Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Պաշտոնական Երեւանը մեզ նման մամուլից է տեղեկանում՝ Պերմյակովի հետ կապված ինչ են ուզում անել»

Փետրվար 27,2015 20:50

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ, ռուսական կողմն արդեն քաղաքական որոշում ունի՝ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հոգեկան խնդիրներ ունեցող անձ ճանաչել:

«Իսկ դրա հիման վրա, նրա պատիժը այն չի լինելու, ինչ սպասում ենք: Առավել եւս նրան դատելու է ռուսական տրիբունալը: Փաստորեն,  ռուսական կողմը հմտորեն ազատեց նրան պատասխանատվությունից եւ փախցնում է Ռուսաստան»,- Aravot.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա իր ասածների տրամաբանությունն է հաստատում այսօր ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե հիսունից ավելի անձինք Չիտայում պատասխանատվության կենթարկվեն, որոնք անտեսել են Պերմյակովի հոգեկան խնդիրները ու չեն կանխել նրա զինծառայությունը:

Պարոն Սաֆարյանի խոսքով, եթե ռուսական կողմը  այդ տեղեկատվությունը հրապարակում է, իսկ հայկական կողմից որեւէ մեկնաբանություն չկա, սա նշանակում է ՝ կամ հայկական կողմին բանի տեղ դնող չկա, եւ պաշտոնական Երեւանը մեզ նման մամուլից է տեղեկանում՝ Պերմյակովի հետ կապված ինչ են ուզում անել կամ հայկական կողմը նախապես տեղեկացված է,  պարզապես Հայաստանի հանրությանը այդ լուրը հաղորդում է ռուսական կողմը:

«Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջ չեն առաջադրելու՝ մեծ եղբորը չզայրացնելու համար, հետեւաբար միակ կարեւոր բանն այն է, թե ինչպես կարձագանքի Հայաստանի քաղաքացիական հանրությունը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սրանից հետո ով խոսի «հայ-ռուսական բարեկամության» մասին, նրան ուղիղ գծով պիտի ուղարկել հոգեբուժարան: Այսինքն՝ «դաշնակից» Ռուսաստանն այնքա՜ն է արհամարհում Հայաստանին ու հային,որ ԹՔԱԾ ՈՒՆԻ նույնիսկ իր իսկ կողմից ստորագրած պայմանագրերի վրա:Սրանից հայը ՇԱՏ ԼՈՒՐՋ հետևություններ պիտի՛ անի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728