Օրվա լրահոսը
Նախարարը իրեն այցելած կանանցից անհատական ներողություն էլ է խնդրել
Շիրակի մարզում գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ «կարտոֆիլը աղջկա պես մի բան է, առաջին ուզողին պիտի տաս» գյուղնախարարի համեմատությունից զայրացած մի խումբ կանայք ու աղջիկներ այսօր այցելել են անձամբ նախարարին: «Սկզբում չէր ընդունում, բայց մեր համառ պնդումներից հետո հանդիպումը կայացավ: Զրուցեցինք նախարարի հետ նա արդարացավ, թե թյուրիմացություն է ու նպատակ չի ունեցել վիրավորել որեւէ կնոջ, բայց
Գեւորգ Կոստանյանին դատի են տվել, հայցից չեն հրաժարվելու
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն չի պատրաստվում Վարչական դատարանից հետ վերցնել գլխավոր դատախազի՝ Պերմյակովի հարցով ռուս գործընկերոջն ուղարկած նամակի բովանդակությունը հրապարակելու հարցում պարտավորեցնելու մասին իրենց հայցը: Չնայած, հիշեցնենք որ Հայաստանի գլխավոր դատախազությունը նախօրեին հրապարակեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ստացված նամակի լուսապատճենը, որում հաստատվում է, որ փետրվարի 3-ին Գևորգ Կոստանյանը դիմել է ռուս գործընկերոջը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության
Անահիտ Բախշյանն իրեն դատի տալու դպրոցի տնօրենի հայտարարությանն ի պատասխան. «Մարտահրավերը նետել եմ, ձեռնոցը վերցրել է»
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն այսօր Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մասին աղաղակող չարաշահումներ է հրապարակել: Նա մասնավորապես, ուսումնասիրել է ուսուցիչներին տրվող պարգևավճարները և դպրոցի աշխատավարձերի հաշվառման մատյանում՝ տարիֆիկացիայում, եղած տեղեկատվությունը: Անահիտ Բախշյանը հավաստիացրել է, որ դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ տարիֆիկացիոն մատյանում չգրանցված անձինք են պարգեւատրվել: «2014 թվականին 5 մլն դրամ գումար է հատկացվել պարգևավճարների համար,
Վագոն-տնակում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի
2015 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Օլիմպիական ավան»-ի հարևանությամբ գտնվող վագոն-տնակի մեջ դիակ է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը՝ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Վագոն-տնակում հայտնաբերվել է 40-ամյա
Ովքեր տուժել են «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի գործունեությունից՝ խնդրում ենք դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ավիատոմսեր և հյուրանոցի փաթեթներ ձեռք բերելու պատրվակով «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քաղաքացու գրավոր հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված ընկերության տնօրենի հետ կնքվել է ավիատոմսերի և հյուրանոցի փաթեթների ձեռքբերման
«Այս իշխանությունների օրոք «Մարտի 1»-ի բացահայտումը բացառվում է»․ Սեդա Սաֆարյան. «Ազատություն»
Սերժ Սարգսյանի որոշմամբ 2009-ին լուծարվեց փաստահավաք խումբը: Սեդա Սաֆարյանը հիշում է՝ իրենց ձեռքի տակ կային բազմաթիվ արժեքավոր փաստեր, բայց անտեսվեցին․ իշխանությունները իրենք իրենց տակը չէին փորի: Հակառակ դեպքում, կոնկրետ հանցագործներ կանգնելու էին դատարանի առջև․- «Եվ 7 տարի առաջ, և 7 տարի հետո ես նույն կարծիքին եմ, որ այս իշխանությունների օրոք «Մարտի 1»-ի բացահայտումը բացառվում է,
Ազատանի գյուղապետարանը տակնուվրա են արել՝ թռցնելով կոնյակ, հուշանվերներ…
Փետրվարի 21-ին անհայտ անձինք գիշերով մտել են Շիրակի մարզի Ազատան համայնքի գյուղապետարանի շենք՝ գումար ման գալով այնտեղ: Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը Aravot.am-ին ասաց, որ գողերը կոտրել են գյուղապետարանի գրեթե բոլոր սենյակների կողպեքները՝ թվով 7-8, տարել են իր առանձնասենյակում եղած հուշանվերները, կոնյակները: Անգամ հուշանվեր-խնայատուփ է եղել այնտեղ, ջարդել ու տարել են հավաքված գումարը՝ մոտ 5-6 հազար
