Օրվա լրահոսը

Բարաք Օբաման դատապարտել է Բորիս Նեմցովի սպանությունը

«Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Բորիս Նեմցովի դաժան սպանությունը եւ Ռուսաստանի ղեկավարություն կոչ է անում անցկացնել նրա սպանության հանգամանքների արագ, թափանցիկ ու անկողմնակալ քննություն եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- ասվում է Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունում: Այս մասին գրում է «Телеграф»-ը:  Օբաման հավելել է, որ ինքը հիանում է Նեմցովի քաջությամբ եւ նվիրվածությամբ, որով նա պայքարում է Ռուսաստանում

Ազատվեք կնճիռներից բնական միջոցներով

Աչքերի շուրջ մաշկը արագ է չորանում, քանի որ շատ նուրբ է, չորացման հետեւանքով էլ առաջանում են կնճիռներ: Դրանց առաջացման հիմնական պատճառները մաշկի ոչ առողջ վիճակն է, կոսմետիկայի ներգործությունը, դիմախաղն ու արեւից աչքերը կկոցելը: Կնճիռների դեմ արդյունավետ միջոցներից են թրջոցները, բայց հիշեք՝ տաք թրջոցներին պետք է հաջորդեն սառը թրջոցները, որոնց շնորհիվ մաշկը հագենում է թթվածնով, եւ

Գինու և կոնյակի արտահանումները Հայաստանից դադարեցված են. «168 ժամ» 

Անցած տարի նոյեմբերի 20-25-ից գինու և կոնյակի արտահանումները ՀՀ-ից պրակտիկորեն դադարեցված են: Այսօր ֆինանս չի գալիս հայ արտադրողին: Այդ գումարը մենք մղում էինք աշխատավարձերին, հարկերին, վարկերին, մատակարարներին: Բանկերին չի անհանգստացնում, թե ինչ է կատարվում, իրենց վարկերի տոկոսն են ուզում՝ ըստ գրաֆիկի: Այս մասով մենք կառավարությունից ակնկալում ենք, որ գոնե առաջիկա 3-4 ամիսներին, որ փոփոխություն չի

Ողջունելիս խաղաղություն մաղթեք

Տարբեր ժողովուրդներ միմյանց յուրօրինակ ձեւով են ողջունում՝ քիթ քթի հպելով, իսկ հին Չինաստանում բարեւելիս ասել են՝ դու կերե՞լ ես, իսկ Պարսկաստանում՝ ուրախ եղիր: Միջնադարում եվրոպացի վաճառականները առեւտրի համաձայնության գալու համար միմյանց ձեռք էին սեղմում ու «մերսի» ասում, որը նշանակել է՝ վաճառեցի, ֆրանսերեն՝ շնորհակալություն: Ձեռքսեղմումը դարձել է հանդիպման ու բաժանման, բարեւի ու հարգանքի, վերաբերմունքի նշան, իսկ

Վարդան Օսկանյանը դուրս կգա քաղաքականությունից և կզբաղվի հետազոտական աշխատանքներով. «Հայկական ժամանակ» 

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվում է առաջիկա օրերին պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել: Չնայած Օսկանյանը ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն է եղել և, ուրեմն, կարող է խմբակցությունից դուրս գալ առանց մանդատը վայր դնելու, նախընտրում է դուրս գալ և կուսակցությունից, և

ՀԱԿ-ը վաղվա հանրահավաքում հերթական անգամ պետք է ընտրություն կատարի՝ ում հռչակել Մարտի 1-ի հիմնական պատասխանատու. «168 ժամ»

Վաղը լրանում է 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության հերթական տարելիցը: Հայ ազգային կոնգրեսը, ինչպես ամեն տարի, հանրահավաք է կազմակերպելու, որը, ինչպես ամեն տարի է հայտարարվում, լինելու է հուժկու ու վճռական: Բայց վաղվա հանրահավաքն անցնելու է միանգամայն նոր քաղաքական իրավիճակում: ՀԱԿ-ի քաղաքագիտական գործընկեր «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ), ինչպես իրենք են ասում, խաղից դուրս է, իսկ ՀԱԿ նախագահ

