Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիս-Հարավ ճանապարհը հիմա շռայլություն է մեզ համար

Փետրվար 26,2015 16:30

Հյուսիս-Հարավը արագընթաց մայրուղու Երեւան-Աշտարակ հատվածն է. պատասխանատուներն ասում են, որ շինաշխատանքներն ավարտված են, եւ ներկայումս հարդարման, փորձարկման աշխատանքներ են կատարվում: «Առավոտի» թղթակցի այցելության պահին 3 բանվոր ինչ-որ ժապավեններ էին ամրացնում ճանապարհի եզրերին: Ընդհանուր առմամբ ավարտուն ճանապարհի տեսք չուներ այդ հատվածը. կիսատ-պռատ մի բան էր:

962 միլիոն դոլար արժեցող 556 կիլոմետրանոց այս արագընթաց ճանապարհը, ինչպես մասնագետներն են ասում՝ Հայաստանի ներկա փուլի համար շռայլություն է. երթեւեկությունն ընդամենը 1 ժամով կրճատելու համար սերունդները 1.2 միլիարդ դոլարի պարտք պետք է փակեն:

Կարդացեք 

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    յարգելի եւ սիրելի, Համեստափայլ Նելլի, այդ «մասնագետներ»-ը որ քեզի իրենց կարծիքն են յայտնել, մի քիչ կարճատես են, երեւի. կերտման եւ կազմության տակաւին նախնական ընթացքի մէջ գտնվող մի երկրի համար, ճանապարհների սարքումը չի կատարվում միայն ըստ «ներկա փուլին», այլ նաեւ՝ ապագայի հեռանկարով. իսկ կարծում եմ թէ Հայաստան Համահայկական Հիմնադրամը լայնորեն մասնակցում է այս ծրագրին եւս. կարեւորը այն է որ ծախսերը պարկեշտորեն կատարվեն… կամ ասենք՝ նուազագոյն «հարպիկություններով», [հառաչանք]…

  2. Թրավիս says:

    «ճարպիկություններով» ուզում էի գրել, անշուշտ… յուզմունքից շվարվեցի…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728