Օրվա լրահոսը

«Լավագույն մարզական ընտանիքը» վերածվել է մեծ ընտանիքի. (Ֆոտոշարք)

Ծաղկաձորում ընթացող ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առօրյան միայն մրցապայքարներով չի անցնում: Գրեթե ամեն օր մասնակիցներից մեկի ծննդյան օրն է լինում, ինչի մասին հենց մարզադաշտում հայտարարվում է, բարեմաղթանքի խոսքեր են ասվում ու հարմար պահին բոլորն, արդեն որպես մի մեծ ընտանիք, հոբելյարին շնորհավորում են կամ ծաղիկ մատուցելով, կամ երգ ու պարով: Այս օրերին

Վարդան Պողոսյանը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը ստանձնի ԱԺ նախագահի պաշտոնը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր Վայոց Ձորի մարզկենտրոնում`  Եղեգնաձորում,  Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային դրույթները ներկայացրին մարզպետարանի աշխատակիցներին: Հանդիպման ժամանակ հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը բացատրեց բարեփոխումների նպատակը: Նրա խոսքով,  սահմանադրական այն դրույթները, որոնք վերաբերում են իշխանության իրականացման սկզբունքներին, մարդու իրավունքների ինստիտուտի ամրապնդմանը, պետք է ենթարկվեն փոփոխությունների.  «Պետք է սահմանադրությանը շնչելու հնարավորություն տալ, իսկ դա հնարավոր է,

Էդուարդ Շարմազանով. «Պետք է առաջնորդվենք՝ «ուզո՞ւմ ես խաղաղություն, պատրաստ եղի՛ր պատերազմին» կարգախոսով»

Էդուարդ Շարմազանովը պատերազմի վերսկսումը գործնականում ոչ հավանական է համարում

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ. «Լեւոն-Տեր-Պետրոսյանի անլրջությունը չափից անցել է»

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը համարում է, որ ՀՀ առաջին  նախագահ Լեւոն-Տեր-Պետրոսյանի անլրջությունը չափից անցել է: «Այն աստիճանի է հասել, որ իմ կողմից էլ անլրջություն կլինի մեկնաբանել նման մեկնաբանությունը»,- Aravot.am-ին ասաց պարոն Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե համակարծի՞ք է առաջին նախագահի պնդման հետ, թե այս բարեփոխումներով Սերժ Սարգսյանը նպատակ ունի «փչացնել» ՍԴ նախագահ Գագիկ

Նոր մանրամասներ Գյումրիի մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանությունից

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գետք գյուղի գյուղապետ Հովիկ Մխիթարյանը Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբորը` Հարություն Գրիգորյանի դին գտել են իրենց գյուղի վարչական տարածքում, նախկին ֆերմայի մոտակայքում, փոսի մեջ գցած: Առավոտյան ժամը 11-ից գյուղացիները տեսել են կանգնած սպիտակ գույնի արտասահմանյան մեքենա, հետաքրքրվել են,թե ով է այդքան երկար կանգնել այդ լքված տարածքում, բայց չեն

Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել. «Ազատություն»

Նախաքննական մարմինն այսօր Մոսկվայում պաշտոնական մեղադրանք է առաջադրել հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման մեջ կասկածվող գործարար Լևոն Հայրապետյանին, «Ազատությանը» փոխանցեց գործարարի օգնական Դավիթ Երանյանը։ «Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանք է կիրառել նաև ավելի քանի 300 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ «Բաշնեֆտ»-ում ունեցած Հայրապետյանի բաժնետոմսերի վրա։ Գործարարը կտրականապես հերքում է իր

Էդուարդ Շարմազանով. Շուշան Պետրոսյանին մանդատից զրկելու հարցը անհեթեթություն է

Էդուարդ Շարմազանովը համարում է, որ Հայաստանում ճնշումների մասին խոսելը «Կիկոսի մահի» ժանրից է

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել. «Ազատություն»

