Օրվա լրահոսը

Տո վաբշե ես ինչ կայֆեր էլ ուզեմ, անում եմ, փաթթած ունենամ սաղին. Առաքել Մովսիսյանը՝ խաղատանը գումար պարտվելու մասին. NEWS.am

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս») հերքում է տեղեկությունները, թե օրեր առաջ խաղատանը մեծ գումար է տանուլ տվել: «Զակազչիկներին փաթթած ունեմ բոլորին, ով ինչ ունի, չունի, թող գա իմ հետ, դեմ առ դեմ խոսանք, կարճ կոնկրետ: Իրենց պապաներին էլ հետը փաթթած ունենամ, բոլորին: Դրանց պապաներին, որ արդեն կեղտ չկա վրես, ոչ մի բան

Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Պանամա

Հունվարի 8-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Պանամա: Էդվարդ Նալբանդյանի և Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հանդիպման ընթացքում շարունակվեցին անցյալ տարվա սեպտեմբերին Նյու-Յորքում մեկնարկած քննարկումները երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Այս համատեքստում Նախարար Ֆաբրեգան ողջունելով հայաստանցի գործընկերոջ այցելությունը Պանամա՝ նշեց, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։ Նախարար Նալբանդյանն ասաց, որ թեև Հայաստանին և Պանամային բաժանում

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական իմաստով «երիտասարդ թոշակառու» է (եւ՝ հուսանք՝ այդպիսին էլ կմնա).«Չորրորդ իշխանություն»

Երբ փողոցում երկու հոգի վիճում են եւ իրար «ապուշ» անվանում, եւ երկուսն էլ իրավացի են, դա միշտ զվարճալի է։ Ըստ էության՝ սա հենց այդ դեպքն էր, որովհետեւ երկուսն էլ իրավացի էին:

Տոնական օրերին կլինիկա են դիմել պայթուցիկներից ու հրավառություններից բազմաթիվ տուժածներ. «Հայկական ժամանակ»

Շատ ընտանիքներ, որոնք Ամանորի ընթացքում հույս են ունեցել ճայթուկների ու հրավառությունների միջոցով տոնական տրամադրության ապահովել, ստացել են հակառակ արդյունքը։ Այդ օրերին, շատերը նույնիսկ հունվարի 1-ի գիշերը ստիպված են եղել բուժհաստատությունների դռները բախել՝ մարմնական վնասվածքները չեզոքացնելու ակնկալիքով։ Գրանցվել են նմանատիպ տասնյակ դեպքեր։ «Շտապբուժօգնություն» ընկերության տվյալներով, սակայն, դրանք անհամեմատ քիչ են։ Ճայթուկներից ստացած վնասվածքների կապակցությամբ այս ծառայությունում

Ըստ Վ. Մ.-ի հաղորդման` Ոստիկանության կրթահամալիրի սովորողը ծեծել է ավագ տեսուչ-հերթապահին

Քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սովորող Ա. Ն.-ն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն ընդգրկված լինելով օրվա հերթապահության վերակարգում, շուրջ 3 ժամ ուշացմամբ ներկայացել է ծառայության,

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ

Չկա կաղին, մանդարին, Բայց կա Վարդգես Գասպարին:

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը՝ նույն դաշինքում. 168.am

Փետրվարի 3-ին՝ ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին  օրը, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Ֆորմալ առումով անվստահության հարցը կբարձրացնի ՀԱԿ խմբակցությունը, իսկ նրան կաջակցեն ԲՀԿ, ՀՅԴ, հնարավոր է՝ նաև «Ժառանգություն» խմբակցությունները: Ըստ 168.am  – ի,  առայժմ ՀԱԿ հիմնավորումները պաշտոնապես հրապարակված չեն, բայց կարելի է ենթադրել, որ դրա հիմքում լինելու է տնտեսական իրական աճի բացակայությունը,

Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ օրենքով չնախատեսված պատիժ են կիրառում. «Հայկական ժամանակ»

«Նոյեմբերի 5-ի գործը» կարող է անկանխատեսելի շարունակություն ստանալ։ Այդ գործով կալանավորված Շանթ Հարությունյանը եւ նրա չորս ընկերները հացադուլ են հայտարարել եւ նրանց առողջական վիճակը գնալով վատանում է։ Իսկ Շանթ Հարությունյանին ճանաչողները վստահ են, որ եթե նրա պահանջները չբավարարվեն, ապա նա երբեք դուրս չի գա հացադուլից։ Նման կարծիք է հայտնել մասնավորապես նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը։ Վերջինս

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում` Հունվարի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 9-13-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Երևանի հունվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • • Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.90C (1902

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է:   Վարդենիսի (Կարճաղբյուրից-Վարդենիս) ճանապարհահատվածում  և  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է  մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման   

