Օրվա լրահոսը

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր

ԱՍԵԿՈՍԵ

Ժամանակը խելոքին բերում է ամեն ինչ, հիմարից տանում է ամեն բան: ՅԱՐՈՍԼԱՎ ՀԱՇԵԿ

Ո՞ր ծրագիրն է հանճարեղ

Կիրակի օրը հնչեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական ելույթը: Նախ ասեմ, որ Ցեղասպանության հարցում ես ճիշտ նրա նման եմ մտածում, եւ դա բազմիցս ասել եմ: (Ի դեպ, հետաքրքիր է՝ էլ ովքե՞ր են այդպես մտածում, բայց լռում են): Սակայն դա այլ թեմա է, որին արժե առանձին անդրադառնալ: Ելույթի հիմնական թեման, իհարկե, ուղերձներն էին, որոնց հասցեատերերը

Միջադեպ Վանաձորի ներքաղաքային տրանսպորտում

Ոչ մեկի համար գաղտնիք չէ որ Վանաձորի ներքաղաքային տրանսպորտում այսօր առկա են մի շարք խնդիրներ, որոնց մեջ է մտնում  նաև ներքոհիշյալ տեսակի վարորդների ծխելը, խմելը, անհարգալից վերաբերմունքը ուղևորների նկատմամբ, բայց այս դեպքում շեշտը ուզում ենք դնել բնակիչ համայնքապետարան համագործակցության վրա, որը բերել է խնդիրների ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն ու լուծմանը: ՈՒզում ենք հիշեցնել, որ համայնքային խնդիրների

Նիկոլայ Բաղդասարյան. «Վերաքննիչ բողոք ներկայացնելը բացասական կերպով կանդրադառնա ե՛ւ տուժող կողմի, ե՛ւ Վարդան Պետրոսյանի վրա»

Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո տուժող կողմը ապահովագրական ընկերությունից չի կարող ստանալ իրեն հասանելիք գումարը Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը մարտի 2-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Նա համարում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելը բացասական կերպով կանդրադառնա ե՛ւ տուժող կողմի,

Վռամ Խոջագորյան. «Ադրբեջանին խաղաղ իրավիճակը ձեռնտու չէ»

Վռամ Խոջագորյանի կարծիքով՝ Հայաստանը ստեղծված իրավիճակից հաղթող է դուրս գալու

Փոխգնդապետ Արտակ Աղեկյանը զոհվել է՝ փորձելով փրկել 20-ամյա զինծառայողի կյանքը. NEWS.am

Փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինծառայող, փոխգնդապետ Արտակ Աղեկյանը զոհվել է՝ փորձելով փրկել 20-ամյա Հայկ Բարոյանի կյանքը, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել, փոխարենը Արտակը փրկել է երեք հոգու կյանք: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, NEWS.am-ին հայտնեց Արտակ Աղեկյանի քրոջ ամուսինը՝ Ահարոն Խաչատրյանը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ` NEWS.am-ի կայքում

«Պետք է դադարենք իրար քննադատել». Նախկին ՀԱԿ անդամը՝ առաջին նախագահի ելույթի մասին

Նախկին ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ընդդիմությանն ուղղված առաջին նախագահի բնորոշումները համարում է այս ժամանակահատվածի ճիշտ բնութագիր: «Չգիտեմ՝ ով ինչ է ասել, որ ընդդիմադիրը ինչպես է ընկալել, բայց առաջին նախագահը քաղաքական դաշտի իրական պատկերն է ներկայացրել, թե ինչ ունենք այսօր, ով ինչպես ցանկանում է թող ընկալի»,- Aravot.am-ին ասաց Գուրգեն Եղիազարյանը: Մեր դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատության

Զարուհի Փոստանջյան. «Դատախազը միանշանակ անգործություն է թույլ տվել»

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ Վալերի Պերմյակովի՝ ապօրինի սահմանը հատելու փորձ կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցված չէ

«Որտե՞ղ եք տեսել, որ թիրախավորում ենք ընդդիմությանը». Առաջին նախագահի խոսքերը աղավաղո՞ւմ են

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ, 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հեգնել ու ծաղրել ընդդիմադիր ուժերին, երբ երեկ Ազատության հրապարակում ներկայացնում էր ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը: Հիշեցնենք, ըստ Լեւոն Տեր- Պետրոսյանի, այդ պլանը Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է. «Դավալուից ցախավելը հեծած, 1+1 քայլերգը շուրթերին, Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ, ինքնահռչակվել որպես նոր

Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

Մարտի 1-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Աջարիայի հայ համայնքի կողմից: Սուրբ պատարագի ավարտից հետո աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանն անցկացրեց Սումգայիթի անմեղ զոհերի ոգեկոչման կարգ, որին հաջորդեց եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցած պսակի

Աշտարակի անհատ աշխատող տաքսու վարորդները իրենց հարցադրումները ներկայացրին մարզպետին

Մարտի 2-ին Արագածոտնի մարզպետարան էին ժամանել Աշտարակի անհատ աշխատող տաքսու վարորդները: Նրանց ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը եւ լսեց ոլորտում կատարված փոփոխությունների վերաբերյալ տաքսու վարորդների անհամաձայնության մասին: Մարզպետը տվեց համապատասխան պարզաբանումներ եւ առավել մանրամասն քննարկումների համար պայմանավորվեց հրավիրել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության մասնագետներին: Խոստացված հանդիպումը կայացավ երեկոյան ժամը 17.30-ին, մարզպետարանի դահլիճում: Ավելի քան 100 տաքսու

Իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնն ասել է, թե Իսրայելում տեղյակ չեն Ղարաբաղի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին: Նրան ուղեկցել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: Նախագահը ողջունել է հյուրին, ընդգծելով, որ ուրախ է Երևանում կրկին հանդիպելու հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, մեր ժողովրդի բարեկամների այցելությունները Հայաստան, նաև մասնակցությունը ցեղասպանության անմեղ

Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում

Մարտի 1-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, իսկ այնուհետ կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-ից 29-ը սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի: Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում ԼՂ ներկայացուցիչը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, հայկական կուսակցությունների և ազգային կառույցների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ,

Լեւոն Պետրոսյանի նկատմամբ տարածված համաներումն է վիճարկվում

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի  բնապահպանության աշխատակազմի տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի քրեական գործը վերաքննիչ դատարանում է: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանն անցյալ տարվա դեկտեմբերին նրան դատապարտել է 400  000 դրամի չափով տուգանքի, նրա նկատմամբ կիրառել է համաներում: Ըստ գործի նյութերի, նա «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասվի հատուցման մասին» ՀՀ

Գրիգոր Մելքումյան. «Որքան ոլորտը անվերահսկելի, բարձիթողի ու ստվերային լինի, մասնավոր տաքսու վարորդների համար ձեռնտու է»

ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը, մեկնաբանելով այսօր «Հանրապետության» հրապարակում մասնավոր տաքսիների վարորդների բողոքի շարժառիթները, դրանք համարեց անհիմն: «Մոտ երկու տարի մասնավոր տաքսու վարորդներն աշխատել են արտոնյալ վիճակում: Հիմա կատարվել են փոփոխություններ իրենց շահերից ելնելով: Ամեն մեկը նախկինի հետ համեմատ ամսեկան պակաս է վճարելու 20-30 հազար դրամ: Այսինքն, այդքան տնտեսելու է: Հանվել

Սուրեն Աբրահամյան. «Ներքին ըմբոստություն ունեմ, բայց դիմացս Լևոն Տեր-Պետրոսյանն է, որին ժամանակին հավատացել եմ»

«Իր կարգի քաղաքական գործչին սազական ելույթ չէր, իր կալիբրը լրիվ ուրիշ է»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի ելույթը, որտեղ Տեր-Պետրոսյանը հեգնանքով է արտահայտվում ընդդիմադիր դաշտում գործող ուժերի մասին, այսպես պատասխանեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հեգնանք է արտահայտում նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ

«Հերիք չէ մարդկանց ծաղրեք ու խեղդեք» Գյումրու տաքսիստները վիճաբանեցին փոխնախարարի հետ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կրկին բողոքի էին դուրս եկել Գյումրիի անհատ տաքսու վարորդները: Նրանք դեմ են ՀՀ կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգ հաստատելու մասին» N 1471-Ն որոշմամբ հաստատված նոր պահանջներին: Վարորդներին հանդիպելու համար Գյումրի էր եկել կապի ու տրասնպորտի նորանշանակ փոխնախարար Արամ Արսենյանը, որը բողոքավորների հետ հանդիպեց

Տաքսու վարորդ. «Սրանք հաշվիչներ են բերել եւ ուզում են վրաներս ծախել ու հետներս փայատեր մտնել»

