Օրվա լրահոսը
Վիգեն Սարգսյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպաններին
Օգոստոսի 7-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընդունեց ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գիսնելին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց վերջին օրերին Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների դեպքերին, ինչպես նաև վերջինիս դիվերսիոն
«Պարտադիր կուտակայինը խոչընդոտում է գիտակրթական համակարգի երիտասարդացմանը»
Երիտասարդ գիտնականները պատրաստվում են իրենց գիտելիքը կիսել երիտասարդ սերնդի հետ
«Ո՞նց է պատահում, որ դիվերսիոն խումբը կարողանում է այդքան մոտենալ մեր դիրքապահներին». Արա Պապյան
«Ես հայկական կողմում խուճապ չտեսա, ուղղակի իրավիճակի փոփոխություն կա: Դրան հաջորդեց մոբիլիզացում: Հիմա գոնե խոսքով դա տեղի ունեցավ, երբեմն էլ գործով դա տեղի ունեցավ: Պարզապես այստեղ պահեր կան, որ մենք էլ պետք է դասեր քաղենք: Օրինակ, հասկանալի չի՝ ո՞նց է պատահում, որ դիվերսիոն խումբը կարողանում է այնքան մոտենալ մեր դիրքապահներին, որ առանց զենքի նրան բռնացնում
Հայկ Քոթանջյան. «Դիվանագիտական առնչությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» գռեհիկ խախատման վերաբերյալ
Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Նախագահ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված անդամ, ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանը խնդրեց ԻԱ ՌԵԳՆՈՒՄ-ի խմբագրությանը հրապարակել իր հետևյալ հայտարարությունը: Ադրբեջանի Նախագահ պ-ն Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում 2014 թ. օգոստոսի 6-ին «Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը այցելել է
Տեղադրվեցին նոր կառուցվող եկեղեցիների զանգերը
Ինչպես հաղորդում է ԲՀԿ պաշտոնական կայքէջը՝ հաշված ամիսներ ու մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ու Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչները կկարողանան նորակառույց եկեղեցիներում իրենց աղոթքն առ Աստված հղել: Երբևէ սեփական եկեղեցին չունեցած բնակիչների տասնամյակների երազանքը կյանքի է կոչվում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Նոր Հաճնի Ամենափրկիչ և Նուբարաշենի եկեղեցիներում այսօր տեղադրվել են զանգերը: Յուրաքանչյուր նախաձեռնության դեպքում, առավել ևս,
Չորրորդ ամենամյա հայկական փառատոնը Լոնդոնում
Օգոստոսի 3-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ չորրորդ ամենամյա հայկական փառատոնը` կազմակերպված Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից` ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։ Փառատոնի բացմանը ելույթ ունեցան ՄԹ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, բրիտանական համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը և Լոնդոնի Քենսինգթոն և
ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը. Azatutyun.am
Ռուսաստանի կառավարությունը այսօր հավանության արժանացրեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր մայիսի 29-ին Աստանայում, և այն ներկայացնելու է երկրի նախագահին։ Նույնը պետք է անեն նաև Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները, քանի որ այս երեք պետություններն են համարվում Եվրասիական միության հիմնադիր անդամներ: Հայաստանը անդամակցելու դեպքում չի ունենա հիմնադիր երկրի կարգավիճակ, ինչպես հայտարարում էին երկրի
Լեւոն Հայրապետյանի կինը` ամուսնու ձերբակալման մասին. «Այնքան պատասխանատու հայտարարություն է» (Տեսանյութ)
Հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի զոքանչը` Գայանե Ներսիսյանը փեսայի ձերբակալման հիմքում Ադրբեջանին է տեսնում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ձերբակալման այլ պատճառներ չի տեսնում: «Լեւոնը շատ մեծ թիկունք էր Ղարաբաղի համար: Պատճառը, նրան փակի տակ պահելու, ե’ւ տնտեսական ե’ւ քաղաքական ակունքներ ունի»,- Aravot.am-ին ասաց Գայանե Ներսիսյանը: Անդրադառնալով գործարարի նկատմամբ առաջադրված` մեծ չափի գումարների լվացման մասին
Սոչիի հանդիպմանն ընդառաջ. «Պուտինը Հայաստանին ասելիք չունի»
