Օրվա լրահոսը
Երուսաղեմի պատրիարքը՝ Վեհափառ հայրապետին. «Մայր եկեղեցին կարիք չունի գարշապար լիզողների»
Օգոստոսի երեքին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգեւոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: Նուրհան արքեպիսկոպոսը նամակում նշում է, որ ժողովի որոշումն իր վրա ծանր եւ անհաճո տպավորություն է
«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամը գտնում է, որ նստացույց անելը հապճեպ որոշում էր
«Շարժումը ոչ մեկի սեփականությունը չէ: Շարժումը ինքնակազմակերպված, ապակենտրոն է, եւ ցանկացած ոք ազատ է դնել իր նպատակները եւ շարժումը տանել այն ուղղությամբ որով ուզում է»,- այս համոզմանն է՝ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը` վստահեցնելով, որ հերյուրանքներ են, թե շարժումը պառակտվել է, վերածվել քաղաքապետարանի դիմաց միմոսություն անող մի փոքր խմբի: «Մի քանի մարդիկ
«Ցանկանում եմ, աղջկաս ձեռքերն էլ փոշոտվեին այնպես, ինչպես մեր տունն ենք մաքրում»
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը
«Երիտասարդական բողոքի ակցիաները «Բազեի» հետ ընդհանրապես կապ չունեն». Հովհաննես Գաբրիելյան
«Երիտասարդական հավաքն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, որին մասնակցում են պետական ու ոչ պետական բուհերի ուսանողներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, եւ թե՛ Սփյուռքից: Ինչպես միշտ, այս տարի այն կրկին անց է կացվելու Ծաղկաձորում, որին կմասնակցեն ավելի քան 500 երիտասարդներ: Կլինեն ուսանողներ նաեւ Ջավախքից»,-այսօր այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում ասաց «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը
Երեխայի առք ու վաճառքով զբաղվող հանցավոր խմբի են բռնել
Այսօր ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները երեխայի առք ու վաճառքով զբաղվելու կասկածանքով Վանաձորում ձերբակալել են հանցավոր մի խմբի: Թեեւ News.am-ի թղթակցի հետ զրույցում փաստը հաստատել է նաեւ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, Aravot.am-ի հետ զրույցում, սակայն, ՀՀ Ոստիկանության Վանաձորի բաժնից ասացին, որ դեպքի մասին իրենք տեղեկություն չունեն: «Մենք
Ասադի համոզմամբ` այն ինչ տեղի է ունենում Սիրիայում, շահում է Իսրայելը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, թե Սիրիայի հարցով քաղաքական կարգավորման խնդրում անհնար է առաջընթացի հասնել, քանի դեռ ահաբեկչությունը չի ջախջախվել։ Նրա խոսքով՝ ահաբեկիչների հետ որեւէ գործարքի հնարավորությունը բացառված է: Այս մասին գրում է սիրիական Sana news agency-ն: Ասադը նաեւ հայտնել է, որ եթե հաղթանակի հասնեն ահաբեկչության դեմ այս համաժողովրդական պատերազմում, ապա այդ
Դռնփակ հանդիպում, որին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարարն ու Իրանի նախագահը
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թեհրանում դռնփակ հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այս մասին հաղորդում է Anadolu agency-ն նշելով, որ Ռոուհանիի նախագահ դառնալուց հետո դա Թուրքիայի ու Իրանի միջեւ բարձր մակարդակի առաջին հանդիպումն է: Գործակալության փոխանցմամբ`հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցության եւ տարածաշրջանային մի շարք խնդիրներ: Չի բացառվում, որ Դավութօղլուն հանդիպելու է նաեւ Իրանի
Թիվ 38 ընտրատարածքում այսօր առաջադրվողներ չեն եղել
Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում այսօրվանից մեկնարկել է պատգամավորի թեկնածուների առաջադրումը: Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանից՝ այսօր առաջադրվողներ չեն եղել: Տեղեկացնենք, որ պատգամավորի թեկնածուների առաջադրման ժամկետը մինչեւ օգոստոսի 15-ն է: Այս պահին պատգամավորի թեկնածուների հստակ անուններ տարածաշրջաններում դեռ չեն շրջանառվում: Ինչպես մեզ տեղեկացրել էր Զարուհի
Юга. Ադիգեայում վթարից 3 հոգի մահացել է. վարորդը հայ է
Ադիգեա երկրամասի Մայկոպ շրջանում տեղի ունեցած ավտովթարից 3 հոգի մահացել է, ևս 3-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնում է «Յուգա» լրատվականը: Ըստ նախնական տեղեկությունների, օգոստոսի երեքին տեղի ունեցած վթարի պատճառ է դարձել Հայաստանի 60-ամյա բնակիչը, որը կորցրել է ՎԱԶ-2101 մակնիշի մեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց ուղղության վրա ու բախվել ՎԱԶ-21102 մակնիշի մեքենային, որի
Wired. Հայաստանի քարտեզի վրա հնարավոր է տեսնել անգամ ամենաաննշան սրճարանը
Գուգլի քարտեզների ստեղծման ծրագրի մենեջեր Ջեսիկա Ֆանդը` «Ուայրդ» պարբերականի հետ խոսելով իրենց քարտեզների հաջողությունների մասին, նշել է, որ առաջընթաց կա նաեւ Հայաստանի քարտեզում: «Այժմ մենք բարձր որակի քարտեզով ենք ծածկել աշխարհի 90%-ը», – ասել է Ջեսիկա Ֆանդը, – «Եթե նախկինում ամբողջ Ասիան կապույտ գույնով էր նշված, հիմա մենք կարող ենք Հայաստանը հայատառ անվանումներով տեսնել, որտեղ
Յուրի Վարդանյանը հյուրընկալվել է Ռուսաստանի իր գործընկերոջը
Այսօր ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ընդունել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին: Նախարարները քննարկել են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի տարբեր ոլորտներում փորձի եւ տեղեկատվության փոխանակման, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման եւ երկու երկրների մարզական ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը վերաբերող հարցեր: Ռուսաստանի Դաշնության
Կապանի նախաձեռնող խումբը չի բացառում, որ պայքարը կտեղափոխի քաղաքական ասպարեզ. (Տեսանյութեր)
Կապանում ստեղծված նախաձեռնող խումբն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ներկայացվեց համայնքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերադարձման ուղղությամբ խմբի կատարած աշխատանքները եւ առաջիկա անելիքները: Խմբի անդամները նշեցին, որ բողոքարկվել է համայնքի ավագանու որոշումը, որին նույնիսկ դեմ է արտահայտվել մինչեւ այժմ ստորագրահավաքին մասնակցած 11 հազար կապանցի: Նախաձեռնող խմբի անդամները անընդունելի են համարել, որ համայնքային իշխանությունը,
Գորիսի նախկին քաղաքապետը հրաժարվում է ներկայանալ ոստիկանություն
pastinfo.am․ ՀՀ ոստիկանությունը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին հրավիրել է ոստիկանություն՝ մամուլում նրա արած հայտարարությունների հետ կապված, սակայն նա հրաժարվել է ներկայանալ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Մանրամասները կարող եք կարդալ՝ pastinfo.am կայքում:
«Եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը»․ (Տեսանյութ)
Կարգախոսները կարող են օգնել, որպեսզի Ղարաբաղը չթերթի իր պատմության վերջին էջը։ Զորամասի հրամանատարն է վերլուծում Մոնթե Մելքոնյանի մի առիթով ասված միտքը՝ եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը։ «Այս կարեւոր խոսքով մեր զինվորների հոգում մենք հայրենասիրություն ենք մտցնում»,-ասում է զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Առուստամյանը։ Հայրենասիրությունը սերժանտ Սամվել Մելիքյանի հոգում մտել է ծառայության անցնելուց մի
Տեսողության կորու՞ստ, հարվա՞ծ, թե՞ ալերգիկ հիվանդությունների հետեւանք
Արարատի մարզի ոստիկանության բաժնում այս տարվա հուլիսից նյութեր են նախապատրաստվում Դարակերտի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հետ կապված: Լրատվամիջոցների փոխանցմամբ, 6-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Սարուխանյանը կորցրել է տեսողությունը, քանի որ ըստ նրա, մարտին, ուսուցչուհին մատանիով հարվածել է աչքին: Ըստ նախնական տեղեկությունների, մարտին, ինչպես լրատվամիջոցներին հայտնել է երեխայի մայրը, երեխան լացելով տուն է եկել,
Տիգրան Մուկուչյանը վթարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել
shamshyan.com․ Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Սեբաստիա փողոցի 66/2 հասցեում գտնվող խանութի դիմաց բախվել են Լևոն Գրիգորյանի վարած КАМАЗ մակնիշի 008 QQ 18 և Ռոբերտ Ղմբոյանի վարած KIA մակնիշի 303 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ըստ տեղեկությունների՝ վթարի
Օմբուդսմենի արձագանքը ակտիվիստներին կլինի հնարավորինս սեղմ ժամկետներում
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստների հրապարակային դիմումի հիման վրա վարույթ է հարուցել և բարձրացված խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի հնարավորինս սեղմ ժամկետներում: Պաշտպանի աշխատակազմը վերջին 11 օրերի ընթացքում մշտապես արձագանքել է ակտիվիստների կողմից Պաշտպանի 116 թեժ գծի ահազանգերին: Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Անդրեյ Աղամալյանը և Հաբեթ Մարտիրոսյանը
Զինդատախազություն. «Աշխատանքային խումբը ձեւավորվել է եւ տուժողների իրավահաջորդները կարող են ներկայացնել դիմումներ»
ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությամբ ձևավորված, ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ հիշյալ բնույթի գործերի քննարկման համար մինչև 2013թ. օգոստոսի 26-ը տուժողի իրավահաջորդները կարող են ներկայացնել դիմումներ: ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությամբ ձևավորված, ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային
«Գողական դաջվածքով» ոստիկանը նեղսրտել էր
Լուսանկարում պատկերված այս ոստիկանը համակարգի պատահական աշխատակիցներից չէ: ՀԱԿ ակտիվիստների գործով «տուժող» ճանաչված կարմիր բերետավոր Վարուժան Գասկասյանն է: Նա ձախ թեւի վրա «գողական աշխարհին» հատուկ դաջվածք է արել՝ «спаси и сохрани» գրառմամբ: Վարուժան Գասկասյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում բազուկները ծալելով՝ ցուցադրաբար ներկայացնում էր իր դաջվածքը: Հիշեցնենք, որ դաջվածքներով ոստիկանների թեման Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստերից
Սուրենյանցը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին. «Միանշանակ այստեղ տեսնում եմ քաղաքական ենթատեքստ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել: Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ նա 2012թ. հուլիսի 26-ին հանդիպելով Հեղինե Սարգսյանին, նրանից տեղեկացել է, որ ցանկանում է որդուն՝ Ռաֆիկ Սարգսյանին, ընդունել տալ Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր։ 2012թ. հուլիսի 26-ից մինչեւ 2012թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սուրենյանցը հիշյալ պատրվակով Հ.Սարգսյանի վստահությունը չարաշահելու եւ խաբեության եղանակով նրանից
Նստացույցի մասնակիցներին այցելել են եւ հաց ու ջուր տվել
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամ Կարեն Հարությունյանի պատմելով, քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցներին քաղաքացիները հաց ու ջուր են բերում, իրենց զորակցությունը հայտնում: «Պայքարի օջախները հիմա այդքան էլ ակտիվ չեն, բնական է, որ փուլային հաղթանակից հետո մարդիկ իրենց բնական կյանքին են անցել, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ բան է փոխվել: Ամեն դեպքում աջակցությունը ակնհայտ կա,
Տաքսիների ուղեվարձը կուզեն կբարձրացնեն, կուզեն` կիջեցնեն. վերահսկող մարմին չկա
Այս օրերին, մի քանի տաքսի ծառայություններն իրենց «մինիմալը» թանկացրել են, սակայն հաճախորդներ չկորցնելու համար ասում են` նման բան չկա
Աշխարհի ամենաթանկ սահնակը
Շվեյցարական ժամացույց արտադրող Hublot ընկերությունը, թողարկել է 10 օրինակ սահնակներ, որոնցից յուրաքանչյուրը կարժենա – 7500 $: Նյու Յորքը հիմնադրել են հոլանդացիները 1626թ.-ին և անվանել Նոր Ամստերդամ: 1664թ. այն զավթել են անգլիացիները և ի պատիվ Անգլիայի Կարլոս երկրորդ թագավորի եղբոր` Յորք դքսի վերանվանել են Նյու-Յորք:Երկիր մոլորակի վրա բնակվող կենդանի էակների 70%-ը կազմում են բակտերիաները: Գինու բոլոր