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն ռադայում մեծամասնություն կազմող ՈւԴԱՌ և «Սվոբոդա» խմբակցությունները պաշտոնապես դուրս են եկել իշխող կոալիցիայից: Խորհրդարանի նիստում իր հրաժարականի մասին հայտարարելով՝ Յացենյուկը քննադատել է պատգամավորներին էներգետիկայի ոլորտի, ինչպես նաև զինված ուժերի ֆինանսավորումն ավելացնելու վերաբերյալ օրինագծերի հաստատումը տապալելու համար: «Ես հրաժարական եմ տալիս կոալիցիայի լուծարման

Գյումրիի մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության փաստի առթիվ կատարվում է նախաքննություն

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ  Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ սպանել են Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբորը` Հարություն Գրիգորյանին: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն  Aravot.am-ին փոխանցեց, որ  այժմ զննում են դեպքի վայրը, քննչական գործողություններ են իրականացնում,  կատարվում է նախաքննություն: Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների,

Վարչապետը յուրաքանչյուր ներդրողի համար ուրախ է. (Տեսանյութ)

«Նաիրիտի» գործում Հովիկ Աբրահամյանը շահագրգռվա՞ծ է

Վայոց Ձորի մարզպետը գրավոր առաջարկություններ է ներկայացրել հանձնաժողովին

Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը այսօր ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին է փոխանցել իր գրավոր առաջարկությունները: «Այդ առաջարկություններում արտահայտել եմ կիսանախագահական կառավարման մոդելի իմ հակվածությունը»,- ասաց մարզպետը: Հիշեցնենք, որ այսօր Վայոց Ձորում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկում է եղել: Անդրադառնալով մտավախություններին, որ Սահմանադրական բարեփոխումներով իշխանությունը փորձ է անում լուծել վերարտադրման խնդիրը` մարզպետն

Քիչ առաջ սպանել են Գյումրիի մանկավարժականի ռեկտորի եղբորը

Հենց նոր Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ սպանել են Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբորը`Հարություն Գրիգորյանին: Շիրակի մարզային ոստիկանությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել երկու ժամ առաջ, Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածում. Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ: Նրան կրակել ու գցել են

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանրապետության Նախագահին ներկայացվել են խորհրդի տարբեր հանձնաժողովներում մինչ այս քննարկված՝ հասարակությանը մտահոգող մի շարք հարցեր և դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երևույթին նպաստող պատճառներին, հետևանքներին և կանխման հնարավորություններին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին,

Պատրաստվում է դիմել, որպեսզի Օսիպյանի եղբորորդու դեմ քրեական գործ հարուցվի

Սարգիս Հովհաննիսյանի մայր` «Դա իմ տղան չէ»

Իրաքում հայտնաբերվել է Խալդ աստծո տաճարը, բայց այն կարող է կրկին վերանալ. Daily Beast

Դարեր շարունակ գիտնականները փորձում են գտնել թևավոր ռազմիկի, ուրարտյան գերագույն աստծո՝ Խալդի տաճարը: Մի հնագետ կարծում է, որ ինքը գտել է, սակայն մի խնդիր կա. այն գտնվում է պատերազմական գոտիում, գրում է «Դեյլի Բիսթ»-ը: Դլշադ Մարֆ Զամուան, օգտագործելով պահպանված տեղեկություններն ու նկարագրությունները, պնդում է, որ 7 տարի հետազոտություն իրականացնելուց հայտնաբերել է տաճարը, որը գտնվում էր

Հաշմանդամ ունեցող ընտանիքներն սկսեցին պայքարը «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում (Ֆոտոշարք)

Այսօր Ծաղկաձորի մարզաբազայի դաշտում Հայաստանի մարզերից, Երեւանից եւ Արցախից ժամանած հաշմանդամ ունեցող ընտանիքները պայքարն սկսեցին իրենց համար հաստատված ծրագրի վեց մրցաձեւերից երկուսում: Սկզբում նրանք վիճարկեցին 30 մետր փոխանցավազքի հաղթողին ու մրցանակակիրներին, իսկ հետո տեղափոխվեցին մարզադաշտի այն հատվածը, որը նախատեսվել էր թենիսի գնդակի նետում մրցաձեւի համար: Ի տարբերություն 144 ընտանիքների, որոնց մեջ հատուկենտները կան, որոնք մեկ

