Օրվա լրահոսը
Պատգամավորի հեքիաթը
Լույս է տեսել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի երկրորդ՝ «Հեքիաթ հեքիաթի մասին» գիրքը: Ինչպես հեղինակն է ասում, այն հեքիաթների գիրք է մեծերի եւ փոքրիկների համար, եւ իր ամանորյա փոքրիկ նվերը: Գրքի նկարների հեղինակը պատգամավորի թոռնիկն է՝ Ցողիկ Վարդանյանը: «Ցողն ու ես գիրքը նվիրում ենք թոռնիկներին, պապիկներին, տատիկներին եւ մաղթում պահպանել մանկության զգացողությունը»,- ասում է հեղինակը: Ի
Դպրոցականին կպարգեւատրեն մահապարտին ոչնչացնելու համար
Պակիստանցի դպրոցական Այտեզաս Հասանը հետմահու պարգեւատրվել է իր դպրոցը մահապարտ-ահաբեկչից փրկելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Ըստ աղբյուրի, այդ մասին հայտարարել է տեղի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, սակայն չի մանրամասնել, թե հատկապես ինչ պարգեւի մասին է խոսքը: Հունվարի վեցին 17-ամյա դպրոցականը իր ընկերների հետ նկատել էր դպրոցական համազգեստով անծանոթի: Տղաները փորձել էին բռնել նրան, սակայն
Թատերարվեստում արժանավոր չեն գտել
Աժիոտաժ պետական մրցանակի առիթով Ցանկացած մրցանակաբաշխությունից հետո բուռն քննարկումներ են սկսվում ոչ միայն երկրպագուների, այլեւ մասնագետների միջեւ: Անգամ այն աստիճան, որ, ասենք, արվեստի եւ մշակույթի այս կամ այն ոլորտում մրցանակի արժանացած նույն գործն արժանանում է ոլորտի մասնագետների քննադատությանը: Բայց, ինչպես ընդունված է ասել, հանձնախմբի որոշումը վերջնական է եւ բեկման ենթակա չէ: Բացառություն չէին նաեւ բառացիորեն
Շանթ Հարությունյանի կնոջ վարկածը՝ Շանթին մեղսունակ ճանաչելու վերաբերյալ (տեսանյութ)
Շանթ Հարությունյանի կնոջը՝ Ռուզաննա Բադալյանին չի զարմացնում, թե ինչու «7-ի» գործով կալանավորված ամուսինը բանտից ազատ արձակվեց դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ անմեղսունակ ճանաչված, իսկ հիմա նույն փորձաքննության եզրակացությամբ մեղսունակ է ճանաչվել: «Անցած անգամ, երբ անմեղսունակության եզրակացությունը տվեցին, անհիմն էր, մենք չընդունեցինք: Իրեն այն ժամանակ հենց այնպես էին ձերբակալել՝ առանց լուրջ պատճառի եւ մեկ տարի պահելուց հետո որոշեցին ազատել:
Հայեցակարգ
Արեւմտահայերէնի պահպանման եւ զարգացման Սկիզբը՝ Դ) Առաջ քաշելու տուեալ երկրում հայալեզու մանկական ֆիլմերի ալիք ունենալու հարցը: Խնդիրն այն է, որ հայ երեխաները արդէն 2-3 տարեկանում (անկախ այն բանից, որ ծնողները նոյնիսկ չգիտեն այդ երկրի լեզուն) տիրապետում են տուեալ երկրի օտար լեզուին՝ ամէն օր հեռարձակուող մանկական մուլտ. ֆիլմերի շնորհիվ: Մեր հայկական հեքիաթների բարբառային լեզուն եւ մանկական
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց, Ասաց.- Քո կյանքն էլ հեշտ չի, բարդ է:- Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էլի գարուն կգա, կբացվի վարդը:
«Բացառություններ»՝ յուրայինների համար
«Հնարավո՞ր է արդոք ստիպել որեւէ մարդու անկեղծորեն հարգել կամ ատել որեւէ մեկին»՝ հարցնում է «Առավոտի» ընթերցողը՝ նկատի ունենալով, հավանաբար, նախորդ խմբագրականում արտահայտած իմ կարծիքը, որ կաթողիկոսի եւ նախագահի ինստիտուտը պետք է հարգել, եթե դու Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ ես եւ ՀՀ քաղաքացի: Պատասխանեմ. եթե խոսքը անձերի մասին է՝ ոչ, հնարավոր չէ ստիպել. X անձը կարող
Դրամապանակ գողացած կնոջ խոստովանությունը
Police.am. Նոյեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Կոմիտասի պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող խանութից մի կնոջ դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էր կանխիկ գումար, բջջային հեռախոս և տան բանալիներ: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` հունվարի 10-ին բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ն և խոստովանել հանցանքը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու
Ապարանում՝ ավանդական հին նոր տարին խարույկ շուրջ
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ այսօր Ապարանում նշվում է Հին Նոր տարին: Քաղաքային հրապարակում հավաքվել է բազմաքանակ ժողովուրդ՝ տարբեր մարզերից, ինչպես նաև Երևանից: Ինչպես իր շնորհավորական խոսքին մասնակցում են մարզպետները, քաղաքական հասարակական գործիչները: «Մենք ավանդույթներ ենք ստեղծում մեր ազգի ավանդույթը, մենք պետք է մեզանից վանենք չարը մեր բարությամբ, և բարեգործությամբ, ապրենք խղճով, բայց ոչ խղճահարությամբ: Մենք
Ադրբեջանական գնդակները խոցել են շենքերի տանիքները, պատերը
Սահմանագոտու բնակիչները չեն վհատվում Հունվարի 10-ի երեկոյան ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի պաշտպանական դիրքերի, այդ գյուղերի ուղղությամբ: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը մեզ ասաց, որ ադրբեջանական զինուժը Այգեպարի վրա կրակել է ժամը 21-ի սահմաններում, շուրջ մեկ ժամ, գնդակները դիպել են տների, այլ կառույցների պատերին, համայնքի ճանապարհներին:
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: ––
Դպրոցական աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց
Police.am. Հունվարի 10-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 20/3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 6-րդ դասարանի աշակերտուհի Զարուհի Ս.-ն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ին, 1990 թ. ծնված Գագիկ Խ.-ն «Մերսեդես Բենց C-220» մակնիշի ավտոմեքենայով նշված վայրում վրաերթի է ենթարկել
Ի՞նչ է իրենից ներկայացնում Վրաստանում գործող թուրքական «IHH» հումանիտար կազմակերպությունը
armenian-community.ge. Ի՞նչ է իրենից ներկայացնում Վրաստանում գործող թուրքական «IHH» մարդասիրական կազմակերպությունը, ի՞նչ նախագծեր է այն ֆինանսավորում և ի՞նչ է նրան պետք Վրաստանից: Թե ինչպե՞ս է պատրաստվում Աջարիան վերածել իսլամական պետության և ո՞վ է ֆինանսավորում այդ գաղափարը: Այս և այլ հարցերի վերաբերյալ վրացական «Ալիա» թերթը զրուցում է «Վրաստանի երիտասարդ թուրքագետներ» կազմակերպության նախագահ Ռոման Կվիցիանիի հետ: Կարո՞ղ եք
«Շանթ» ռեստորան «ներխուժած» վարորդը «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերասաններից է
Shamshyan.com. Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունվարի 8-ին Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Շանթ» ռեստորանային համալիր «ներխուժած» Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի
Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Կուբա
Հունվարի 10-ին Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կուբա։ Հավանայում Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը նշեց, որ Կուբայում ամենայն ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և վստահություն հայտնեց, որ առավել, քան տաս տարվա ընդմիջումից հետո
Վթարի է ենթարկվել Գրիշա Աղախանյանը. News.am
Երեւանում օրեր առաջ վթարի է ենթարկվել դերասան-շոումեն Գրիշա Աղախանյանը: NEWS.am-ի թղթակցին Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ հունվարի 8-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մաշտոց-Թումանյան փողոցներին խաչմերուկում միմյանց են բախվել «Նիսսան», «Ֆոլքսվագեն» եւ «Շեվրոլետ» մակնիշի մեքենաները: Բարեբախտաբար, տուժածներ չկան, վնասը միայն նյութական է: Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: Լուսանկարը՝ Bravo.am-ի
