Օրվա լրահոսը
ՀՀ առաջին ատյանի դատարանում կրկին քննվում է Հայկ Մովսիսյանի գործը
2014թ. օգոստոսի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մարտիրոսյանի, սկսվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննությունը: Սույն դիմումով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները պահանջել են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա. Բաբայանի 2013
Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում՝ հարբած ադրբեջանցու պատճառով. «Ա1+»
«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որն այս գիշեր Դուբայից թռչում էր Մոսկվա, հարկադիր վայրէջք է կատարել Երևանում հարբած ուղևորի պատճառով: Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ինքնաթիռում ուղևորներից մեկը սկսել է կոպիտ արտահայտություններ անել, բարձր խոսել և անհանգստացնել երեխաներին: Քանի որ ինքնաթիռում եղել են միայն բորդ-ուղեկցորդուհիներ, օգնության են հասել վեց տղամարդ ուղևորը: Նրանք հազիվ են կարողացել հանգստացնել
«Հաշմանդամները մյուսներին հավասար պետք է մասնակցեն հանրային կյանքին»
Սուրեն Մաղաքյանի խոսքով՝ պետական միջոցների հասանելիությունը հաշմանդամ անձանց համար չլուծված խնդիր է
Ամերիկյան համալսարանի փոխնախագահ. «ՀՀ-ն, ԿԳՆ-ն մեզ գրեթե նույն կերպ են դիտարկում, ինչպես մնացած բուհերին»
Աշոտ Ղազարյանը մեկնաբանում է ԿԳ նախարարի հայտարարությունը Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ օրերս ասուլիսում արած այն հայտարարությունը, թե «ո՞վ է ասել՝ Ֆրանսիական համալսարանը հայ-ֆրանսիական հարաբերությունների համատեքստում չի դիտարկվում, կամ ամերիկյան համալսարանը զուտ կրթական հաստատություն է»: Նախարարը այսպես էր պատասխանել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի՝
Խարդախության և փաստաթղթեր հափշտակելու կամ վնասելու մեղադրանքներով հետախուզվողին հայտնաբերեցին Չարենցավանում
Օգոստոսի 25-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի ավտոկայանի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Սանասար Շ.-ին, որը օգոստոսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի և 324 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը/1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Քննարկվել է ՀՀ 2014-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակում Երևանում այսօր հանդիպել են ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քննարկել ՀՀ 2014-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումն ու ներկայացրել Հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագծի սկզբունքները: Նրա խոսքով՝ նոր ռազմավարության հիմքում դրվելու է փոփոխության տեսությունը:
«Պետությունը պետք է փոխի վերաբերմունքը հաշմանդամ անձանց նկատմամբ» (Տեսանյութ)
Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտը զարգացում է ապրել՝ նվազել են կոռուպցիոն ռիսկերը
Ուկրաինան ազատություն է տենչում
Կիրակի օրը՝ օգոստոսի 24–ին Ուկրաինան նշում էր իր անկախության օրը: Այդ երկիրն այժմ դժվարին օրեր է ապրում: Անկախության համար պայքարը շարունակվում է այսօր, այս պահին եւս: Այդ պայքարի բովում մարդիկ են զոհվում, սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առջեւ են կանգնում: Սակայն նրանց ընտրությունն անսասան է՝ ազատություն: Այս լուսանկարում Չեխիայի հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան մուտքն է: Ուկրաինայի դրոշի վրա
Տաբատի աստառի մեջ Ստամբուլից մարիխուանա եւ հերոին է բերել Հայաստան
Նրան սպառնում է մինչեւ 8 տարի ազատազրկում
Քառյակի լիդերները թեւ-թեւի տված կկանգնե՞ն հրապարակում (Տեսանյութ)
«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը շեշտը դնում է ճարպկության վրա»
