Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրի «Սևան» ստորաբաժանման նախկին ղեկավարը նորից դատապարտվեց. «Փաստինֆո»

Ապրիլ 30,2014 13:22

Էդիկ Առաքելյանը, ով աշխատել է որպես ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սևանի տարածքային ստորաբաժանման ղեկավար, դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:

Միաժամանակ, դատարանը Էդիկ Առաքելյանի նկատմամբ կիրառել է «ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի՝ 2006 թվականի հուլիսի 07-ի որոշումը և նրան պատժից ազատել:

Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով՝ դատարանը հաստատված է համարել, որ Էդիկ Առաքելյանը, աշխատելով որպես ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սևանի տարածքային ստորաբաժանման ղեկավար, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես, առանց համապատասխան հիմքերի՝ 2004թ. ապրիլի 28-ին հատկացրել է Սևանա լճի ափամերձ հատվածում` «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 1.3 հա հողատարածքի նկատմամբ քաղաքացիներ Նարինե Քոչարյանի, Վահագն և Սևակ Թովմասյանների վարձակալության իրավունքը հավաստող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականը, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ամբաստանյալ Էդիկ Առաքելյանը դատաքննության ընթացքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և հրաժարվել ցուցմունք տալուց:

Նշենք, որ սա 1999 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2010 թվականի հունվարի 19-ը Կադաստրի պետական կոմիտեի «Սևան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Էդիկ Առաքելյանի առաջին դատվածությունը չէ:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930