Օրվա լրահոսը

Եթե այսօր դավաճանեց, առեւանգեց, սնանկացրեց իր ընկերոջը, մի՞թե նա ԱԺ պատգամավոր դառնալուց հետո չի թալանի մեր հայրենիքը

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մեծարգո պարոն Սարգսյան, որպես ՀՀ նախագահ, խնդրում եմ Ձեր միջնորդությունը եւ հայցում Ձեր օգնությունն այս անօրինականությանը վերջ դնելու համար: Դիմումներիս եւ հարցումներիս կարուսելային պատասխաններն այլեւս հիասթափեցրել են, առիթ հանդիսացել կառավարման մարմինների նկատմամբ անվստահության խորացմանը։ Հարգարժան պարոն նախագահ, դժվար է ականատեսը լինել ապօրինի գործողությունների այս շղթային ու չժայթքել: Մի՞թե կարելի

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ԲՀԿ-ի մասին. «Երեկվա քվեարկությունը հստակ ահազանգ էր» (Տեսանյութ)

Այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ԲՀԿ-ի վարքին գնահատական տալու համար կսպասի կառավարության ծրագրին: Լրագրողների դիտակմանը, որ ԲՀԿ-ի վարքը երեւաց ԱԺ նախագահի ընտրություններին, երբ Գալուստ Սահակյանի օգտին քվեարկեց: Հարցին՝ չե՞ք գտնում, որ ԲՀԿ-ն անվստահելի գործընկեր է՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր տարբեր կերպ են գործել. «Սրանք քաղաքական

Հովիկ Չարխչյանի սեւակյան «գրասերիալը» շարունակվում է

«Սուլամիթա. Սեւակի մեծ սերը» կվերահրատարակվի երկհատորյակով Արեւմտյան իրականության մեջ վաղուց «թույլատրելի» է եւ ընդունված անդրադառնալ արվեստի ու գրականության մեծերի անձնական կյանքին, նրանց ինտիմ հարաբերություններին: Դա մեզանում իրենց «թույլ են տվել» գրականագետներ Դավիթ Գասպարյանը՝ Չարենցի առնչությամբ, եւ Հովիկ Չարխչյանը՝ Պարույր Սեւակի: Ընդ որում, Չարխչյանը «չի հանգստացել» իր՝ Սեւակի անձնական կյանքին վերաբերող առաջին գրքի «պարունակությունից», եւ մոտ

Հովհաննես Սահակյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովում այսօր մեծ ընդմիջմանը՝ 12.30-13.30 կայացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության փակ քվեարկությունը: Առաջադրված էր միայն ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք  ՝ քվեարկությանը մասնակցել են ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների անդամները: Ընդմիջումից հետո ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր: 80

Աշոտյան. «Փաշինյանն էլ է մերը, Նաիրա Զոհրաբյանն էլ է մերը» (Տեսանյութ) 

«Նիկոլ Փաշինյանն էլ է երեկ քվեարկել, կարծում եք ինքն է՞լ է իշխանության մաս»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի երեկ ԱԺ-ում ոչ իշխանական ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի քվեարկությունն հօգուտ Հանրապետական Գալուստ Սահակյանի, որպես ԱԺ նախագահ:   Լրագրողների դիտարկմանը, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ

«Քաղաքում» սերիալի «Մխոն» չի սիրում «քյառթուներին»

«Քաղաքում» հեռուստասերիալը հեռուստադիտողների ուշադրությանն է արժանացել, եւ այն դիտողների մեծ բանակ կա։ Հեռուստասերիալի դերասանների որոշ արտահայտություններ թեւավոր խոսքի նման են դարձել: Հովհաննես Դավթյանը, որը «Քաղաքում» հեռուստասերիալում մարմնավորում է «Մխոյին», մեզ հետ զրուցեց իր մարմնավորած կերպարի, թատրոնի եւ հեռուստատեսության, ինչպես նաեւ դրական եւ բացասական դերեր կերտելու մասին։ Թեեւ կերպարի խաղաոճն ու բառապաշարը խիստ տարբերվում են նրա

«Ոչ իշխանական» իշխանություն

Ինչպես դիրքերն ամուր պահել «ոչ իշխանական» դաշտում Երեկ Ազգային ժողովում ձայների 101 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանի նախագահ ընտրվեց իշխող Հանրապետականի թեկնածու Գալուստ Սահակյանը: Իշխանական թեկնածուի օգտին քվեարկեցին նաեւ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի պատգամավորները, ովքեր, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների` դեռ մինչեւ քվեարկության արդյունքների հրապարակելը մոտեցել, շնորհավորել են Գալուստ Սահակյանին: Քվեարկությանը չմասնակցեցին Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության եւ «Ժառանգության»

Րաֆֆի Հովհաննիսյանը Հովիկ Աբրահամյանից հաշիվ է ուզում՝ ընտրակեղծիքների համար՝ որպես նախագահի շտաբի պետ

«Ես կարծում եմ, որ գործող վարչապետը դե ֆակտո վարչապետ է, գործող կառավարությունը նույնպես դե ֆակտո կառավարություն է, ինչպես գործող նախագահը»,- այսօր «Հայացք» ակումբում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա վստահեցրեց, որ գործող վարչապետը միայնակ չէ. «Ես կարծում եմ, որ շատ ու շատ պաշտոնյաներ ապրում են շահերի բախման

«Գյուղերի խանութ-կրպակների բիզնեսը կվերանա «Շրջանառության հարկի» ՀՀ օրենքի փոփոխության դեպքում»

«Շրջանառության հարկի» ՀՀ օրենքի փոփոխության դեպքում փոքր բիզնեսը անմիջապես կկանգնի ոչնչացման վտանգի տակ: Այսպիսի կարծիք հայտնեցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիա» հ/կ նախագահ Հակոբ Ավագյանը եւ «Վաճառականների միություն» հ/կ նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը: «Շրջանառության հարկի» ՀՀ օրենքի փոփոխության դեպքում պարտադիր պայման կդառնա առեւտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողների համար ձեռքբերման պարտադիր փաստաթղթավորումը, որի դիմաց

Խաչիկյանի գործով պաշտպանները միջնորդում են ապահովել իրենց հարցաքննելու իրավունքը

Դատարան ներկայացած վկաներից որեւէ մեկը չի ճանաչում ամբաստանյալներին, շատ հաճախ չեն իմանում, թե ինչ գործով են հրավիրվել դատարան, իսկ նիստի ժամանակ, հերթական անգամ Վազգեն Խաչիկյանը զբաղված է… ընթերցանությամբ:

«Գրեմիակիր» դիրիժորն ու 450-ամյա նվագախումբը Հայաստան կգան

Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի PR պատասխանատու Դավիթ Գրիգորյանը, մայիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Բեռլինի պետական նվագախումբը՝ հանրահայտ դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ: Նշենք, որ Բարենբոյմը դարձել է Միլանի Լա Սկալա թատրոնի գլխավոր հյուր դիրիժորը՝ Ռիկարդո Մուտիի հրաժարականից հետո։ Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ պարգեւների, այդ թվում՝ ֆրանսիական «Պատվո լեգեոն» շքանշանի,

Էդուարդ Շարմազանով. Եթե որևէ մեկը հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան փողոցով (Տեսանյութ)

«Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է հասունացել, որը կարծես դեռ բոլորը չէ, որ գիտակցում են: Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իշխանության ղեկն անձամբ ոչ մի ձևաչափում երրորդ ժամկետով չվերցնելու մասին հայտարարությունն իրականում խաղի նոր կանոնների հայտարարում էր, ինչը դեռ մինչև վերջ չի ընկալվել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «…Ես՝

«Նկարում եմ՝ տան որ հատվածում պատահի»

