Օրվա լրահոսը
Երևանի վարչական շրջաններում տնկվել է շուրջ 30 000 ծառ ու թուփ
Մայրաքաղաքի կանաչ գոտիների աստիճանական ընդլայնման համատեքստում 2014թ. գարնանը Երևանի վարչական շրջաններում տնկվել է շուրջ 30 000 ծառ ու թուփ, ընդ որում, 18 500 ծառ տնկվել է ընթացիկ տարվա ծրագրով՝ ոռոգման ցանցերով համալրված տարածքներում. 10 000 տնկի` «Փարոս» անտառ-պուրակում, 3 000-ը`Եռաբլուրում, 2 000-ը` Նոր Նորքի երկրորդ զանգվածի նորաստեղծ պուրակում, 1000-ը՝ «Հաղթանակ» զբոսայգում և 2 500 տնկի`
Հայաստանի և Վրաստանի վարչապետներն ամփոփել են երկկողմ բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Այնուհետև վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Ինչո՞ւ հարյուր օրը բավական չէր ստվերը կրճատելու համար
«Հովիկ Աբրահամյանն ու կառավարությունն ի վիճակի չեն ստվերի դեմ պայքարել, քանի որ այդ կոռուպցիոն համակարգի մաս են կազմում»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե ստվերի դեմ պայքարի համար ՀՀ կառավարությանը լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ, համարել ՀՀ կառավարության ձախողո՞ւմ, այսպես արձագանքեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նա հիշեցրեց, թե ՀԱԿ-ը այն ժամանակ հույս էլ չուներ,
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Մարիամ Մուղդուսյան եւ Հուսիկ Արա
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց նկարչուհի Մարիամ Մուղդուսյանի եւ գրող Հուսիկ Արայի հետ: Թեման՝ արդյոք Հայաստանում մեռած է մշակութային կյանքը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Ադրբեջանը ֆինանսական հատուցում է առաջարկել ՄԻԵԴ դիմած քաղաքացիներին. «Ազատություն» ռադիոկայան
Ադրբեջանի իշխանությունները ընտրախախտումների գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած քաղաքացիներին առաջարկել են ֆինանսական հատուցում` դատարանից հայցերը հետ կանչելու պայմանով։ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասգարովը հայտնել է, որ քաղաքացիներին կփոխանցեն 7500 մանաթ, ինչը հավասար է 9500 ԱՄՆ դոլարի` դիմումներից պաշտոնապես հրաժարվելու դիմաց։ Արմեն Քոլոյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Աշխարհի առաջնություն մեկնող ըմբիշների անունները հայտնի են
Սեպտեմբերի 8-14-ը Տաշքենդում կայանալիք սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնության շեմին Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Արայիկ Բաղդադյանն ու Լեւոն Ջուլֆալակյանն այսօր հայտարարեցին այն ըմբիշների անունները, որոնք պաշտպանելու են մեր երկրի մարզական դրոշի պատիվը: Արայիկ Բաղդադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ազատ ոճայինները մրցավայր մեկնում են հինգ մասնակցով: Ներկայացուցիչ չենք ունենալու 74, 96 եւ 125
Վահան Արծրունին՝ «ազգի դավաճան» Մակարեւիչի մասին. «Ռուսական կայսրությունում չեն ներում բարոյական դիրքորոշումը»
Ղրիմի բռնակցման դեմ հանդես եկած տարբեր ոլորտների անվանի գործիչների թվում է հայտնի երգիչ, կոմպոզիտոր Անդրեյ Մակարեւիչը, որը բառացիորեն հալածանքների ենթարկվելուց հետո տեղափոխվել է Նոր Զելանդիա: Նա մեղադրվում է ընդհուպ պետական դավաճանության մեջ, ՌԴ Պետդուման էլ մտադիր է արվեստագետին զրկել պետական պարգեւներից: Երգիչ, երգահան Վահան Արծրունու ձեւակերպմամբ, իրավիճակը բավականին տիպական է Ռուսաստանի նման կայսրության համար: «Ռուսները
«Հայերի պատճառով հայրենիքի դավաճան» ադրբեջանցին ապաստանել է դեսպանատանը. Haqqin.az
Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության անդամ Ռասուլ Մուրսալովը, որի դեմ քրեական գործ է հարուցվել հայերի հետ հանդիպելու համար, ապաստանել է Վրաստանում գտնվող դեսպանատներից մեկում, այդ մասին հայտնել է Մուրսալովը: Փոխանցում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով «Ենի Մուսավաթ»-ին: Նրա նկատմամբ գործ է հարուցվել «հայրենիքի դավաճանության» և «խարդախության» հոդվածներով: «Դավաճանության» գործի համար հիմք է հանդիսացել օգոստոսի 1-4-ը Վրաստանում տեղի
Նախագահականում Նժդեհի եղբոր աղջկան առաջարկել են ծերանոց գնալ (Տեսանյութ)
Էմմա Սահակյանը հայտարարեց, որ ակնկալիք չունի իշխանություններից
Առաջարկվում է հողօգտագործողներին մեկ տարով ազատել հողի հարկից ու վարձավճարից
