Օրվա լրահոսը
ԴՈՒ ՄԵՆՁ ՄԱՐԹ ԻՍ, ԲԱԳՐԱՏՅԱՆ
Դժվար է կռահել, թե ինչ հասկացան պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները Հրանտ Բագրատյանի զեկուցումից, որը հարուստ էր պարադիգմա, դիվերսիֆիկացիա, աբսորբցիա եւ նման տերմիններով։ Ավելի պարզ ձեւակերպված մտքերն էլ պակաս դժվարամարս չէին։ Այսպես, Հայաստանի նախկին վարչապետն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Ըստ իս, նախնադար կոչվածը չի եղել»։ Բագրատյանի՝ սովորական մահկանացուներին փոքրիշատե ըմբռնելի դատողությունները կարդացեք 4-րդ էջում։ ՉԱՐ ԵՎ ՕՏԱՐ
«ԱՐՓԻ» ԵՎ «ԼՈՌՈՒ ՄԱՐԶ»
Արդեն մի քանի ամիս է՝ Վանաձորում շաբաթական 2 անգամ լույս է տեսնում «Արփի» անկախ թերթը, որ հաճախակի անդրադառնում է ԱԺ նիստերին, կառավարական քննարկումներին եւ առհասարակ քաղաքական անցուդարձին։ Քանի որ թերթի խմբագիրը միաժամանակ «Եղինջ» երգիծական հանդեսի խմբագիր, արձակագիր-լրագրող Սամվել Խալաթյանն է, ապա թերթը շարունակում է «Եղինջի» ավանդույթները եւ երբեմն նյութերը համեմում երգիծանքով. «Կառավարությունն այսօր դարձել է
«Յոթ նիստին մեջ բան մը չըրինք»
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-Անահիտ Ֆերջուլյան դատական գործը ծամոնի պես ձգվում է, ու վերջը չի երեւում։ Եթե նախորդ նիստում որոշում է կայացվում, գրավոր հաստատվում է՝ թե այսինչ վկան (այս դեպքում՝ Արտակ աբեղան) հաջորդ նիստին անպայման կներկայանա դատարան, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում։ Դատարանն ինչ կուզի թող որոշի, ում կուզի՝ թող հրավիրի, չեկողը չի գալիս եւ
ԶՈՐԱՄԱՍԸ ԼՔԵԼ ԷՐ, ԲԱՅՑ՝ ԴԱՍԱԼԻՔ ՉԷՐ
Նորայր Ղազարյանը դեռեւս 1992 թ. նոյեմբերի 27-ին ծառայության է ուղարկվում Վանաձորում տեղակայված N զորամաս։ Ծառայության մեջ մնալով 4 օր, նա ինքնագլուխ լքում է զորամասը եւ մեկնում Գորիս՝ իր մշտական բնակության վայրը։ Գորիսում նա երկրապահ ջոկատի կազմում մասնակցում է սահմանամերձ դիրքերում մարտական հերթապահության եւ միեւնույն ժամանակ հոգում իր ընտանիքի հոգսերը։ Եվ, այդուհանդերձ, շուրջ երկու տարի նա,
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԸ ՓԱԿՄԱՆ ԵԶՐԻՆ
Մեկ շաբաթ առաջ «Առավոտն» անդրադարձել էր Ալավերդու պղնձաձուլական գործարանի առջեւ կանգնած խնդիրներին։ Հիշեցնենք, որ 10 օր առաջ Ալավերդի էին ժամանել ՀՀ արդյունաբերության, բնապահպանության նախարարները, մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, որպեսզի տեղում գտնեին «Մանես եւ Վալլեքս» ՓԲԸ-ի պրոբլեմների լուծման բանալին, որպեսզի պղնձաձուլարանը, որ Ալավերդի քաղաքի միակ գործող ձեռնարկությունն է, շարունակի աշխատել։ Այն ժամանակ նախարարները լրագրողներին եւ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵՐ ՕՐԵՐԻ ԳԵՂԱԴԻՏԱԿ
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնում անցյալ տարեվերջին իրականացված համանման ծրագրի արդյունքները ներկայացնում է հետազոտության ղեկավար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։ Մեր իրականության մեջ ամենամասսայական լրատվամիջոցը վերստին հեռուստատեսությունն է։ Այն տեղեկատվության հուսալի աղբյուր է հարցմանը մասնակցած երեւանցիների 88%-ի համար։ Նրանց 50%-ն օրվա ընթացքում 3-5 ժամ, իսկ 26%-ը՝ դրանից էլ ավելի
«Հայրենիք» պատգամավորական խմբի հայտարարությունը
