Օրվա լրահոսը

Օպերայի տնօրենի պաշտոնը կարելի էր վստահել միայն այն մարդուն, ով ռուսական մշակույթը տարածելու մեծ փորձ ունի. «Չորրորդ իշխանություն»

Կարեւորն այն է, որ Օպերայի թատրոնը Հայաստանում Ռուսաստանի մշակույթի կենտրոնի չվերածվի։

Նոր վարչապետը հակակրանք չպետք է առաջանի քառյակի մոտ. Էդգար Վարդանյան

«Այն, ինչոր  տեղի է ունենում վերջին շրջանում Հայաստանում՝ տեղավորվում է պուտինյան վարչակազմի իրականացվող քաղաքականության շրջանակներում»,- այսօր՝ ապրիլի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: Նրա խոսքերով՝ պուտինյան վարչակազմը ուժեղացնում է իր դիրքերը իրենից կախում ունեցող տարածքների վրա, եւ իր այդ քայլով խախտելով միջազգային հարաբերութուններում հաստատված խաղի

Էլ ինչ լեզվով բացատրի ԲՀԿ-ն. «Ժամանակ»

ԲՀԿ-ին իսկապես կարելի է կարեկցել` անընդհատ նույն բանը կրկնելու անհրաժեշտության համար: ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հերթական անգամ է հայտարարել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց իրենց օրակարգում չկա: Երևի արդեն չկա թիվ, որով հնարավոր լինի հաշվել, թե ԲՀԿ-ն արդեն քանիերորդ անգամ է հայտարարում այս նույն բանը և՛ քառյակի, և՛ հասարակության համար: Սակայն կրկին ու կրկին` և՛ քառյակից,

Օպերայի տնօրենի օգնականը՝ «շեֆի» մասին. «Պարոն Արզումանյանը ժամանակ չունի»

Aravot.am-ը փորձեց կապվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի նորանշանակ արաբագետ տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հետ: Նրա օգնական Ազգուշ Ստեփանյանը հեռախոսով փոխանցեց, որ Անդրանիկ Արզումանյանը անընդհատ խորհրդակցությունների մեջ է, եւ չի կարող զանգերի պատասխանել կամ հարցազրույցներ տալ, չնայած ԶԼՄ-ների հետ որեւէ խնդիր չունի: Տիկին Ստեփանյանը հավելեց, որ առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրվի եւ

Լեհաստանում կաշառք տալու արձագանքները

Ապրիլի 5-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1958 թ. ծնված Կարապետ Բ.-ն, որը 2006 թ.-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 229 հոդվածի 3-րդ մասի /կաշառք տալը/ մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն  

Գառնիկ Իսագուլյան. «ԲՀԿ-ն միշտ էլ հայտարարել է, որ նախագահի հարց իր օրակարգում չկա» (Տեսանյութ)

«Արտաքին գործոնը Հայաստանում մեծ ազդեցություն ունենալ չի կարող: Դուրսը կարող է ինչ-որ ցանկություններ ունենալ, բայց ճնշում, որ ինչ-որ մեկին հանեն կամ նշանակեն` նման բան չկա»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա, Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը վաղուց էր բարձրացված, դա քննարկվել է եւ մեկ տարի առաջ, եւ վեց

Օմբուդսմենը՝ արդարադատության նախարա՞ր

Aravot.am-ի հարցին՝ իրեն տեսնո՞ւմ է կառավարության կազմում և ո՞վ է վարչապետի՝ իր համար նախընտրելի թեկնածուն, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Իմ անվան՝ այս թեմայով շրջանառությամբ փորձում են շեղել մեզ ավելի կարևոր խնդրից՝ մարդու իրավունքների պաշտպանությունից: Ինչ վերաբերում է, թե ով է ինձ համար նախընտրելի թեկնածու, ես նման հարցերի չեմ պատասխանում, քանի որ սա քաղաքական

Ընթերցում, որ վերածվեց պոեզիայի և պոետի հետ անմիջական շփման

Նարեկացի արվեստի միությունը և «Այլընտրանք» մշակութային հասարակական կազմակերպությունը սկսում են գրական միջոցառումների շարք` հանդիպում գրողի հետ խորագրի ներքո: Նախաձեռնության մեկնարկը Նարեկացի արվեստի միությունում. հանդիպում-ընթերցում բանաստեղծ Վահե Արսենի հետ: Հանդիպման ընթացքում ներկաները լսեցին Վահե Արսենի հին ու նոր բանաստեղծությունները, իսկ բանաստեղծությունից բանաստեղծություն անցումների ժամանակ Վահե Արսենը անմիջական զրույցի էր բռնվում հանդիսատեսի հետ: Հանդիպման համար բավականին հետաքրքիր

Գառնիկ Իսագուլյան. «Երբ մարդկանց պատերազմ ենք տանում ինչո՞ւ չենք ասում. ինչո՞ւ ՀՀԿ-ն առաջին գծում չէ» (Տեսանյութ)