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որտեղ շրջվարչակազմերի ղեկավարների, գյուղնախարարի և ‘‘Գյուղի և գյուղատնտեսության աջակցության” հիմնադրամի գլխավոր տնօրենի մասնակցությամբ քննարկվել են կառավարության որոշման նախագծեր և գյուղատնտեսության խնդիրներին առնչվող հարցեր: Խորհրդակցության մասնակիցները նախ քննարկել են շրջանային հանրակրթական և երաժշտական դպրոցների իրավական կարգավիճակի հարցը: Նախագծերով առաջարկվում է հանրակրթական դպրոցները միավորել “Հանրակրթական դպրոցների միություն” ՊՈԱԿ-ի
«Սահմանափակվեցինք Հայաստանի, Արցախի անվտանգությունը երաշխավորող տարածքների ազատագրմամբ». Գեներալ Մանվել
Գեներալ Մանվել Գրիգորյանն աննպատակահարմար առաջարկ է համարում Ծիծեռնակաբերդի հուշարձանի տարածքից Մովսես Գորգիսյանի աճյունը Եռաբլուր պանթեոն տեղափոխելու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի առաջարկը: Հիշեցնենք, որ ԱԻՄ-ականները գտնում են, որ Ցեղասպանության հուշարձանի տարածքում պետք է ամփոփվեն միայն Ցեղասպանության հետ առնչություն ունեցող երեւելիների աճյունները: «Իհարկե, նպատակահարմար առաջարկ չէ: Մենք ինչո՞ւ ենք հայկական հարցի շաղկապված բաղադրիչներն արհեստականորեն անջատում իրարից: Հակառակը,
Հովիկ Աբրահամյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին վիզային ռեժիմի եւ ազատ առեւտրի համաձայնագրի թեման չշոշափեցին (Տեսանյութ)
Լրագրողները Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներին չկարողացան հարցեր տալ
Հաշմանդամ օդաչուն համարում է` պետք է օրենք ընդունվի աշխատանքային գործընթացում հաշմանդամություն ստացած անձանց համար
Դավիթ Հարությունյանը 1 շաբաթից կտեղեկացնի, թե ինչո՞վ կարող է օգնել հաշմանդամ օդաչուներին
Հակոբ Մկրտչյանը դարձավ պատմության մեջ պատանեկան օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնը
Գյումրեցի ծանրորդը Նանջինգում առաջին ոսկե մեդալը բերեց Հայաստանի հավաքականին: Պոկում վարժությունից ստանձնելով առաջատարի դերը` Հակոբը անչափ համառ պայքարում դիրքը չզիջեց ոչ միայն նաեւ հրում վարժությունում` սանձելով 177 կիլոգրամը, այլեւ երկամարտում վաստակեց 319 կգ ու հռչակվեց հաղթող: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լոմոնոսովի համալսարանի հայաստանյան մասնաճյուղի՝ ՀՀ պետբյուջեից ֆինանսավորումը՝ ՌԴ-ի դրդմա՞մբ
«Իհարկե, սա քաղաքական որոշում է և սա Ռուսաստանի պահանջն է»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՀՀ կառավարության որոշումը Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորելու մասին քաղաքական որոշում չէ՞, այսպիսի կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Հետաքրքրվեցինք՝ սա կրթական բիզնեսի ոլորտում անհավասար մրցակցային պայմաններ չի՞ ստեղծում, այն դեպքում, երբ ՀՀ բուհերի մեծամասնությունը ինքնաֆինանսավորվող են: Տիկին
Վազգեն Խաչիկյանին նոր մեղադրանք առաջադրվեց. armlur.am
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպանը` Լիպարիտ Սիմոնյանը, միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին, որպեսզի կարողանան իմանալ`
Սամվել Հարությունյան. Լիսկան է իշխող ռեժիմի ոգին, նրա միտքը, կամքը, խիղճը
Ստորև հրապարակվող ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ դատարաններ ներկայացրածս բողոքները և այդ դատարանների որոշումները հաստատում են, որ Հայաստանում արդարադատության փոխարեն առկա է արդարությունը խեղդամահ անող համակարգ: Այլևս ապացուցված է , որ հայաստանյան դատարանները միացել են Լիսկայի անսովոր քրեական ընթացքի հանդեպ իրավապահ (իրականում` անիրավ) համակարգի ղեկավարների 24-ամյա հանցավոր անգործությանը: Դատարանների աղաղակող որոշումներից դատելով` վստահաբար պնդում եմ, որ հենց
Գալուստ Սահակյան. «Մենք զիջելու ոչինչ չունենք». «Ա1+» (տեսանյութ)
Հայ-թուրքական սահմանը բացելու գնով Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանին չի զիջի ազատագրված տարածքներից թեկուզ երկուսը, ինչպես դա պահանջում է Թուրքիան։ «Հաղթողը մենք ենք այս պահին, տուժողը մենք ենք եղել եւ այսօր թելադրողը մենք պետք է լինենք»,-Ա1+-ին ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Սոնա Պողոսյանը բավարարվեց 6-րդ տեղով
