Օրվա լրահոսը

Մոսկվայից ժամանած հին ու տարեց հանրապետականը պարտվեց 26-ամյա իր կուսակից ընկերոջը

Երեկ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ավլար գյուղում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այստեղ արտահերթ ընտրություններ էին նշանակվել այն պատճառով, որ մայիսի 2-ին 53-ամյա գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը դանակահարել էր իր կնոջն ու հարսին, այնուհետ իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով Ամասիա ուղևորվելու ճանապարհին ձորն էր գլորվել: Նրա մեքենան հրկիզվել էր, 97 տոկոսով այրվել է նաև գյուղապետի մարմինը, որը

Ինչ է գրել Վազգեն Մանուկյանը Ժիրինովսկուն Լևոն Հայրապետյանի հարցով. ankakh.com

ՀԽ գրասենյակից Անկախ-ին տեղեկացրին, որ նամակն ուղարկվել է օգոստոսի 1-ին: Նամակում նշվել է, որ Լևոն Հայրապետյանը հայրենիքում հայտնի է ոչ միայն իբրև գործարար, այլև մարդ, որը մշտապես զբաղվում է բարեգործությամբ և մեծ հարգանք է վայելում ողջ ժողովրդի կողմից, և դժվար է պատկերացնել, որ նա կարող է մեղադրվել նման հանցագործության մեջ, ինչի մասին ասվում է: Մանուկյանը

ՌԴ-ում տեղի ունեցող գործընթացներն ի նպաստ Հայաստանի են

Կարճաժամկետ հատվածում մեր երկիրը տնտեսական վնասներ կկրի, երկարաժամկետում` կշահի

Հայաստանի շախմատիստները մասնակցում են ուսանողների աշխարհի առաջնությանը

Այսօր Կատովիցեում (Լեհաստան) մեկնարկել է շախմատի ուսանողների աշխարհի 13-րդ առաջնությունը, որի կազմակերպիչը Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիան է: Տղաների պայքարին մասնակցում է 46, աղջիկների` 26 շախմատիստ: Նրանց թվում են հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, ինչպես նաեւ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը: Մեկնարկային տուրում մեր տղաները խաղում են սպիտակ, իսկ Մարիան`

Ի՞նչ կանեն Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան պատերազմի դեպքում. պայմանավորվածությունը ձեռք կբերվի Նախիջևանում. Contact

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների Նախիջևանում կայանալիք հանդիպումը որևէ մեկի դեմ ուղղված քայլ չէ, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, փոխանցում է «Կոնտակտ» -ը: Եռակողմ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 18-ին: Ալասանիայի փոխանցմամբ, սպասվում է, որ հանդիպման ընթացքում փաստաթղթեր կստորագրվեն՝ կապված երեք երկրների գործողությունների մասին, եթե պետություններից որևէ մեկում պատերազմ լինի, մասնավորապես ենթակառուցվածքների պաշտպանության՝

Հովհաննես Սահակյան. «Առաջնայինը բիզնես-մտածողությունը չպետք է լինի»

Եթե սահմաններում կանգնած զինվորների ետեւում չկա ակտիվ բնակչություն, մեր դիրքերը թուլանում են

Հրանտ Բագրատյան. «Ադրբեջանը, իմ կարծիքով, մերժել է ԵՏՄ մտնելու առաջարկը, սա դրդել էր ՌԴ-ին մտածելու»

«Կարելի է ասել, որ Սոչիում հայկական կողմը չկորցրեց։ Ավելի կարեւոր է այն, որ Ադրբեջանը ոչինչ չշահեց։ 2 բան ակնհայտ էր՝ Ադրբեջանի կողմից սահմանային արկածախնդրությունը ձախողվել էր։ Երկրորդը, Ադրբեջանը, իմ կարծիքն է, մերժել է ԵՏՄ մտնելու առաջարկը։ Սա էլ դրդել էր ՌԴ-ին մտածելու, որ, այնուամենայնիվ, փորձած թանը անփորձ մածունի հետ չեն փոխում»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով

Գրիգորի Այվազյան. Եռակողմ հանդիպման ընթացքում Ալիեւը տխուր աչքերով էր նայում

Գրիգորի Այվազյանը համարում է, որ Պուտինն Ալիեւի հետ ծանր զրույց է ունեցել

Սահմանամերձ գյուղի բնակիչ. «Եթե Ռուսաստանում տնից մեկը չաշխատի, չենք կարողանա ապրել» (Տեսանյութ)