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, նույնիսկ Գալուստ Սահակյանն է բոլորի համար ընդունելի կերպար, եթե միասին նստում զրուցում են, կամ գնում են բուֆետ`մի փոր հաց ուտելու:

Օմբուդսմեն. «Մանր ու միջին չինովնիկները լեզվին և ձեռքերին ազատություն են տալիս» (Տեսանյութ)

«Անկախ մանր ու միջին չինովնիկների՝ լեզվին և ձեռքերին ազատություն տալու կուլտուրայից, սկսում են աշխատել այն ուղղությամբ, որ մենք ենք բարձրացնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ են Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները սվիններով ընդունվում գերատեսչությունների կողմից այսպես պատասխանեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նաև շեշտեց, թե երկար լոլոներով ու նախադասություններով փորձում են մոլորեցնել ու թեման մի գլխից մի

Հովիկ Աբրահամյանի նշանակումը կնշանավորի «հրաշալի քառյակի», Քոչարյանի ու ռուսական գծի վերջնական հաղթանակը Հայաստանում. «168 ժամ»

Հովիկ Աբրահամյանի հնարավոր նշանակումը վարչապետի պաշտոնում նաև Տիգրան Սարգսյանի շնորհքն է։

Տրայան Հրիսթեա. «Մենք կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն ենք մշակել». «Ժողովուրդ»

Բոլոր կարծիքները, որոնք որ լսել եմ՝ լինեն դրանք կառավարության հատուկ մասնագետների, հասարակական կազմակերպությունների, բոլորի կարծիքը մեկն է եղել՝ պետք է լինի հակակոռուպցիոն ռազմավարություն

Ըստ քաղաքացու հաղորդման` ոստիկանության բաժնում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն ծեծել են

ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից քաղաքացի Ա. Ք.-ի մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իրազեկումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով մեղադրյալ Ա. Ք.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. մարտի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերից

Գագիկ Մանասյանը՝ օպերայի մրցույթի մասին. «Կոլեկտիվս քեֆ է արել, որ չեմ անցել»

Aravot.am-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանից հետաքրքրվեց՝ ինչ կարծիքի է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի արդյունքների եւ մշակութային հանրությանը անծանոթ արաբագետ, ՌԴ քաղաքացի Անդրանիկ Արզումանյանի՝ տնօրեն նշանակվելու մասին: «Դա կանխորոշված բան էր, անկեղծ ասած փոշմանել եմ, որ մասնակցել եմ, այդ մրցույթին: Բայց, այնուամենայնիվ մասնակցել եմ,

Այսօր Առաքել Միրզոյանի եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանի հերթն է

Թել-Ավիվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Այսօր մրցահարթակում պայքարի մեջ են մտնելու 77 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է երկու հոգի՝ Առաքել Միրզոյանը եւ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը:   Առաքելը հանդես է գալու ցերեկը՝ «B» խմբում: Ըստ առաջնության պաշտոնական կայքէջի, նրա ներկայացրած նախնական պատվերը երկամարտում 330 կգ է, իսկ ուժեղագույնների խմբում ընդգրկված Տիգրանինը՝

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հայտարարությունը Հայաստանում «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների եւ սյուժեների կապակցությամբ, որոնցում քարոզվում է բացահայտ այլատյացություն՝ ազգային պատկանելության հիմքով, եւ սերմանվում է ազգամիջյան ատելություն: Նշված երեւույթը առավել ակնհայտ է

Շարունակվում է Մատաղիսի գործի քննությունը. ՀՀ Զինվորական դատախազության մակերեսային պատասխանը

2004 թ. դեկտեմբերի 9-10-ին Մատաղիսի զորամասում մահացած հայտնաբերեցին Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի դիակները: 2005 թ. ապրիլից այս գործով, որպես մեղադրյալներ ներգրավվեցին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը: Մինչ 2013 թվականը մեղադրող կողմը ամեն կերպ փորձում էր ապացուցել այս երիտասարդների մեղքը, նույնիսկ հաջողվեց հասնել տղաների նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճռի կայացմանը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Հակոբ Հակոբյան. ՀՀ կառավարության փոփոխությունը պատճառով հակասահմանադրական կետերի փոփոխությունները կհետաձգվեն. «Ժողովուրդ»

Վարչապետի նշանակումից եւ ՀՀ կառավարության ձեւավորումից հետո միայն իրենք կսկսեն զբաղվել օրենքի բարեփոխմամբ։

Թե որ դեպքում ՀՅԴ-ն կոալիցիային մաս կկազմի. yerkir.am

Եթե ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, Դաշնակցությունը ներկայացնելու է իր առաջարկությունները, և եթե դրանք ընդունվեն, ապա Դաշնակցությունը մաս կկազմի ազգային համաձայնության կառավարությանը: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու, դրան տարբեր քաղաքական ուժերի մասնակցության հնարավորությունը: Yerkir.am-ը փորձել է հասկանալ, թե որ ուժը որ դեպքում մաս կկազմի այդ հնարավոր կառավարությանը կամ կոալիցիային մաս կկազմի՞ արդյոք:

ՀՀ զինված ուժերում մահացած Հայկ Կալեյանի գործով ներկայացվել են 2 վերաքննիչ բողոքներ

2014 թվականի ապրիլի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ե. Դարբինյանի, սկսվեց ՊԲ թիվ 35383 զորամասում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի գործով կայացված դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի և ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանի շահերի պաշտպան Արկադի Իսրայելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստին ներկա էին ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանը, վերջինիս շահերի պաշտպան Ա.

