Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ավազակապետության մաս է կազմում»

Մարտ 02,2015 18:44

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար,նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը մարտի 1-ի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին ասաց. «Ես անձնապես իրեն ճանաչելով (լավ հռետոր է, ինտելեկտուալ մարդ է)` մտածում էի, թե մարտի 1-ի այդ միջոցառումը պետք է սգո միտինգ լիներ, ուղղորդված, կոչված, միտված ու նվիրված լիներ այդ իսկապես ողբերգական դեպքերին: Բայց այդ մասին գրեթե ոչինչ չասվեց: Ընդամենը մենք տեսանք, որ Լեւոն-Տեր Պետրոսյանը փորձում է փոթորկից, անձրեւից չոր դուր գալ, որովհետեւ այս տպավորություն ենք ստանում, թե էլի լքեցին իրեն, իրեն մենակ թողեցին, միակ ընդդիմադիրն ինքն է, այն էլ մենակ թողեցին, ի՞նչ պետք է անի, ինչպե՞ս պետք է անի: Եվ այնտեղ իր ելույթի ժամանակ դարձյալ մեղավորներ, թվում էր մարդկանց անուններ, որոնց հետ ինքը ճանապարհ է անցել: Կոդավորված է խոսում, Զորգեի լեզվով է խոսում, չես հասկանում, ժողովրդի հետ պետք է պարզ ու հասկանալի խոսել:

Ինձ համար ամենավատ տպավորիչ պահն այն էր, որ Լեւոն-Տեր Պետրոսյանն իր ելույթում ասաց մի բառ: Իմ կարծիքով՝ դա տանում էր կրքեր բորբոքելուն, վիրավորանքի, տանում էր հերթական ընդհարման: Ասաց՝ ինչ-որ դավալցվեցիներ գալիս են այստեղ, հրապարակ հասնում: Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտի, որ Դավալու բառը երկրապահի համար դա Երուսաղեմի, Բեթղեհեմի հավասար բան է, սրբագործված անուն է: Երկրապահն այդպես է ընդունում: Հրաշալի գիտի, որ մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական գործիչը հենց այնպես բառը օդ չի շպրտում: Սա տանում էր հերթական բախման, հերթական բորոբոքման, հերթական բռնկման: Ես բազմաթիվ զանգեր եմ ստացել այսօր վիրավորանքի՝ Դավալու բառի համար: Եվ ոչ թե նրա համար, որ այդ բառի մեջ վիրավորանք չկա, այլ որ հերթական արյունը չտեսնենք, հերթական զոհերը չունենանք, բախումը չտեսնենք, հանգստացրել, ասել եմ:

Եվ հետո ի՞նչ է նշանակում՝ «պերերիվ» ենք վերցնում, հանգստանում ենք: Ի՞նչ արիք, որ հիմա էլ հանգստանում եք, ընդդիմությունը այդպես չի լինում:

Հերթական անգամ ասում էր՝ ավազակապետություն, իրենք էլ պակաս չեն եղել: Բոլորս գիտենք, մարդն անասունից տարբերվում է իր հիշողությամբ: Ժողովուրդն ինչպե՞ս կորցրեց այդ հիշողությունը: Լեւոնը սկսե՞ց ժողովրդին տեսնել, նա սկսե՞ց ավազակներին տեսնել, սկսե՞ց պետությունը հասկանալ, ինքն էր պետության ղեկին: Մի օրինակ էլ ասեմ: Մի քանի տղա խնամախոսություն են գնում մի աղջկա համար: Տղաներից մեկն ասում է , թե այն մեկը քոռ է, այն մյուսն էլ ասում է՝ նա էլ քաչալ է: Մյուս տղան ասում է՝ ես եմ, կաղ եմ, քաչալ եմ, ես եմ: Այդ տղան ամենաշատ թերություններն է ունենում, բայց այդ աղջիկն ընտրում է նրան, որովհետեւ ասում է՝ ես ես եմ, չի ուզում ուրիշի թերությունները իր համար արժեք դարձնի: Լեւոնն արդեն քանի տարի ասում է՝ ավազակապետություն,ախր յուրաքանչյուր մուժիկն անգամ գիտի, որ ինքը ավազակա-սրիկայա թե ինչ պետության մեջ է ապրում: Հերիք է կրկնել նույն բանը: Չերնիշեւսկին ասում է, որ պետք է ցույց տալ Ռուսաստանում այս վիճակից դուրս գալու ելք, պետք է կացնի կոչել: Լավ, Լեւոն, ինչի՞ ես կոչում, ի՞նչ ես ասում, ի՞նչ ուղի ես ցույց տալիս: Լավ, քո ասածը լինի, Սերժ Սարգսյանի իշխանությունը ավազակապետություն է, դու գիտե՞ս այդ, քո բնորոշմամբ, ավազակապետությունից ազատվելու ելքը, ուղին, ճանապարհը: Թե՞ միայն կրակում ես, ասում ես: Սա փրկություն չէ, ելք չէ:

Ամսի 1-ի միտինգը հերթական բլեֆն էր, ժողովրդին հերթական հավաքելու: Ես կասեի՝ ինքն իր ասած այդ ավազակապետության մասն է կազմում, որովհետեւ ընդամենը ժողովրդին լիցքաթափում է, այսպես ասած,փուքսը թողնում է: Հայ ժողովրդին լիցքաթափում են հերթական անգամ: Սովորաբար գարնանը միտինգների շարք է լինում, ասում են ՝ մենք ընդմիջում ենք վերցնելու: Կարծում եմ՝ այս ընդմիջումը լինելու է շատ երկար»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031