Օրվա լրահոսը
«Ամարյանների նման երեւույթները չեն կարող մեզ վարկաբեկել». իրավապաշտպան
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պնդում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած «Կրոնական ազատությունների մասին» 2013 թվականի զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածը ներկայացնում է իրականությունը: «Եթե Պետդեպարտամենտը տվյալները չճշտի, չի հրապարակի: Եվ Wikileaks-ի հրապարակումներն էլ են ապացուցում, որ այդ պետքարտուղարությունը բավարար տեղեկացված է իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ ու ունի պատշաճ տեղեկատվություն, որոնք տրամադրում են նախ եւ
Պետրոս Ամիրյան. «Եվրոպացի նետաձիգները գոհ էին իրենց համար ստեղծված պայմաններից»
Խոսելով նետաձգության Եվրոպայի առաջնության ընթացքում մասնակիցների տպավորությունների մասին` Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Պետրոս Ամիրյանը «Իմպերիալ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց. «Մասնակիցների եւ պատվիրակությունների անդամների խոսքերով իրենք ոչ մի երկրում, ոչ մի մրցման ժամանակ այսքան բարձր կարգի հյուրանոցային պայմանների եւ սպասարկման չէին արժանացել, ինչպես Հայաստանում: Նրանք բնակվում էին «Արարատ», «Իմպերիալ», «Մետրոպոլ» եւ «Կոնգրես» հյուրանոցներում»: Իսկ
ՄԱԿ-ում ողջունել են Սաակաշվիլիի դեմ քրեական գործի հարուցումը. DFW
Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովը Վրաստանին կոչ է արել շարունակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական հետապնդումը, հայտնում է «DFW» լրատվականը: Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցել 2007թ. խաղաղ ցույցերն ապօրինաբար ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունը յուրացնելու և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքն ապօրինաբար յուրացնելու մեղադրանքներով: ՆԱՏՕ-ի և Եվրոմիության առաջնորդները մտահոգություն էին հայտնել Վրաստանի
Հայաստանում հեպատիտ C-ով վարակված է ազգաբնակչության 3-4 տոկոսը
Հայաստանը գտնվում է հեպատիտի միջին տարածվածության երկրների շարքում
«Արդեն պատգամավորի՝ 5000 դոլարանոց կոստյումն աչք չի ծակի». Պետրոս Մակեյան
Գալուստ Սահակյանը, մյուս պատգամավորները, ըստ Պետրոս Մակեյանի, «տեղից ունեւոր» էին, ու նրանց աշխատավարձը բարձրացնելն անբարոյական է:
Աբովյանի նախկին քաղաքապետն իր տանը ատրճանակով սպառնացե՞լ է Ադելինա Մարգարյանին (Տեսանյութ)
Ադելինա Մարգարյանը Աբովյանի նախկին քաղաքապետին գումար է ուղարկել, որ տունը սեփականացնի
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրեց ԱԽ, Էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր անդամներին. dataran.am
2014 թվականի հուլիսի 25-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ կայացել է Դատավորների ընդհանուր ժողովի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 3 հարց` Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի, Էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր անդամների ընտրությունը։ Այսպիսով` անցնելով փակ գաղտնի քվեարկության` Դատավորների ընդհանուր ժողովը Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամ է ընտրել Կենտրոն և
Զարուհի Փոստանջյան. «Գալուստ Սահակյանը պայքարում էր իր աշխատավարձի բարձրացման համար»
Հուլիսի 1-ից ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատավարձը կազմում է մոտ 1 մլն դրամ՝ նախկին 340 հազար դրամի փոխարեն: Կտրուկ բարձրացել է նաեւ պատգամավորների աշխատավարձը: Նախկինում նրանք ստանում էին 230 հազար դրամ մաքուր աշխատավարձ, հիմա կազմելու է 460 հազար դրամ, այսինքն՝ կրկնակի: Նույն կերպ բարձրացել են ԱԺ նախագահի տեղակալների, նրանց օգնականների, մամուլի քարտուղարի, պատգամավորների, նրանց օգնականների,
«Եհովայի վկաների»՝ սեպտեմբերի գրականությունը ճանապարհին է