Ռոբերտ Լեւանդովսկու կյանքին վտանգ է սպառնում

Օրերս Մյունխենի «Բավարիայի» հետ պայմանագիր ստորագրած Ռոբերտ Լեւանդովսկին, որ մինչեւ մրցաշրջանի ավարտը շարունակելու է հանդես գալ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, մտահոգված է իր եւ իր ընտանիքի անվտանգության խնդիրներով: Գերմանական մամուլի փոխանցմամբ, ֆուտբոլիստը, հնարավոր է, թիկնապահներ վարձի, քանի որ արդեն սպառնալի նամակներ է ստացել «Բորուսիայի» երկրպագուներից:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Էդիկ Բաղդասարյան. «Նաիրի Մեհրեջը կապ չունի վարչապետի անունով գրանցված օֆշորային ընկերության հետ»

Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը առաջիկա օրերին օֆշորային սկանդալի վերաբերյալ նոր բացահայտումներ է հրապարակելու: «Ես անդրադարձել եմ երկու կազմակերպության, որտեղ փայատեր է վարչապետը: Ավելի լավ կլինի՝ վարչապետը  դրա մասին խոսի: Ես առաջիկա օրերին դրա մասին գրելու եմ: Նաիրին կապ չունի վարչապետի անունով գրանցված ընկերության հետ: Այդ ընկերության տնօրենները հույներ են… վարչապետի գրասենյակն էլ

ԱՄՆ-ի Սենատը «կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի Սենատն ընդունել է բանաձև, որտեղ հորդորել է Ուկրաինայի իշխանություններին զերծ մնալ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելուց և նշել է, որ բռնությունների դեպքում կքննարկի պատժամիջոցներ ընդունելու հնարավորությունը: «Այն դեպքում, եթե պետական մարմինները շարունակեն բռնություններ գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ, նախագահը և Կոնգրեսը պետք է քննարկման դնեն թիրախավորված պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, այս թվում՝ մուտքի արտոնագրերի տրամադրման արգելքն

«Երևան սիթի»-ի հարևանությամբ վթարի է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը․ shamshyan.com

Այսօր` հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, ГАЗ 3110 մակնիշի 524 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկում, «Երևան սիթի»-ի հարևանությամբ դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով գովազդային վահանակը շրջվել

Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձի գործով մեղադրանք է առաջադրվել

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի դեպքով ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քննվող  քրեական  գործի շրջանակներում 2014թ. հունվարի 08-ին ԼՂՀ  քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով` մի խումբ անձանց կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու համար, մեղադրանք է առաջադրվել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին,

Վարորդը հայտնել է, թե միտումնավոր չի մխրճվել «Շանթ» ռեստորան․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ Սամվել Ղարիբյանը: Հիվանդանոց մեկնած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ Ս. Ղարիբյանը հիվանդանոց է տեղափոխվել Ջանիբեկյան փողոցի վրա գտնվող «Շանթ» ռեստորանային համալիրից:

«Կաթողիկոսին ածական անուն կպցնելը ողբերգություն է մեր ազգի համար». քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին համացանցում հայտնված ու բուռն քննարկման արժանացած լուսանկարին, որտեղ ամպհովանին նախագահ Սերժ Սարգսյանի, նրա կնոջ ու կաթողիկոսի գլխավերևում պահել են դերասաններ Տիգրան Ներսիսյանն և Արմեն Էլբակյանը, կարծիք հայտնեց, որ նման աղմուկի պատճառը բացասական վերաբերմունքն է կաթողիկոսի ու նախագահի

Հարություն Մեսրոբյան. «Կենսաթոշակային բարեփոխումը Արեւմուտքից է պարտադրված. նրանց մեր փողերն են պետք»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, ասել էր․ «Սա բացառիկ օրենքներից է, որ ընդունվել է 2010-ին, բայց ուժի մեջ է մտնում 2014-ի հունվարից: Այսինքն՝ տվել ենք նաեւ ժամանակ, որ տնտեսվարող սուբյեկտները, պետական մարմինները, մեր քաղաքացիները նախապատրաստվեն օրենքի այդ կիրառությանը: Բնականաբար, ինչպես վատ ուսանողը քննությունից մի քանի ժամ առաջ է

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում

Հունվարի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տարվա առաջին աշխատանքային  խորհրդակցությունն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում: Անձնակազմին շնորհավորելով Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Արսեն Ադամյանին: Վերլուծելով նախորդ տարվա գործունեության արդյունքները՝ ոստիկանության պետն անդրադարձավ մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքում տեղ գտած մի շարք թերությունների ու

Պարույր Հայրիկյան․ «Ամեն ինչ արվում էր, որ ԱՄԿ-ն ընկալվեր որպես ահաբեկչական կազմակերպություն». Ա1+

Տարիներ առաջ` 1977թ.-ի հունվարի 8-ին, Մոսկվայում տեղի ունեցավ միանգամից 3 պայթյուն, որը որակվեց ահաբեկչական ակտ` կազմակերպված Ազգային Միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիր անդամներ Ստեփան Զատիկյանի ու կուսակից 2 ընկերների կողմից: Նրանց դատավարությունն անցավ դռնփակ, որից հետո նրանք գնդակահարվեցին` որպես ահաբեկիչներ: «Ա1+»-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որը եւս ԱՄԿ հիմնադիրներից էր, նշեց, որ Ստեփան Զատիկյանի

