Օրվա լրահոսը

Բրազիլահայ համայնքն աջակցում է քեսաμահայերին

Երեւան, 11 ապրիլի, 2014թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը հավաքագրել է 10 000 ԱՄՆ դոլար, որը կուղղվի Քեսաμի մեր հայրենակիցների կարիքներին: Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել Արդշինինվեստμանկում μացված հետեւյալ հաշվեհամարներին` 2470100030900000 (AMD) 2470100030900001 (USD) SWIFT: ASHBAM22 Наименование: Всеармянский фонд «Айастан» (RUR) No.счета: 19300 00081130158 БАНК ПОЛУЧАТЕЛЯ: ЗАО «КОНВЕРС БАНК», ЕРЕВАН, АРМЕНИЯ К/С: 30111810000000553902 БАНК-ПОСРЕДНИК:

Անկարան «միջոցներ է ձեռնարկում Թուրքիային անհանգստացնող նախաձեռնությունների դեմ». «Ազատություն» ռադիոկայան

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի՝ Սենատի հանձնաժողովում ընդունվելու նախօրեին Դավութօղլուն հեռախոսազրույց էր ունեցել Քերրիի հետ: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ՝ կապված ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում և Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի հետ: «Իրավիճակի մասին ես զրուցել եմ պարոն Քերրիի հետ, նա ըմբռնել է մեր մտահոգությունները»,

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ

Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը: Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ

Վարչական բոլոր շրջաններում ընթացքի մեջ են հենասյուների փոխարինման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ բոլոր վարչական շրջաններում շարունակում է իրականացնել գույքագրված վթարավտանգ և վնասված հենասյուների վերանորոգման ու նորերով փոխարինման աշխատանքները: Դրանք իրականացվում են ըստ առաջնահերթության՝ ապահովելու բնակիչների անվտանգությունը: 2014 թվականի ընթացքում նախատեսված է շուրջ 1000 հենասյուն փոխարինել փայտյա կամ երկաթբետոնե նոր հենասյուներով: Տարվա առաջին եռամսյակում արդեն իսկ փոխվել է ավելի քան

Բերման է ենթարկվել` Սոչիում ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով

Ապրիլի 10-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները Ուջան գյուղից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը 2013 թ. մայիսի 6-ից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն  

Գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող օժանդակությունը պետք է լինի խիստ հասցեական. խորհրդակցություն Արմեն Գեւորգյանի մոտ

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված՝ ցրտահարության հետեւանքով տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ինչպես նաեւ

ԻՄ ԿԵՆԱՑԻ ՎՐԱ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ քառասունութերորդ

«Դեմ առ դեմ». Սամվել Մարտիրոսյան եւ Լեւոն Բարսեղյան

Այսօր 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի եւ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի բանավեճը: Թեման՝ ռուսաստանյան ալիքների հեռարձակումը Հայաստանում Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: իշեցնում ենք, որ մեր

Ազատ Արշակյան. «Գաղջ մթնոլորտի շրջանն ավարտվեց»

Ինչո՞ւ երեկ չհնչեց վարչապետի անունը. այսօր «Հայելի» ակումբում քննարկելով երեկվա չիրականացած սպասումների թեման ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասաց. «Մենք չափազանց մեծ նշանակություն չպետք է տանք, թե երբ է հնչում այդ անունը, այլ այն վերաբերմունքը, որը դրսեւորվում է: Նախագահի հայտարարությունը (նկատի ունի այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում երրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվել, ինչպես

Խոկման արարողություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ապրիլի 10-ին Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Մեծ Պահքին նվիրված «Ապաշխարություն և հաշտություն» խորագրով խոկման արարողություն: Խոկման արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ եկեղեցու Երիտասարդաց միությունների ու քրիստոնեական երիտասարդական ծրագրերի անդամներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի ավագ դասարանի

Երևանի դպրոցներում Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հանձնարարությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ողջ տարվա ընթացքում անցկացվելու են Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ ասմունքի երեկոներ, բաց դասեր, Համո Սահյանի պոեզիայի մասին մերօրյա բանաստեղծների հետ զրույցներ, թեմատիկ շարադրություններ և այլն։ Միջոցառումները բազմաթիվ են հատկապես մեծանուն բանաստեղծի ծննդյան օրվա նախօրեին։ Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտները կրթօջախի դահլիճում ներկայացրել են «Ինձ

Արմեն Աշոտյանը ներկայացրել է ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնակատարին. «Ներկայացնել արտահայտությունը գուցե տեղին չէ»

Նախարարը նաև հերքել է այն մտավախությունը, որ բուհը կարող է միանալ այլ ուսումնական հաստատության` վստահեցնելով, որ տեսանելի ապագայում նման խնդիր դրված չէ:

Հայաստանում կարող է ներդրվել ոչ թե խորհրդարանական, այլ խորհրդային կառավարման մոդել. «Չորրորդ իշխանություն»

Այսինքն՝ եթե այդ մոդելը ներդրվի, Սերժ Սարգսյանը կարող է ընդհանրապես որեւէ պետական պաշտոն չզբաղեցնել, մնալ միայն ՀՀԿ «առաջին քարտուղար» եւ փաստացի պահպանել լիակատար իշխանությունը՝

Ընդդիմության շարունակվող տեղապտույտը

Վարչապետի փոփոխությունից հետո ընդդիմության ձեռագիրն ու խաղաոճն, անկասկած, փոփոխության կենթարկվեն, սակայն դրանից ոչ թե ընդդիմության էությունը կփոխվի, այլ ընդամենը՝ վիճակը:

ՀՀ վարչապետի նշանակման ժամկետների հարցում Սահմանադրությո՞ւն է խախտվում

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված է. «Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում»: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի հրաժարականն ընդունել էր ապրիլի 3-ին,  իսկ երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի օրը,  այսինքն` ապրիլի 14-ին: Լրագրողի դիտարկմանը, թե տասնօրյա

Արամ Գ. Սարգսյան. «Բոլորին էլ արգելենք։ CNN-ին էլ». «Իրատես de facto»

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է հայտնում ռուսական «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաընկերությունների որոշ հաղորդումներում քարոզվող «այլատյացության» ու «ազգային հիմքով» սերմանվող «ատելության» առնչությամբ։ Հայտարարության հեղինակները ՀՀ իշխանություններից պահանջում են վերանայել նշված հեռուստաընկերությունների պայմանագրերը և նման քարոզչությունը չդադարեցնելու դեպքում, կասեցնել դրանց հեռարձակումը Հայաստանի տարածքում։ Սա որքա՞ն է

Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո պետք է հրավառություն լիներ. «Չորրորդ իշխանություն»

«Ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար, չեմ հավակնի նաեւ վարչապետի   պաշտոնին».   երեկ հայտարարել  է  Սերժ Սարգսյանը։ «ՉԻ» – Ցանկացած նորմալ երկրում նման հայտարարությունից հետո գործարար ակտիվության ինդեքսը կբարձրանար, հրավառություն կլիներ, մարդիկ դուրս կգային փողոց՝ իրար շնորհավորելու եւ այլն։ Ուշադրություն դարձրեք՝ Սերժ Սարգսյանը խոսում է չարություն արած աշակերտի նման, որն

Արտակարգ ներքաղաքական դրություն. «Ժամանակ»

Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին որոշման հետաձգումը Հայաստանում ստեղծել է գրեթե արտակարգ քաղաքական իրավիճակ, կամ ավելի շուտ` բացահայտել այդ իրավիճակը: Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին ՍԴ որոշումից հետո իշխանությունները փորձում էին ապակողմնորոշել հասարակությանը, և նրանց զգալիորեն հաջողվել էր խառնաշփոթ իրավիճակ և տրամադրություններ ստեղծել հասարակության շրջանում, երբ մարդիկ չգիտեն ի վերջո ինչ անել՝ վճարե՞լ ապօրինի

Ստյոպա Սաֆարյան. «Քառյակի ճակատագիրն անորոշ է». «Իրատես de facto»

Ամբողջական իշխանափոխությունից և համակարգային փոփոխությունից հետո միայն «Ժառանգությունը» իշխանության մաս կկազմի։

Գլխավոր դատախազությունը՝ «Դեմ եմ»-ի նստացույցի մասին

2014 թվականի ապրիլի 9-ին, <<Դեմ եմ>> շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների նստացույցի հետևանքով, տևական ժամանակով փակվել էր Երևան քաղաքի Նալբանդյան փողոցը, ինչի արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան և հարակից փողոցների երթևեկությունը: Հիշեցնենք, որ ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն: Կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված

ԼՂՀ վարչապետը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին. «Ժողովուրդ»

Մենք նախնականորեն պլանավորել էինք այստեղ ներդնել այդ համակարգը հաջորդ տարվանից, սակայն ՀՀ ՍԴ որոշումից հետո, բնականաբար, կարող են նաեւ փոփոխություններ լինել:

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացիկ ձեռքբերումների ու արդյունքների ամփոփում

Ապրիլի 10-ին Ախթալայի քաղաքապետարանում «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացվեց միջոցառում: Միջոցառման նպատակն էր հանրությանը տեղեկացնել ծրագրի ընթացիկ ձեռքբերումների ու արդյունքների մասին: Ներկա էին Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախագահ Լիլիթ Ասատրյանը, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված շահառուները՝ կանայք Լոռու մարզի տարբեր համայնքներից: Իր ողջույնի խոսքում Լիլիթ Ասատրյանը հիշեցրեց ծրագրի

Գողացել են Վարդգես Գասպարիի երեխայի հեծանիվը եւ պարանին փռած լվացքը. «Հայկական ժամանակ»

Նա նաեւ նշեց, որ բազմաթիվ դեպքեր են եղել, որ դիմել է ոստիկանություն, ՀՔԾ, սակայն ասել են, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան։

Այսպես շարունակվելու դեպքում՝ Հայաստանը սկսելու է ընկալվել որպես Ռուսաստանի անմիջական կցորդը. «Ժողովուրդ»

Եթե ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեի հարցով քվեարկության դեպքում Հայաստանի իշխանությունները փորձեցին արդարանալ՝ նշելով, որ Հայաստանը չի կարող որեւէ պարագայում դեմ հանդես գալ ազգերի ինքնորոշման սկզբունքին, ապա երեկվա քվեարկության շուրջ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի ներկայացրած պատճառաբանությունը որեւէ քննադատության չի դիմանում։ Դավիթ Հարությունյանը ՀՀ չորս պատվիրակների քվեարկությունը բացատրել է այն հանգամանքով, որ Վեհաժողովը սկսել է պոստֆակտում արձագանքել՝ առանց

Սերժ Սարգսյանը երեկ թողարկեց իր հերթական քաղաքական Արմենիկումը. «Հայկական ժամանակ»

Սերժ Սարգսյանի ասածներից, այսպիսով, չարժե առանձնապես հուզվել։

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից ձորակը

Ապրիլի 11-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածում (83-րդ կմ) «Օպել» մակնիշի Լ6549 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից ձորակը:

«ՀԲ-ի ու ԱՄՀ-ի լավատեսությունը հիմք չունի». «Ժամանակ»

Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ շուրջ կես տոկոսով նվազեցրել է Հայաստանի կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը: Ըստ World Eceonomic Outloook զեկույցի` Հայաստանի տնտեսությունը այս տարի կաճի 4.3 տոկոսով, մինչդեռ, անցած տարվա հոկտեմբերին համանուն զեկույցը 4.8 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսում Հայաստանի համար: Զեկույցում նշվում է, որ ուկրաինական ճգնաժամը բացասական ազդեցություն է թողնում Ռուսաստանի տնտեսության վրա, ինչն էլ

Ավելի քան քառորդ դար միայնակ՝ խոնավ և ցուրտ տնակներում. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների վիճակն օր-օրի վատթարանում է, նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում են հարևանները: Միայնակ տարեցներից շատերի տնակները վաղուց շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել կացարանները:  «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ամենօրյա այցելությունների ընթացքում փորձել են առավել ծանր վիճակում

Հայ հնատիպ գրքի ցուցահանդես Հնդկաստանում

Ապրիլի 8-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տեղի ունեցավ Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Հնդկաստանի ու Հայաստանի ազգային գրադարանների մասնակցությամբ կազմակերպված հայ հնատիպ գրքի ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, Հնդկաստանի ազգային գրադարանի տնօրեն Ռաջենդրա Կումարը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ինչպես նաև հնդիկ պաշտոնյաներ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տնօրինության և հայ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031