Տիգրան Բալայանը` Իսրայելի ԱԳ նախարարի քայլին ի պատասխան
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական արշավի շրջանակներում Ավիգդոր Լիբերմանի ներկայությունը ադրբեջանական քարոզչության կողմից կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը։ Պատասխան. Անհարիր է, որ որևէ քաղաքական գործիչ կարող է թույլ տալ իրեն ներքաշել ադրբեջանական էժանագին քարոզչական շահարկումների մեջ։ ՀՀ ԱԳՆ
Մոլորությունից մինչև բացահայտում. շաբլոնային գաղափարները չեն աշխատում
Սիվիլիթաս հիմնադրամն իր տարեկան 7-րդ զեկույցը վերնագրել է «Հայաստան 2014». մոլորության տարի: Հետազոտությունը կատարված է` միջազգային և տարածաշրջանային զարգացումների համապատկերում ներկայացնելով Հայաստանի ներքին և արտաքին զարգացումները, տնտեսական հիմնական խնդիրներն ու միտումները։ Այն կենտրոնանում է ոչ թե երևույթների ժամանակագրական շարադրման, այլ դրանց խորքային պատճառների վերհանման վրա՝ կանխատեսելով հնարավոր զարգացումները՝ առաջարկելով լուծումներ։ Օրինակ` 2008-ի զեկույցը վերնագրվել էր
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն. pastinfo.am
Պրոբացիոն պետական ծառայության ներդրումն ապահովող օրենսդրական նախագծերի փաթեթը կառավարություն կներկայացվի արդեն մարտ-ապրիլ ամիսներին: Այս մասին այսօր հրավիրված քննարկմանը հայտարարեցին աշխատանքային խմբի անդամները` հավելելով, որ այն այժմ քննարկվում է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից: Նրանցից ստացված առաջարկություններն ու կարծիքները հաշվի առնելուց հետո նախագիծը կներկայացվի կառավարության, ապա նաև` ԱԺ հաստատմանը: Ի դեպ, հետաքրքրական է, որ, ինչպես այսօր ներկայացվեց
Հոգեբանը` դպրոցներում անմոռուկ բաժանելու մասին. «Դա շրջահայաց որոշում չէ»
Aravot.am-ը հոգեբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Գասպարյանից հետաքրքրվեց՝ որպես հոգեբան ի՞նչ կարծիքի է Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկները որոշ դպրոցներում աշակերտներին բաժանելու մասին, ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ դպրոցահասակ երեխաների վրա: «Իմ տպավորությամբ, դա այնքան էլ շրջահայաց որոշում չէ. մինչեւ երեխաներին անմոռուկներ բաժանելը պետք է նախ սկզբում որոշակի գիտելիք եւ վերաբերմունք ձեւավորել: Երեխան չունի սեփական հիշողություն, իսկ
Ինչո՞ւ է Թբիլիսիի ադրբեջանական միակ թատրոնի տնօրենը միշտ վրացի նշանակվում
Մառնեուլիի ադրբեջանցին վրացական ազգայնականության մասին
ՀՀ-ում կկատարվի բացառիկ հետազոտություն, որը կպարզի մարդկանց հակվածությունը քաղցկեղի նկատմամբ
ՀՀ-ում այսուհետ կկատարվի այնպիսի հետազոտություն, որի միջոցով հնարավոր կլինի երեխայի ծնվելուց անմիջապես հետո պարզել` արդյոք նրա օրգանիզմն ունի հակվածություն քաղցկեղի և տարաբնույթ այլ հիվանդությունների նկատմամբ: 2014-ին Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ)` որպես ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից իրականացվող «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման» մրցույթի շահառու ձեռք է
Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Շնորհավորելով ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-ամերիկյան հարաբերությունները նրա պաշտոնավարման ժամանակ ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց նաև հայ-ամերիկյան տնտեսական կապերի ակտիվացումը, ողջունեց դեսպան Միլսի որդեգրած՝ Հայաստանում ամերիկյան ներդրումները խրախուսելու քաղաքականությունը: Այս համատեքստում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը` ՀՀ ոստիկանությունում
