Օրվա լրահոսը
Մանկապարտեզներին վերամշակված հավի միս մատակարարող ՍՊԸ-ն գրանցված չէր Սննդի անվտանգության ծառայությունում
Թռչնաբույծների միության նախագահը տեղեկացրեց, որ մանկապարտեզներին վերամշակված հավի միս մատակարարելու գործը նախաքննության փուլում է
Կոմիտասի համար գումար չկա՞, «տիտուլայինների» համար կա՞
Օգոստոսի 27-ին ժամը 19.00-ին Կամերային երաժշտության տանը կանցկացվի «Կոմիտաս. Վերապրում» համերգային միջոցառումը: Տարին հոբելյանական է, նշվելու է Կոմիտասի 145-ամյակը: Համերգին կհնչեն Գրիգոր Առաքելյանի կոմիտասյան երաժշտության մշակումները և Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա: Համերգին հանդես կգա Գրիգոր Առաքելյանը՝ հայկական վիոլա, Հասմիկ Բաղդասարյան՝ մեներգ, Էմմանուել Հովհաննիսյան՝ դուդուկ, Նելլի Մանուկյան՝ ֆյետա, Վահան
Պատմվածք. «Հին աթոռը»
Շաբաթ օր էր: Սահակ պապը բազմոցին նստած հեռուստացույց էր դիտում, երբ հանկարծ աչքն ընկավ սենյակի հեռավոր անկյունում դրված փոքրիկ պահարան-աթոռակին, որի վրա բարձրանալ էր փորձում փոքրիկ թոռնիկը` Լիլիթիկը: Պահարանը (տանեցիները նրան փաղաքշական “տումբոչկա” էին անվանում), որը երիտասարդ տարիներին էին գնել, նաև փափուկ աթոռակի դեր էր կատարում, բայց քանի որ նրա տակի գլորան-անիվներից մեկը կոտրվել էր,
Մինչև ու՞ր կգնա Ծառուկյանը. «Ա1+»
Կարևոր է, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրար չդնեն պատային վիճակներում Հարցազրույց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ Շատերը քաղաքական զարգացումների հնարավոր սցենարները կապում են ԲՀԿ-ի և անձամբ Գ. Ծառուկյանի դիրքորոշման հետ: Եվ հարցը շատ հստակ է` մինչև ուր կգնա Ծառուկյանը: – Ես Ձեր հստակ հարցին կտամ նույնքան հստակ պատասխան: Ծառուկյանը կգնա մինչև մեր
Հարուցվել է քրեական գործ` բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ
Քրեական գործով մեղադրյալ Արթուր Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ սպանության փորձ կատարելու կասկածանքով 2013թ. նոյեմբերի 27-ին բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժին, որտեղ իրեն ենթարկել են խոշտանգումների, ընթացքում` բռնության և սպառնալիքի ազդեցության տակ տվել է հանցագործության կատարման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Արթուր Դ.-ն մեղադրվում է նռնակը գետնատնակ նետելու
Ոչնչացվել է 64 տոննա 776.4 կգ վայրի աճած և աճեցված կանեփ
ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.5 կետի, ինչպես նաև «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018 թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի 3-րդ կետի պահանջների համաձայն` «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն անց է կացվելու 2014 թ. օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի
«Բանդա 2». Ամբաստանյալը հրաժարվել է իր պաշտպանից
Օրեր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չշարունակվեց Ռաֆայել Հարոյանի, Տիգրան Հովհաննիսյանի եւ մնացյալ յոթի գործով դատական նիստը: Պատճառն այն էր, որ ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանը հրաժարվեց իր պաշտպանից: «Բանդա 2» անունով հայտնի այս գործով ամբաստանվող Տիգրան Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր
Ժամանակն է, որ ինքնասպան բառը փոխարինենք ինքնամեռ բառով ու ասեմ՝ թե ինչու
