Լրահոս
Շահէին պատմութիւնը
Օրվա լրահոսը

Նախկին զինվորականի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Հունվար 08,2014 19:07 Share

Այսօր Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին Վանաձոր քաղաքի բնակիչ Մհեր Գրիգորյանի մահվան դեպքի կապակցությամբ   քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 104 հոդվածի 1-ի մասով` այն է` սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը:

Հոդվածը նախատեսում է պատիժ ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:

Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնից:

«Նախաքննություն է սկսվել, առայժմ կասկածյալներ չկան»,-հայտնեցին մեզ:

Ճանապարհի նշված հատվածում այսօր հայտնաբերվել էր «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, իսկ ներսում՝ տղամարդու դի:

Նախնական տվյալներով Մհեր Գրիգորյանը մահացել է դանակի հարվածներից: Նա նախկին զինվորական էր:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել