Օրվա լրահոսը
Սուրիկ Խաչատրյանը աղաղակող սխալներ է թույլ տվել
Գորիսի` 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը խեղկատակություն է համարում իր դեմ Դավթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների դատարան ներկայացրած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցը: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ Սամվել Հարությունյանը զրպարտել է իրեն՝ Aravot.am-ին տված մի քանի հարցազրույցների միջոցով, մասնավորապես ՝ «Սուրիկ Խաչատրյանը կրակել է իրենից հղի
Խորհրդակցություն ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում
Հունվարի 24-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում: Ներկայացնելով վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց Շիրակի ոստիկանների աշխատանքում տեղ գտած թերությունները: Վլադիմիր Գասպարյանը նախանշեց այն ուղղությունները, որոնցով պետք է ընթանա ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործունեության բարեփոխումը, մասնավորապես՝ մասնագիտական պարտականությունների լիարժեք իրականացում, կատարողական կարգապահության
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24–ին` ժամը 21.30–ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ՀԱԿ-ը կոչ է անում «կուտակայինի» դեմ պայքարողներին՝ բազմապատկել ճնշումը
Հայ Ազգային Կոնգրեսը Սահմանադրական դատարանի կողմից կուտակային կենսաթոշակի մասին օրենքի պարտադիր բաղադրիչի կասեցումը գնահատում է որպես այդ խնդրով պայքարի մասնակիցների առաջին մի ձեռքբերում։ Այն հնարավոր դարձավ տվյալ խնդրով շահագրգիռ քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ ԱԺ չորս ընդդիմադիր խմբակցությունների ջանքերի համատեղման եւ ներդաշնակեցման շնորհիվ։ Դա փոքր, բայց քաղաքական իմաստով նշանակալից մի նվաճում է. քաղաքական ուժերի եւ քաղաքացիական
Ըստ Սերժ Սարգսյանի՝պետք է բացատրել կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, դրա էությունը, նշանակությունը, նպատակները
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություններում, աշխատակիցների հետ զրուցել նրանց կողմից իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով, այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է
Սերժ Սարգսյանը՝ Իլհամ Ալիեւի մասին․ «Եթե կարող է, ինչու՞ չի անում, և եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, շրջել աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով։ Այնուհետև Սերժ Սարգսյանը նախարարության ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում պատասխանել է նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը: Մասնավորապես՝
Նոր մրցաշրջանի առաջին խոշոր մրցաշարը
Հունվարի 24-ից 27-ը Ալմա-Աթա քաղաքում անցկացվելիք մրցաշարը, ուր կխաղարկվեն Ղազախստանի նախագահ Նազարբաևի մրցանակները, հանդիսանում է սամբոյի աշխարհի գավաթի փուլերից առաջինը: Ի թիվս 17 պետության 350 մարզիկի, Հայաստանը կներկայացնեն Աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Գրիգորյանը, Մավրիկ Նասիբյանը, Մարտին Միրզոյանը: Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի գավաթը խաղարկվում է մի քանի փուլով
ՀՊՃՀ խորհուրդը հաստատել է ՀՊՃՀ 2014թ. հիմնական ֆինանսական փաստաթուղթը
2014թ. հունվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանը: Կառավարման խորհրդի քննարկմանն էր ներկայացված ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) 2013թ. գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը և համալսարանի 2014թ. ֆինանսական եկամուտների և ծախսերի նախահաշիվները: Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ համառոտ զեկույցով հանդես է եկել ՀՊՃՀ ռեկտոր,
ԲՀԿ-ն սատարել և սատարելու է իր կուսակից ընկերոջը` Սամվել Բալասանյանին
«Բարգավաճ Հայաստան» Կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Խստագույնս դատապարտելով ցանկացած նմանատիպ արարք` կոչ ենք անում իրավապահ մարմիններին ցուցաբերել վճռականություն` մեղավորներին հայտնաբերելու և պատժելու հարցում: Առայժմ զերծ մնալով որևէ գնահատականից` նշենք, որ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք գործի ընթացքին` իրավապահներից ակնկալելով պատշաճ գործողություններ եւ անաչառ հետաքննություն:
Վլադիմիր Գասպարյանը՝ Գյումրիում իրար ոչնչացնելու մշակույթի մասին