Կոմանդոս. «Նյարդերը տեղի են տալիս, ժամանակն է, որ մենք Ադրբեջանին նախազգուշական հարվածներ հասցնենք»
Կոմանդոսը պարզաբանեց, թե ինքը լայնամասշտաբ ռազմական, պատերազմական գործողություններ սկսելու կոչ չի անում, այլ կոնկրետ դիրքեր վերցնել:
Թոմ դե Վաալ․ «Լարվածություն սկսելու շահագրգռված կողմը Ադրբեջանն էր». «Ամերիկայի Ձայն»
Ոչ՛ Ադրբեջանի, ոչ՛ Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ լուրջ փոխզիջումների:
Էդմոն Մարուքյանը ներկայացրել է գրավոր առաջարկություն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
«Հետք. հետաքննող լրագրողներ» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի կողմից երեկ՝ օգոստոսի 25-ին, հրապարակվել է «Հանեք հայրենասիրության բաճկոնը և փոխեք օրենքը» վերնագրով հոդված , որում բարձրացված խնդիրների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կատարել է օրենսդրության ուսումնասիրություն, ինչի արդյունքում պարզվել է, որ կարգավորումները ոչ թե օրենքի, այլ կառավարության որոշումների մակարդակով են, և ըստ այդմ, Էդմոն
Հրդեհ Աշտարակում
Օգոստոսի 26-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի թիվ 48 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.58-ին, մարվել` 11.17-ին: Այրվել են երկհարկանի տան 2-րդ հարկի խոհանոցը և միջանցքն` ամբողջությամբ (մոտ 45քմ): ՀՀ ԱԻՆ
Հնարավո՞ր էր արդյոք չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը
Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Արամ Աբրահամյան.- Հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացել է մեր էլեկտրաէներգիայի սակագինը: Հնարավո՞ր էր արդյոք էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնել, այսինքն` հանձնաժողովը մերժեր Էլցանցի հայտը: Վազգեն Սաֆարյան.– Հանձնաժողովում դիտարկվում էին 18 մլրդ դրամի վնասները, որոնք շահագործման ընթացքում
Նանկինում հայ ջրացատկորդը 2-րդ արդյունքով մտել է եզրափակիչ
Հայաստանցի ջրացատկորդ Լեւ Սարգսյանը Նանկինում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում 10 մետր աշտարակացատկի որակավորման փուլում 490.25 արդյունքով, որը երկրորդն է բոլոր մասնակիցների մեջ, մտել է եզրափակիչ եւ երեկոյան պայքարելու է մեդալների համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ footsport.am-ի
Մահվան ելքով վրաերթ Երևանի Աճառյան փողոցում
Օգոստոսի 25-ին, ժամը 08.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Էմմա Կարապետյանին, որը մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին` շտապօգնության ավտոմեքենայում, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Սաիդ Ավդալյան. « Հյուսիսային Իրաքի եզդիները նոր ցեղասպանության վտանգի առջև են կանգնած»
«Հյուսիսային Իրաքի եզդիները նոր ցեղասպանության վտանգի առջև են կանգնած»,-այսօր «Անալիտիկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սաիդ Ավդալյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ եզդիներին ուղարկվող մարդասիրական օգնությունն այդպես էլ տեղ չի հասնում ու շարունակեց. «Սինջար լեռան վրա պատսպարված եզդիները ցրված են լեռան տարածքով մեկ, և այդ է պատճառը, որ միջազգային հանրության` եզդիներին
«Ժառանգությունը» կպայքարի «հարուստների զավակների դեմ» (Տեսանյութ)
ԼՂՀ ճանաչումը կրկին «Ժառանգության» օրակարգում է
Ոստիկանը` մի խումբ անձանց հետ բռնության զուգորդմամբ խուլիգանություն է կատարել
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի համաձայն` վիճաբանության ընթացքում ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ հարվածներ են հասցրել քաղաքացի Արմեն Հ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ, որը կանխվել է
Պոռոշենկոն լուծարել է Ուկրաինայի խորհրդարանը և հայտնել արտահերթ ընտրությունների օրը
Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն լուծարել է Գերագույն Ռադան և արտահերթ ընտրությունները նշանակել 2014թ. հոկտեմբերի 26-ին, այդ մասին նա հայտնել է Թվիթերի իր էջում: «Սիրելի հայրենակիցներ, ես որոշեցի վաղաժամ դադարեցնել Գերագույն Ռադայի 7-րդ գումարման լիազորությունները: Նոր խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն 2014թ. հոկտեմբերի 26-ին», – հայտնել է Պոռոշենկոն՝ նշելով, որ արտահերթ ընտրությունները չեն ազատում ներկայիս պատգամավորներին պատասխանատվությունից և
Օդի ջերմաստիճանը 26-27-ին կբարձրանա 1-2 աստիճանով, անուհետև էապես չի փոխվի
Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 26-30-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-27-ին կբարձրանա 1-2 աստիճանով, անուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Օգոստոսի 26-30-ին երեկոյան
Նանկինում Հայաստանն ուժեղագույն երկրների ցուցակում է
Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի ավարտին մնում է երկու օր: Այսօր պայքարի մեջ է ներգրավվելու աշտարակացատկորդ Լեւ Սարգսյանը, իսկ վաղը մեր երկրի մրցելույթները կեզրափակեն ազատ ոճային ըմբիշներ, 54 կգ քաշային Վաղինակ Մաթեւոսյանն ու 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: Խաղերը դեռ շարունակվում են, բայց Հայաստանի պատանի օլիմպիականները Նանկինում արդեն արդարացրել են բոլոր սպասելիքները՝
Վահրամ Բաղդասարյան. «Ընդհանրապես աշունը թեժ ժամանակահատված է ցանկացած մեկի կյանքում». «Հայոց աշխարհ»
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Ի՞նչ կանխատեսումներ ունեք առաջիկա քաղաքական աշնան հետ կապված. ձեր կարծիքով, այս աշունը կտարբերվի՞ նախորդներից։ -Չեմ կարծում, թե էական տարբերություն կլինի։ Ընդհանրապես աշունը թեժ ժամանակահատված է ցանկացած մեկի կյանքում. ամռանը մարդիկ հանգստանում են, հետո վերադառնում եւ նոր ավյունով, նոր եռանդով լծվում գործի։ Քաղաքական գործիչները
Տոնավաճառի տաղավարներից գողություն կատարած կնոջը հայտնաբերեցին Հրազդանի կիրճում
Օգոստոսի 24-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Սուսաննա Հ.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 11.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում, «Հրազդան» տոնավաճառի տարբեր տաղավարներից կատարել է գողություններ: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
Մի՞թե ավելի տեղին ու ընկալելի չի լինի, որ մի «ֆլեշ-մոբ» կազմակերպվի՝ ի սատարում որդեկորույս դարձած ծնողների. «Հայոց աշխարհ»
Ու առանց սառցաջրերի եւ այլ թիթիզությունների:
Վնասն այնքան մեծ է, որ ՊՆ-ում 2 տարի է հաշվում են, չի ավարտվում գործընթացը. «Ժողովուրդ»
Հայաստանի Զինված ուժերին գոմեշի միս մատակարարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը դատարան է մտել կիսատ։ Այս գործով անցնում էին 5 անձինք, մինչդեռ դատարանի աթոռին որպես մեղադրյալ առայժմ կանգնած է միայն մեկը։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում այս գործով մյուս մեղադրյալներին։ Ինչո՞ւ նրանց գործը տարանջատվեց Օհանջանյանի գործից եւ մինչ օրս դատարան չի մտել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝
Էրեբունիում կատարված սպանության փաստով հարուցվել է քրեական գործ
Օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Էրեբունի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա: Ժամը 20.00-ին ստացվել է երկրորդ հաղորդումը` «նախաբազկի կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ նույն բնակարանից բուժօգնության է տեղափոխել 1967 թ. ծնված Էդիկ Ա.-ին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ,


















































