Օրվա լրահոսը

10-15 տարի առաջ եղան դեպքեր, երբ դատարանները վարկանիշ շնորհող ընկերություններին մեղավոր ճանաչեցին ներդրողներին մոլորեցնելու մեջ. Արտակ Քյուրումյան

Վարկանիշային ընկերությանը վճարում է նա, ում վարկանիշ է հարկավոր։ Բնական է, կա վտանգ, որ եթե վարկանիշը լավը չլինի, պատվիրատուն կհրաժարվի վարկանշավորողի ծառայություններից։

Գյումրիում 2000 անտուն մարդ կա, մենք գալու ենք ու Գյումրիում չի լինելու ընտանիք, որ տուն չունենա. Ալեքսան Ալեքսանյան

Այս իշխանությունները 8 տարվա ընթացքում մի տուն չեն տվել գյումրեցիներին

Էապես կարևոր է, թե ինչպիսի հաջորդ իշխանություն է լինելու։ Մի սխալ հաշվարկ, և Հայաստանը վերջնականապես կհայտնվի աղետի եզրին. Վահե Հովհաննիսյան

Եթե վաղը Ադրբեջանն ուժի սպառնալիքով կամ նույնիսկ կիրառմամբ պահանջներ դնի, ասենք, Գեղարքունիքի մարզում, Թրիփը ի՞նչ դերակատարում կունենա։ Գուցե Թրամփը 11-րդ անգամ խաղաղություն հաստատի, ասենք, Սևանի մի ափի հաշվի՞ն։

Աջափնյակում սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, 5-ի նկատմամբ՝ տնային կալանք

Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը: Լուրը @ArmeniaSputnik –ին հաստատեցին ՔԿ-ից։

S&P Global-ը վերանայել է ՀՀ վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում

«Դրական» հեռանկարի սահմանումը նշանակում է, որ հաջորդ վերանայումների ժամանակ առկա է վարկանիշի փաստացի բարձրացման մեծ հավանականություն:

Էկոնոմիկայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում՝ նշելով, որ «Հայաստանի եկամուտների մեջ մեր պարտքի ծավալը նվազել է». Մեսրոպ Առաքելյան

Պատկերավոր ասած, ընտանիքը հիմա իր եկամուտներից ավելի շատ մասնաբաժին է հատկացնում վարկերի մարմանը, քան՝ կենսապահովման ծախսերին։

Ունե՞ս խանութ կամ այլ փոքր և միջին բիզնե՞ս, պարզիր` որքանո՞վ կթեթևանա քո հարկային բեռը «Միասնության թևերի» տնտեսական ծրագրով

Դու ունես խանութ, որտեղ աշխատում է 8 մարդ։ Խանութի աշխատավարձային ֆոնդը 36 մլն դրամ է, տարեկան շրջանառությունը՝ 100 մլն դրամ։ Հիմա դու տարեկան վճարում ես 17.2 մլն դրամի հարկ, որը ներառում է 10% շրջանառության հարկ 20% եկամտային հարկ։ Բայց, քո հարկային բեռը «Միասնության թևերի» տնտեսական ծրագրով թեթևանալու է 2026 թ․-ի հունիս 7-ից հետո։ Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀԿ-ն թույլ չի տա, որ որոշ գործիչներ իրենց անցյալի սխալները մեր հաշվին խմբագրեն. Տիգրան Աբրահամյանի պատասխանը Աղվան Վարդանյանին

«Այո, պետք է արձանագրել, որ Աղվան Վարդանյանն է եղել այն եզակի պատգամավորը, ով 2018-ին դեմ է գնացել իր խմբակցության որոշմանը, ինչի պատճառով էլ, եթե չեմ սխալվում, հեռացվել է կուսակցությունից։ Իսկ ի՞նչ որոշմանն էր դեմ գնացել, շատերը հիշում են, չէ՞։ Խնդիրն էլ հենց դա է։ Այն մարդը, ով լավագույնս գիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2018-ի ապրիլ-մայիս օրերին, ովքեր էին պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ովքեր էին փողոցում ու ԱԺ-ում պաշտպանում Փաշինյանի վարչապետական նախասիրությունները, ինքը պետք է իր կեցվածքով ու խոսքով կանխի ՀՀԿ-ի դեմ արհեստական և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքները»։

Եկեղեցիներու միութեան աղօթք՝ հայ երեք համայնքապետներուն նախագահութեամբ

«Գանձասար». Նախագահութեամբ հայ երեք համայնքապետներուն, եկեղեցիներու միութեան աղօթք կատարուեցաւ Կիրակի, 22 Փետրուար 2026-ին, կէսօրէ ետք ժամը 5:00-ին, Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ: Արարողակարգին հայ երեք համայնքապետներուն կողքին ներկայ գտնուեցան հոգեշնորհ հայր սուրբեր, արժանապատիւ քահանայ հայրեր, պատուելիներ եւ բարեպաշտ ժողովուրդը։ Օրուան բնաբանն էր՝ «Հայրս եւ ես մէկ ենք» (Յհ 10.30) եւ «Մէկ է մարմինը եւ մէկ՝ Սուրբ