Այսօր մասնավոր տաքսիների վարորդները կրկին հավաքվել էին «Հանրապետության» հրապարակում` բողոքելու կառավարության սահմանած լիցենզիաների եւ հարկավճարների կարգի դեմ: Նրանք հրաժարվում են կատարել նոր կարգի պահանջները: Վարորդներն Aravot.am-ին այսպես ներկայացրին իրենց դժգոհությունները. «Մեր բողոքը լիցենզիաների դեմ է, որը չենք ուզում, չենք կարողանում դրա տակից դուրս գալ: Լիցենզիան պահանջում է հաշվիչ եւ այլն եւ այլն: Մոտավորապես 70-80 հազար

Հայաստանի Օմբուդսմենն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան  Ռիչարդ Միլսին: Օմբուդսմենը շնորհավորել է պարոն Միլսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Օմբուդսմենի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության միջև

Իշխանության գեղեցիկ «ժեստը»՝ 70-ամյակը լրացած Լեւոն Տեր-Պետրոսյանին

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Կառավարությունն այդ նախագծով առաջարկում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով: Ըստ կառավարության, որոշ  կատեգորիաների պետական պաշտոններ զբաղեցրած անձանց համար սահմանված է կենսաթոշակի

«Երեխայի գողություն չի եղել, Նարինեն ինքնակամ է տվել ինձ» (Տեսանյութ) 

Էդիսոն Ադյանը վստահեցնում է, որ ԴՆԹ թեսթը նշանակություն չունի, երեխային 2 տարի է ինքն է խնամում, իսկ մայրը չի էլ հետաքրքրվում

Ազատամարտիկները շարունակում են պարգևները հանձնել Ժիրայր Սէֆիլյանին

Այսօր՝ 2015 թ. մարտի 2-ին, հայտնի ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանը հրաժարվել են իրենց պետական պարգևներից և դրանք հանձնել են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի 1-ին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին: Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանն իրենց պարգևները հանձնել են ի նշան 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում կատարված պետական

Դավիթաշենի կամրջի տակ տղամարդ է կախվել

Մարտի 2-ին, ժամը 15.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն կամրջի տակ կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՄԻԵԴ դատավորի ՀՀ թեկնածուներն են Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը եւ Լիանա Հակոբյանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի 2015թ. մարտի 2-ի նիստի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) նիստը գումարվեց 2015թ. մարտի 2-ին՝ ժամը 12.30-ին ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում: Նիստը վարում էր Հանձնաժողովի տարիքով ավագ անդամ,

Գյումրիի քաղաքապետը պահանջում է փրկել Գյումրին

Հանրապետության ամենակոլորիտով քաղաքը՝ Գյումրին, 27 տարի անց էլ ձերբազատված չէ ժանգոտ տնակներից, կիսափուլ կառույցներից, ցեխոտ փողոցներից… Հյուրընկալվողի մոտ այնպիսի տպավորություն է, թե այս քաղաքը ռմբակոծված է: Տեղական բյուջեի միջոցներով ամենատարրական հարցն անգամ լուծել հնարավոր չէ, ուստիեւ քաղաքապետ Սամվել Բալասանյանը խնդրում, աղերսում ու միաժամանակ պահանջում է փոխել Գյումրիի կարգավիճակը, տալ որոշակի արտոնություններ, քանի դեռ ազգային մշակույթն

Գազամատակարարմամբ է ապահովվել Նոր Խարբերդ թաղամասը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում ավարտվել են 3,2 կմ երկարությամբ նոր գազատարի անցկացման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասով զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Նոր Խարբերդում մեկնարկած ենթակառուցվածքների ապահովման ու բարեկարգման ծրագրի շրջանակում լուծում է տրվում տասնամյակների խնդրին: Նաև զեկուցվել է, որ ներկայում ընթացքի մեջ են Նոր

ԲՀԿ-ն կմասնակցի արտահերթին

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը մասնակցելու է վաղը հրավիրված արտահերթ նիստին: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, ԲՀԿ-ն բոյկոտել էր խորհրդարանի նախորդ քառօրյան՝ հստակեցնելու համար քաղաքական դաշտում իր անելիքները: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ արտահերթին մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ շրջանառության հարկին վերաբերվող ներկայիս փոփոխությունների մի մասը խմբակցության անդամների ջանքերով է եւ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930