Եղանակը Հայաստանում
Հունվարի 11-ին հանրապետության տարածքում սպասվում է մեծ մասամբ արևային եղանակ, տեղումներ գրեթե ոչ մի հատվածում չեն սպասվում: Հնարավոր է քամի 15-18մ/վրկ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում ամպոտ ու մառախլապատ եղանակն առայժմ կպահպանվի, օդի բարձր խոնավության հետևանքով հնարավոր է թույլ ձյուն: Մեր տարածք են ներթափանցում տաք օդային հոսանքներ. այսպիսով` ամենուրեք, բացառությամբ Արարատյան դաշտի, սպասվում
Լեւոն Արոնյանը մեկնարկում է Պենտալա Հարիկրիշնայի հետ պարտիայով
Այսօր Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 20-րդ կարգի «Tata Steel 2014» 76-րդ գերմրցաշարը, որի «Masters» ուժեղագույնների խմբում հանդես է գալիս նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Վիճակահանությամբ որոշվել են առաջին տուրի զույգերը: Արոնյանը խաղում է հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ: Մյուս զույգերն են. Լենյեր Դոմինգես-Անիշ Գիրի, Լյուկ վան Վելլի-Սերգեյ Կարյակին, Ֆաբիանո Կարուանա-Բորիս Գելֆանդ,
Արդարադատության նախարարությունը տեղյա՞կ չէ հացադուլի մասին
«Հունվարի 8-ից հացադուլ են հայտարարել նաեւ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանը, Ալեք Պողոսյանը, Միսակ Առաքելյանը, սակայն նրանց առանձին խուց դեռ չեն տեղափոխել: Նրանց պահանջներն են՝ վերացնել տեսակցության արգելքն ու դադարեցնել իրենց ընտանիքների նկատմամբ հոգեբանական ճնշումներն ու հետապնդումները: Այսօր արդարադատության նախարարությունը հայտնել է, որ տեղյակ չէ այդ հացադուլի մասին, այնինչ նրանց արդեն մարդու իրավունքների
«Ժառանգությունում» արտառոց ոչինչ չի՞ կատարվում. «Հայոց աշխարհ»
Մեր զրուցակիցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է -1-2 ամիս առաջ բոլորի համար (այդ թվում՝ ձեզ համար) անսպասելիորեն Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց խմբակցության ղեկավարի պաշտոնից, տարեմուտին էլ խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը անակնկալ մատուցեց հանրությանը՝ հայտարարելով մանդատը վայր դնելու մասին։ Ինչո՞վ է պայմանավորված հրաժարականների այս «շքերթը»։ -Այն, որ երկու դեպքում էլ այդ հրաժարականները մեզ համար անակնկալ են
Նահա՞նջ, թե՞ հեռատեսություն. Գազի պայմանագիրը կսպասի Հայաստանի լավ օրերին. «Ժամանակ»
Ոչ իշխանական չորս՝ «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները քննարկում են տարեվերջին Ազգային ժողովի կոալիցիոն պատգամավորների կողմից ընդունված և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից վավերացված «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարության վերջին 20 տոկոսը Ռուսաստանին հանձնելու հետ կապված համաձայնագրերի որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 23-ին այդ համաձայնագրերի քվեարկությունն անցավ արտակարգ պայմաններում, քանի
Կեղծ էլիտայի հիմնական սկզբունքը. «Հայոց աշխարհ»
Աստվածային շնորհը, որ թույլ է տալիս պատահական բառերով հակիրճ արտահայտել ավելին, քան ցանկանում էիր, հասու է բնավ ոչ ամենքին, եւ եթե նման մարդ հայտնվում է հորիզոնում, թեկուզ անգամ Բելգիայում, ապա նրան պետք է շտապ դեպորտացիայի ենթարկել Հայաստան։ Այստեղ նման ձեւով արտահայտվելու հմտությունը մակրոտնտեսական կամ քաղաքագիտական գիտելիքներից շատ ավելի արժեքավոր է։ Բարեբախտաբար հայոց աշխարհում Աստծո շնորհով
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին
Հարց. – Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հունվարի 9-ի ելույթում Ադրբեջանի նախագահի այն պնդումները, թե համաձայն թվերի` Հայաստանը զիջում է Ադրբեջանին բոլոր բնագավառներում, ինչը վճռական դեր կկատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Պատասխան. – Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն է Ադրբեջանի կողմից խնդրի էության նենգափոխմամբ ինքնորոշման իրավունքի ժխտումը, հայատյաց քարոզչությունը
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գորիսի Մ-2 (Շուռնուխի) և Թումանյանի Մ-6 ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման
«Արմենի հետ մենք կորցրեցինք այն համարձակությունը, որը բացակայում է շատ մտավորականների մոտ». Արամ Սաթյան
«Լռելը նշանակում է հանցագործություն, պետք է կարողանալ եւ՛ արտահայտվել, եւ՛ լսել: Արմենը հենց այդպիսի մարդ էր»,- այսպես հիշեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանին, ով մահացել է հունվարի 8-ին, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը: Նրա խոսքերով մտավորականը պետք է լինի համարձակ, կարողանա արտահայտել իր մտքերը եւ ծառայել հասարակությանը, իսկ
ԵԽԽՎ-ում հրատապ քննարկման կդրվի Ուկրաինայի հարցը
Հունվարի 27-31-ը Ստրասբուրգում տեղի կունենա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի առանցքային քննարկման թեմաները կլինեն «Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը», որը կքննարկվի հրատապ կարգով, ինչպես նաև «Սերգեյ Մագնիտսկու սպանության մեղավորներին անպատիժ թողնելը»: Հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երկար ժամանակով մեկնել է ԱՄՆ սովորելու, չնայած խոստացել է
Լեւոն Խեչոյանի մահը համազգային վիշտ է. Աբգար Ափինյան
«Խեչոյանը մարդ էր եզակիորեն բարձր, ազատամարտիկ, մի հայրենասեր հայ, ով զենքը ձեռքին պատրաստ էր պաշտպանել իր հայրենիքը, իր երկիրը եւ իր կյանքի բոլոր օրերին Խեչոյանը դիրքերում էր՝ զգացողությունը, որ հետեւում ենք Լեւոն Խեչոյանի գործունեությանը առաջին հերթին դա է՝ ինքը դիրքերում է, ինքը պաշտպանում է հայրենիքը»,- այսպես Լեւոն Խեչոյանին նկարագրեց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
LA Times. Մանսուրյանի 75-ամյակի առիթով` համերգ Գլենդեյլում
Հայաստանի ամենաճանաչված երգահանը` Տիգրան Մանսուրյանն այս ամիս կդառնա 75 տարեկան և այդ առիթով հունվարի 12-ին «Դիլիջան» կամերային երաժշտությունը համերգ կտա Գլենդեյլի «Զիպպեր» համերգասրահում: Գրում է «Լոս Անջելես Թայմս» թերթը: Մանսուրյանի երաժշտությունը զվարթ է, սաստիկ ոգեշնչող, բայց պետք չէ նրա մակերեսին ուշադրություն դարձնել, գրում է թերթը: Նրա գործերում գեղեցիկ ցավ կա, խորը ցավի նուրբ տառապանք, չամոքված
Լոռու սպանության պատճառը խա՞նդը չէ. Lorinews.am
Հունվարի 8-ին Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի սկզբնամասում` ՊՆ զորամասի հարևանությամբ տեղի ունեցած դաժան ու ողբերգական սպանությունը ցնցել է ողջ մարզը: Մարդասպանը դանակի 11 հարվածով սպանել էր 3 անչափահաս երեխաների հորը՝ Մհեր Գրիգորյանին: Ոստիկանությունը դեպքից ժամեր անց արդեն Իջևան քաղաքում հայտնաբերեց սպանության մեջ կասկածվողին՝ Արամ Սարգսյանին, ով, որպես սպանության դրդապատճառ, նշել էր խանդը,
Տասը գրոսմայստերներ կպայքարեն Հայաստանի չեմպիոնի կոչման համար
Վաղը մեկնարկում է շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 74-րդ առաջնությունը: Հանրապետության 10 գրոսմայստերներ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Լեւոն Բաբուջյանն ու Տիգրան Քոթանջյանը կպայքարեն ոչ միայն չեմպիոնին ու մեդալակիրներին որոշելու, այլեւ Հայաստանի ազգային հավաքականի միակ թափուր տեղը համալրելու իրավունքի համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