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը ԱՄՆ Պետդեպի «Կրոնական ազատությունների մասին» 2013 թվականի զեկույցում Հայաստանին վերաբերող ոչ մի հավաստի տեղեկություն չի տեսնում: «Իրավապաշտպանները սաղ օրը դրանից փող են ստանում՝ նման սուտ տեղեկություններ տրամադրելով: Կրոնական կազմակերպությունների համար Հայաստանում ոչ մի սահմանափակում չկա: Որպես ապացույց, «Եհովայի վկաների»՝ սեպտեմբերի գրականությունն արդեն մաքսայինով անցել է,
Նազիկ Ամիրյան. «Ցանկանում ենք 2019 թվականի աշխարհի առաջնությունն էլ Հայաստանում անցկացնելու հայտ ներկայացնել»
Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանն այսօր Եվրոպայի առաջնության ամփոփման առիթով «Իմպերիալ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսը սկսեց ԶԼՄ-ներին շնորհակալություն հայտնելով: «Հուլիսի 21-ից 26-ը Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում անցկացված նետաձգության Եվրոպայի առաջնությունում մենք իրար հետ աշխատեցինք ամեն օր, կազմակերպված եւ օպերատիվ, ինչի համար հայաստանյան լրատվամիջոցներին շնորհակալություն եմ հայտնում: Ամբողջ առաջնությունն անցավ առանց անակնկալ միջադեպերի:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի ղեկավարի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի (Նոր Ջուղա) ղեկավար Համիդ Ասարզադեգանի հետ: Առանձնակի կարևորելով հայ-իրանական դարավոր բարեկամությունն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ` արդյունավետ: Այդ համատեքստում քաղաքապետը կարևորել է ինչպես
«Կարծիքը չպիտի ընդունես որպես կարմիր շոր, կատաղես ու սկսես ինչ-որ բան գրել». Արամ Աբրահամյան
«Այո, ես հիշում եմ, որ մի քանի անգամ ինքս ինձ նկատողություն եմ արել: Դրանից հետո ինձ մոտենում ասում էին՝ միայն թե դու քեզ գործից մի ազատի»,- հիշեց պարոն Աբրահամյանը:
Վարչապետն ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ և´ քաղաքական, և´ տնտեսական համագործակցության զարգացմանը: Համոզված եմ, որ նման մակարդակի այցերը նպաստում են մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն առաջինն է
«Բանդայի գործով» մեղադրյալը դիմել է ՄԻԵԴ․ ՀՀ-ում արդար դատի ակնկալիք չունի. Epress.am
2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված, «բանդայի գործով» որպես մեղադրյալ անցնող Դավիթ Գալստյանն իր նկատմամբ կիրառված բռնությունների մասով բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է վերջինիս փաստաբան Ստեփան Ոսկանյանը։ Հիշեցնենք, որ Գալստյանը հուլիսի 23-ին կայացած դատական նիստի ժամանակ ինքնավնասման էր դիմել՝ կտրելով դաստակը։ «Բռնությունների մասով այստեղ սպառել ենք բոլոր
Գյումրու մանկավարժականի ռեկտորը` իր եղբոր սպանության մասին
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, որի եղբորը` 50-ամյա Հարություն Գրիգորյանին Գետք գյուղի վարչական տարածքում, ըստ նախաքննական վարկածի՝ դաժանաբար սպանել էր նրա հարևանը` ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետը` 36-ամյա Արման Կատունյանը, Aravot.am-ին փոխանցեց. «Հետաքննության աշխատանքներին չխոչընդոտելու համար զերծ կմնամ որևէ կարծիք արտահայտելուց կամ տվյալներ հրապարակելուց: Պարզապես նկատի ունենալով հասարակական հնչեղությունը` միայն կասեմ,
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը
Հուլիսի 29-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը, որը վարում էր նախարար Հրանուշ Հակոբյանը: Օրակարգում էին Սփյուռքի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գործուն Հայ կանայք. Համայնքերի կառուցում ամբողջ աշխարհում» համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկատվությունը, Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության 2013 թվականի մարտից մինչև 2014 թվականի հուլիսը իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, 2013-14 թթ.