«Առավոտի» զրուցակիցը երիտասարդ նկարչուհի Արուս Ասլանյանն է: Նա 7-8 խմբակային ցուցահանդես է ունեցել, նախորդ տարի էլ Ծաղկաձորում մասնակցել է Արվեստի եռօրյա ակադեմիայի: Կարծում է, որ արվեստագետը չպետք է ամբողջությամբ տրվի կենցաղին: Նրա խոսքով. «Կենցաղը պետք է ծառայի որպես հարթակ, իսկ արվեստը աստիճան` այդ հարթակից կտրվելու ու անվերջը գնալու համար»: Նկարիչը կարծում է, որ արվեստի այս

Ուսանողները օտար լեզվով՝ ցեղասպանության մասին

Հայաստանում ֆրանսիական համալսարանում օրերս օտար լեզուների ամբիոնի դասախոսների աջակցությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Բուհի 2-րդ կուրսի ուսանողները անգլերենով ներկայացրեցին ցեղասպանության եւ նրա հետեւանքների մասին պատմող գրական-գեղարվեստական բեմականացում: Տպավորված էին ե՛ւ մասնակիցները, ե՛ւ լսարանը: Ֆրանսիական համալսարանն ընդհանրապես ՀՀ ամենաակտիվ բուհերից է. որեւէ տարելից կամ տոն այստեղ աննկատ չի անցնում: Իսկ ֆրանկոֆոնիական համատեքստում

Իսագուլյանը՝ ԲՀԿ-ի՝ քառյակից դուրս գալու մասին

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությունները՝ ցեղասպանության 100 –րդ տարելիցին ընդառաջ, փորձ էր կանխել արտաքին ճնշումներն իրենց վրա: «Շատ ցավալի է, որ դեռ օրակարգում մնում են հայ-թուրքական արձանագրությունները: Վստահ եմ, որ շատ շուտով թուրքերը սկսելու են կրկին այդ խնդիրը օրակարգի հարց սարքել, փորձելու են տպավորություն ստեղծել, որ Հայաստանի ու

Րաֆֆի Հովհաննիսյանը քառյակին հիշեցնում է. «Խոստացել են միացյալ հրապարակ»

Ի՞նչն է պատճառը, որ քառյակի ներկայացուցիչներից մեկը քվեարկեց իշխանության ներկայացուցչի օգտին: Այսօր ԲՀԿ-ի՝ ԱԺ նախագահի ընտրություններին Գալուստ Սահակյանի օգտին քվեարկելու հետ կապված այս հարցին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայացք» ակումբում պատասխանեց. «Ես ուրիշի փոխարեն չեմ կարող մեկնաբանել ուրիշի վարքը: Ես չեմ համարում, որ սահմանադրական իշխանափոխություն նշանակում է Սարգսյանը Աբրահամյանով փոխելը կամ Աբրահամյանը՝ Սահակյանով: Դա

Ա. Աշոտյան. «Մանկավարժների ապրիլ ամսվա աշխատավարձերից պահումներ չեն լինի» (Տեսանյութ) 

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ մանկավարժների ապրիլ ամսվա աշխատավարձերից կուտակային կենսաթոշակների պահումներ չեն լինի: Պարոն նախարարի ներկայացմամբ` այդ պահումները չեն կատարվի այնքան ժամանակ, մինչեւ օրենսդրական փոփոխությունները վերջնական կատարվեն: Անդրադառնալով երեկ մանկավարժների բողոքի այն ակցիային, որով մանկավարժներն իրենց բողոքն էին արտահայտում կուտակային կենսաթոշակային պահումների դեմ, նախարարն

«Իշխանության ցինիզմը շարունակվեց նոր կառավարության ձեւավորման շրջանում». Լեւոն Մութաֆյան (Տեսանյութ) 

