Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ձեռնարկի կոչ

Փետրվար 23,2015 18:10

ՀՅԴ  Հայաստանի Երիտասարդական Միությունը տեղեկացնում է, որ  2015թ-ի հունվարից մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունների Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառումներն իրենց տեսակով կրում են համահայկական բնույթ: Ծրագրերը բաժանված են մի քանի խմբերի, միջազգային խորհրդաժողովներ, բաց սեմինարներ, հանդիպումներ և այլն, ինչպես նաև համացանցի միջոցով տեսահոլովակների, պաստառների, կոչերի տարածում:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը կոչ է անում հայկական բոլոր կազմակերպություններին միանալ իր միջոցառումներին, քանի որ Ցեղասպանության 100-ամյակի պահանջատիրական ծրագրերն ազգային տարանջատում չեն ընդունում:

Քարոզչական ծրագրերից ձեզ ենք ներկայացնում Facebook սոցիալական ցանցում կայանալիք միջոցառումը, որի շրջանակներում բոլորս փոխում ենք մեր cover photo-ները, այնտեղ տեղադրելով մեր միության էջով տարածված նկարները: Դրանցում պահանջ է «Ես պահանջում եմ իմ տունը»` կից քաղաքի կամ գյուղի անունը: Օրինակ`I DEMAND MY HOME IN VAN…

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ այս շարժմանը խնդրում ենք նկարների օրինակները վերցնել ՀՅԴ  Հայաստանի Երիտասարդական Միության Facebook-յան էջից, եթե կան քաղաքներ կամ գյուղեր, որոնք նշված չեն նկարներում խնդրում ենք դրանց մասին նամակով տեղեկացնել էջին:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728