Օրվա լրահոսը

Նոր հույսեր` բանակցային գործընթացի համար

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը խոսելով անցնող տարվա կարեւոր իրադարձությունների մասին, առանձնացրեց ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը, եւ նախագահների`Սարգսյան-Ալիեւ հանդիպման առումով լռությունը, որը, ըստ նրա, վերջապես, խախտվեց եւ ինչի հետ էլ բնականաբար նախագահները կապում են նոր հույսեր եւ, որն իրականում խթան է հանդիսանում բանակցային գործընթացի համար: Մանրամասները`շուտով  Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Պավել Անդերսոնը որոշել է իրականացնել հասարակական հետաքննություն Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ի վերաբերյալ

Երևանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, գիտական աստիճան հայթայթող Տարոն Մարգարյանի մասին Իմ ստացած տեղեկությունների համաձայն 2012 թվականի ապրիլի 20-ից մինչև 2012 թվականի մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանում նշանակված Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունների նախօրերին Երևանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանը և մի շարք այլ անձիք, գործելով ՀՀԿ-ի (Հայաստանի Հանրապետական կուսակցության) անունից, քաղաքապետի աշխատանքային օրվա ընթացքում

«Մայդան»-ը` քաղաքական նոր միավորում. «Ազատություն» ռադիոկայան

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  պարսկերենից կամ թուրքերենից սլավոնական լեզուներ դարեր առաջ ներմուծված «մայդան» բառը ներկայիս Ուկրաինայում դարձել է քաղաքական պայքարի խորհրդանիշ։ «Մայդան»-ի երեք նպատակները Եվրաինտեգրման շարժման կողմնակիցների ցույցերը տեղի են ունենում Կիևի Մայդան Նեզալեժնոստիում` Անկախության հրապարակում։ Իսկ երեկվանից այդ հասկացությունը պաշտոնապես հաստատվել է Ուկրաինայի քաղաքական կյանքում։ Ընդդիմության ջանքերով գումարված համաժողովրդական «վեչեն» (հանրահավաքը) որոշել է ստեղծել նոր միավորում`

Գնացքի մեջ թռչելու ժամանակը

Նրանք, ովքեր կոչ էին անում թռչել դեպի անդունդը գնացող կայսրության գնացքից, հիմա կոչ են անում թռչել այդ գնացքը եւ պինդ բռնվել գնացքից: Այսինքն` որդեգրել են իրենց նախորդ մարտավարության ճիշտ հակապատկերը:

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցը ամանորյա նվերը 1 800 երեխաներին

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցն ամանորյա անակնկալ է մատուցել Դիլիջանում բնակվող երեխաների համար: Դեկտեմբերի 21-ին, 22-ին Դիլիջանի պետական երաժշտական քոլեջի շենքում 4-13 տարեկանների համար օրական երեք ներկայացում էր ցուցադրվել՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական թատրոնի եւ «Միմի» ստուդիայի դերասանների կատարմամբ: Եվս երեք ներկայացում կցուցադրվի դեկտեմբերի 23-ին: Դեկտեմբերի 21-ին եւ 22-ին երեխաները դիտել են «Մադագասկար» ներկայացումը՝ կենդանիների մասնակցությամբ,

Ստամբուլում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել. «Ամերիկայի Ձայն»

Թուրքիայի վարչապետը «մութ դաշինքների գործ» է անվանել կաշառակերության հետաքննությունը և խոստացել է «ջրի երես հանել» դրանում ներգրավվածներին Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  Թուրքիայի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Ստամբուլում կիրակի օրը հավաքված հազարավոր ցուցարարների նկատմամբ, ովքեր հավաքվել էին՝ արտահայտելու համար իրենց բողոքը երկրի կառավարության կողմից մշակված կառուցապատման ծրագրերի, ինչպես նաև կաշառակերության հետ կապված սկանդալի վերաբերյալ,