«Ես Յուվեցի Կարոն եմ ու վերջ, քո տղեն պըտի նստի, Գոռը ինքնապաշտպանվել է»

Վերնիսաժի կրակոցների ժամանակ վիրավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը պնդում է, որ որդուն սպառնում են ու ճնշում, որպեսզի  մեղքն իր վրա վերցնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի`Գոռ Առաքելյանի մասնակցությամբ այս տարվա մայիսի 17-ին Վերնիսաժի   մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորված Վալերի Հովհաննիսյանի մայրն Aravot.am-ին ասաց, որ պատիվ է պահանջելու Կարո Կարապետյանից` զրպարտանքի համար:

«Ազգային հարստությունը պետք է կենտրոնանա հայրենիքում». Ավո Հովհաննիսյան

Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդը համալրվեց 230 միավոր գրականությամբ: Թեհրանաբնակ Անահիտ Ազարյանն այսօր գրադարանին նվիրեց իր պապի՝ Լևոն Բաղդասարյանի անձնական գրադարանից 230 միավոր գրականություն: Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի տեղեկացմամբ՝ այդ գրքերից 24-ը մինչև այսօր չուներ գրադարանը, իսկ 18 գրքերից ուներ միայն մեկ օրինակ: Պարոն Զարգարյանը գրադարանի անունից իր երախտագիտությունը հայտնեց Անահիտ Ազարյանին՝ ընդգծելով, որ սա

Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելություն անցկացնելու մասին

Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով, քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն, աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչությունների պետերն անձամբ են ընդունում և լսում քաղաքացիներին: Վարչական շրջանների ղեկավարները ևս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14:00-ից մինչև 16:00-ն, կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հուլիսի 24-ին քաղաքապետ

Ավելի լավ կյանք փնտրելով՝ նոր պատմագեղարվեստական գիրք Հայոց ցեղասպանության մասին. Broad Way World

Ցեղասպանության տարիների և դրանից հետո նոր երկրում նոր կյանք սկսելու պապերի պատմություններից ոգեշնչված՝ Էդվարդ Սեթոն գեղարվեստականորեն ներկայացրել է դեպքերը. «Ավելի լավ կյանք փնտրելով. իրական պատմություններից ոգեշնչված» իր նոր գրքում, գրում է «Բրոդ Ուեյ Ուորլդ» պարբերականը: «Ավելի լավ կյանք փնտրելով»-ը պատմում է մոտ 100 տարվա պատմություն, որով հայերի երեք սերունդներ են անցնում: Նրանք լքել են իրենց

Օհանյան․ Հայաստանում մշակվել է դիվերսիոն ներթափանցումները կանխելու համակարգ. «Ազատություն» ռադիոկայան

Վերջին տարիներին զինված ուժերում սահմանային բոլոր հատվածներում հակադիվերսիոն միջոցառումների իրականացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվել, անձնակազմի պատրաստությանը զուգահեռ մշակվել է ինժեներական սարքավորումների համապատասխան համակարգ, որը հնարավորություն է տալիս կանխել դիվերսիոն ներթափանցման փորձերը, այսօր «Ազատության» հետ զրույցում խոսելով սահմանների անվտանգության մասին, մասնավորապես, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Որպեսզի այսպես՝ համակարգային առումով, հեռանկարային առումով, տեխնիկական

Ռուսների պատճառով փոխվում է ֆրանսախոս երկրների վերաբերունքը Հայաստանի նկատմամբ

Aravot.am-ը ֆրանսերենի ճանաչված մասնագետ, հայ-ֆրանսիական հարաբերությունների ստեղծման գործում մեծ ներդրում ունեցող, Գյումրու ֆրանսիական թեքումով թիվ 10-րդ դպրոցի նախկին տնօրեն Մարտին Փաշայանից հետաքրքրվեց, թե Ֆրանսիայի վերնախավի հետ որպես անմիջական շփման մեջ գտնվող անձնավորություն ի՞նչ է զգում, իր տպավորությամբ Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցելը չի՞փչացնի հայ-ֆրանսիական կապերը: «Ես քաղաքական հարցերից հեռու եմ, ձեր հարցին կտամ ոչ քաղաքական պատասխան, բնականաբար,

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 24-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին կբարձրանա 2-4 աստիճանով,այնուհետև նույնքան կնվազի: Երևանում՝ 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լյուդմիլա Սարգսյան. «ՀԱԿ-ի մոտեցումը դրական չի կարող լինել, ՕԵԿ-ի ճանապարհը սխալ է»

«ՕԵԿ-ը որոշել է, նախաձեռնել է, հայտարարել է, հետո փորձում է գործընկերներ գտնել»,- ասում է ՀԱԿ խմբակցության պատգամավորը

Բազմաթիվ Փոքր ՀԷԿ-երի կառուցման և անվերահսկելի շահագործման հետևանքով Եղեգիս գետի ավազանի էկոհամակարգն հայտնվել է աղետալի վիճակում

Ներկայացնում ենք Համահայկական բնապահպանական ճակատի դիմումը ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանին. Բազմաթիվ Փոքր ՀԷԿ-երի կառուցման և անվերահսկելի շահագործման հետևանքով Եղեգիս գետի ավազանի էկոհամակարգն հայտնվել է աղետալի վիճակում: Այստեղ արդեն իսկ գործում են 12 ՓՀԷԿ, ևս 8-ն էլ նախատեսվում է կառուցել և շահագործել: Օրեր առաջ Եղեգիսի վրա շահագործվող թվով 8 ՓՀԷԿ-երի տարածքների տեղազննման արդյունքում համոզվեցինք, թե

Ռադայում կոմունիստներին լուծարեցին, իսկ «Սվոբոդա»-ն ու «ՈՒԴԱՌ»-ը դուրս եկան կոալիցիայից. РОСБАЛТ

Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության խորհրդարանից լուծարելու մասին և նշել, որ հույս ունի, որ կոմունիստական խմբակցություն խորհրդարանում այլևս չի լինի, փոխանցում է «Ռոսբալտ»-ը: «Ինչպես հայտնի է, Գերագույն Ռադայի 7-րդ գումարման ընտրությունների արդյունքում՝ համաձայն ԳՌ-ի կանոնակարգի, Կոմունիստական կուսակցությունից պատգամավորների խմբակցություն էր ձևավորվել, որի մեջ մտնում էին 33 պատգամավորներ: 2014թ. հուլիսի 1-ին

Դեմ առ դեմ. Արա Գալոյան եւ Բաբկեն Թունյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝զրույց տնտեսական մեկնաբաններ Արա Գալոյանի եւ Բաբկեն Թունյանի հետ: Թեման՝ կառավարության 100 օրը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.51 դրամ: NASDAQ OMX Armenia  

Դատական դեպարտամենտի մի շարք պաշտոնատար անձինք մեղադրվում են պետբյուջեից շուրջ 116 մլն դրամ հափշտակելու մեջ. «Փաստինֆո»

Պետական բյուջեից գումարների յուրացման վերաբերյալ, այսպես կոչված, դատական կարգադրիչների գործը՝ 13 անձի մասով, արդեն դատարանում է: Եւ այն մակագրվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։ «ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա հիշյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերի

«Շատ հրատարակիչներ տպող սարքից ավել չեն». «Ա1+»

«Գրքի հարթակ» միջազգային նախագիծը ավարտեց իր առաքելությունը Հայաստանում: Եվրոպական միության կողմից ֆինանսավորող նախագիծը երկուսուկես տարիների ընթացքում իրականացրեց բազմաթիվ դասընթացներ ու միջոցառումներ հայ հրատարակիչների, հեղինակների ու խմբագիրների հետ: Նախագծի շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ շնորհանդեսներ, ինչպես նաև 10-ից ավելի փորձի փոխանակում ու վերապատրաստում օտարերկրյա կազմակերպություններում: Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031