Փետրվարի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումների երկրորդ փուլի խնդիրներին՝ նշելով, որ նախորդ երեք տարիներին այդ ուղղությամբ դրական արդյունքներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ: Արդյունավետ է եղել համագործակցությունը, մասնավորապես, համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության անձնակազմի ֆիզիկական
Մեծ Այրումի ավագանին«կանաչ լույս վառեց» նոր պոչամբարի կառուցման համար. ԷկոԼուր
Մեծ Այրումի ավագանին, հաշվի չառնելով իր բնակիչների առարկությունները, փետրվարի 26-ին փոխեց համայնքի 12 հա գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցման համար: ԷկոԼուրի աղբյուրի համաձայն, առանց քննարկում ծավալելու, Մեծ Այրումի ավագանու երեք անդամները` Մեծ Այրումի դպրոցի տնօրեն Սոֆյա Այվազյանը, նախկին գյուղապետ Պապիկ Առուժանյանը եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակից Սամվել Միրզոյանը, հապճեպ ստորագրել
«Պետք է կոտրվի այն կարծրատիպը, որ եթե մարդը անբուժելի հիվանդ է, ուրեմն պիտի տանջվի ցավից»
Հայաստանում տարեկան 18 հազար մարդ պալեատիվ (ամոքիչ) բուժօգնության կարիք ունի: Այս տվյալն այսօր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության և «Միջազգային պալիատիվ խնամքի նախաձեռնության» կողմից կազմակերպված «Տեսությունից մինչև պրակտիկա. Մանկաբուժական ցավամոքիչ խնամքի զարգացումը` ցավամոքիչ խնամքի շրջանակում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը: Դավիթ Ամիրյանը մեզ
Ռուսաստանի տնտեսական խնդիրները նշանակում են, որ ԵՏՄ-ն կոշտ մեկնարկ է ունեցել. Globaltimes
Եվրասիական տնտեսական միության սկիզբը դրվել է Ռուսաստանի եւ Միությունը նախաձեռնած երկրների տնտեսական վիճակների համար շատ բարդ ժամանակաշրջանում: ԵՏՄ պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարները Մոսկվայի վերաբերյալ բացասական կարծիքներ են արտահայտել: Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից կիրառված պատժամիջոցները ճգնաժամ առաջացրեցին Ռուսաստանի տնտեսությունում, ինչը դրսեւորվեց ռուբլիի կտրուկ արժեզրկմամբ: ԵՏՄ-ին կատարած իր անդրադարձում «Global
Գյումրեցի ցուցարարին անգամ հետաքրքիր չէ, թե որ հոդվածով են իրեն մեղադրում
Շիրակի մարզի քննչական բաժնում բավական երկար՝ մոտ 2-2,5 ժամ հարցաքննելուց հետո քիչ առաջ քրեական գործ է հարուցվել Ավետիսյանների սպանությունից հետո Գյումրու ցույցերին մասնակցած երկրորդ անձի՝ 26-ամյա Անուշավան Հարությունյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258- հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ հոդվածներով: Հոդվածը կոչվում է « Խուլիգանություն»: Երիտասարդը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն ոստիկանություն են հրավիրել
Շարմազանովն՝ ընդդեմ եթերում կլկոցների
Այսօր ԱԺ-ում հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014-ի գործունեության քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարց ուղղեց ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին, թե «խի՞ եթերում ցույց չեն տալիս մեր այն հերոսներին, Արցախյան գոյամարտի այն մասնակիցներին, որոնք լավ ախպեր չունեն, լավ պաշտոն չունեն, իշխող կուսակցության անդամ չեն, կամ միտինգավոր չեն: Այդ մարդկանց չեն ճանաչում: Մենք հազարավոր հերոսներ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը անդրադարձ է կատարել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակին
Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը: Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի հունվար-փետրվար ամիսների գործունեությունը, հակիրճ անդրադարձ կատարել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակին ու քաղաքական իրադարձություններին : Խորհրդարանը հաստատել է 11-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը, որի անդամներ
Վլադիմիր Վարդանյան. «Մենք պետք է հասկանանք՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը սոսկ մի հանգրվան է»