Պատմությունից հայտնի է, որ 1848 ապրիլի 1-ը եղել է կիրակի օր: Խաչատուր Աբովյանի ստորագրությամբ ուսուցիչների նախորդ ամսվա աշխատավարձը բաժանվել է, որեւէ ֆինանսական խախտում չի եղել, հանձնաժողովի անդամները ստորագրել են «ռոճկացուցակի» ակտի տակ: Բացի հանձնաժողովի անդամներից ակտի տակ ստորագրել են ոստիկանապետը՝ Մորոխլովսկին, եւ խորհրդական Ստեփան Վեքիլովը: Աբովյանը հաջորդ օրը պետք է ներկայանար աշխատանքի, սակայն ինչպես կինը՝
«Դեմ առ դեմ». Վազգեն Սաֆարյան եւ Բաբկեն Պիպոյան
Հնարավո՞ր էր արդյոք չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Այսօր ժամը 17-ին առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին
Ուժեղացված ծառայություն` նաև մայրաքաղաքում. հերթական ստուգայցի արդյունքները
Օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 75 տրանսպորտային միջոց. 9 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 65-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Մեկ տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային
Զավեն Միքայելյանը Նանկինում գոտեմարտելու է ոսկե մեդալի համար
Հայաստանցի ըմբիշը Պատանեկան օլիմպիական խաղերում կարող է Հայաստանի երրորդ չեմպիոնը դառնալ: Հայաստանցի 58 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում ժամանակից շուտ երեք փայլուն հաղթանակ տանելով՝ մտել է եզրափակիչ եւ երեկոյան Ռուսաստանի ներկայացուցիչ Արսլան Զուբաիրովի հետ վճռորոշ գոտեմարտում վիճարկելու է ոսկե մեդալի ճակատագիրը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պատերազմի շարունակվող վտանգը
Հատկապես այս տարի մենք շատ ենք խոսում պատերազմի հնարավորության մասին: Բայց, ուզենք թե չուզենք, պիտի խոստովանենք, որ Պուտինի նախաձեռնած օգոստոսյան եռակողմ հանդիպումը զգալիորեն նվազեցրեց պատերազմի հետ կապված մեր անհանգստությունները: Մինչ այդ մեր անհանգստությունները միանգամայն տեղին էին, որովհետև կտրուկ ավելացել էին սահմանային բախումները, և զոհերի թիվն էլ էր աննախադեպ շատ, ընդ որում` ադրբեջանական կողմի զոհերն անհամեմատ
Լիլիթ Մկրտչյանը մեկնարկում է Գերմանիայում
Հայաստանի լավագույն շախմատիստուհիներից մեկը՝ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, այսօր Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում մեկնարկող կանանց շախմատային փառատոնի 10 ուժեղագույնների մրցապայքարի առաջին տուրում խաղալու է այդ երկրի դրոշի ներքո հանդես եկող վրացի Կետինո Խաչիանի-Գերսինսկայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջի
Սահմանամերձ Դովեղի բնակիչը Շարմազանովից «ֆուտբոլային ալիք» է խնդրել
Կարեն Վարդանյանը մեզ ասաց, որ 2014թ. օգոստոսի 1-ին ադրբեջանական խոշոր տրամաչափի գնդացրի գնդակն ընկել իր տան մեջ , մեծ չափով վախեցրել տանը գտնվող իր թոռնիկներին:
Զավեն Միքայելյանը 35 վայրկյանում հաղթեց դոմինիկացուն
Հայ ըմբիշը ժամանակից շուտ ավարտեց նաեւ հաջորդ երկու գոտեմարտերը: Նանկինում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում այսօր պայքարը սկսեց հունահռոմեական ըմբիշ, 58 կգ քաշային Զավեն Միքայելյանը: Հայաստանցի ըմբիշից որակավորման փուլի մեկնարկային գոտեմարտում ընդամենը 35 վայրկյան պահանջվեց 10:0 բացահայտ առավելությամբ հաղթելու դոմինիկացի Նելսոն Սանտոսին: Այնուհետեւ, հայ ըմբիշը 1:33 րոպեում 8:0 հաշվով առավելության հասավ թունիսցի Սուլեյման Նասրի նկատմամբ,
Հավասար միավորներով՝ ուսանողների աշխարհի փոխչեմպիոն