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Շիրակի մարզպետարանում Գյումրիում տիրող անհանդուրժողական մթնոլորտը բացատրեց մի քանի տիպիկ փաստերով մեջբերելով: «Մի տեղ քաղաքապետարանն ա, մյուս տեղը քաղաքապետարան են բացում (ի նկատի ունի Վարդան Ղուկասյանի բացած քաղաքապետարանը): Հասկացանք մշակույթ, բայց էս աստիճա՞ն եք ոգևորվել իմ սիրելի եղբայրներ… Մենք հպարտանում ենք Գյումրիով, գյումրեցիներով, դերասաններով, տաղանդավոր մարդկանցով, խոսում ենք Գյումրու մշակույթի
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյորը: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ հայ-կանադական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում դինամիկ զարգանում են: Նախագահը նշել է, որ որոշակի աշխուժություն
Լույս տեսավ հայ-ֆիննական համատեղ հրատարակության «Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը. Զարգացման միտումներ» գիրքը
Այսօր՝ հունվարի 24-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ հայ-ֆիննական համատեղ հրատարակության «Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը. Զարգացման միտումներ» գրքի շնորհանդեսը: Գրքի համահեղինակ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը նշեց, որ գրքի արտաքինը համապատասխանում է Հայաստանի ներկայիս իրավիճակի հետ. «Գիրքը սկսվում է սպիտակ էջով, որով ներածությունը հայացք է նետում արտաքին եւ ներքին քաղաքականությունների միջեւ կապին եւ այն
Ջոնաթան Էյվզ. «Ամեն անգամ Իսահակյանի անվան գրադարան այցելելիս կենսական ուժերով եմ լցվում»
Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Բրիտանական կենտրոնը» 5 տարեկան է: «Իսահակյանի անվան գրադարանը մեծությամբ երկրորդ հանրային գրադարանն է հանրապետությունում, որը, ինչպես և յուրաքանչյուր հաստատություն, ունի իր խնդիրները, բարդությունները, բայց այսօր այն օրն է, որ միայն լավ բաներից պիտի խոսենք»,- «Բրիտանական կենտրոնի» հիմնադրման 5-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և մի փոքր
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունում Զ.Փոստանջյանի մասնակցությունը դադարեցնելու հարցը քննելու վերաբերյալ ՀԿ-ների դիմումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պարոն Ժան-Կլոդ Մինյոնին ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նախագահ Տիկին Նատաշա Վուչկովիչին ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պատվիրակության վերաբերյալ Մեծարգո պարոն Մինյոն և տիկին Վուչկովիչ ՀՀ ազգային ժողովի (ԱԺ) «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը 2013 թ. հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ նիստի ժամանակ վիճահարույց հարց
Իշխանությունները առաջ ասում էին՝ մածուն է, բայց սեւ է, հիմա ընդհանրապես ժխտում են, որ մածուն է
Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը հույս ունի, որ Ուկրաինայում սկսված անկախական շարժումը կհասնի նաեւ Հայաստան: Նա ուրախ է, որ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պայքարի դուրս եկածները կրթված, աշխատող, նորմալ աշխատավարձ ստացող երիտասարդներ են, մարդիկ, որոնք նախկինում ակտիվ չէին, սակայն հիմա ոտքի են ելել եւ իրենց շահերն են պաշտպանում: «Մինչեւ հիմա մեզ մոտ սոցիալական խնդիրներով
Դավիթ Շահնազարյան․ «Ուկրաինային հնարավոր չէ շեղել եվրոպական ուղուց»․ (Տեսանյութ)
Հունվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկում: Բանախոսներն էին «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ուկրաինայից տեսազանգով միացել էին քննարկմանը «Վերածնունդ» (“Відродження”) միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան և Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Իրադրությունն Ուկրաինայի մայրաքաղաքում շարունակվում է լարված մնալ, թեև լրատվական տեսանյութերով գուցե
Իրադրությունը վերահսկելի է, առաջին գծում էլ՝ պարտադրողի դերում ենք
Երկու օր առաջ Կառավարության նիստում պաշտպանության նախարարն անդրադարձել է վերջին օրերի մեր սահմաններում տիրող իրավիճակին: Այսօր ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարարն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է, եւ որ առաջին անգամ չի, որ հակառակորդի կրակոցներն անկանոն են: Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ բավական լուրջ աշխատանքներ են տարվում սահմանային բնակավայրերի անվտանգության ապահովման, ինժեներական կառույցների կատարելագործման ուղղությամբ: Ըստ նրա, հակառակորդ