«Սա արդեն ծերացող եւ որեւէ սպասելիքներ չներշնչող կառավարություն է»,- այսօր՝ ապրիլի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց թատերագետ Լեւոն Մութաֆյանը: Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ իրեն չի հետաքրքրում որոշակի ծրագիր ունեցող կառավարություն, այլ ընդամենը իրեն պետք է ձեւավորել դոլարային միլիոնատերերի ակումբ՝ «նոր նշանակված նախարարների 90 տոկոսն ակնհայտ միլիոնատերեր են»: Թատերագետի կարծիքով՝

Րաֆֆի Հովհաննիսյան. «Բացառվում է, որ ես Երեւանում մի բան ասեմ՝ Ստամբուլում՝ մի այլ բան»

Այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ապրիլի 24-ին Թուրքիա կատարած իր այցին. «Մի քանի հազար մարդ՝ թուրքեր եւ քուրդեր, ոգեկոչեցին մեր զոհերի հիշատակը: Հարցազրույցներ եմ տվել: Մեխը պարոն Էրդողանի հայտարարությունն էր: Թուրքիայի վարչապետը, թեեւ համատեքստից դուրս, թեեւ խուսափելով ցեղասպանություն եզրույթից, ցավակցություն հայտնեց: Այդ հայտարարությունը շատ լավ ընդունվեց պոլսահայության կողմից՝ որպես նոր պատուհան:

Դումանյանի կադրերից կազատվի, թե ոչ, Արմեն Մուրադյանին 100 օրից պարզ կլինի (Տեսանյութ) 

«Կադրային մեծ փոփոխությունների չեմ պատրաստվում, մինչեւ ծրագիրը պատրաստ չլինի»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով հարցին` թե արդյոք նախկին նախարարի` Դերենիկ Դումանյանի կադրերից կազատվի՞: Լրագրողների հարցին, թե առաջնային ի՞նչ խնդիրներ է պատրաստվում լուծել նոր նախարարը, Մուրադյանն ասաց, որ խնդիրները շատ են, դրանց ինքը քաջատեղյակ է, սակայն լռության 100

«Մարգինալ» լինելը երբեմն վատ չէ

Վերջերս «Ռեգնումում» կարդացի լրատվություն այն մասին, որ ապրիլի 28-ին մոտ մի տասնյակ «մարգինալներ հակառուսաստանյան ակցիա էին անցկացրել» Ազատության հրապարակում: «Հակառուսաստանյան» է համարվում ցույցը, որի մասնակիցները դեմ են արտահայտվել Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելուն: Որքան գիտեմ, Մաքսային միությունն ու Ռուսաստանը նույն բանը չեն: Ինձ, օրինակ, թվում է, որ այդ ՄՄ-ն հակասում է Ռուսաստանի, ինչպես նաեւ Բելառուսի եւ

ԲՀԿ-ականները կրկին «դիրքորոշում հայտնեցին» (Տեսանյութ)

Այսօր ժամը 12.30-13.30-ը խորհրդարանում տեղի ունեցան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություններ: Առաջադրված միակ թեկնածուն ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն է: Քվեարկությանը մասնակցեցին նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց, որ խմբակցության նիստ էլ չի եղել այս հարցով ու որոշում չկա: Հարցին`ինչո՞ւ է ինքը որոշել մասնակցել քվեարկությանը, պատգամավորն ասաց. «Որպես

«Գիտե՞ս ինչպիսի հեղինակավոր մարդկանց որդիներ են հերթ կանգնած քննչականի համար…»

Մեծարգո պարոն նախագահ. Ստիպված եմ դիմել Ձեզ՝ հույս ունենալով, որ Դուք կանդրադարնաք նման անարդար երևույթներին: 2004-2006 թթ. ծառայել եմ ԼՂՀ Պաշտպանության բանակում: 2007 թվականին ընդունվել եմ ՀՀ ոստիկանության ակադեմիա և անմիջապես գործուղվել եմ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի համալսարան և մինչև 2012 թվականը: Սովորել և ավարտել եմ նույն համալսարանի քննչական ֆակուլտետը՝ գերազանցությամբ: Սովորելու հինգ տարիների ընթացքում, պետական

