Լրահոս
Օրվա լրահոսը

Գինու և կոնյակի արտահանումները Հայաստանից դադարեցված են. «168 ժամ» 

Փետրվար 28,2015 11:04

Անցած տարի նոյեմբերի 20-25-ից գինու և կոնյակի արտահանումները ՀՀ-ից պրակտիկորեն դադարեցված են: Այսօր ֆինանս չի գալիս հայ արտադրողին: Այդ գումարը մենք մղում էինք աշխատավարձերին, հարկերին, վարկերին, մատակարարներին: Բանկերին չի անհանգստացնում, թե ինչ է կատարվում, իրենց վարկերի տոկոսն են ուզում՝ ըստ գրաֆիկի: Այս մասով մենք կառավարությունից ակնկալում ենք, որ գոնե առաջիկա 3-4 ամիսներին, որ փոփոխություն չի սպասվում, վարկերի դասակարգման մեխանիզմը փոխեն և ավելի լոյալ ու լիբերալ գտնվեն, որ արտադրողների մասին էլ մտածեն»,- մեր թղթակցին ասել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ըստ նրա` այս ֆորսմաժորային իրավիճակում կառավարությունը պետք է աջակցի արտադրողներին:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728