Հեյ, ո՞վ կա այդտեղ. Civilnet

Անցյալ շաբաթ Ստեփանակերտում երկու կարևոր միջոցառում կայացավ։ Ե րկուսն էլ նույն օրը՝ դեկտեմբերի 18-ին, երկուսն էլ նույն մտահոգություններով ու հարցադրումներով։ Ըստ Civilnet– ի,  Ստեփանակերտի մամուլի ակումբում այդ օրը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Ժակ Ֆորի (Ֆրանսիա) հանդիպումը ԼՂՀ առավել ակտիվ այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավված են խաղաղարար զանազան ծրագրերում: Ուշագրավ

Էլինան ու Զավենը Հոլանդիայում 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել

Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում շարունակվում է շախմատի տարեվերջյան ավանդական փառատոնը: Ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող 103 շախմատիստներից երկու տուրերում հաղթանակ տարել են միայն 16-ը: Նրանց թվում են հայաստանցիներ, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, որն ընթանում է 3-րդ տեղում, եւ Էլինա Դանիելյանը՝ 11-րդ հորիզոնական: Մեր հանրապետության երրորդ ներկայացուցիչը՝ միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը (նկարում` 1-ին պլան), անհաջողության է մատնվել եւ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Կոտայքի տարածքի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ

Լավագույնն Անի Հարությունյանն է

Հայաստանի պատանի շախմատիստները հաջող են հանդես գալիս ՄԱԷ-ի Ալ-Էյն քաղաքում ընթացող աշխարհի առաջնություններում: Մեր շախմատիստները մեծամասամբ իրենց տարիքային խմբերում շարունակում են տեղեր զբաղեցնել մրցաշարային աղյուսակների վերին հորիզոնականներում: Սակայն 6-րդ տուրից հետո լավագույն արդյունքն ունի 16 տարեկան աղջնակների պայքարին մասնակցող Անի Հարությունյանը, որը 5,5 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Հաջող է հանդես գալիս նաեւ 12 տարեկան

Ավտոմեքենան ընկել է գետը

Դեկտեմբերի 23-ին, ժամը 07.25-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան – Իջևան 11-րդ կմ-ի մոտակայքում մեքենա է ընկել Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ

Թասիբի հարց՝ ըստ Կարգին Հայկոյի

Կարգին Հայկոն՝Հայկ Մարությանը, ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ գրել է,  որ չնայած Պրահայում լիքը գործ ունի ու պետք է մեկ շաբաթից վերադառնար Հայաստան, սակայն տոմսը փոխել է, վաղն է գալիս՝  բողոքի ակցիային մասնակցելու համար՝  «մեր պետության համար»: «Մեր երեխեքի համար, մեր ծնողների համար, մեր կանանց համար եւ ինչու չէ՝ մեր թասիբի համար: Գազի գինը թանկ է,

Ստամբուլում ոստիկանները բախվել են ցուցարարների հետ

Դեկտեմբերի 22-ին Ստամբուլի ոստիկանությունը օգտագործել է ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ հակաիշխանական ուժերի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Այն հրահանգվել էր քաղաքային իշխանության կողմից, սակայն ամեն ինչ նոր թափով սկսվեց, երբ ընդդիմադիրները քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Հայտնում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ը, բողոքողները հավաքվել են Ստամբուլի ասիական Կադիկի մասից եւ պահանջում են կառավարության

Խոդորկովսկին ասուլիս տվեց Բեռլինի պատին նվիրված «Չեք փոյնթ Չառլի» թանգարանում

Արդեն տեղեկացրել ենք, որ ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից շնորհված ներումը ստանալուց ժամեր հետո «ՅՈւԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար, ավելի քան տաս տարի անազատության մեջ անցկացրած Միխայիլ Խոդորկովսկին, ներումը ստանալուց ժամեր անց մասնավոր ինքնաթիռով թռել էր Բեռլին, որտեղ հանդիպել է իր ծնողներին: Բեռլինի օդանավակայանում նրան դիմավորել է Գերմանիայի նախկին արտգործնախարարը: Այս տարիների

