Օրվա լրահոսը
Ծառուկյանն ու Դեմիրճյանը վերահաստատել են կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը. ilur.am. (Տեսանյութ)
ԲՀԿ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպում, որին մասնակցել են, մասնավորապես, կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանը եւ Ստեփան Դեմիրճյանը: Կողմերը նշել են, որ երկրում կուտակված խնդիրների լուծումը կարելի է գտնել միայն միասնական աշխատանքի արդյունքում: Մանրամասները` ilur.am-ի կայքում
ԵՊԲՀ դասախոսների հետ քննարկվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը
Մարտի 21-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսական կազմը կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող իրեն հուզող հարցերի պատասխանները ստացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանից։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի առաջարկով։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ
Սերժ Սարգսյան. «Ուկրաինացիները մեր եղբայրներն են»
Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակներ
Արամ Սիմոնյան. «Գիտությամբ զբաղվելը էլիտար զբաղմունք է»
Այսօր՝ մարտի 21-ին տեղի ունեցավ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցման ծրագիր-2013» մրցույթի հաղթողներին դրամաշնորհների վկայագրերի հանձնման արարողությունը: Ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Պրն Հարությունյանը ներկայացրեց թվային վիճակագրությունը: Մրցույթին
Վազգեն Մանուկյան. «Ինչ-որ մեկի կողքը կանգնելն ուղղակի իմաստ չունի Հայաստանի համար»
«Ես կարծում եմ, որ այստեղ ուսումնասիրության հարց կա: Դա իսկապես, պետական ուսումնասիրության լուրջ հարց է: Հայաստանը, հայերս, աշխարհի ցանկացած կետում, որտեղ տեղի են ունենում ինքնորոշմանը վերաբերվող գործընթացներ, մենք արագ դա տեսնում ենք, իբրեւ նախադեպ`ԼՂՀ հարցի համար եւ անկեղծ գտնում ենք, որ հանրաքվեն արտահայտում է ժողովդի կարծիքը եւ ամեն ինչ պետք է արտահայտվի այդ կերպ: Ինչ
ՀՀ վարչապետ․ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը, առանց ԽՀԱԱԳ-ի, ՀՀ-ի համար լավագույն ուղին է
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացվել
Մարտի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին մի շարք վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ, ԶՈւ և
РИА Новости. Ռուսաստանը կոշտ կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցների ցուցակի ընդլայնմանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը պարտքի տակ չի մնա և կոշտ կարձագանքի ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակն ընդլայնմանը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ԱՄՆ վարչակազմի մարտի 20-ի հայտարարությունը, այն մասին, որ Ղրիմը Ռուսաստանին միացնելու համար իբրև «պատիժ» ռուս պաշտոնատար անձանց, պատգամավորների և գործարարների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը ընդլայնում են, հիասթափություն և ափսոսանք է
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Մարտի 21-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
«ՀԷԿ-երի բիզնեսի» գործով «տուժողի» ճառը իր ցուցմունքն էր․ (Տեսանյութ)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր սկսվեց մոսկվաբնակ գործարար Ռուդիկ Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրական ճառով հանդես եկած Արսեն Բեգինյանը պահանջեց 6 տարվա ազատազրկում՝ մեղադրելով Ռ. Բալասանյանին խարդախություն կատարելու դիտավորությամբ ուրիշի գույքին տիրանալու փորձի համար: Տուժողը այս գործով «ՀԷԿ-երի բիզնես» դրած Ռոլանդ Ղոնյանն էր,
«Ուկրաինան երկար ժամանակ մնալու է ոչ բարվոք տնտեսական եւ սոցիալական իրադրության մեջ». Գագիկ Հարությունյան
«Հասկանալի է, որ դա հեղաշրջում է եւ ոչ թե անգամ հեղափոխություն, քանի որ լայն զանգվածները չէին մասնակցում՝ շատ կենտրոնացած Մայդան էր»,- այսօր՝ մարտի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նա կարծում է, որ Ուկրաինան երկար ժամանակ մնալու է ոչ բարվոք տնտեսական եւ սոցիալական իրադրության մեջ եւ համարում է, որ
