Օրվա լրահոսը

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը համապատասխան միջազգային կառույցներին կոչ է անում դրսևորել հետևողականություն

Ս.թ. օգոստոսի 8-ին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունների հաղորդագրությունը ս.թ. օգոստոսի 7-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ: ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ս.թ. օգոստոսի 7-ին, դեռևս չպարզված հանգամանքներոււմ, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական

Զարուհի Փոստանջյան. «Երբ Մանվել Սարիբեկյանին էլ խոշտանգեցին ու սպանեցին՝ ոչ մի քայլ չձեռնարկվեց»

Սա առաջին անգամը չէ, որ հայ գերուն Ադրբեջանում խոշտանգումների են ենթարկում, սպանում են: Երբ Ադրբեջանում գերի ընկած հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին սպանեցին, ես դիմեցի ՀՀ նախագահին, իշխանությանը, որ միջոցներ ձեռնարկեն եւ դատի տան Ադրբեջանի կառավարությանը: Բայց ոչ մի քայլ չձեռնարկվեց: Ինչ Հայաստանը դարձել է ԵԽ անդամ երկիր, չնայած բազմաթիվ փաստեր կային մեր գերիների խոշտանգման, բայց

«Պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու հայրենասիրական նախաձեռնությունների իրականացմանը»

Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները նպատակ ունեին Մինսկի խմբի վերջին միջնորդական քայլերին համընթաց քաղաքական շանտաժի հաղթաթուղթ տալ Ադրբեջանի ղեկավարին: Արդյունքները հայտնի են. հակառակորդը խստագույնս պատժվեց` հատուցելով տասնյակ զինվորների կյանքով, իսկ Ադրբեջանի ղեկավարը մնաց ձեռնունայն: Մեր զինծառայողներն ապացուցեցին զինվորական պարտքին իրենց հավատարմությունն ու աննահանջ ոգին, ցուցաբերեցին հայրենասիության և

Փոխնախարարը ընդունել է եզդիների համայնքային կառույցների ներկայացուցիչներին

Օգոստոսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին։ Հայաստանի եզդիների ներկայացուցիչները փոխնախարար Քոչարյանին ներկայացրեցին իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։ Փոխնախարար Քոչարյանը, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները, նշեց, որ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը շարունակելու է բարձրաձայնել

Արյան մեջ շաքարի պարունակության ախտորոշիչ սարքեր` Ստեփանակերտին

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Նորմեդ» բժշկական կենտրոնը քաղաքապետարանին է տրամադրել արյան մեջ շաքարի պարունակությունն ախտորոշող բարձրորակ 250 սարքավորում, որոնք, քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, ամբողջությամբ փոխանցվել են Ստեփանակերտի քաղաքապետարանին: Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը «Նորմեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Սուրիկ Ալթունյանի ներկայությամբ սարքավորումները փոխանցել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին: Նշելով, որ սա երկու մայրաքաղաքների

Քրեական գործ` հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ

Հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ՝ քաղաքացի Գոհարիկ Ս.-ի հաղորդման համաձայն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, 2013 թվականի նոյեմբերին, Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի մոտակայքից խաբեության միջոցով գաղտնի առևանգել է իրեն և զենքի գործադրմամբ, իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ : Դեպքի առթիվ, ՀՀ

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի և Արմավիրի մարզեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Արմավիրի մարզեր: Երկրի վարչապետը նախ դիտայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակում: Կառավարության ղեկավարին զեկուցվել է կատարված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, ներկայացվել են հետագա քայլերը: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև Տրանշ 1-ի` Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ կատարման ընթացքով և հանձնարարել շինաշխատանքներն

Իսլամացած հայերը մկրտվեցին Էջմիածնում

Դիարբեքիրցի Անժելի ու Ստեփանի համար այդ որոշման գնալը գիտակցված քայլ էր

Պետական միջոցներից 230 մլն դրամ վատնած Հակոբ Բեգլարյանը` քաղաքաշինության փոխնախարար

Վարչապետը պաշտոն է տվել պետգնումներում խախտումներ թույլ տված Հակոբ Բեգլարյանին

Հայ գյուղացուն սպանելու առնվազն երեք պատճառ ուներ Ադրբեջանը

Այսօր հայտնի դարձավ, որ նախօրեին ադրբեջանական գերությունում հայտնված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը սպանվել է: Պաշտոնական Բաքվի մեկնաբանությունների համաձայն, գյուղացին մահացել է սրտանոթային անբավարարության պատճառով: Սակայն թշնամու առաջ քաշած վարկածն ակնհայտորեն կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին են վկայում, օրինակ, բոլոր այն ֆոտո և տեսանյութերը, որոնք այդքան ջանասիրաբար տարածվում էին ադրբեջանական