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին` ժամը 18:00-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց  տեղումների եղանակ  է:  Գորիսի, Կապանի, Քաջարանի  և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին ավտոճանապարհներին տեղ-տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:  Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և

«Հակառուսական տրամադրությունների մասով, առաջին նախագահի մտքերը, ցավոք, համարում եմ առարկայից հեռացող կամ հեռացնող»

«Իհարկե, կիսում եմ Տեր-Պետրոսյանի քննադատությունը եվրոպական մի քանի կառույցների հասցեին, այն մասով, որ կեղծված ընտրությունները պարբերաբար ճանաչել են որպես օրինական, անգամ մարտի 1-ի 10 զոհերով ավարտված ընտրությունները, համարվեցին ընդհանուր առմամբ ժողովրդավարական, ինչով գուցե ակնկալում էին, որ Սերժ Սարգսյանը երկիրը կտանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ: Գերագնահատեցին Սերժ Սարգսյանի կարողությունները, կամ ավելի ճիշտ` թերագնահատեցին այն ռիսկերը, որոնց մասին

Երևանում՝ Ինդոնեզիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի դիմաց հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի.Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսրայելյան 37 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Արման Պապյանի

Ինչի՞ է գնում մարդը հանուն փողի եւ փառքի (Լուսանկարներ)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհը դաժան է: Այստեղ հաղթողները մեծ գումարներ են վաստակում, հարստանում են, նրանց ընդունում են որպես հերոսների: Պարտվողները մնում են ֆիզիկապես եւ հոգեպես կոտրված: 21-րդ դարի գլադիատորները ահա, թե ինչպիսի տեսք են ունենում մարտից առաջ եւ հետո: Իհարկե, ներկայացվող համեմատական լուսանկարներն ամենասարսափելին չեն:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ mirfactov.com-ի  

Խառը կանոններով մենամարտ՝ տղամարդու եւ կնոջ միջեւ

Պատմության մեջ առաջին անգամ կարող է Ռիո-դե-Ժանեյրոյում Mixed Martial Arts (ММА) կանոններով մենամարտ անցկացվել տղամարդու եւ կնոջ միջեւ: Կազմակերպիչ «Shooto Brazil»-ի կայքէջը տեղեկացնում է, որ 20-ամյա Էմերսոն Ֆալկաոյի դեմ ելնելու է Ժուլիանա Վելասկեսը: Սակայն կազմակերպիչներն, այնուամենայնիվ, այնքան էլ վստահ չեն այդ աննախադեպ մենամարտի անցկացման անհրաժեշտության մեջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ MartialArtsNomed.com-ի  

«Որոշողը մենք ենք» նախաձեռնության բաց նամակը՝ ԱԺ պատգամավորներին

«Որոշողը մենք ենք» նախաձեռնությունը բաց նամակ է տարածել՝ ուղղված Ազգային ժողովի պատգամավորներին, որում վերջիններիս հորդորում է դեմ քվեարկել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերի վավերացմանը: Քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 23-ին: Նամակը ներկայացնում ենք ներքեւում. «Դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում տեղի է ունենալու քվեարկություն Հայաստանի անկախությունը հարցականի տակ դնող պայմանագրերի վավերացման հարցով, ինչին մասնակցելու եք դուք։ Կարիք

Որոշ թենիսիստուհիներ կորտում տնքում են այնպես, կարծես, ննջասենյակում լինեն

Այսպիսի տեսակետ է արտահայտել գերմանացի Բորիս Բեքերը՝ խոսելով այն մասին, թե ժամանակակից թենիսում իրեն ինչը դուր չի գալիս: «Տղամարդկանց թենիսում տիտղոսների համար մշտապես պայքարում է երկու-երեք հոգի: Կանանց մեջ Սերենա Ուիլյամսը հավասարը չունի: Հարկավոր է, որպեսզի մյուսներն էլ հասնեն այդ խաղամակարդակին եւ հավասարվեն նրանց: Թենիսը պետք է հետաքրքիր լինի ոչ միայն որպես խաղ, այլ նաեւ