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց ուսանողների 13-րդ աշխարհի առաջնությունը: Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Ռուսաստանի ներկայացուցիչներ Սանան Սյուգիրովի եւ Իվան Բուկավշինի հետ միասին ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Մեր մյուս երկու շախմատիստներից Զավեն Անդրիասյանը 6,0 միավորով 7-րդ տեղում է, Տիգրան Ս. Պետրոսյանը 5,0 միավորով՝ 20-րդ: Ուսանողուհիների պայքարում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա
ԼՂՀ ՊՆ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ին և 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ
Շարժայում Էլինա Դանիելյանը մեկնարկում է Տատյանա Կոսինցեւայի հետ պարտիայով
Այսօր Շարժայում մեկնարկում է շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարի 2014 թվականի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիներ: Նրանք են. Հոու Յիֆան (Չինաստան), Համփի Կոներու եւ Դրոնավալի Հարիկա (երկուսն էլ՝ Հանդկաստան), Տատյանա Կոսինցեւա (Ռուսաստան), Կսյու Չժաո (Չինաստան), Էլինա Դանիելյան (Հայաստան), Աննա Ուշենինա (Ուկրաինա), Շեն Ժու (Քաթար), Ալինա Լ’ Ամի (Ռումինիա), Տուվշինտուգ Բատչիմեգ (Մոնղոլիա),
Համագործակցողները միշտ հաղթում են
Այս նշանաբանով «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը եւ Պոնտի հունական համայնքն այսօր Երեւանի Խուլ-համերի մշակույթի պալատի մարզադահլիճում կազմակերպել էին մինի ֆուտբոլի հանդիպում: «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Էրիկ Ղազարյանն Aravot.am-ին ասաց. «Ցանկացած դեպքոում, երբ տեղի է ունենում համագործակցություն` սպորտի, կամ այլ ոլորտում, բոլորը միշտ հաղթում են: Իսկ կոնֆլիկտները, հակառակը, դրան չեն բերում: Եվ այդ դեպքում
Դոնեցկի անջատականները քաղաքի կենտրոնում ցուցադրել են Ուկրաինայի ռազմագերիներին. Дождь
Ուկրաինայի արևելքի անջատականները օգոստոսի 24-ին Դոնեցկի կենտրոն են տարել ուկրաինական զորքերի ռազմագերիներին և ստիպել քայլել ամբոխի գոչյունների ներքո, հայտնում է «Դոժդ»-ը: Ակցիան նայելուն ներկա էին հարյուրավոր մարդիկ, որոնց ձեռքներին Ռուսաստանի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության դրոշներ էին: Հաղորդվում է, որ ռազմագերների շարասյունը կազմված էր մոտ 100 զինվորականից: Նրանք ձեռքները կապած քայլում էին զինված անջատականների ուղեկցությամբ: Ուկրաինական
Հայ ավետարանական եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Իրաքի եզդիներին
Մոտ 600 հոգի օգոստոսի 23-ին Փարիզում հավաքվել էին իրենց աջակցությունը ցույց տալու և հումանիտար օգնություն տրամադրելու եզդիրներին, որոնք դարձել են Իրաքում «Իսլամական պետության» ահաբեկիչների զոհը, հայտնում է անկախ լրագրող Ժան Էքյանը: Ակցիային ներկա էին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և Ֆրանսիայի հայկական ինստիտուտի ներկայացուցիչներ: Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ, վերապատվելի Ռընե Լևոնյանն ելույթի իր խոսքում ասել
Արմեն Դուլյան. «Կկարոտեմ Դանիան»
Ու նաեւ հասկացա, որ լրագրողի խոսքը Դանիայում անցնում է: Հենց որ հյուրանոցային պատուհանից հասկացնում էի, որ իրենց ժողովը խանգարում է իրենց երկիրն ըմբոշխնելուն, միանգամից ավարտում էին: էմիլին նույնիսկ ձեռքով բարի գիշեր էր մաղթում: Կկարոտեմ Դանիային: Միգուցե փոքրամարմին սեւամորթ էմիլին էլ ինձ կկարոտի: Արմեն Դուլյանի հոդվածը ամբողջությամբ կարդացեք տպագիր «Առավոտի» երեքշաբթի օրվա համարում:
«Ֆրիդոմ Հաուզ»-ը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ. Contact