«Ղարաբաղյան խնդիրը ծագել է 1921-ի մարտի 16-ին՝ ռուս-թուրքական դաշինքի արդյունքում: Ուստի Ռուսաստանը պարտավոր է ապահովել այդ դաշինքի դրույթներից մեկը՝ կայունությունն ու խաղաղությունը: Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանային գերտերություն, պարտավորություն ունի ապահովել տարածքում գտնվող փոքր երկրների կայունությունն ու անվտանգությունը»,-հարցին՝ արդյոք ՀԱՊԿ ուժերի տեղակայումը Հայաստանում անհրաժեշտություն ունի՞, քանի որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե դրա
Կարեն Ճշմարիտյան. «Եվրամիության հետ խորացնելու եւ ընդլայնելու ենք մեր համագործակցությունը» (Տեսանյութ)
Եվրամիության գործընկերների հետ քննարկելու են՝ ինչ ձեւաչափով համագործակցեն
Քանի ուշ չէ՝ պետք է հավաքվել
Վերջին տասնօրյակում կրկին ցնցվեց հարավկովկասյան տարածաշրջանը: Թուրք ազերին տարիներ շարունակ զինվելով ցանկանում էր ապացուցել, որ անցա˜ն հին ժամանակները. իրենց ոչխարների բանակն այլևս առաջվանը չէ, ու «տեսե՛ք, հայեր, թե հիմա ինչ ենք անելու ձեզ»: Եվ երբեմնի ղաչաղական իրենց նկրտումներին հագուրդ տալու համար սկսեցին դիվերսիոն գործողությունների շարք` աշխարհին ու առաջին հերթին` անհնազանդ հայերին ապացուցելու, որ ինչ կամենան`
«Կարմիր խաչի» աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանում գերևարված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի և այլ գերիների հետ. АПА
Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությունը հանդիպել է Ադրբեջանում պահվող մեկ ռազմագերու և գերի ընկած հինգ քաղաքացիական անձանց հետ, հայտնում է «ԱՊԱ»-ն՝ հղում անելով ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային: Հուսեյնովան հայտնել է, որ հանդիպումը կայացել է օգոստոսի 6-ին: «Կարմիր խաչի» միջոցով գերիներն ու նրանց ընտանիքները տեղեկություններով են փոխանակվել: Ադրբեջանում գերի
«Դեմ առ դեմ». Արմեն Մարտիրոսյան եւ Ռուբեն Մեհրաբյան
Այսօր ժամը 18.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: Թեման՝ սահմանային միջադեպերը եւ արտաքին քաղաքական զարգացումները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք
Փոխհրաձգության արդյունքում զինվոր է վիրավորվել
Օգոստոսի 7-ին, ինչպես արդեն հաղորդվել է, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի է ունեցել ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ: Փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Միջադեպի
«Բիրիքնոցի» աղբը տարածվում է շրջակայքով մեկ
Ամեն շաբաթ-կիրակի օրերին «Հրազդան» տոնավաճառի հարեւանությամբ գործող «բիրիքնոցից» օգտվելուց հետո շրջակայքում այսպիսի հակասանիտարական վիճակ է լինում: Լուսանկարները՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 06.08.2014 թ.
«Գիտությամբ զբաղվելը ֆինանսի համար վնասակար է դառնում»
Մի խումբ գիտաշխատողներ որոշել են դուրս գալ աշխատանքից
Մեր պատասխանը Չեմբեռլենին
Հայոց աշխարհում բարդ ու անկանխատեսելի իրադարձություններով լի եղավ 2014 թվականի ամառը: Խնդիրներն անչափ շատ են ու երբեմն անլուծելի են թվում: Ներքաղաքական իրավիճակն անբարենպաստ է, արտագաղթը` շոշափելի, գումարած դրան` սոցիալ-տնտեսական դժվարին կացություն, էլեկտրաէներգիայի թանկացում և դրանից բխող բազմաթիվ թանկացումներ: Եվ ամենագլխավորը` Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին կախված արտաքին մարտահրավերներ: Ռուսաստան-Արևմուտք հակամարտության համապատկերին մեզ համար ճակատագրական Արցախի
«Ադրբեջանի համար իր զոհերի թիվը դեռ զգալի չէ»
ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը դրանով է բացատրում ադրբեջանական շարունակվող ակտիվությունը սահմաններում Ի հեճուկս այլ պաշտոնյաների՝ ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանին այդքան էլ չի ոգեւորում այն փաստը, որ սահմանային վերջին լարված իրավիճակների եւ Ադրբեջանի դիվերսիոն-հետախուզական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից զոհերի թիվը եռապատիկ, անգամ քառապատիկ է՝ հայկական կողմի կրած մարդկային կորուստների համեմատ:
Տնտեսվարողները կգործեն հավասար մրցակցային դաշտում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչև օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը վարչապետն առաջարկել է անդրադառնալ վերջին 10 օրվա ընթացքում շփման գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը: Հաղորդմամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (առանձին): Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անունից խորին ցավակցություն է հայտնել քաջաբար ընկած զինվորների
Եզդիների հետ վարվում են այնպես, ինչպես 1915-ին թուրքերը`հայերի հետ (Տեսանյութ)