Սերժ Սարգսյանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման դեմ բողոքը վերաքննիչ դատարանում է

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը քննարկելով ՀՀ վարչական դատարանի 2013 թ. նոյեմբերի 27-ի որոշման դեմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հայցը, որոշել է կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ընդունել վարույթ: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշման մեջ մասնավորապես նշում է. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վարույթ ընդունման,

Կյանքից հեռացել է Լևոն Խեչոյանը

Քիչ առաջ Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել. «Սրտի կսկիծով հայտնում եմ, որ 18:20-ին դադարեց բաբախել մեծ գրող, մարդ և ընկեր Լևոն Խեչոյանի սիրտը…»: Լևոն Խեչոյանը երկար ժամանակ հիվանդ էր և բուժում էր ստանում արտերկրում: «Aravot.am»-ի խմբագրակազմը ցավակցում է Լևոն Խեչոյանի հարազատներին, ընկերներին՝  նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

Մկրտիչ Մինասյան. «Այս արժեքները եզակի են, բազմատիրաժ չեն»․ (Տեսանյութ)

«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Ժամանակին Երեւանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող այս շինությունը տարիներ շարունակ չի շահագործվում, եւ «Զվարթնոցի» ներկայիս կառավարիչը՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը, այն բանից հետո, երբ կառուցեց նոր շինությունը, քանիցս շեշտել է, որ նախկին շինության պահպանումը չափազանց թանկ հաճույք է, եւ իրենք մտադրված են քանդել այն: Մենք փորձեցինք

Ոստիկանությունը տնտեսագիտականի մասին վաղը որոշում կկայացնի. (Տեսանյութ)

Aravot.am-ը տեղեկացրել է, թե ինչպես դեկտեմբերի 26-ին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում  ծառայություն իրականացնող ոստիկանները եւ բուհի ուսխորհրդի ներկայացուցիչները՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի ցուցումով լրագրողներին խոչընդոտեցին լուսաբանել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը: Նաեւ հայտնել էինք, որ ոստիկանները չմիջամտեցին, երբ բուհի ուսանողները քաշքշում ու հայհոյում էին իրենց օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին: Դրան հետեւեց ՀՀ Ոստիկանության արձագանքը, թե

«Պետք է պատրաստ լինենք առաջ գնալու …». Մազմանյանի մշտական ցանկությունը կիսատ մնաց

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ծանր հիվանդության հետեւանքով  անժամանակ կյանքից հեռացավ 53-ամյա ռեժիսոր, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «ԳՈՅ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավար, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանը: Վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 28-ին ինստիտուտի շենքում սովորական ավանդույթ դարձած շրջումը ուսանողներին ուրախացրել էր:Տարօրինակ նախախնամությամբ բոլորին խորհուրդներ էր տալիս, հարցնում առաջիկա պլանների

Երեւանում տոները դեռ շարունակվում են․ (Ֆոտոշարք)

Չնայած, այսօր՝ հունվարի 8-ը, շատերի համար տարվա առաջին աշխատանքային օրն է, մայրաքաղաքում ամանորյա եռուզեռը  դեռ շարունակվում է: Երեւանի փողոցներում եւ բակերում դեռ գերիշխում են ամանորյա տարրերը, իսկ հանրապետության գլխավոր հրապարակում իրենց աշխատանքն են շարունակում տարբեր ճաշակի ձմեռ պապ-ձյունանուշները, մուլտհերոսները եւ կարուսելների միայն մի մասը: Aravot.am-ը շրջեց քաղաքի կենտրոնական փողոցներով եւ փորձեց պարզել Երեւանի հետամանորյա տրամադրությունը:

«Ո’չ վարչապետը, ո’չ նախագահը ճիշտ բնութագրումներ չեն տվել»

Սահմանադրությունը սերունդների համերաշխություն է քարոզում, վարչապետն՝ առաջարկում` ամեն մարդ հույսն իր վրա դնի

ՀՀ ՀՔԾ է ուղարկվել դիմում Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի կարճման որոշումը ստանալու պահանջով

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. դեկտեմբերի 28-ին դիմում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման և կարճված գործի վերաբերյալ նյութերի պատճենները տրամադրելու պահանջով: Դիմումի մեջ նշվում է, որ Հ. Մովսիսյանի մայրը` Հեղինե Պետրոսյանը, և նրա ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանը բազմիցս դիմումներ և միջնորդություններ են

ՀՀ ՀՔԾ-ն պատասխանել է մարտի 1-ի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, պատասխանելով  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2013 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ՀՔԾ պետին հասցեագրված  գրությանը, գրում է. «… Ձեր գրության կապակցությամբ հայտնում եմ, որ քրեական գործով ձեռնարկվել ու ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների դեպքերը,

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930