«Ներկայիս գործընթացում որեւէ մութ, մտահոգիչ հանգամանք չեմ տեսնում». «Հայոց աշխարհ»

 Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ   -Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանությունից անցել է 48 օր, սակայն գլխավոր կասկածյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահ մարմիններին, հանցագործության նախաքննությունը չի իրականացվում հայ իրավապահների կողմից, ձգձգվում է նախաքննությունը: Այս ամենը մտահոգիչ չե՞ն: -Ճիշտն ասած, ներկայիս գործընթացում որեւէ մութ, մտահոգիչ հանգամանք չեմ տեսնում: Ասել, թե նախաքննությունը ձգձգվում

Մարտի 1-ին զինված ցուցարար չի եղել. ինչի՞ հետևանք էր Ռոբերտ Քոչարյանի ստորագրած հրամանագիրը. «Ժողովուրդ» 

Յոթ տարի առաջ՝ հենց այս օրերին, Հայաստանում տեղի էին ունենում փոթորկահույզ իրադարձություններ: Նախագահական «ընտրություններին» հաջորդեցին ընդդիմության անդադար հանրահավաքները Ազատության հրապարակում, որոնք ընդմիջվեցին բացառապես իշխանության բռնությունների պատճառով: Խորհրդապահական կնիքով առանձնացված զեկուցագրերում՝ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը քննարկում է Մարտի 1-ին տեղի ունեցածը: Խիստ ուշագրավ է, որ հեղինակը, ներկայացնելով հանդերձ իշխանության առաջ քաշած վարկածները,

 ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Էրեկ գիշեր՝ ժամը տասին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Չսպասեցիր հաջորդ դասին:

 « Կարծում եմ, քաղաքական դաշտը կգնա մաքրման, եթե կուզեք՝ բյուրեղացման ճանապարհով». «Հայոց աշխարհ»

Որո՞նք են ՀՀԿ-ԲՀԿ «հնգօրյա պատերազմի» դասերը, ի՞նչ հետեւություններ պետք է անեն քաղաքական գործընթացի մասնակիցները «Բարգավաճի» շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից։     Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ։ -Ցանկացած դաշինք, ընդհանրապես ցանկացած կառույց երկար կյանք չի կարող ունենալ, եթե գաղափարական հենքի վրա

Ոչինչ ժամանակից շուտ չի հասունանա

Անցնող շաբաթն ազդարարվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` խորհրդարանի ամբիոնից կրքոտ ելույթով եւ դրա դեմ ՀԱԿ-ի կատաղի հակաքարոզչությամբ: Այդ գործին խառնվեցին նույնիսկ «մարտի 1-ի» զոհերի հարազատները: Փաշինյանի ելույթում եղել են, իմ կարծիքով, թե՛ ճիշտ եւ թե՛ սխալ դրույթներ, բայց մի հարցում պատգամավորն իրավացի է. մեր կուսակցությունների մեծ մասում առկա է անձի անվերապահ պաշտամունք եւ դրանից բխող

ԼՂՀ մարտական հենակետում զինծառայող է մահացել

Փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:   ԼՂՀ  ՊՆ 

Մոսկվայի կենտրոնում սպանվել է Բորիս Նեմցովը

Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ատրճանակից չորս կրակոցներով սպանվել է ընդդիմադիր գործիչ, Յարոսլավլի քաղաքային դումայի պատգամավոր Բորիս Նեմցովը: Ուրբաթ երեկոյան նա հանդես էր եկել «Էխո Մոսկվի» ռադիոկայանում: Բորիս Նեմցովը վերջին ամիսներին քննադատել է Ուկրաինայի հարցում նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը։ ՌԴ նախագահի խոսնակը այս սպանությունն անվանել է «սադրանք»:

ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն. ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է. «Ազատություն» ռ/կ