«Հայրենիք» պատգամավորական խումբը հայտարարում է. Ազգային ժողովի նիստերը բարձրագույն իշխանության եւ «Երկրապահ», «Բարեփոխումներ» խմբերի կողմից մտածված տապալելու հեհեւանքով մենք չենք կարողանում լուծել ինչպես էլեկտրաէներգիայի, ջրի, հեռախոսակապի սակագների հարցերը, այնպես էլ ՆԳ եւ ԱԱ նախարարության կողմից անթիվ, անհաշիվ, անվերջ ստուգումների կանոնակարգման խնդիրը, ինչպես նաեւ քաղաքական սպանությունների մասին դատախազի հաշվետվության հարցը։ Անօրինական ստուգումների վերացմանն առնչվող օրենքը եռօրյա
Կայացա՛վ
Վերջապես, երկար սպասումներից հետո, մայրամուտից առաջ, մի աննկատ տեղ կայացավ Ազգային Բրոունյան շարժում (ԱԲՇ) կուսակցության հիմնադիր ժողովը։ Շարժման ինտենսիվությունը երկար ժամանակ թույլ չէր տալիս ժողովը սկսել։ Միայն երեկոյան, ջերմաստիճանի անկման հետ, երբ նվազեց մասնակիցների միջին արագությունը, բացման խոսքով հանդես եկավ համընթաց շարժման հին ջատագով Վլադիմիր Քրիստափորի Դելակրույանը։ Համառոտ ներածական խոսքից հետո, երբ ներկաների համար պարզ
ԿԵՐԵՔ ԵՎ ՈՒՐԱՑԵՔ
Ձոն առ ընտրակաշառք Հայերի հավաքական մտածելակերպի մեջ «ուտող-ուրացող» արտահայտությունը գրեթե հայհոյանքի պես բան է, ու հայերը վրդովվում են, երբ նման խոսքի են արժանանում։ Համենայնդեպս, մինչ վերջերս այդպես էր։ Սակայն, երբ վերջերս որոշվեց, որ միասին հաց ուտելը քաղաքական կատեգորիա չէ, ակնհայտ դարձան «ուտել-ուրանալու» առավելությունները արդի քաղաքական բարքերում։ Գիտակցելով դա, բոլորը սկսեցին առաջնորդվել այդ նոր կանոնով՝ նախկին
«Աշխատանքային տետրի» գաղտնիքը
Մեր ուժային նախարարություններից մեկի ստորաբաժանումներից մեկում վերջին ամիսներին տարօրինակ իրավիճակ էր ստեղծվել։ Պատճառը՝ նրանց ղեկավարի, այսպես կոչված «աշխատանքային տետրն» էր։ Վերջինս, լինելով նախարարության շատ բարձր եւ շատ հեղինակավոր պաշտոնյա, միշտ խորհրդակցությունների ժամանակ բացում է վերոհիշյալ չարաբաստիկ տետրը եւ այնտեղ արագ-արագ ինչ-որ գրառումներ է անում։ Բնական է, խորհրդակցությանը մասնակցող ստորադասների մոտ խիստ հետաքրքրություն է առաջանում «տետրի»
Ինչեր ասես, որ չեն անի…
Պատգամավորության թեկնածուների թվով յուրահատուկ ռեկորդ է սահմանել Արագածոտնի մարզի Փարպի գյուղը։ Միայն թիվ 27 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով այստեղից առաջադրվել է միանգամից երեք թեկնածու՝ Պավել Եդիգարյանը (ԱԺՄ վարչություն), Արամայիս Ավետիսյանը (Աշտարակի Կենսաթոշակային ապահովման տարածքային կենտրոնի առաջատար մասնագետ) եւ ՀՀ օպերատիվ հարցերի եւ տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ռաֆիկ Մկրտչյանը։ Եթե Պավել Եդիգարյանն իր համագյուղացիներից բացի ակնկալում է
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒՂՂՎԱԾ ՉԷ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ
Նախորդ օրը մամլո ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել էր, թե հակառակ մամուլում եղած պնդումների, Էդվարդ Եգորյանը չի մասնակցել «Միասնություն» դաշինքի կազմավորման բանակցային պրոցեսին։ Հենց այս հարցով էլ սկսեցինք հարցազրույցը «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանի հետ։ -Այդ մասին, իհարկե, Թորոսյանը կարող էր եւ չիմանալ։ Բանակցություններ եղել են, իսկ դրանց նյուանսներն այդքան էլ էական չեն,
Բերիկյանը պատրաստ է
ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանը մի քանի օր առաջ «Առավոտին» բողոքով անդրադարձավ, թե՝ անուղղակիորեն սկսել ենք իր մրցակիցներ՝ Լեոնիդ Հակոբյանի եւ Կիմ Բալայանի քարոզարշավը։ Ասենք, որ մենք դեմ չենք որեւէ մեկին։ Համակրություններ, անշուշտ, ունենք, սակայն, հետապնդելով խիստ նեղ անձնական շահ, որպեսզի այս երկրում ազատ եւ արդար ընտրություններ տեղի ունենան, փորձելու ենք նաեւ հնարավորինս զուսպ լինել
ԼԱՎ ԼՈՒՐ
Ստեղծվել է Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը։ Նրա տարածած հայտարարության մեջ ասված է. «Չկարողանալով ապահովել հանրապետության բնականոն զարգացումը, գործող վարչախումբը փորձում է առանձին անհատների նկատմամբ քաղաքական հետապնդումներով լիցքաթափել հասարակական լարվածությունը։ Ստեղծված է ընդհանուր մեղքի ֆոն, որի վրա առանձին մարդկանց դեմ ներկայացված են մեղադրանքներ, որոնք անհիմն են ու անօրինական եւ չեն բխում օրենքի օբյեկտիվ մեկնաբանությունից։ Դրանց
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ՎԵՐՋԸ
ՀԿԿ-ն ակտիվորեն է իրեն դրսեւորում նախընտրական փուլում։ Կոմկուսի համամասնական ցուցակի համար պահանջվող 75 հազար ստորագրությունները գրեթե հավաքված են։ Սակայն Կոմկուսը մտադիր է իր իսկ հավաքած ստորագրությունները ստուգել, զննել եւ ճիշտն ու սխալը հասկանալ։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը մի առիթով ասաց, թե ինքը պատվիրել է նախընտրական բոլոր աշխատանքները, այդ թվում նաեւ ստորագրահավաքը, անցկացնել առանց
Զրույց ոտքի վրա
Երեկ կանադական պատվիրակությանը օդանավակայան ճանապարհելու էր եկել Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկինում ՀՀ ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը։ Նրանից էլ մի փոքրիկ հարցազրույց վերցրինք։ -Պրն Բարխուդարյան, երկար ժամանակ է՝ Հայաստանում չէիք։ Երկար բացակայությունից հետո ինչպե՞ս տեսաք Հայաստանը։ -Ես այս երեք օրը առավոտից երեկո պատվիրակության հետ եմ, շատ շփումներ չեմ ունեցել։ Քաղաքական կյանքը, նախընտրական շրջանը
ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՐԿԵԼ ՆՐԱ ՊԱՏԻՎԸ
Անցած 5 տարիների ընթացքում խիստ հազվադեպ է եղել, որ Սյունիքի նախկին փոխմարզպետ եւ Մեղրու ՆԳ շրջանային վարչության նախկին պետ Դավիթ Մաթեւոսյանն ԱԺ-ում ելույթ ունենար։ Վերջինը Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու նիստի ընթացքում էր, երբ նա առաջինն ամբիոնին մոտեցավ եւ սուր քննադատական ելույթ ունեցավ Արծրուն Մարգարյանի սպանության դեպքի առնչությամբ դատախազության գործողությունների վերաբերյալ։ Դավիթ Մաթեւոսյանը
ԵՎՍ ՄԵԿ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Հայաստանում է Կանադայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Սարգիս Ասատրյանը, որի հետ զրուցեցինք Կանադա մեկնելուց 5 րոպե առաջ։ – Պրն Ասատրյան, Դուք Կանադայի խորհրդարանում բարձրացրել էիք Հայ դատի ճանաչման հարցը։ Եթե կարելի է՝ ներկայացրեք՝ ինչպե՞ս է տրամադրված Կանադան այդ հարցի վերաբերյալ։ – Հուսամ՝ Կանադայի խորհրդարանը մոտ ապագայում կընդունի ցեղասպանությունը՝ որպես ոճիր, որը գործադրվել է հայ ժողովրդի
«ԿՐԾՔԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱՐԵԼ՝ ԻՆՉՊԵՍ ՄԱՏՐՈՍՈՎԸ»