«Ավելի մաքուր Երևանն» ընդգրկելու է հանրային ընդհանուր օգտագործման նոր տարածքներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նպատակով ներդրված նոր համակարգին ընդգծել է, որ մրցույթում շահող ընկերության հետ համատեղ պետք է շարունակել իրազեկման աշխատանքները և սահմանված պահանջների համաձայն կանոնակարգել դաշտը: «2011 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվեց համապատասխան օրենքը, 2012-ին Կառավորության կողմից հաստատվեց կարգը և արդեն այս տարի քաղաքապետարանը օրենքին
Լուսակրի միջազգային օրն ու ճանապարհատրանսպորտային երթևեկությունը
Կարմիր – կանգնիր Դեղին – զգուշացիր Կանաչ – ճանապարհը քոնն է Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար լուսակրի գույներին պետք է հետևել միշտ: Պարզվում է` լուսակիրներին շատ ավելի մեծ ուշադրություն են դարձրել, քան իրականում պահանջվում է, քանզի 1994թ-ից սկսած յուրաքանչյուր տարվա օգոստոսի 5-ը նշվում է որպես լուսակրի միջազգային օր: Նույն թվականին ամերիկյան Քլիվլենդ քաղաքում առաջին անգամ
«Արտակի հետ հաճախ ենք կատակում` ասելով, որ վերջը այնքան ենք դուետով ներկայանալու, հենց այդպես էլ հանրաճանաչ դառնանք»
Այն, ինչ անում ես սիրով, արդյունքը գոհացուցիչ է ստացվում, իսկ եթե ընկերովի, հաղթահարելի են դառնում անգամ ամենախրթին գործերը: Արտակ Հայրապետյանն ու Ներսես Ավետիսյանն արդեն երկու տարի է, ինչ համատեղում են և՛ աշխատանքը, և՛ ընկերությունը: Նրանց միավորողը Երգի պետական թատրոնն էր, պարբերաբար խաղալով տարբեր ներկայացումներում՝ երկուսն էլ հասկացան, որ օր օրի իրենց մտերմության թելը գնալով հաստանում
Ոսկի թալանող ոստիկանի համար օրինակ է ծառայել օֆշորային սկանդալի մեջ հայտնված վարչապե՞տը
Ինչքան ուզում է Գասպարյան Վլադիմիրն ասի, թե ոստիկանության մակարդակը բարձրացրել է, ոստիկանները դրական, լավ գնահատականի են արժանանում քաղաքացիների կողմից և այլն, և այլն, ոստիկանները, տեսնելով նույն վարչապետին, տեսնելով նույն նախարարներին, կուսակցապետերին, իրենք էլ են թալանում, ինչքան բաներ են ժամանակին արվել ու ոչ մի բան չի բացահայտվել», -ասում է մեր զրուցակիցը:
Ավտոկայանատեղերի համար օգոստոսի վճարները չեն կորչի
Ի՞նչ են լինելու այն վարորդների գումարները, ովքեր ավտոկայանատեղերի համար արդեն վճարել են օգոստոս ամսվա պետական տուրքը, սակայն, փաստորեն Երեւանի քաղաքապետարանը այս ամսվա 2-ին որոշեց կայանատեղերի պետտուրքի վճարումները հետաձգել մինչեւ սեպտեմբերի 1-ը, այսինքն` օգոստոսը կայանելու համար դարձավ անվճար: Այս օրերին Aravot.am-ին են դիմում են մի շարք քաղաքացիներ, որոնք մտահոգություն ունեն, որ իրենց այս ամիս վճարած 2000 դրամները
Պաղպաղակի օրը կենդանաբանական այգում (Ֆոտոշարք)
Երևանի կենդանաբանական այգին դեռևս այսքան քաղցրաշատ չէր եղել. օգոստոսի 4-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համատեղ կազմակերպել էր «Պաղպաղակի օր» միջոցառումը։ Փոքրիկներին այդ օրը սպասվում էին բազմաթիվ անակնկալներ՝ կենդանի երաժշտություն, հետաքրքիր խաղեր և մրցույթներ, զանազան մրցանակներ ու գունագեղ և շատ համեղ պաղպաղակներ՝ ընդամենը 50 դրամով։ Քաղցր միջոցառման գլխավոր հովանավորը «Աշտարակ կաթ»
Թուրքիայում դատավճիռներ են ներկայացվում «Էրգենեկոն»-ի գործով
«Ամերիկայի Ձայն». Թուրքիայում դատարանը սկսել է դատավճիռներ ներկայացնել «Էրգենեկոն»ի գործով անցնողերին՝ որոշ ամբաստանյալներին դատապարտելով մինչև 20 տարվա ազատազրկման Թուրքիայում դատարանը սկսել է դատավճիռներ ներկայացնել «Էրգենեկոն»ի գործով անցնողերին՝ որոշ ամբաստանյալներին դատապարտելով մինչև 20 տարվա ազատազրկման: Մեղադրանքները մինչ այժմ հանվել են գործով անցնող 21 անձից, սակայն այս թիվը դեռևս վերջնական չէ: Ստամբուլի մոտակայքում գտնվող Սիլիվրի քաղաքի դատարանը երկուշաբթի