Չկառուցված Աջափնյակ կայարանի մոտ բիզնես կենտրոն կկառուցվի

Տիգրան Ավինյանը կրկին խոսեց մետրոյի Աջափնյակ կայարանից

Զովունիում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. Shamshyan.com

Shamshyan.com. Փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն, որը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, փետրվարի 16-ի՝ Զովունի գյուղում կրակոցներից ստացած վնասվածքով։ Պարզվել է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում Ռուբեն Գ.-ին հրազենային վիրավորումը պատճառել է Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ.-ն, որն

«Օրը ցերեկով մի մարդ չունե՞ք գնա կողքները կանգնի. Տիգրան Ավինյանը դժգոհեց Նոր Նորքի ասֆալտապատումից

«Մեկ-երկու դեպքով տարածվում է, որ ամբողջ քաղաքում անորակ ասֆալտապատում է արվում… Եվ եթե 2 տեղով սկսել եք ասֆալտապատումը, երկու տեղով էլ անորակ է լինելու, իմաստը ո՞րն է փող ծախսելու», –  նա կրկին դժգոհեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարից:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբոս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Օղակների վարժության եզրափակիչում Ավետիսյանը 14․366 միավոր է հավաքել: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 13․766 միավորով 5-րդն էր: Աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել նժույգ-թափեր վարժությունում՝ 14․966 միավորով։ Հայաստանի մյուս

Հայաստանը՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղությունների շարքում՝ փետրվարի 23-ի տոնական հանգստյան օրերի համար

Հայաստանը ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված թոփ-10 արտասահմանյան ուղղությունների շարքում՝ փետրվարի 23-ի տոնական հանգստյան օրերի համար։ Արտասահմանյան ուղղությունների շարքում առաջատարն է Թուրքիան (28%), որին հաջորդում են ԱՄԷ-ն (18%) և Չինաստանը (13%)։ Թոփ-10 ցանկում ընդգրկված են նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Թաիլանդը, Տաջիկստանը, Ղազախստանը, Մալդիվները և Վիետնամը։ Հայաստանի ընդգրկումը վկայում է մեր երկրի շարունակական գրավչության և տարածաշրջանում կայուն

Դատախազությունը պահանջում է Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ գույք, 6 տրանսպորտային միջոց, շուրջ 1,1 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2000-2019 թվականներին ՀՀ պետական եկամուտների նախարարությունում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Միհրան Վաչիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք. 6 տրանսպորտային

Թող ինքն ասի՝ սա ի՞նչ տնտեսական աճ է, եթե բնակչության գնողունակությունն ընկնում է. «ՉԻ»

Ո՞նց է ստացվում, որ բոլոր ապրանքները անընդհատ թանկանում են: Թող ասի, օրինակ, 50 հազար դրամով 2018-ին ինչ կարելի էր գնել, ու հիմա: Կաթնամթերքը, հացը, ծխախոտը… առնվազն կրկնակի թանկացել են:

Ի՞նչն է նպաստում հոդացավերի մեղմացմանը․ հիմնական հավելումները, որոնք կիրառվում են հոդերի խնդիրների դեպքում

Հոդացավերն ու արթրիտը լրջորեն կարող են խաթարել մարդու կյանքի որակը՝ հանդիպելով և՛ երիտասարդների, և՛ տարեց մարդկանց շրջանում։ Որքան էլ բուժման մեթոդները տարբեր, իսկ առաջարկվող դեղամիջոցները բազմազան են, միշտ չէ, որ հաջողվում է լիովին ձերբազատվել հոդերի հետ կապված խնդիրներից, սակայն կանխարգելման, գրագետ բուժման և պահպանողական միջոցառումների օգնությամբ կարելի է մեղմացնել դրանք։ Այս հոդվածում մենք դիտարկում ենք

Իշխանությունը խոստացել էր տարեկան կառուցել 500 կմ ճանապարհ, կառուցվել է ընդամենը 319 կմ․ Մեսրոպ Առաքելյան

Երբ թվերը չեն համընկնում խոսքերի հետ, հարցերը դառնում են անխուսափելի։

Իսկ հյուր չհարգողին ոնց էին անվանում մեր քաղաքում, հիշո՞ւմ եք․ Ռուբեն Մխիթարյան

«Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը Գյումրիում ադաթ կար, եթե մեկը սիրով հյուր էր գալիս մեզ ու սեղանին վրիպակ էր անում, մենք հարգում պատվում էինք նրան, իսկ վրիպակի մասին առանձին ասում, որ Սրտանց եկած Հյուրը չնեղվեր: Իսկ հյուր չհարգողին ոնց էին անվանում մեր քաղաքում, հիշո՞ւմ եք։

Եվս մեկ կարևոր հանդիպում ենք ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ Արայիկ Հարությունյան

Պայմանավորվել ենք, որ կոմունիկացիայի այս ձևը կլինի շարունակական, որովհետև ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն ձևն «առաջին ձեռքից» տեղեկատվության փոխանցումն է:

Քաղաքացին նետվել է կամրջից․ ըստ տեղեկությունների՝ մահացածը նախկին դատախազ է

Ըստ մամուլի տեղեկությունների՝ մահացածը նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանն է։

Վարդանյանը Իսլամական խորհրդարանի հարյուրավոր մուսուլման հոգևորականների հիացմունքն ու զարմանքն էր առաջացնում

ԻԻՀ-ի 47-ամյա պատմության ընթացքում մենք ունեցել ենք խորհրդարանի 11 հայ պատգամավոր, բայց ոչ մեկը Վարդանի չափ ճանաչված, սիրված ու հարգված չի եղել։

Ուժեղ Հայաստանը սկսվում է միասնության Ուժով. Նարեկ Կարապետյան

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ՖԲ գրառումը. Սևանում այսօրվա պատարագին, Փաշինյանի ներկայությամբ, քահանաները և երգչախումբը հրաժարվել են զեղչել Վեհափառի անունը և պատարագը կատարել են կանոնական կարգով։ Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին՝ Սևան քաղաքում և ամենուրեք։ Ուժեղ Հայաստանը սկսվում է միասնության Ուժով:

Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Այսօր ժամը 15:50-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրազդան գետի մեջտեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։Մահացածի մարմինը գետից դուրս բերելու համար ահազանգով

Մեծանուն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը 88 տարեկան է

Այսօր լրանում է մեծանուն կինոռեժիսոր և արվեստի ականավոր տեսաբան Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը։ Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Գյումրիում։ 1960-ականներին ուսանել է Մոսկվայի համամիութենական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտում (ՎԳԻԿ), որտեղ ձևավորվել են նրա գեղագիտական հայացքներն ու ստեղծագործական ուղենիշները։ Նրա նկարահանած առաջին ֆիլմերը յուրօրինակ կառուցվածքի և ինքնատիպ մտածողության շնորհիվ դեռ ուսանողական տարիներին գրավել էին

Սեւանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Փաշինյանը մասնակցել է պատարագի, որի ընթացքում չի զեղչվել կաթողիկոսի անունը

Այսօր pastinfo.am-ը առավոտյան տեղեկացրեց, որ Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Արտաքսման կիրակի օրվա պատարագի ընթացքում ներս են մտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, որից հետո եկեղեցի են մտել Փաշինյանն ու մի քանի պաշտոնյաներ։ Պատարագի ընթացքում, սակայն, Վեհափառի անունը չի զեղչվել։ Երգչախումբն էլ լիարժեք կատարել է իր գործը։ Ավելի ուշ այդ տեղեկությունը 24News-ին հաստատել է Գեղարքունյաց թեմի

«Մարմնի ճարտարապետի»՝ Արտավազդ Սահակյանի առաջին տարեդարձն՝ առանց նրա

ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսոր, Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի երկարամյա վարիչ, «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի առաջին տարեդարձն է առանց նրա։ Տարիներ շարունակ անվանի բժիշկը կարևոր դեր է ունեցել Հայաստանում պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության կայացման և զարգացման գործում՝ համադրելով ակտիվ կլինիկական գործունեությունը և հետևողական մանկավարժական աշխատանքը։ Նրա ղեկավարությամբ ձևավորվել է մասնագիտական կայուն

Մեկուկես դար ստեղծագործող Լեւոն Քալանթարի անվան թատրոնը շուտով իր նոր խոսքը կասի (ֆոտոշարք)

Նորանշանակ գլխավոր ռեժիսորին սվիններով չեն ընդունել, քանի որ ինքն էլ սուր ճոճելով չի եկել

Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալուց․ Արա Զոհրաբյան

Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալուց․ Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Վեհափառի դեմ հարուցված քրեական վարույթին։ Փաստաբանը շարունակում է մնալ այն համոզման, որ Վեհափառի դեմ հարուցված քրեական վարույթը նպատակ ուներ խոչընդոտելու Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը, եւ դա խայտառակ գործողություն էր․ «Բացակայության արգելքը կիրառվում է այն ժամանակ,

Երթի ելանք նույն ժամին

1988թ․սկզբներին՝ 38 տարի առաջ ակսված Արցախյան հերոսական շարժումը մեր ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկն է․ միասնական էինք բոլորս և պատրաստ տեր կանգնելու մեր հայրենիքի Արցախ հատվածին։ Այսօր այլ իրավիճակ է՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում պարտվելուց հետո շատ բան է փոխվել։ Այսօր շատերն են ասում՝ Արցախյան շարժումն արհեստածին էր, այն մեր վզին փաթաթեցին միջազգային հզոր

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728