Սահմանամերձ գյուղերի բնակիչներն ասում են, որ Սոչիի եռակողմ հանդիպման նախորդ գիշերը չէին քնել` անհանգիստ էին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները վստահ են, որ Սոչիում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո սահմանին Ադրբեջանի կողմից արձակվող կրակոցների քանակը նվազել է եւ գրեթե դադարել: Երեկ Բերդ քաղաքում Aravot.am-ը զրուցեց քաղաքի բնակիչների հետ` պարզելու համար, թե ինչ

Սադոյանը բա որ չխոսեր, ինչ կլիներ երկրի վիճակը. «Ա1+» (տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարն ավարտված չէ։ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարում է նոր հանրահավաքները, բողոքի երթերն ու քաղաքացիական անհնազանդությունները դեռ առջևում են՝ հիմնական պահանջն իրականացված չէ։ Միջոցառումների ծրագրերը հստակ են, սակայն նախաձեռնությունը ցանկը հրապարակել չի շտապում։ Այս պահին միայն հայտնում է՝ իրենց քայլերը համարժեք են լինելու կառավարության որոշումներին: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Լյուբիկ Չիբուխչյանը դիմելու է «Пусть говорят» հաղորդաշարին

Նա խաղաղասիրական վեպ է հրատարակել

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունը. Հայաստանը խորապես անհանգստացած է եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների փաստով

Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով: Որևէ ազգային և կրոնական փոքրամասնության և, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբե¬րելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: ՀՀ Նախագահի

Խորհրդարանական վեց խմբակցությունները համատեղ առաջարկ կներկայացնեն

Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ կտրամադրվեն

Կրկեսն այդպես էլ կրկես չի դառնում, իսկ «Վելոտրեկն» արագ տեմպերով հյուրանոց է դառնում

Լուսանկարները՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 16.08.2014

Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանն ունի հակահայկական սադրիչ ծրագրի այլընտրանքային տարբերակը»

Գրիգորի Այվազյանը չի կասկածում, որ պատերազմը կվերսկսվի

Իսլամական խալիֆաթ դժվար ստեղծվի

Սակայն զինյալ ծայրահեղականների վերջն էլ երբեք չի գա Հյուսիսային Իրաքում հունիսից իր ահաբեկչական գործողություններն է սկսել ծավալել Isis (The Islamic State of Iraq and Syria) սուննի մահմեդականների ծայրահեղական խմբավորումը: Այս կազմակերպությունը ժամանակին մաս է կազմել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը եւ իր առջեւ նպատակ է դրել ձեւավորել դարեր շարունակ մահմեդականների համար փայփայվող գաղափար հանդիսացող «Իսլամական խալիֆայությունը»: Ներկայումս

«Գոնե այս հարցում պետք չէ շահարկել»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ պատգամավոր կանանց զինվորական հագուստներով նկարները սոցիալական ցանցերում տարածելու մասին -Սոցիալական ցանցերում շատ քննադատվեց այն, որ ՀՀԿ խմբակցության կանայք սահմաններում լարված օրերին այցելեցին սահմանամերձ զորամասեր, ապա զինվորական հոսպիտալում այցելեցին վիրավորված զինվորին, զինվորական հագուստներով նկարվեցին ու այդ նկարներն անմիջապես հայտնվեցին սոցիալական ցանցերում: Այդ կանանցից մեկն էլ Դուք էիք: – Եկեք չմոռանանք, որ

«Չուլանի» հարցով էլ են դիմում նախագահին

Քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները մոռանում են, որ իրենց գործը  ոչ թե ընտրությունների ժամանակ ձայներ ապահովելն է, այլ բնակչի հարցով զբաղվելը, այդ թվում նաեւ՝ «չուլանի»: Այսօր վերելակի, աղբի, ջրի խողովակի, անգամ «չուլանի» հարցով մեր քաղաքացիները դիմում են հանրապետության նախագահին: Տարրական հարց է առաջանում, թե ինչի՞ եւ ո՞ւմ համար են գործում հարկատուներից սնվող տեղական ինքնակառավարման մարմինները,

Զավեն Իգիթյանն օլիմպիական խաղերի 5-րդ հորիզոնականում

Օգոստոսի 16-28-ը Չինաստանի Նանջինգ քաղաքում տեղի է ունենում պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերը, որին մասնակցում է 14 հայ մարզիկ, այդ թվում՝ հրաձիգներ Զավեն Իգիթյանն ու Հրաչիկ Բաբայանը: Վերջինս կմրցի օգոստոսի 20-ին: Հայ հրաձիգները խաղերին մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ: Այսօր՝ օգոստոսի 18-ին մրցասպարեզ է դուրս եկել 15-ամյա Զավեն Իգիթյանը,