Հայտնաբերվել է անհայտ կորածի դիակը

Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 25-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944 թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը: Ապրիլի 7-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղի ձորում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Գառնի գյուղի տարածքում գտնվող «Գյունա» կոչվող սարատեղում հայտնաբերել է

Քաղաքագետ. Հայերը դասեր չեն քաղել. «Ա1+» (տեսանյութ)

Հայերը 1915 թվականի պատմությունից դասեր չեն քաղել, Թուրքիայի դեմ կռվելու համար հայ կամավորականների գունդ են ուզում ուղարկել Քեսաբ տեղացի հայերին պաշտպանելու պատրվակով: «Նույնը նաեւ եղել է առաջին համաշխարհային պատերազմում, երբ Թիֆլիսից ջոկատներ էին կազմում եւ ուղարկում Թուրքիա եւ այնտեղ գործողություններ կատարում, արդյունքում սկսում էին վրեժը լուծել տեղի հայերից, որոնք ընդհանրապես որեւէ կապ չունեին այդ ամենի

Հովհաննես Սահակյան. Գալուստ Սահակյանն ընդամենը ԱԺ-ում տիրող մթնոլորտն է արձանագրել. «Հայկական ժամանակ»

Երեկ, երբ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին հարցրեցինք՝ պաշտոնապես կհաստատի՞ տեղեկությունը, որ Հովիկ Աբրահամյանն է առաջադրվելու վարչապետի պաշտոնում, նա պատասխանեց. «Ինքներդ էլ նշեցիք, որ դա ոչ պաշտոնապես է, խորը հարգանք ունենալով պարոն Աբրահամյանի հանդեպ, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ մեր քաղաքական խորհրդում որեւէ բան որոշված չէ, գործադիրում՝ առավել եւս, ընդամենը կարող

Ըստ ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամի՝ «հրաշալի քառյակը» միայն մեկ խնդիր ունի. «Հնարավորինս շուտ մեկ գործչի փոխարինել մեկ այլ գործիչով»

Ինչպես է ՍԴՀԿ-ն վերաբերվում ԱԺ ոչ իշխանական քառյակի գործողություններին, և արդյոք հնարավոր համարում է, որ Հայաստանում կստեղծվի ազգային համաձայնության կառավարություն: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության համար ցանկացած քաղաքական միավորում իմաստ ունի, եթե այն համախմբվում է գաղափարական միասնության և երկիրը ճգնաժամից հանելու օրհասական խնդրի շուրջ: Հիմա ձեր նշած համախմբումը միայն մեկ խնդիր ունի. Հնարավորինս շուտ մեկ գործչի

Դուբայում Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրիասյանը մեկնարկեցին հաղթանակով

Միացյալ Արաբական Էմիրություններում մեկնարկեց «16 Dubai Open 2014» շախմատի ավանդական միջազգային մրցաշարը: Հայաստանի երեք ներկայացուցիչներից գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրիասյանը մեկնարկային տուրում հաղթանակ տարան մրցակիցների նկատմամբ, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը պարտություն կրեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ uae-sport-guide.com-ի

Ստեփան Սաֆարյան. «Միտինգի սպառնալիքը երբեք վարչապետ չի փոխել». «Հրապարակ»

Ընդդիմությունն օգնեց Սերժ Սարգսյանին, որ ազատվի՞ վարչապետից։

Ներքաղաքական առումով Աբրահամյանը կարող է ամենաձեռնտուն լինել Սերժ Սարգսյանին. «Հայկական ժամանակ»

Նա հսկայական ազդեցություն ունի ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վրա, նրա վարչապետության պարագայում ՀՀԿ-ի ճաքեր տալու մասին խոսակցությունները էլ ավելի անհեթեթ կդառնան

Ազգային անհամաձայնության վարչապետը. «168 ժամ»

Եթե Տ.Սարգսյանը գոնե փորձում էր ցույց տալ, որ ներքին պայքար է մղում մականունավորների, կիսագրագետների դեմ, ապա Աբրահամյանը կրծքով կպաշտպանի այդ կոնտինգենտին հասարակության դեմ մղվող պայքարում… Նախագահ Սերժ Սարգսյանը Տ. Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարել է, որ նոր վարչապետը պետք է լինի «բոլորի համար ընդունելի»: Դատելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ «Ազատությանը» տված մեկնաբանություններից, «բոլորի համար

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031