Որքան էլ Հայաստանի Դեմկուսը «համեստորեն փորձ է արել իր համամասնական ցուցակով առաջադրել կուսակցության ոչ այնքան շատ հայտնի դեմքերին», ամեն դեպքում առաջին տասնյակում «էլի նորից 5 գիտության դոկտոր է, թեկնածուներ եւ այլն, եւ այլն»։ Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը, որ գլխավորում է կուսակցության ցուցակը, հայտնեց նաեւ Դեմկուսի այլ արժանավորների անունները՝ Ռաֆիկ Առաքելյան, Ռաֆիկ Հովհաննիսյան, Կարինե Դանիելյան, Վահե
ՕՐԵՆՍԴԻՐԸ ԿՓՈԽԵՄ ԳՈՐԾԱԴԻՐՈՎ
ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, որը վերջին մեկ տարվա ընթացքում գլխավորում է Եվրախորհուրդ մեկնող ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը, ասել էր, թե պետք է քվեարկվի այն նույն ընտրատարածքում, որտեղ մտադիր է ընտրվել էլի ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը։ Սակայն Արմեն Մարտիրոսյանը պատգամավորության թեկնածու չի առաջադրվել։ Այս առիթով նա ասաց, թե այդպես է վարվել, որովհետեւ ինքը պաշտոն է ստանալու գործադիր
ՏԿԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Սամվել Բաբայանը լավ ձիու վրա չի դրել խաղագումարը։ «Ազատություն» ռ/կ-ը փորձել էր պարզել, թե սրան ինչպե՞ս է վերաբերվում ԼՂՀ պաշտպանության նախարարը։ Պատասխանն այս է եղել. «Ես մի թուլություն ունեմ՝ սիրում եմ անպաշտպաններին, թույլերին ու տկարներին»։ ԱԺՄ-Ն Է՞Լ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՆԱՐԱՆԸ ԱԺՄ խորհրդարանական խմբակցությունն այս տարվա փետրվարին հրաժարվել է
ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ- ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի նոր նշանակված տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ է հարցազրույցս։ Զրույցի բուն թեման առայժմ թատրոնի շենքի ընդհանուր վիճակն է։ Դեռեւս թատրոնում հին տնօրենի ստեղծած լարված մթնոլորտը շարունակվում է, սակայն Կ. Հովհաննիսյանը, որը հստակ տեսնում է այդ թատրոնում իր անելիքը, ուսումնասիրում-ծանոթանում է թատրոնի ներքին եւ արտաքին կառուցվածքին, ինչպես նաեւ արդեն
ԾՈՒՌ ՔԱՆՈՆՈՎ ՈՒՂԻՂ ԳԻԾ ՉԻ ՔԱՇՎԻ
Գրեթե մեկ տարի առաջ, իր պաշտոնավարության 100 օրը բոլորած նախագահը նշեց, որ 100 օրում ոչ մի ծառ էլ բերք չի տալիս։ Պտղաբուծության բնագավառում իմ գիտելիքներն ավելի քան համեստ են, ուստի չեմ վիճարկում հիշյալ բնորոշումը։ Սակայն եթե այդ նույն ծառը տարվա բոլոր չորս եղանակներին էլ պտուղ չի տալիս, ուրեմն կամ այգեպանն իր գործից ոչինչ չի հասկանում,
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՀԵՔԻԱԹ Է
Համաձայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարի վարչության կողմից Ժնեւում հրատարակված զեկույցի, մարտի 24-ին սկսած ՆԱՏՕ-ի ռմբակոծումներից հետո անցած օրերի ընթացքում Կոսովոն լքել է 315 հազարից ավելի մարդ։ Փախստականների հիմնական մասը հանգրվանել է Ալբանիայում, Մակեդոնիայում եւ Չեռնոգորիայում։ Վարչության տվյալներով, միայն ապրիլից մինչեւ հունիս փախստականների պահանջները բավարարելու համար անհրաժեշտ կլինի ծախսել մոտ 71 մլն դոլար։ Սա այն
Վկայակոչվում էին կնոջ դիսկոտեկայի շորերը