Սեքսուալ գործողություների ենթարկված անչափահասը 12 տարեկանում ծննդաբերել է
Նրա հետ 2-րդ անգամ ամուսնացածին դատում են
Հանձնարարվեց ակտիվորեն ընդգրկվել ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործում
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում եղավ նաև ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղում։ Ծանոթացավ շենքի վերանորոգման ընթացքին, լաբորատորիաների տեղակայման սկզբունքներին, առանձին բաժինների գործառույթներին։ «Իրավիճակի թելադրանքով ամբողջ աշխարհում կարևորվում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը։ Դուք լավ գիտեք, որ մահացության հիմնական պատճառներն այսօր առաջին հերթին սրտանոթային հիվանդություններն
ԲՀԿ-ական պատգամավորը պնդում է, որ իր ձեռքին զենք չի եղել
«Ես այդտեղ պատահաբար եմ գտնվել եւ ինձ մոտ ոչ ատրճանակ ա եղել, ոչ էլ: Մարդ են, թեթեւ բրթբրթել են իրար, ես չեմ էլ իմացել, թե ինչի համար ա: Ընկերոջս քառասունքից դուրս եմ եկել, մտա խանութ, պատահաբար ականատես եմ եղել…ու ընենց չի, որ ինձ թշնամի կամ չգիտեմ ինչ մարդի են: Երկու կողմն էլ ինձ շատ մոտ
«Webծիրան» -ի մրցանակները գտան տերերին
«Ես մի առիթով ասել եմ, որ «Ոսկե ծիրանը» ոչ թե փառատոն է, այլ մշակութաբանական երեւույթ, եւ ես երջանիկ եմ այդտեղ ներդրում ունենալ»,-ասաց Արայիկ Մանուկյանը:
ՍԴ-ից սպասելիք չունեն, վարչապետի կողմից «անձնական շահագրգռվածություն են» նկատում
«Վարչապետը ուրիշ` անձնական շահագրգռվածություններ ունի, որ այդ խնդիրն իր վրա է վերցրել և համառորեն տանում է առաջ»,-Aravot.am-ի հետ զրույցում խոսելով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման պարագայում առաջացող հնարավոր վտանգների մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստանի գործատուների հանրապետական միության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման կենտրոն» ՀԿ-ի ճյուղային միության նախագահ Քնարիկ Մալխասյանը: Նա ևս մեկ անգամ բարձրացրեց կուտակայինի
Կադրային փոփոխություն ՀՀ դատախազության համակարգում
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Տիգրան Վլադիմիրի Սարգսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ՝ ազատվելով Գորիսի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մարգար Սարիբեկի Բաղդասարյանը նշանակվել է Գորիսի կայազորի զինվորական դատախազ: ՀՀ գլխավոր դատախազություն
Hurriyet. Նախագահ Գյուլը «Թվիթերում» քննադատել է Թուրքիայում սոցցանցի արգելափակումը
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը դատապարտել է սոցիալական ցանցերի սահմանափակումների մասին որոշումը, որի համաձայն՝ Թուրքիայում արգելափակվել է «Թվիթերը»: Հայտնում է «Հուրիեթ» թերթը: «Սոցիալական ցանցերի համատարած արգելափակումը չի կարող հավանության արժանանալ», – մարտի 21-ին գրել է Գյուլը «Թվիթերի» իր էջում՝ հույս հայտնելով, որ կառավարությունը կվերանայի իր որոշումը: «Թվիթերի» մուտքը Թուրքիայում փակվել է մարտի 20-ին՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Օրենսդրական մեխանիզմներ են պետք՝ հնարավոր թաքնված գովազդը բացառելու համար
«Մեր նպատակը տուգանքը չէ, մեր նպատակն այս խախտումների ծավալն իսկապես նվազեցնելն է: Չուզենալով հեռուստատեսություններին վնաս տալ՝ մենք ավելի շատ չենք ուզում վնաս տալ հանրությանը»,- այսօր՝ մարտի 20-ին ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: 2013 թվականի դեկտեմբերի 27-31-ը եւ 2014 թվականի հունվարի 1-2-ը ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են Հանրային «Հ1»,
Խստագույնս պահպանել անտառներում և անտառամերձ տարածքներում հակահրդեհային կանոնները
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին անտառային տարածքներում բռնկված հրդեհների պատճառ են հանդիսանում քաղաքացիների կողմից խոտհարքների, արոտավայրերի և ցանքատարածքների չոր խոտածածկույթի նպատակային հրկիզումները: Հրդեհների մարման ուղղությամբ անտառպահախմբի և փրկարար ծառայությունների աշխատակիցների ներդրած ջանքերով շատ դեպքերում անհնար է լինում կանխել հրդեհների տարածումը դեպի անտառային տարածքներ և արդյունքում անտառը կրում է մեծ վնասներ: Անհրաժեշտ ենք
Նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած ինքնահրկիզման դեպքից. Lorinews.am
Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 03:20-ին Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենան Սունդուկյան 37 տանից իրենց մոտ է տեղափոխել «աջ և ձախ վերջույթների դրսային այրվածքներ» ախտորոշմամբ 1992թ-ին ծնված Արարատ Բարսեղյանին, «դեմքի, ձեռքի և ազդրի այրվածքներ» ախտորոշմամբ՝ 1996թ-ին ծնված Մերի Բարսեղյանին, և «դեմքի, զույգ
Վնասվածքներն ստացել է աղբանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Մարտի 20-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի և աջ ազդրի պատառոտված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Ալբերտ Հ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 13.50-ի սահմաններում, Գյումրիի քաղաքային աղբանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (այնտեղ էր գնացել ապակյա տարաներ
Իռլանդացի փորձագետ. «Հայաստանում սոցապահովության ոլորտում ռիսկերը բավականին բարձր են»
Այսօր Aravot.am-ը սոցիալական պաշտպանության ոլորտում 27 տարվա փորձ ունեցող միջազգային փորձագետ Ջերի Ֆիցպատրիկից, որը Հայաստան է ժամանել մեր երկրի սոցիալական պաշտպանության ոլորտն ուսումնասիրելու, հետաքրքրվեց, թե 25-30 տոկոս գործազրկության պայմաններում, պատճառաբանելով, թե այդ համակարգում կոռուպցիոն ռիսկերը մեծ են, կառավարությունը գործազուրկներին զրկեց նպաստից, արդյոք դա ե՞լք էր իրավիճակից, պարոն Ֆիցպատրիկն ասաց. «Ես իրավասու չեմ ձեր կառավարության կողմից իրականացվող
Սերժ Սարգսյան. Երբեք մեր բանակն այսքան սպառազինված ու մարտունակ չի եղել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտաքին գործերի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության, ԱՊՀ երկրների և հյուպատոսական վարչություններում, մամլո ծառայությունում, հետաքրքրվել նախարարության դիվանագիտական դպրոցի ընթացիկ գործունեությամբ ու զարգացման ծրագրերով։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող
Պարտադիր կուտակայինի հարցով կառավարությունը գնում է «կոմպրոմիսի՞»
Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարը շարունակվում է: Վաղը «Դեմ եմ» նախաձեռնությունը ժամը 14.00-ին Ազատության հրապարակում հավաք-երթ է անցկացնելու: Նախաձեռնությունը այս պահին ոչ մի քաղաքական ուժի հետ չի ասոցացվում, բայց պայքարող քաղաքացիների պահանջը հստակ է. նրանք դեմ են պարտադիր բաղադրիչին: Եթե պայքարի սկզբում կառավարությունը ընդհանրապես չէր արձագանքում նախաձեռնության մտահոգություններին, ապա պայքարի արդեն այս փուլում ՀՀ
Նշանակում դատական դեպարտամենտում
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի պաշտոնից: Ռուստամ Մախմուդյանը ծնվել է 1982թ. Օգոստոսի 20-ին ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 2002-2003թթ. ԵՊՀ իրավաբանական կլինիկա` ավագ իրավախորհրդատու 2003-2004թթ. ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժին (ստաժոր) 2004-2005թթ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների
Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստում
Մարտի 21-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի երկրորդ նիստը: Ակումբի ՌԴ կողմից պատասխանատու քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, համոզմունք հայտնեց, որ ակումբը կարող է լինել այն կառույցը եւ հարթակը, որտեղ խորհրդարանականները կկարողանան միասին քննարկել եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ համատեղ ծրագրեր: Հայ
Դրամաշնորհներ՝ ասպիրանտների և երիտասարդ հայցորդներին
Մարտի 21-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթի հաղթողներին դրամաշնորհների հանձնման արարողությանը: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը եւ ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, ովքեր էլ մրցույթում հաղթած երիտասարդների հանձնեցին դրամաշնորհի վկայագրերը: Շնորհավորելով ասպիրանտներին ու հայցորդներին՝ ԳՊԿ նախագահ


















































