Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի տնօրենի օգնականը՝ «շեֆի» մասին. «Պարոն Արզումանյանը ժամանակ չունի»

Ապրիլ 08,2014 12:26

Aravot.am-ը փորձեց կապվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի նորանշանակ արաբագետ տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հետ: Նրա օգնական Ազգուշ Ստեփանյանը հեռախոսով փոխանցեց, որ Անդրանիկ Արզումանյանը անընդհատ խորհրդակցությունների մեջ է, եւ չի կարող զանգերի պատասխանել կամ հարցազրույցներ տալ, չնայած ԶԼՄ-ների հետ որեւէ խնդիր չունի: Տիկին Ստեփանյանը հավելեց, որ առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրվի եւ տնօրենը կպատասխանի բոլոր լրագրողների հարցերին:

Կես-կատակ կես լուրջ հարցրինք՝ հնարավո՞ր է դա շատ ուշ լինի, ասենք 100 օր հետո: «Չի բացառվում»,- ասաց Արզումանյանի օգնականը:

Հիշեցնենք, որ yerkir.am-ին մրցույթի ավարտին հայաստանյան մշակութային լայն հանրությանը անհայտ Անդրանիկ Արզումանյանն ասել էր, որ Հայաստանում չի ապրել, բայց մշակութային ոլորտում ղեկավարման փորձ ունի, տեղյակ է Օպերայի խնդիրների մասին ու գիտի, որ խմորումներ կան:

Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը օպերային թատրոնի մրցույթի հետ կապված հարցեր էր ուղղել  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, նաեւ իր Ֆեյսբուքյան էջում պոռթկացել. «Ո՞վ է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը»:

Ազգային օպերային թատրոնի ճակատագրի եւ նոր տնօրենի նշանակման հետ կապված դեռ բուռն քննարկումները դեռ շարունակվում են սոցցանցերում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ tvarm.ruի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Սկսվեեեեեեեեեեեեեեեեեեեեեց…. Ռուսաստանի քաղաքացուն պաշտոն են վստահում… Դատելով իրերի դրությունից, սա առաջին ու վերջին դեպքը չի…. Ցավոք…

  2. ՀԱՅՈՒՀԻ says:

    Կենսաբանը մշակույթի նախարար կարող է լինել, արաբագետը օպերայի տնօրեն չի կարո՞ղ։ Հայաստանում ով է՞ իր տեղում որ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930