«Առավոտի» իրավական բաժինը սույն հրապարակումը նվիրում է ապրիլի 7-ի՝ մեր կին ընթերցողներին Վերջին տասը տարիներին աղետի գոտում տեղի ունեցող ամուսնալուծությունների պատճառներից է սոցիալ-կենցաղային, բնակարանային նորմալ պայմանների բացակայությունը։ Մեկ կամ երկու սենյակից բաղկացած տնակներում ստիպված էին տարիներ շարունակ բնակվել ազգակցական կապ ունեցող մի քանի ընտանիքներ։ Դա խանգարող հանգամանք է երիտասարդ ամուսինների լիարժեք փոխհարաբերությունների համար։ Հնարավորություն չունենալով
ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ՝ ՕՎԿԻԱՆՈՍԻ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ
Երախտագիտություն բառի իմաստն ու բովանդակությունը լավ գիտեմ, քանզի աղետի գոտում ապրող մարդն իր զգայարանների վրա է տանում բարեգործությունները՝ մշտապես երախտագետ լինելով նրանց, ովքեր սատարեցին ավերված հողին, ովքեր փորձեցին հույս ու հավատ ներարկել լավատեսությունը կորցրած մարդկանց։ Հետեւաբար, թող խոսքս բնավ էլ երախտագիտության հետ անհաշտ ապրողի, երախտամոռի կերպարը չստեղծի։ Պարզապես այսօր ստեղծվել է մի կացություն, երբ բարեգործություն
«ԱՐՄԵՆԻԿՈՒՄ». ԱՌԱՍՊԵ՞Լ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Արմենիկումի» հայտնաբերման լուրը սոսկ գիտական կամ բժշկական ինֆորմացիա չէր, քանի որ նմանատիպ պրոբլեմը համամարդկային նշանակություն ունի եւ նրա շուրջ անմիջապես կենտրոնացավ հանրության ուշադրությունը։ Հասկանալի պատճառներով, ժամանակը նստեցրեց «պոպուլիստական փոշին», որը բարձրացվել էր «Արմենիկումի» «հայտնագործության» հայտարարությունից հետո, եւ հիմա եկել է ժամանակը հանգիստ զատել գովազդային թեփուկը իրականության սակավաթիվ հատիկներից։ «Արմենիկումի» ծնունդը աշխարհին մատուցվեց «բրազիլական սերիալների» դասական
ՔԱՆԻ ՍԱՂ ԵՆՔ՝ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԻՆ ՊԱՐՏՔ ԵՆՔ
Խորհրդային Սահմանադրության վեցերորդ կետը ամրագրել էր ԽՄԿԿ-ի ղեկավար եւ ուղղորդիչ դերը հասարակական կյանքում։ Անցած տարի ստեղծվեց Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը։ Այսօր մտավախություն կա, որ վեցերորդ հոդվածի վերափոխված տարբերակը կմտցվի ՀՀ Սահմանադրություն։ Այն կամրագրի էներգահամակարգի ղեկավար եւ ուղղորդիչ դերը հասարակական կյանքում։ Ի վերջո, մեր կենսական բոլոր հարցերը պլանավորվում են էլեկտրացանցի մակարդակում։ Եթե դուք վստահ եք, որ
Զինվորների եւ լրագրողների մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 6-ին գումարեց հերթական նիստը՝ իր քննարկումների հիմնական մասով անդրադառնալով զինծառայողներին ընտրացուցակներում ընդգրկելու եւ նրանց քվեարկության կարգը սահմանելու հարցին։ Պետք է արձանագրել, որ բավականին հետաքրքիր լուծումներ գտան ԿԸՀ-ի անդամները։ Ընտրական օրենսգիրքն ընդհանրական վրիպակազերծումից հետո նոր պահանջներ է դրել եւ հենց այս շրջանակում էլ ընդունվեց փաստաթուղթ, որը սահմանում է ԿԸՀ հանձնարարականները ստորագրված քվեաթերթիկները
«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂԻՆ»
Հարցազրույց Հրանուշ Հակոբյանի հետ -Տիկին Հակոբյան, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 121 կին։ Դուք խորհրդարանում մի քանի անգամ եք եղել եւ կրկին առաջադրվում եք։ – Դուք ճիշտ նկատեցիք, ես խորհրդարանում նոր մարդ չեմ, բավականին փորձ ունեմ, գիտելիք, առավել եւս՝ իրավաբանական գիտելիք։ Խորհրդարան պետք է գան պրոֆեսիոնալները։ Ես զարմացած եմ, որ այսքան մեծ թվով հայտ


















