Թբիլիսիի քաղաքային դատարանը դադարեցրել է քաղաքապետի լիազորությունները

Թբիլիսիի քաղաքային դատարանը դադարեցրել է քաղաքապետ Գիգի Ուգուլավայի լիազորությունները, ով դեկտեմբերի 21-ի երեկոյան գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից՝ զարգացման քաղաքային հիմնադրամից միջոցները վատնելու գործով: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսի» թղթակիցը հայտնում է ՝դատարանը 50 հազար լարի գրավ է պահանջել, որը նախկին քաղաքապետը պետք է վճարի տասը օրում: Ուգուլավային եւ գործով մյուս մասնակիցներին մեղադրում են 48

Տեղի է ունեցել քարաթափում

meteo.am. Դեկտեմբերի 22-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվում նաև ՃՈ աշխատակիցները: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը և ՃՈ

Վիշվանաթան Անանդը, հնարավոր է, հրաժարվի հավակնորդների մրցաշարից

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը հասկանալ է տվել, որ կարող է հրաժարվել 2014 թվականի հունվարի 12-30-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք հավակնորդների մրցաշարից: Այդ մասին գրոսմայստերն ակնարկել է Հնդկաստանում անցկացված մտավոր խաղերի ժամանակ, որը կազմակերպել էր NIIT ընկերությունը: Կանոնակարգի համաձայն, հավակնորդների մրցաշարի մասնակիցը հրաժարվելու որոշման մասին պարտավոր է կազմակերպչին տեղեկացնել մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ: Եթե Անանդն, այնուամենայնիվ,

Հայ պատանիները վերին հորիզոնականներում են

Հայաստանի պատանի շախմատիստները հաջող են հանդես գալիս Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող 8-18 տարեկանների աշխարհի առաջնությունում: Հինգ տուրից հետո 18 տարեկանների խմբում Հովհաննես Գաբուզյանը 4,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույն տարիքային խմբի աղջիկների մեջ Սուսաննա Շաբոյանը 4,0 միավորով առայժմ 6-րդն է: Գերազանց է հանդես գալիս 10-ամյա Մամիկոն Ղարիբյանը: Նա տարել է հինգերորդ անընդմեջ

Երեքն էլ մեկնարկել են հաղթանակով

Գրոնինգենում մեկնարկած շախմատային փառատոնի ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը առաջին տուրում հաղթանակ են տոնել: Լրացուցիչ ցուցանիշներով Զավենը 4-րդն է, Էլինան՝ 16-րդը, Տիգրանը՝ 25-րդը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Եղանակը Երեւանում

Դեկտեմբերի 22-ից 24-ը կդիտվի առանց էական տեղումների եղանակ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Գիշերը -10-12, ցերեկը -4-6, երեկոյան -8-10: Աղբյուր՝ www.weather.am

Ավտոմեքենան կողաշրջվել էր

meteo.am. Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.21-ին ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Հաճն-Մրգաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 02 OU 844 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Զ.) բախվել է մայթեզրին կայանված «Վոլկսվագեն» մակնիշի 24 LO 599 պետհամարանիշի ավտոմեքենային

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22– ին` ժամը 09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց  տեղումների եղանակ  է: Աշոցքի, Սիսիանի, Գորիսի, Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ալեքսանդր Բերեզովսկին կշարունակի ղեկավարել

Այսօր Երեւանի հեծանվահրապարակում կայացավ Հայկական հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի համաժողովը: Հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունից հետո անցկացվեց ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Առաջադրվեց մեկ հոգու՝ գործող նախագահ Ալեքսանդր Բերեզովսկու, թեկնածությունը եւ պատվիրակները երրորդ անգամ անընդմեջ ֆեդերացիայի աշխատանքները ղեկավարելու պարտականությունները վստահեցին նրան: Ալեքսանդր Բերեզովսկու հետ հարցազրույցը Aravot.am-ում կարդացեք առաջիկա օրերին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930