Սեւանա լիճը վարչապե՞տն է ոչնչացնում

Բնապահպան Սեյրան Մինասյանը պնդում է, որ Սեւանը ոչնչացնում է ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի Սեւանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ 9սմ-ով իջել է, իսկ իջեցումը հետեւանք է լճից մեծ քանակությամբ ջրի բացթողնման: Սեւանա լճի մակարդակի իջեցման արդյունքում արդեն մի շարք հատվածներում ճահճացում է նկատվում: «Առավոտի» հետ զրույցում բնապահպան Գրետա Գաբրիելյանը վստահեցրեց, որ անթույլատրելի է

Առավոտցիներ. «Վանո Սիրադեղյանն ինձ ասաց. «Ինձ թվում էր՝ մի մեծ, տարիքով, չաղ կնիկ ա գրում»

«Առավոտում» աշխատելու տարիներն է հիշում Նարինե Դիլբարյանը «Ես Հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ էի: Գնացի պարոն Աբրահամյանի մոտ: Արամ Աբրահամյանի մեջ զարմանալի առինքնող մի բան կար, կարծում եմ՝ հիմա էլ կա, որ ինքը սիրում է նոր դեմքերի, թարմություն. կոնստանտ միջավայրը, որը շատերի համար ցանկալի է, նրանը չէ, ինքը նոր ծովերում իրեն լավ է զգում, ուստի վերցրեց

«Ժամանակավոր դադարն ավարտված է»

Բեմադրիչ Գոհար Փոքրիկյանը կրկին իր մասին խոսել կտա Գարնանը Սանկտ Պետերբուրգում ավանդաբար անցկացվող «Հանդիպումներ Ռուսաստանում» թատերական փառատոնում ներկայացվեց Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում 2011թ. Գոհար Փոքրիկյանի (լուսանկարում) ռեժիսուրայով բեմադրված Պյոտր Գլադիլինի «Ուրիշ մարդը» պիեսը։ Ներկայացմանը մասնակցում էին դերասաններ Լիլիա Մուկուչյանն ու Մանվել Խաչատրյանը։ Փառատոնի ավարտին հրավիրված մասնագիտական քննարկումներին ճանաչված թատերագետ Ելիզավետա Ռոնգինսկայան ասել էր,

Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանը 1994 թվականի պես թույլ է»

Գրիգորի Այվազյանը համարում է, որ պատերազմը կարող է սկսվել այն ժամանակ, երբ հայկական կողմն ամենաքիչն է դրան սպասում

Ջրափրկարարները Սևանից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին

Օգոստոսի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա թերակղզու հյուսիսային հատվածում ջրահեղձվել է քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատը: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել  անձը չպարզված քաղաքացու (մոտ 65 տ) դին: ՀՀ ԱԻՆ  

Ինչո՞վ են վտանգավոր եզդիները, որ նրանց կոտորում են

«Այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, Արևմուտքի երկակի քաղաքականության դրսևորում է: Այսօր եզդիների նկատմամբ ցեղասպանություն են իրականացնում այն նույն խմբավորումները, որոնք նույնը ծրագրում էին անել Քեսաբում, Սիրիայում»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությանը՝ այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նկատեց, որ այսօր նույն այդ խմբավորումները դարձել են Արևմուտքի համար գլխացավանք.

Ֆերմայից 100 հավ գողացողի հետքերով

Օգոստոսի 12-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել Դավիթ-Բեկ գյուղում գտնվող մի ֆերմայից 100 հավ գողանալու մասին: Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավոր ապացույցներ են ձեռք բերվել, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, 1952 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները շարունակվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական բաժին: ՀՀ ոստիկանություն

Թուրքիան ունի նոր նախագահ. «Գյուլն ավելի հանդուրժող էր, քան Էրդողանը»

«Հայ-թուրքական զարգացումներում հույս չունենք դրական զարգացումների: Պետք է ակնկալել ավելի կոշտ պահվածք: Գյուլն ավելի հանդուրժող ու դիվանագետ գործիչ էր, Էրդողանի պարագայում գործ ունենք ագրեսիվ, ժարգոնային բառապաշարով, հակահայկական ու հակահունական շեշտադրումներով գործչի հետ»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը, այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին

«ԳԱԶ-66»-ը կորցրել է կառավարումը և կողաշրջվել

Օգոստոսի 17-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում «ԳԱԶ-66» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան Մեղրաձոր համայնքի «Զառ» կոչվող հանդամասից իջնելիս կորցրել է կառավարումը և կողաշրջվել: Պատահար հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031