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է: Նա նշել է, որ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի հակամարտ գծում 2014 թվականին արձանագրվել է հրադադարի խախտումների և զոհերի թվի աճ: Ջեյմս Քլափերը ընդգծել է, որ լարվածության սրացումը վկայում է, որ հակառակորդ զինված ուժերի՝ իրարից այդքան մոտ գտնվելը կարող

«Ազատ դեմոկրատները» Հայրիկյանի նախաձեռնած ֆորմատով հանդիպումներին չի մասնակցել. 1in.am

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Պարույր Հայրիկյանի նախաձեռնած ֆորմատով հանդիպումներին չի մասնակցել. այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը։ «Նման ֆորմատով քննարկումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկ Պարույր Հայրիկյանի կողմից արվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, եղել է նաև հանդիպում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և Հայրիկյանի միջև, սակայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նման ֆորմատով

Վահրամ Աթանեսյան. «Ադրբեջանում հայկական ջարդերի կազմակերպման գործն սկսվել է ավելի վաղ, քան ԼՂԻՄ Մարզխորհրդի որոշումը»

Փետրվարի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի մամուլի ասուլիսը՝ Սումգայիթի ողբերգության եւ ադրբեջանական քարոզչության խեղաթյուրումների թեմայով: Ներածական խոսքում նա ընդգծել է, որ Սումգայիթի դեպքերի վերաբերյալ Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո Ադրբեջանում պաշտոնապես ձեւավորվել է վարկած, որ դրանք «սադրանք էին Ադրբեջանի դեմ եւ կազմակերպվել էին հայկական կողմից»: Որպես

Նոր անասնագողություն Ջուջեւանում

Նախկինում գողացվել էր մի կով

«Պաշտոնական Երեւանը մեզ նման մամուլից է տեղեկանում՝ Պերմյակովի հետ կապված ինչ են ուզում անել»

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ, ռուսական կողմն արդեն քաղաքական որոշում ունի՝ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հոգեկան խնդիրներ ունեցող անձ ճանաչել: «Իսկ դրա հիման վրա, նրա պատիժը այն չի լինելու, ինչ սպասում ենք: Առավել եւս նրան դատելու է ռուսական տրիբունալը: Փաստորեն,  ռուսական կողմը հմտորեն ազատեց նրան պատասխանատվությունից եւ փախցնում է Ռուսաստան»,- Aravot.am-ին ասաց Ստյոպա

Ավետիսյաններին աջակցելու նախաձեռնությունը չի իրականացել

«Գյումրիի ողբերգությունը միայն Ավետիսյաների ու գյումրեցիների խնդիրը չէ»,- այսօր այս պաստառով ՀՀ գլխավոր դատախազության դիմաց խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ոստիկանները թուլ չեն տվել իր նախընտրած ձեւով անցկացնել: Նրան դատախազության շենքի մայթից ոստիկանները նախ հորդորել են հեռանալ, հետո հրել են, ապա ոտք ու ձեռքից բռնած՝ տեղափոխել դիմացի մայթ: Վարդգես Գասպարին Aravot.am-ին պատմեց, որ

Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն Սոֆիայում

Փետրվարի 27-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ դեսպանության և Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկիի անվան համալսարանի Արևելյան լեզուների և մշակույթի կենտրոնի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնի կազմում 1995թ.-ից գործում է «Հայագիտություն և Կովկասագիտություն» ուղղությունը: Համագործակցության հուշագիրը ներառում է փոխգործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես հայագիտության տարածումն ու զարգացումը, իրականացվելիք համատեղ միջոցառումները, տեղեկատվության փոխանակումը, կենտրոնում դեսպանության

Երևանի բնակչուհուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

Երևանի բնակչուհի Շախբազյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է   ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության։ 2015թ. փետրվարի 18-ին՝ ժամը 00:40-ին, «Արմենիա» ՀԲ կենտրոնից ահազանգ է ստացվել, որ քաղաքացի  Շախբազյանը թիկունքային շրջանի ծակած կտրած թափանցող վերքով բժշկական օգնության է