«Որից հետո պետք է շարունակվի պայքարը նոր որակով, նոր մոտեցումներով» «Ցավոք, Հայոց ցեղասպանության ճանաչման, հատուցման, դատապարտման գործընթացը մեզ մոտ հանգեցվել է կուլմինացիոն մի ամսաթվի՝ 2015 թվականի ապրիլի 24, երբ պետք է ինչ-որ մի բան տեղի ունենա»,- փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը: Նա նշեց, որ այդ
Գրքի շնորհանդես խորհրդարանում
Փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել բանաստեղծ Կորյուն Առաքելյանի «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով հերթական ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ: Շնորհանդեսին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահը, ով իր խոսքում մասնավորապես ասել է. «Հարգելի բարեկամներ, Ազգային
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Փետրվարի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
«Քաղաքական դաշտից պետք է հեռանան բոլոր թոշակառուները`անկախ տարիքից»
«Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում կա քաղաքական համակարգի ճգնաժամ: Դրա պատճառն արհեստական քաղաքական օրակարգեր ի հայտ բերելն էր: Բայց դա, կարծես թե, վերանում է: Դա բնականոն ճանապարհ է, արհեստական չի լինում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով կառավարման ճգնաժամի մասին խորհրդարանական ոչ իշխանական ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած նախագծին, որը վերածվեց
Թուրքագետ. «Թուրքիան քաղաքական հարթության մեջ պատրաստ է լուծումների գնալ»
Լեւոն Հովսեփյանի կարծիքով՝ Թուրքիան ամեն կերպ խուսափում է իրավական բաղադրիչից: Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Դավութօղլուի կողմից շրջանառության մեջ դրված համատեղ ցավի գաղափարը միջազգային հանրությունը լավ է ընկալում, եւ թուրք հասարակությունը այդ գաղափարին լավ է վերաբերվում: «Այս ամենը գնում է դեպի ցեղասպանության հերքմանը, այսինքն՝ որպեսզի դա
Մոնրեալում տեղի ունեցան Համազգային պետական թատրոնի առաջին ներկայացումները
Փետրվարի 21-22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոնրեալում տեղի ունեցան Համազգային պետական թատրոնի առաջին ներկայացումները: Բեմադրվեցին Նիկոլա Ծատուրյանի «Փրկության կղզի» և Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումները: Ներկայացումներին ներկա գտնվող Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով` անդրադառնալով հայկական թատերարվեստի դարավոր պատմությանը, ավանդույթներին և ներկա զարգացումներին: Այցի շրջանակներում թատերախումբը` տնօրեն Վարդան Մկրտչյանի ղեկավարությամբ, հանդիպում
Հյուսիս-Հարավ ճանապարհը հիմա շռայլություն է մեզ համար
Հյուսիս-Հարավը արագընթաց մայրուղու Երեւան-Աշտարակ հատվածն է. պատասխանատուներն ասում են, որ շինաշխատանքներն ավարտված են, եւ ներկայումս հարդարման, փորձարկման աշխատանքներ են կատարվում: «Առավոտի» թղթակցի այցելության պահին 3 բանվոր ինչ-որ ժապավեններ էին ամրացնում ճանապարհի եզրերին: Ընդհանուր առմամբ ավարտուն ճանապարհի տեսք չուներ այդ հատվածը. կիսատ-պռատ մի բան էր: 962 միլիոն դոլար արժեցող 556 կիլոմետրանոց այս արագընթաց ճանապարհը, ինչպես մասնագետներն
Շարմազանովը բողոքում է. «Առավոտից իրիկուն եթերում ճաշ են սարքում, նպատակը ո՞րն է՝ ով ինչ լավ բորշչ է սարքո՞ւմ»
Այսօր ԱԺ-ում հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014-ի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ պատգամավորներն իրենց մտահոգություններն ու դժգոհությունները հայտնեցին այս կամ այն հաղորդման, երգի, ֆիլմի վերաբերյալ, որոնք հեռարձակում են հեռուստատեսությամբ եւ իրենց դուր չի գալիս: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց, որ չեն քարոզվում հերոսներ, դրա համար մեր երեխաները փորձում են նմանվել օտար հերոսների, ընդօրինակում են նրանց:


















