2014թ. մայրաքաղաքում թեքահարթակներ կկառուցվեն ինչպես քաղաքային ծրագրով, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվեց 20 մլն. դրամ: Թեքահարթակներ կառուցվեցին նաև մասնավոր ընկերությունների միջոցներով: Տարեցտարի ընդլայնվող ծրագրի համար, դարձյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, այս տարի համայնքային բյուջեից կհատկացի արդեն 40 մլն. դրամ: Այդ միջոցներով մայրաքաղաքի վարչական շրջաններում, ըստ առաջնահերթության, կկառուցվի

Ինչո՞ւ Զոհրաբ Մնացականյանին «աքսորեցին» պաշտոնից

«Ես իր համար շատ ուրախ եմ, այդ մենք ենք ընդունում որպես աքսոր, բայց անձնապես իր համար դա որոշակի առումով փրկություն է»,-հարցին՝ ինչո՞ւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանին իր պաշտոնից «աքսորեցին», «Եվրամիության Արեւելյան գործընկերության 5 տարին. ձեռքբերումներ եւ բացթողումներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ այսպես պատասխանեց «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը: Այնուհետև շարունակեց. «Անձնապես

Պաշտպանը չէր ներկայացել դատավարությանը

Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար ամուսնու կողմից 21 դանակի հարվածից մահացած Դիանա Նահապետյանի սպանության գործով դատական քննությունը: Սակայն դատական նիստը տեղի չունեցավ, նիստին չէին ներկայացել ամբաստանյալի պաշտպանը, տուժող կողմն ու տուժողի փաստաբանը: Գործով դատախազը խնդրեց դատավորին հետաձգել նիստը, քանի որ կողմերի բացակայության պայմաններում հնարավոր չէր իրականացնել քննությունը:

Անգլիայի առաջնության «լավագույն» կապտուկները (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը սիրված է անզիջում պայքարի համար: Պրեմյեր լիգայի բոլոր ֆուտբոլիստները մշտապես ճակատամարտում են յուրաքանչյուր գնդակի համար, դաշտի ամեն մի հատվածում: Ու այդ պայքարը երբեմն լուրջ վնասվածքների պատճառ է դառնում: Ճիշտ է, մարզազգեստի տակ դրանք չեն երեւում, իսկ դեմքին… Ներկայացվող դիմանկարներն, ասես, արվել են բռնցքամարտի ռինգում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարները՝ eurosport-ի

Կադաստրի «Սևան» ստորաբաժանման նախկին ղեկավարը նորից դատապարտվեց. «Փաստինֆո»

Էդիկ Առաքելյանը, ով աշխատել է որպես ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սևանի տարածքային ստորաբաժանման ղեկավար, դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: Միաժամանակ, դատարանը Էդիկ Առաքելյանի նկատմամբ կիրառել է «ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային

Աբորտը արգելելը վնաս է: Իտալացի կանայք գնում են չեզոք ջրերում են աբորտ անում (Տեսանյութ) 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեզ մոտ ամեն 3-րդ անպտուղ կինը
իր կյանքում կատարել է աբորտ:

Ասոցացման գործընթացների մասին. «Անունը կար, դերը դեկլարացված կար, բայց մեխանիզմները չէին առաջադրվել» (Տեսանյութ) 

«Մենք Եվրամիությանը նայում ենք որպես կթու կովի, որ պետք է գա ու Հայաստանին ֆինանսավորի: Բայց կարևոր է, որ հասարակությունը ներսից ոչ միայն ենթարկվի Եվրոպայից իջեցված միջոցառումներին, այլև թելադրի ներսից: Այսինքն՝ պետք է ունենանք հասարակական ներքին ինքնակազմակերպում»,-այսօր «Եվրամիության Արեւելյան գործընկերության 5 տարին. ձեռքբերումներ եւ բացթողումներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930