Սամվել Ֆարմանյանից ու Մարտուն Գրիգորյանից բացի մյուսներն անտեսեցին Սամվել Բալասանյանին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Հայաստանի երկրորդ քաղաքի կարգավիճակի փոփոխության շուրջ քննարկում էր կազմակերպել՝ դեռ մեկ ամիս առաջ հրավիրելով Ազգային ժողովի մի շարք պատգամավորների, մեծամասամբ նրանց, ովքեր ծագումով շիրակցի են: Նրանց ցանկում էին Հեղինե Բիշարյանը, Մկրտիչ Մինասյանը, Աշոտ Աղաբաբյանը, Արման Սահակյանը (նա Շիրակի մարզից ընտրված պատգամավոր է), Նաիրա Կարապետյանը,Մուշեղ Պետոյանը, Հովhաննես Մարգարյանը, Սամվել Ֆարմանյանը, Հրանտ

Արթուր Աբրահամ. «Կենտրոնանում եմ իմ նպատակի վրա և գնում հաղթելու»

«Բայց կյանքն էլ ինչ-որ տեղ ռինգ է… Թե՛ ռինգում, թե՛ կյանքում ես փորձում եմ ազնիվ լինել, երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս, նրանց հնարավորությունները, բայց նաև չեմ գերագնահատում: Կենտրոնանում եմ իմ նպատակի վրա և գնում հաղթելու»,-«Առավոտի» հետ զրույցում իր հաջողության բանաձեւն է բացահայտել  աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործը բացահայտվա՞ծ է. կասկածելի հանգամանքներ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը տեղեկություններ ունի այն  մասին, թե Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հրեշավոր սպանության գործը, որում կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, բացահայտվել է: Այս առիթով պարոն Բարսեղյանը հայտարարել էր. «Շատ մասնագետներ ասում են, թե սա երկու-երեք շաբաթվա բացահայտվելիք գործ է: Կամ էլ իրոք, բացահայտել են և տեսել, թե

«Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման առաջին խոչընդոտը «Հայկական երկաթուղու կոնցեսիոներն է»

Իրան-Հայաստանը ոչ ձեռնտու տարբերակ է «Հարավկովկասյան երկաթուղիների» համար

«Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը` նաև հայերեն

Պաոլո Կոսսիի, Ժան-Բլեզ Ջիանի և Ժան Վարուժան Սիրապյանի «Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքն ընթերցողին արդեն հասանելի է նաև հայերենով ու ռուսերենով (400-ական օրինակ): Գրքի համահեղինակ Ժան Վարուժան Սիրապյանի խոսքով` գրքի ֆրանսերեն, անգլերեն, հունարեն տարբերակներն ավելի վաղ են լույս տեսել: Ֆրանսիայում, օրինակ, արդեն 2000 օրինակ սպառվել է: Նախատեսվում է գիրքը հրատարակել նաև թուրքերեն ու գերմաներեն, որից

Գյումրիի սպանդի գործը կարող է քննվել Ռոստովում. News.am

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հանդեպ հարուցված քրեական գործը կարող է քննվել Հյուսիսկովկասյան շրջանային դատարանում, որը տեղակայված է Դոնի Ռոստովում։ Այս մասին հայտնել է դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը։  «Այս պահին Պերմյակովը Գյումրիում հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննություն է անցնում։ Դեռ վերջնականապես որոշված չէ, թե որ զինվորական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Իրաքի տրանսպորտի նախարարի գլխավորած պատվիրակության հետ

Փետրվարի 27-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է հյուրերին «Իրաքյան ավիաուղիների»` Հայաստան կատարած առաջին թռիչքի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ավիացիայի ոլորտում համագործակցության հաջող փորձը հիմք կհանդիսանա երկու երկրների առևտրատնտեսական արդյունավետ փոխգործակցության համար: Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին շնորհակալություն

Րաֆֆի Հովհաննիսյան. «Շարքային քաղաքացին իր պայքարը չպետք է զիջի»

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ շուտով միասնականություն կլինի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031