Նանջինգում շարունակվող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում հայաստանցի 63 կգ քաշային ծանրորդ Սոնա Պողոսյանը այս քաշային կարգում ութ հոգու մրցակցությամբ երկամարտի 179 (79+100) կիլոգրամ արդյունքով զբաղեցրել է վեցերորդ տեղը: Մասնագետների կարծիքով, թեեւ Սոնան չբարձրացրեց «իր կիլոգրամները», այդուհանդերձ, զբաղեցրեց այնպիսի տեղ, ինչ ակնկալվում էր նրանից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` sport.news.am-ի
Վարչապետը խոստացել է միջնորդել, որպեսզի նախագահն ընդունի մահացած զինվորների ծնողներին (Տեսանյութ)
Ծնողների պնդմամբ՝ արդեն 1 ամիս 11 օր է անցել, եւ նրանց ոչ ոք չի պատասխանել
ՀՀ ԿԳ նախարարը հաստատել է հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարների չափը
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված “ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը”, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել “2014-2015 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի
Թալինի հիվանդանոցի սիրիահայ սրտաբանը պնդում է, որ հիվանդանոցի բակում իրեն նվաստացրել ու ծեծի են ենթարկել Թալինի քաղաքապետի ազգականները. shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ ոստիկանություն է այցելել Սիրիայի քաղաքացի, 41-ամյա Բողոս Հագոփի Աղոյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Բ. Աղոյանը պատմեց, որ ինքն աշխատում է Թալինի հիվանդանոցում՝ որպես սրտաբան և Հայաստան է եկել Սիրիայից: «Երեկ աշխատանքս ավարտելուց հետո իջել եմ, որպեսզի իմ ավտոմեքենայով գնամ տուն: Բայց 2 ավտոմեքենաներ, որոնցից մեկը Mercedes էր, փակել էին ճանապարհը:
Դավիթ Հարությունյանը խոստացել է եկող շաբաթ հարցի լուծման տարբերակ առաջարկել
Հաշմանդամ օդաչուների խնդիրներին օրենսդրական լուծում կտրվի
Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը պատանեկան օլիմպիական խաղերում առաջին վարժությունից հետո ընթանում է 1-ին տեղում
Չինաստանում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում հայաստանցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (նկարում` ձախից) 77 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունից հետո 142 կգ արդյունքով ընթանում է առաջին տեղում: Այս պահին ընդմիջում է, որից հետո ծանրորդները կվերսկսեն պայքարը հրում վարժությունում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԱԺ նախագահ գողացողը պետք է պատժվի». Գեներալ Մանվելը հիշեցնում է Վազգեն Սարգսյանի խոսքերը
Գեներալ Մանվել Գրիգորյանն «անառակ հայտարարություն» է համարում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պնդումը, թե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սպանվելով են հերոս դարձել: «Կխնդրեի` նման անառակ հայտարարությունները չհրապարակայնացնել: Առհասարակ, լավ կլինի, որ մարդկանց քննադատողները, մինչ ուրիշի հասցեին խոսելը, իրենց նայեն, տեսնեն` իրենք ի՞նչ են արել Հայաստան պետության, հայ ազգի համար: Հայը հային պետք է օգնի, ձեռք
Ովքե՞ր են «կիլոյով թերթի» սպառողները
Մալաթիայի շուկայում փակցված այս հայտարարությունը, ինչպես պարզվեց, եզակի չէ, բայց յուրօրինակ է: Նշված հեռախոսահամարներով զրույցից հայտնի դարձավ, որ «կիլոյով թերթի» սպառողները ավտովերանորոգման կետերի աշխատակիցներն ու գյուղացիներն են: Դրանք վերադարձի ենթակա թերթերն են, որոնք օգտագործվում են փաթեթավորման նպատակով: Մեզ հետ զրուցած երիտասարդից չհետաքրքրվեցինք իր «բիզնեսի» մանրամասներից, էթիկապես ճիշտ չէր: Բայց նա ասաց, որ ընդհանուր առմամբ, դժգոհ
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները ողջունել են երկու երկրների կառավարությունների անդամներին և ուղևորվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և
Մարզահամերգային համալիրը տալիս են ՊՆ-ին, որ դատական գործընթացները փակ դռների հետեւո՞ւմ անցնեն
Կորյուն Գրիգորյանը դարձյալ պնդում է, որ ՊՆ-ն համալիրում միջոցառումներ է արել` փողը չի տվել
Օլիգարխները նախապատվություն կտա՞ն բարոյական արժեքներին
Որոշվում է սահմանամերձ բնակավայրերի ճակատագիրը «Օրինակ գույքահարկը կամ հողի հարկը սահմանամերձ գյուղերում կարելի է էապես իջեցնել կամ ընդհանրապես հանել, հատկապես հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ սահմանային գոտիներում գտնվող շատ հողերի մշակումը բավական ռիսկային է: Կան կացարաններ, որ անընդհատ ռմբակոծվում են եւ այլն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր


















