Ազիզ Թամոյան. «Արդեն 500 եզդու կոտորել են»
«Պետք է լինենք ավելի պահանջկոտ»
Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման մասին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից քաղաքագետ Հրանտ Մելիք -Շահնազարյանի ակնկալիքը՝ Ալիեւին խաղաղություն պարտադրելն է: «Պետք է վերադառնալ հրադադարի պահպանման իրավիճակին: Երեւանը պետք է պարտադի հրադադարի պահպանման ռեժիմը եւ տեղափոխվի բանակցությունների սեղան: Հակառակ պարագայում ելքը պատերազմն է: Կհաջողվի՞ դա, թե՝ ոչ, ժամանակը, ցույց կտա, ես կարծում եմ,
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների համատեղ մամլո հաղորդագրությունը
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը հանդիպում ունեցան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Դեսպաններն իրենց ցավակցությունը հայտնեցին վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ Աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց ներկայիս իրադրությունը: Մինսկի խմբի համանախագահ
Խնձորեսկի ճոճվող կամուրջը կդառնա հանգստի գոտի
2012 թ հունիսին շահագործման հանձնված Գորիսի տարածաշրջանի Հին Խնձորեսկի ճոճվող կամուրջով արդեն անցել է շուրջ 17.000 մարդ` թե Հայաստանից, թե արտերկրից:Կամուրջը բոլորին հնարավորություն է տվել հիանալու բնության անձեռակերտ հուշարձաններով, հաճելի օր անցկացնել բնության գրկում, ծանոթանալ մեր նախնիների կենցաղին, այցելել Մխիթար Սպարապետի գերեզմանին և այլն: Ու նաև կամրջի վրա սիրո խոստովանություն անել սիրած էակին, ինչպես դա
Զարդուշտ Ալիզադեն հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի մասին. «Երբ հուսահատությունը կհասնի գագաթնակետին, կհայտնվի խաղաղարար Ռուսաստանը»
Ռուսաստանին հարկավոր է ուշադրություն շեղել
Լևոն Հայրապետյանի ձերբակալման քաղաքական ենթատեքստը
«Որպես նստած-դուրս եկած հայտնի անձնավորություն, երբ մարդն արդեն ձերբակալված է, ասում են ազատություն և նպաստում են նրա դուրս գալուն»,-անդրադառնալով հայ բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը, այսպիսի կարծիք հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա դատապարտեց Լևոն Հայրապետյանի հետ կատարվածը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Մարտիրոսյանը Հայրապետյանի ձերբակալման փաստում և քաղաքական գործընթացներում կապ է տեսնում: Նա
Եվրասիականին Հայաստանի միանալու հարցը այսօր կներկայացվի Պուտինին
Ռուսաստանի կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է առաջարկը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ստորագրելու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու համաձայնագիրը: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը քննարկելու է նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վավերացման ներկայացնելու համար երկրի նախագահին փոխանցելու հարցը:
Սարգսյանն ու Ալիեւը հատուկ կընդգծեն Ռուսաստանի առաջնորդի դերը
Ըստ Կարեն Օհանջանյանի՝ նրանք դա կանեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածության նվազմանը նպաստելու համար: – Պարոն Օհանջանյան, ի՞նչ վիճակ է Ղարաբաղում: Շփման գծում լարվածությունը ի՞նչ ազդեցություն է թողել ղարաբաղցիների վրա: ԼՂ իշխանություններն ի՞նչ քաղաքականություն են վարում այս ուղղությամբ: – Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բավական բարդ է՝ կապված շփման գծում զինադադարի վերջին շրջանի խախտումների հետ ԼՂՀ-ի եւ
Հարուցվել է քրեական գործ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի աշխատակցի կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի առթիվ. ՀՔԾ
Կալանավոր Էդուարդ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասի աշխատակիցը, իրեն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է
ՀՀ ԶՈւ-ն պատրաստ է իրականացնել իր առջև դրված խնդիրը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչև այսօրվա օրակարգով նախատեսված խնդիրների քննարկումն անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ վերջին տասը օրերի ընթացքում շփման գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը: Ձայնը տալիս եմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան – Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ 2014 թվականը Հայաստանի, Արցախի, հայկական բանակի համար


















