Վաշինգտոնը նոր մեղադրանքներ է ուղղում Մոսկվային. «Ազատություն» ռադիոկայան
Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրել է Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին 1987 թվականին կնքված պայմանագրի դրույթների խախտման համար: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին հատուկ նամակ է հղել: Նամակում, պարբերականի տեղեկություններով, Միացյալ Նահանգների նախագահը հետաքրքրություն է ցուցաբերել՝ անցկացնելու բարձր մակարդակով բանակցություններ Միջին
Գնդակոծության վտանգի պատճառով Մովսեսում թաղումը 5-6 հոգով են կատարել
Սահմանամերձ գյուղում արտհունձ է
Նվազեցվել են «Արմենտելի» կողմից մատուցվող ծառայությունների սակագները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2014 թվականի հուլիսի 29-ին կայացած նիստում քննարկվել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող սակագնային կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության որոշ ծառայությունների սակագների վերանայման մասին հարցը։ Մասնավորապես, քննարկելով նշված հարցը, հանձնաժողովը որոշել է` – ՀՀ տարածքում միջքաղաքային զանգերի և դեպի ԼՂՀ ամրակցված ցանց զանգերի՝ ֆիզիկական անձանց համար գործող սակագների՝ 20
Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի փողոցն ամբողջությամբ, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Հանդիպում ԼՂՀ ԱԺ-ում
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 29-ին ընդունել է Անգլիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) երիտասարդական պատվիրակությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Սփյուռքի կազմակերպությունների երիտասարդական խմբերի այցերն Արցախ, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ամրապնդել կապերն Հայրենիքի հետ: Ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային, մասնավորապես անվտանգային գործընթացներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ունեցած
«Վրաստանի Ս. Էջմիածին եկեղեցին հայկական միջոցառումների անցկացման հիմնական կենտրոնն է»
Սերգեյ Մինասյանը համարում է, որ Ս. Էջմիածին եկեղեցում տեղի ունեցած միջադեպը չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա
406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ: NASDAQ OMX Armenia
Դիմում նախարարին. Մարդիկ, ովքեր ունեն բուժման կարիք, բարձրաձայնում են այն մասին, որ չեն կարողանում ստանալ բուժում
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության եւ հետազոտության խմբի անդամ
«Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպության կողմից
Երբ ուժեղ կլինի Մաքսային միությունը
Մհեր Շահգելդյանը մնացյալ հարցերից զատ կարեւորում է հենց տեղեկատվական պատերազմում հաղթանակը
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիին
Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոլանդ Քյուրին (նստավայրը՝ Մոսկվա), Հայաստանում Կանադայի պատվո հյուպատոս Արտաշես Էմինին և կանադահայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց
Դեռ պարզ չէ` նետաձիգ Գոհար Շահնազարյանը կմեկնի՞ Բաքու, թե՞ ոչ
Էջմիածնի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում ավարտվեց նետաձգության Եվրոպայի առաջնությունը: Պայքարին մասնակցում էին 39 երկրների 300 մարզիկներ: Հայաստանը հանդես եկավ լիարժեք թիմով` 3-ական տղա եւ աղջիկ: Մրցումային առաջին օրվանից հետո Հայաստանի հավաքականների բոլոր անդամները պայքարից դուրս մնացին, բացի Գոհար Շահնազարյանից (նկարում), որն անցավ 1/24 եզրափակիչ: Այստեղ Գոհարը պարտվեց Իսպանիայի ներկայացուցիչ Ալիսիա Մարինիին, որը հետագայում դարձավ
Բժշկական անկախ հանձնաժողովը եզրակացություն ներկայացնի Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ. «Արմենպրես»
Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի որոշմամբ ձեւավորվել է անկախ բժիշկների կոմիտե, որն էլ առաջիկա երկու օրվա ընթացքում կհետազոտի հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանին եւ հստակ գնահատական կտա նրա առողջական վիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում գործարարի ընկեր Մացակ Փոլադյանն ասաց, որ միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո պարզ կլինի` Հայրապետյանին կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, թե ոչ: «Հայրապետյանի առողջական վիճակն


















