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խիստ սխալվում է, եթե կարծում է, որ կարող է արհամարհել իր իշխանության դեմ ուղղված քննադատությունները և լուրջ հետևանքների չարժանանալ, ասված է ամերիկյան «Ֆրիդոմ Հաուզ» իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, փոխացնում է «Կոնտակտ»-ը: Օգոստոսի 21-ին բռնության էր ենթարկվել ադրբեջանցի իրավապաշտպան Իլգար Նասիբովը, ինչի առիթով էլ կազմակերպությունը տարածել է նշված հայտարարությունը: «Երևում է Ադրբեջանի
Մնանք բրոնզե մեդալների սպասումով
Հայաստանցի երկրորդ բռնցքամարտիկը՝ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, Նանկինում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում նույնպես չկարողացավ հաղթահարել դեպի ոսկե մեդալ տանող նախավերջին արգելքը: Այսօր Նարեկը կիսաեզրափակչում մրցավարների 1:2 ձայներով պարտվեց ղազախ Վադիմ Կազակովին եւ վաղը Անուշ Գրիգորյանի հետ միասին պայքարելու է բրոնզե մեդալի համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ստեփանակերտյան էսքիզներ (տեսանյութ)
Երեկոյան Ստեփանակերտի կենտրոնը շատ գեղեցիկ է՝ լույսերով, երաժշտությամբ: Ստեփանակերտի մաքրության մասին մշտապես հնչող գովասանքներն էլ տեղին են: Գիշերը 12-ի մոտ մի փոքր աղբաման տեսանք փողոցում ծայրեծայր լցված, առավոտ 9-ին արդեն դատարկված էր: Դատարկ պոլիէթիլենե տոպրակներ, ծխախոտի տուփեր էլ չես տեսնի փողոցներում թափված: Ստեփանակերտի կենտրոնական զբոսայգում երեկոյան երգող շատրվանների մոտ զով է, մարդիկ հավաքվում են շուրջը,
Սերժ Սարգսյանը հանդիպել է «Միասին-2014» կրթական ֆորումի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 24-ին այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կողմից կազմակերպված «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Արդեն վեցերորդ տարին անցկացվող այս հավաքին այս տարի մասնակցում է 500 երիտասարդ՝ Երևանից և Հանրապետության մարզերից: Նախագահը շրջել է ճամբարի տարածքում, զրուցել ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին և առօրյային, նախորդ օրերին
Նարեկ Մանասյանը կպայքարի եզրափակիչ անցնելու համար
Բռնցքամարտի աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր, 81 կգ քաշային, հայաստանցի Նարեկ Մանասյանն այսօր Նանկինում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի երկրորդ մարտում պայքարելու է եզրափակիչ անցնելու համար: Նրա մրցակիցը լինելու է ղազախ Վադիմ Կազակովը: Մեկնարկային մենամարտում Նարեկը համոզիչ առավելությամբ հաղթել է թուրք Մեհմետ Ուտուկ Տեկնեսիին, Վադիմը՝ նորվեգացի Վեգար Տրեգրենին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մարինացված բանջարեղեն
Ձմռանը մեր սեղանների զարդն են բանջարեղենի թթուներն ու մարինադները: Բնականաբար, փորձառու տանտիրուհիները շատ լավ գիտեն ինչպես պատրաստել այդ ամենը, սակայն անփորձների համար առաջարկում եմ բանջարեղենի ասորտիի իմ տարբերակը: Անհրաժեշտ մթերքներ Վարունգ «Խթի» կամ «խթա» տեսակի վարունգ Դդմիկ Բամիա Լոլիկ Կծու ծիծակ Սխտոր Թարմ սամիթ Սեւ հատիկավոր պղպեղ, հատիկավոր հոտավետ պղպեղ Համեմի եւ սամիթի սերմ Աղ
Անուշ Գրիգորյանը եզրափակչի ճանապարհին պարտվեց
Չինաստանում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում հայաստանցի 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը երկրորդ մենամարտում պարտվեց չինուհի Չան Յուանին: Ամբողջ մարտի ընթացքում Անուշն ավելի ակտիվ էր, սակայն դա բավական չէր ռինգի տիրոջ, որին որպես կանոն տան պատերն էլ են օգնում, նկատմամբ հաղթանակ տանելու համար: Մարտից հետո Aravot.am-ը զրուցեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ: «Շատ


















































