Օրվա լրահոսը

Թունավորում շմոլ գազից. փոքրիկ տղան մահացել է

Ոստիկանության փոխանցմամբ՝ հունվարի 1-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լճավան գյուղի 7-8 բնակիչներ շմոլ գազից թունավորվել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանը շմոլ գազից թունավորվել և հիվանդանոց են տեղափոխվել 5 բնակիչներ, որոնցից 2012 թ. ծնված Տիգրան Կիրակոսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունվարի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Քամին հարավ-արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում հունվարի 3-7-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:   ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Միխայել Շումախերը ծննդյան 45-ամյակը դիմավորում է կոմայի վիճակում

Այսօր Միխայել Շումախերի ծննդյան օրն է: «Ֆորմուլա 1» դասի ավտոարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը 45-ամյակը դիմավորում է կոմայի վիճակում: Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր, սակայն հրաժարվում են առողջացման մասին որեւէ կանխագուշակում անել: Ընդհակառակը, կարծիք կա, որ Շումին, հնարավոր է, որ ընդմիշտ մնա կոմայի մեջ: Իսկ եթե դուրս էլ գա, վերակենդանացման

«Օպել Վեկտրա»-ն Հոռոմ-Գյումրի ճանապարհին շրջվել է. վարորդը մահացել է

Ինչպես հաղորդում է ոստիկանության կայքէջը՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, 1973 թ. ծնված Աղվան Հակոբյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Հոռոմ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է: Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 3-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ թաղամասի թիվ 22 փողոցի տներից մեկում: Ինչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.46-ին, մարվել՝ 13.12-ին:

Վրաերթ Երևանի Դավիթ-Բեկի փողոցում

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը՝ հունվարի 1-ին, ժամը 20.00-ին, 1978 թ. ծնված Արտյոմ Ե.-ն «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Դավիթ-Բեկի փողոցից գաջի գործարան տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 1929 թ. ծնված Վռամ Եթարյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Զովունի գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով կա զոհ եւ վիրավոր

Ոստիկանության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 1995 թ. ծնված Ռոմանոս Էլոյանի վարած «Մերսեդես Բենց CLK 320» մակնիշի ավտոմեքենան Զովունի գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին: Պատահարի հետևանքով Էլոյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը` 1995 թ. ծնված Վահե Ս.-ն, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

Մահվան ելքով պատահար Հայանիստ-Արգավանդ ճանապարհին

Ոստիկանության փոխանցմամբ՝ հունվարի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հայանիստ-Արգավանդ ճանապարհին` Խաչփար գյուղի հատվածում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Սեմյոն Հայրումյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Թունավորվել է փայտի վառարանի ծխից և մահացել

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքէջը՝ հունվարի 2-ին, ժամը 06.05-ին, շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 41 խումբը կանչով մեկնել է Նոր Արեշի 12-րդ փողոցի թիվ 172 տուն, որտեղ 1969 թ. ծնված Կամո Մինասյանին հայտնաբերել են մահացած: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կ. Մինասյանը թունավորվել է փայտի վառարանի ծխից

Գյումրու օդանավակայանում շնչահեղձ են լինում. նեխել է ուղեբեռը

Ինչպես տեղեկացրել ենք, դեկտեմբերի 28-ին քաոսային իրավիճակ էր ստեղծվել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում. Մոսկվայից Գյումրի ժամանողների ուղեբեռը տեղ չէր հասել, որն էլ դարձել էր թունդ վիճաբանության, ծեծկռտուքի, ընդհուպ մինչև օդանավակայանի ապակիներից մեկը կոտրելու առիթ: Խոսքը 1 տոննա ուղեբեռի մասին էր: Ուղևորափոխադրումն իրականացնող ռուսական «Ուրալավիա» ընկերության Գյումրու ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանը Aravot.am-ին պարզաբանել էր, որ պատճառը եղանակն է,

Facebook-ի դեմ դատական հայց են ներկայացրել անձնական խոսակցությունից տեղեկություն վաճառելու համար

Երկու ամերիկացի օգտատերեր, իմանալով, որ իրենց Facebook-ի նամակները սկանավորվում են, դատական հայց են ներկայացրել Հյուսիսային Կալիֆորնիայի վարչական դատարան:

Վթարների և մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել են

2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2-ով նվազել է:

2014-ին Երկիրը երկու՝ արեւի, երկու՝ լուսնի խավարումներ կտեսնի. News.am

2014-ին Երկիր մոլորակի բնակիչները կտեսնեն երկու լուսնի խավարում, երկու՝ արեւի: Բացի այդ, Երկրի կողքով կանցնեն գիսաստղեր ու ասուպներ: Այս մասին հաղորդել են սիբիրյան աստղագետները: Հաղորդվում է, որ լուսնի առաջին խավարումը տեղի կունենա ապրիլի 15-ին, որը լավ կնկատվի Ռուսաստանի արեւելյան հատվածից: Դրանից երկու շաբաթ անց՝ ապրիլի 29-ին, Անտարկտիդայից, Ավստրալիայից եւ Ատլանտյան օվկիանոսից կերեւա արեւի խավարումը: Ապրիլի

Վթարի է ենթարկվել զինկոմիսարիատի զինակոչիկների բաժանմունքի պետը․ shamshyan.com

Երեկ հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ 1979 թվականին ծնված Սմբատ Դադոյանը վարելով Mercedes մակնիշի 23 LO 437 համարանիշի ավտոմեքենան Կապան- Մեղրի ավտոճանապարհի 91-րդ կիլոմետրին մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշին: Գ. Շամշյանը հայտնում է, որ Ս. Դադոյանը աշխատում է

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ 1 զոհ, 3 վիրավոր․ shamshyan.com

Այսօր հունվարի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՎԱԶ-2106 մակնիշի 36 ՍՍ 045 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի փողոցի բնակիչ 30 ամյա Արմեն Պիսարևը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ամրակից (նախկին՝ Գյառգյառ) գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին ու մեկուկես մետր գլորվելով հայտնվել ձորակում: Ինչպես

Հունվարի 1-ին Երեւանի ծննդատներում ծնվել է 56 երեխա. News.am

Ամանորի առաջին օրը՝ հունվարի 1-ին, Երեւանի ծննդատներում ծնվել է 56 երեխա: Մասնավորապես, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում ծնվել է 2, «Շենգավիթ» ԲԿ-ում՝ 6, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի Ինստիտուտում՝ 16, «Էրեբունի» ԲԿ-ում 13, «Մալաթիա» ԲԿ-ում 3, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 12 եւ Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնում 4 երեխա:   Մանրամասները՝ News.am-ի կայքում:

33-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Վայոց Ձորի մարզում վրաերթի է ենթարկել դպրոցական քույրերին. shamshyan.com

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ հունվարի 1-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 17:10-ի սահմանում Վերնաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 33-ամյա Մանվել Մուրադյանը վարելով BMW մակնիշի 34 LR 994 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Վերնաշեն գյուղի բնակիչներ 18-ամյա Հասմիկ Գասպարյանին և 15-ամյա Լիլիթ

Հրդեհ` Մյասնիկյան պողոտայում

Հունվարի 3-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցային համալիրի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.41-ին, մարվել` 01.44-ին: Այրվել է հյուրանոցին կից լվացքատան տանիքից 6 քմ հատված և կախիչներ:   ԱԻՆ

Հայտնաբերվել է դի

Հունվարի 2-ին, ժամը 23.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վերին Չարբախի 2-րդ փողոցի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են տան դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Ա. Ք.-ի (ծնվ. 1973 թ.) դին:   ԱԻՆ

Ավտովթար Կարճաղբյուր գյուղի մոտակայքում

Հունվարի 3-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Մարտունի – Վարդենիս հատվածում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի 09 OO 843 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ

Սյունիքի Թանահատ գյուղում Նոր տարին դիմավորել է 3 ընտանիք

Սյունիքի մարզի բարձր-լեռնային, սահմանամերձ Թանահատ գյուղն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը ձմռան ամիսներին միշտ փակ է լինում: Բացառություն չէր նաեւ այս տարի, մոտ 1 մ 20 սմ ձյունը փակել եւ անանցանելի է դարձրել գյուղ տանող ճանապարհը: Արտաքին աշխարհից կտրված գյուղում ապրող բնակիչներին ոչինչ չխանգարեց, որպեսզի ջերմությամբ ու ուրախությամբ դիմավորեն Նոր տարին եւ Ամանորի շունչը փոխանցեն

Կյանքի կոչվեց թուրք – քրդական նավթային գործարքը. «Ազատություն» ռադիոկայան

Հունվարի 1-ից մեկնարկել է Իրաքի քրդական շրջաններում արդյունահանված նավթի արտահանումը Թուրքիայի տարածք: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը` նշելով, որ քրդական նավթը նորակառույց խողովակաշարով կհասնի մինչև Միջերկրականի ափին գտնվող Ջեյհան նավահանգիստ: Պաշտոնական Բաղդադը հայտարարել է, որ Քրդական ինքնավարության և Թուրքիայի միջև նավթի արտահանման մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել

«Շտապօգնությունը» հունվարի 1-ից հունվարի 2-ի առավոտ սպասարկել է 809 կանչ. սա բարձր է նախորդ տարվա ցուցանիշից. news.am

Երեւանում «Շտապօգնությունը» հունվարի 1-ից մինչեւ հունվարի 2-ի առավոտյան ժամը 9:00-ին, սպասարկել է 809 կանչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ «Շտապօգնության» աշխատանքը շատ լարված է եղել, կանչերը, նախորդ տարվա համեմատ, անհամեմատ շատ են եղել. 809 կանչերից 136-ի դեպքում մարդկանց հոսպիտալացրել են։ Թագուհի Ստեփանյանը նշեց, որ կանչերի մեծամասնությունը

Կիևում ազգայնականները նշել են Բանդերայի ծնունդը.«Ամերիկայի Ձայն»

Կիևում անցկացված երթի մասնակիցներից շատերի ձեռքում պահել են ջահեր և պաստառներ, վանկարկել «Ուկրաինան ամենից բարձր», «Բանդերա, արի՛, կարգ հաստատի՛ր» կարգախոսները: Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մոտ 15 հազար մարդ մասնակցել է երկրի ազգայնական գործիչ Ստեպան Բանդերիայի 105-ամյակին նվիրված երթին: Կիևում հունվարի 1-ի երեկոյան անցկացված երթի մասնակիցներից շատերի ձեռքում պահել են ջահեր և պաստառներ, վանկարկել

Կոտայքում կրկին առկա է մառախուղ

Հունվարի 2¬ի ժամը 19.00¬ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքում եւ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց: Կոտայքի մարզում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում  երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա¬Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ

25-ամյա գյումրեցին թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 2-ին, ժամը 18.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ է տեղափոխվել Պուշկինի փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ Ա. Ն.-ը (ծնվ. 1988 թ.): Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: ԱԻՆ 

Հնդկաստանում ավտովթարի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել. «Ազատություն» ռադիոկայան

Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը Մումբայ քաղաքից մոտ 160 կիլոմետր հեռավորության վրա ավտոբուսի՝ բեռնատարին բախվելուց հետո։ Ոստիկանության վկայությամբ՝ ավտոբուսը 40 ուղևորի էր տեղափոխում, և տեղում սկսվել են փրկարարական աշխատանքները, փոխանցում է Associated Press

Պարզվել է ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացածի ինքնությունը. shamshyan.com

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դեկտեմբերի 31-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացածի եւ վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Մերսեդեսը վարել է Երեւանի Դավիթաշեն 8-րդ փողոցի բնակիչ, 19-ամյա Ռոմանոս Էլոյանը, ով տեղում մահացել էր, իսկ ուղեւորը՝ Երեւան քաղաքի Դավիթաշեն 9-րդ

Վոլգոգրադի մահապարտներին նախապատրաստել են Հյուսիսային Կովկասում. Interfax.ru

Աղբյուրի տվյալներով՝ նախապես հաստատվել է, որ մահապարտները, որոնք կազմակերպել էին Վոլգոգրադի ահաբեկչությունները, քաղաք էին ժամանել Հյուսիսային Կովկասից:

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930