փետրվարի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նոր Կյուրին գյուղի ամառանոցներից մեկի հարևանությամբ ծառ են կտրում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փետրվարի 17-ին, ժամը 12.00-ի սահմաններում, 1949 թ. ծնված Ռուբեն Խ.-ն, 1966 թ. ծնված Ռուդոլֆ Ա.-ն և 1976 թ. ծնված Գուրգեն Հ.-ն Նոր Կյուրին գյուղի 28-րդ փողոցում գտնվող, 1950 թ. ծնված Ա.-ին
FPWC-ն և ՀՀ ԲՆ-ը խրախուսում են ինստիտուցիոնալ գործակցություն՝ վայրի կենդանատեսակների ապօրինի առևտրի դեմ պայքարում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ՀՀ Բնապահպանության նախարարությունը և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը խրախուսում են ինստիտուցիոնալ համագործակցություն՝ վայրի կենդանատեսակների ապօրինի առևտրի դեմ պայքարում: Փետրվարի 23-ին Երևանում մեկնարկեց «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES, 1973) դրույթների կիրառման վերաբերյալ ուսուցողական դասընթացը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է USAID հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը և այլոք: «Մենք շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար, և հուսով ենք, որ մեր արդյունավետ համագործակցությունը առաջիկա տարիներին կշարունակվի
Վրաերթի ենթարկված տղամարդը երկու օր անց մահացավ հիվանդանոցում
Փետրվարի 20-ին, ժամը 11.45-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Բաբկեն Նազինյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ փետրվարի 22-ին, ժամը 06.00-ին, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ժամանակակից նկարիչների ցուցահանդես Ազգային ժողովում
Փետրվարի 23-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպվել էր ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: «Անտիկյան» ցուցասրահում ներկայացված շուրջ 25 արվեստագետների գործեր էին ցուցադրված խորհրդարանում: Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է ցուցահանդեսի բացումը՝ նշելով, որ հայտնի նկարիչների կտավների կողքին այսօր ցուցադրված են նաեւ երիտասարդ նկարիչների աշխատանքներ: ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում պարբերաբար կազմակերպվում
«Կռվեցին, հետո՝ դե լավ, արի քեզ ներեմ». Նիկոլայ Ծատուրյանը՝ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների մասին
Որ ինձ մեկ-մեկ ասում են՝ թատրոնը մեռնում է, ասում եմ՝ մեռնում է, թող մեռնի. էնքա՜ն թատրոն կա կյանքում. բա կնունքը թատրոն չի՞, հարսանիքը, թաղումը, բա մեր պառլամենտը թատրոն չի՞: Ամեն ինչն է թատրոն, աշխարհի ողջ անցուդարձը»,- ասում է թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Արվեստագետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ իրեն մտահոգող


















