Աշխատասենյակից կատարված գողությունը բացահայտվեց

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ հուլիսի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած Հռիփսիմե Զ.-ն հաղորդում էր տվել, որ իր աշխատասենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ: Կինը նաև հայտնել էր, որ հանցանքի մեջ կասկածում է 1992 թ. ծնված Արկադի Ա.-ին: Քրեական գործի նախաքննության ընթացքում կնոջ կասկածները հիմնավորվել են: Արկադի Ա.-ն ոստիկանությունում խոստովանել է կատարածը: Կատարվում

«Մուլտի գազ»-ի, «Նատալի ֆարմ»-ի գործերը վատացել են, «Յուքոմ»-ինն ու «Տոյոտա Երեւան»-ինը` լավացել

1000 խոշոր հարկատուների ցանկում «Առեկսիմբանկ Գազպրոմբանկ խումբ»-ը 48 կետով իջել է

Հնարավոր է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում՝Օգոստոսի 8-12-ը Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:Օդի ջերմաստիճանը 8-9-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝Օգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` մինչև

Դոլարի գինը 413 դրամ է

Օգոստոսի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ: NASDAQ OMX Armenia

Պուտինի հովանու ներքո կկայանա՞ Սարգսյան-Ալիեւ տետատետ հանդիպում

Պաշտոնական Երեւանը պատրաստակամություն է հայտնել անցկացնել եռակողմ հանդիպում` ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հետ

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանցիները Կարենին վերադարձնելու դեպքում՝ աշխարհով մեկ ծիծաղի առարկա կդառնային. 168.am

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական պաշտոնական այդ հայտարարությունները՝ դիվերսիոն խմբի հայտնաբերման և ոչնչացման մասին՝ անլուրջ ու զավեշտալի համարեց. «Քաղաքացիական մարդուն ներկայացնում են դիվերսանտ, ինչպես այն ժամանակ հիվանդ պապիկին էին նույնկերպ ներկայացնում։ Ո՞ւր են իրենց ասած չորս սպանվածները: Եթե Կարեն Պետրոսյանին հետ վերադարձնեին, պարզ է, որ ծիծաղի առարկա էին դառնալու աշխարհով մեկ, քանի որ

Պարույր Հայրիկյան. «Ռուսի, Պուտինի մասնակցությամբ խաղաղությո՞ւն. միայն ապուշը կարող է նման բան երազել» (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր ԱԳՆ շենքից դեպի ՌԴ դեսպանատուն, Ազատության հրապարակ երթուղով անցկացվեց Խաղաղության երթ՝ «Ոչ պատերազմին» խորագրով: Երթի մասնակիցների մեծամասնությունը վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիոն գործողությունները կապում էին Ռուսաստանի՝ կայսերապաշտական շահերի և Պուտինի ծրագրերի հետ: Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը համաձայնեց, որ Ռուսաստանն ունի հակամարտության հրահրողի իմիջ և իրեն ձեռնտու է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը,

Ինչո՞ւ էին Կապան քաղաքն ու շրջակա գյուղերը 2 ժամ հոսանքազրկվել երեկ

Երեկ երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում Կապան քաղաքն իր բոլոր թաղամասերով եւ հարակից գյուղերով հոսանքազրկվել էր: Երկու ժամ շարունակ անսպասելիորեն մթության մեջ հայտնված բնակիչները տեղյակ չէին հոսանքազրկման պատճառների մասին, ինչն էլ շատերին անհանգստանալու առիթ էր տվել: Բնակիչները նույնիսկ փորձում էին այն կապել վերջին շրջանում սահմաններում տիրող լարված իրադրության հետ: Քաղաքում էլեկտրականությունը վերականգնեցին միայն 2 ժամ անց`

Պաշտպանության նախարարության բողոքը մերժվեց

Հայաստանի Հանրապետության կառավարության 13 մարտի 1998թ. թիվ 173 որոշմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկատվությունների ցանկը, համաձայն որի Ռազմական բնագավառի տեղեկատվությունների բաժնում պահանջվող տեղեկատվությունը գաղտնիք պարունակող տեղեկատվությունների ցանկին չէր դասվել։ Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Առաքելյանն այսօր հրապարակեց «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դեմ բերված պաշտպանության նախարարության բողոքի գործով դատական

«Ադրբեջանական կողմը ճնշում է գործադրում՝ նախագահների հանդիպման նախօրեին». Խոսրով Հարությունյան

«Միջազգայնորեն ընդունված բոլոր գործիքները հայկական կողմը պետք է օգտագործի, նաեւ Կարմիր Խաչի միջամտությամբ հետաքննություն պետք է անցկացվի: Չեմ կարծում, որ առողջ երիտասարդն ընկնում է գերության մեջ եւ հանկարծակի սրտի կաթված է ստանում: Ուշադրություն դարձնենք, որ դա տեղի է ունենում Սոչիում նախագահների հանդիպման ուղղակի նախօրեին ,- Aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանում հայտնված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան

Օհանյանի հպանցիկ անդրադարձին Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիքներով է արձագանքում. Azatutyun.am

Ադրբեջանի ռազմական գերատեսչությանը թվացել է, թե Հայաստանի պաշտպանության նախարարը խոսել է Մինգեչաուրի ՀԷԿ-ի վրա հնարավոր հարձակման մասին:

Քաղաքապետն այցելեց շինհրապարակներ (տեսաշար եւ տեսանյութ)

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցով Աջափնյակ համայնքում էր: Նա եղավ Սիսակյան 19 եւ Շինարարների 15 հասցեներում ընթացող շինհրապարակներում, զրուցեց շինարարների հետ: Պատասխանելով լրագրողների հարցին՝ քաղաքապետն ասաց, որ այս տարվա հունվարի 1-ի տվյալներով՝ Երեւանում քանդման ենթակա ինը շենք կա՝ վթարայնության 4-րդ կարգ ունեցող: Ընդհանուր հաշվով 450 բնակարան ունեցող այդ շենքերի բնակիչների համար կառուցվում է

Խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 7-ին, ժամը 09.30-ին, բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

«Հայ գերին պետք է Իլհամից ներողություն հայցեր խեղկատակ գեներալի խեղկատակ տեսաֆիլմում». Գուրգեն Եղիազարյան

«Այդ ադրբեջանցի գեներալ կոչվածը պետք է հայ գերու խոշտանգումների համար պատասխան տա: Մեր կողմը դա պետք է պահանջի միջազգային ատյաններից: Ադրբեջանցիները մեզ լրջագույն փաստաթուղթ են տվել՝ մեկ անգամ եւս այդ ստորների կերպարը բացահայտելու համար: Որովհետեւ եթե այնտեղ մի շարքային ենթասպա կարող է չգիտակցի, գեներալ կոչվածը պետք է իմանա, որ խոշտանգված մարդու հարցաքննության չեն ենթարկում, այն

Կայացավ Գլենդելի «Կոմիտաս» երգչախմբի առաջին մենահամերգը

Օգոստոսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում` Առնո Բաբաջանյան համերգասրահում, տեղի ունեցավ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքից ժամանած «Կոմիտաս» երգչախմբի մենահամերգը՝ գեղարվեստական ղեկավար Միքայել Ավետիսյանի խմբավարությամբ: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնը և ափսոսանքը, որ հանգամանքների բերումով մայրաքաղաքում չէ և

Արարատի մարզում մեկ շաբաթվա ընթացքում խնայվել է 340լ/վ /տարեկան մոտ 10.7 մլն խ/մ/ արտեզյան ավազանի ջուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը դաշտային ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման և խորքային հորերի ապօրինի շահագործման հետ կապված խնդիրները բացահայտելու և լուծումներ տալու նպատակով: Ուսումնասիրությունների ընթացքում գործնական քայլերի դիմելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես՝ հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ

Կարմիր խաչը Կարեն Պետրոսյանի մահվան մասին

ԿԽՄԿ-ն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների եւ մահացածի ընտանիքի հետ

Կոմունիստական կուսակցությունները խորապես մտահոգված են Լևոն Հայրապետյանի առողջական վիճակով

Հայաստանի կոմունիստական և Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունները խորապես մտահոգված են 2014 թ.-ի հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված և բանտային պայմաններում պահվող հայազգի գործարար Լևոն Գուրգենի Հայրապետյանի օրեցօր վատացող առողջական վիճակով: Բժիշկների հավաստմամբ, նրա առողջական վիճակը պահանջում է նրան պահել բժիշկների հսկողության ներքո մինչև դատական գործընթացի ավարտը: Լևոն Հայրապետյանը Հայաստանում և Արցախում հայտնի է իր բարեգործական

Հացի խնդիր

Տրոլեյբուսում գրիչ ու ասեղ վաճառող այս պապիկն ո՞վ է` չգիտենք: Բայց դատելով հնամաշ պիջակը զարդարող մեդալներից` պետք է որ բավականին հարուստ կենսագրություն ունեցած լինի: Այսօր մարդու ապրած կյանքը, կենսագրությունը, հատկապես` տարիքն առածների, ոչ ոքի չի հետաքրքրում: Բայց ապրել, օրվա հացը վաստակել պետք է ու ոչ մի աշխատանք «ամոթ չէ»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 07.08.2014

«Բաքվի բերդում ավելի լավ է».Շանթ Հարությունյանի ընկերը բողոքում է

Ինքը դժգոհեց, որ ինն ամիս է՝ ինչ բանտում է ու դեռ ոչ մի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ բանտեր չի այցելել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031