Արմենակ Դովլաթյան. «Ուկրաինան պայքարում է ոչ միայն իր, այլեւ մեր բոլորիս համար»
«Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանի համար Կիեւի Մայդանում զոհված Սերգեյ Նիգոյանի մահը կրկնակի ցավալի է, քանի որ անձամբ ճանաչել է, շփվել է այդ երիտասարդի հետ: «Մեկ ամիս առաջ Կիեւում Եվրամայդանում շրջում էինք հայկական դրոշով, տեղի հայերը՝ Ուկրաինայի քաղաքացի, ոգեւորված մոտենում էին, զրուցում էին: Դրանցից մեկն էլ Սամվել-Սերգեյ Նիգոյանն էր»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց
«Բացառված չէ, որ միայնակ ճանապարհ հարթենք վախվորածների համար». Ըստ Հայրիկյանի՝ ԱԻՄ-ում համալրումներ են սպասվում (Տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 24-ին, Ազատության հրապարակում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, իր հանրահավաքն էր անցկացնում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ ընդդեմ Հայաստանի Մաքսային միության կազմում ընդգրկվելը: ԱԻՄ նախագահը հանրահավաքում մեղադրեց այսօրվա իշխանություններին սխալ ճանապարհ ընտրելու՝ «դիտատոր Ռուսաստանին» միանալու համար: Պարոն Հայրիկյանն իր խոսքում նշեց, որ այսօր Ռուսաստանը մեր ամենալուրջ թշնամին է, հիշատակեց Ուկրաինայում այս օրերին կատարվողը եւ նշեց,
Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ չեն խաղա
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի ռուսական տարբերակը տեղեկացնում է, որ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ մի քանի երկրների համար մրցակիցների հարցում սահմանափակումներ են մտցվել: Այսպես, քաղաքական պատճառներով Եվրոպայի 2016 թվականի ընտրական մրցաշարում միեւնույն խմբում չեն ընդգրկվի Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանն ու Վրաստանը, Իսպանիան ու Ջիբրալթարը: Սակայն ՈւԵՖԱ-ի անգլերեն վարկածում նշվում է միայն Հայաստան-Ադրբեջան եւ Իսպանիա-Ջիբրալթար զույգը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մարզային հերթական խորհրդակցությունն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանում: Մասնակցում էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները: Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված է եղել 137 միջոցառում,
Փաստաբանի էլեկտրոնային փոստի տեղեկություններն առգրավելու կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գրությունը դատարանի նախագահին
ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ պարոն Ռ.Վարդազարյանին Հարգելի պարոն Վարդազարյան, Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը 24.01.2014թ. դիմել է ՀՀ փաստաբանների պալատին, տեղեկացնելով, որ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2013թ. թիվ ԵԿԴ/0070/08/13 որոշմամբ որոշվել է ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնի պետի տեղակալ
Հայաստանը 4-րդ զամբյուղում է
Որոշվել են ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի զամբյուղները, որոնցում ընդգրկվել են մասնակից 53 երկրների ազգային հավաքականները: Հայաստանը` Չեռնոգորիայի, Շոտլանդիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Ուելսի, Բուլղարիայի, Էստոնիայի եւ Բելառուսի հետ հայտնվել է չորրորդ զամբյուղում: Վիճակահանությունից հետո ՈւԵՖԱ-ն կհրապարակի նաեւ ընտրական մրցաշարի ամբողջական օրացույցը:Եզրափակչի ուղեգիր կնվաճեն յուրաքանչյուր խմբում առաջին երկու տեղերը զբաղեցնող հավաքականները եւ լավագույն արդյունքով երրորդ
Հնդկաստանի դեսպան. «Սա չվերագրեք նրան, որ Հնդկաստանը ցանկանում է Մաքսային միության անդամ դառնալ»
«ՀՀ որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, ինքնիշխան որոշում է և դա արվել է երկրի շահերին համապատասխան»,-Aravot.am-ի հարցին՝ հայ-հնդկական հարաբերությունների ընթացքը կփոխվի՞ ՀՀ-ի մաքսային միությանն անդամակցելու պարագայում, այսպես պատասխանեց ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Այնուհետև դեսպանը հավելեց. «Հնդկաստանը, լինելով բարեկամ մի շարք երկրների հետ, որոնք մտնում են Մաքսային միության մեջ, քննարկել է մի
«Այ Արամ ջան, ոնց որ ատկատ մենակ օֆշորում ա լինում, հեչ Հայաստանում չես տեսել» (Տեսանյութ)
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյան եւ Տիգրան Սարգսյան բանավեճը Քոչարյանի վերադարձի մասին է խոսում, պարոն Բադեյանն ասաց. «Ես Ռոբերտ Քոչարյանի գլխում չեմ ապրում, չգիտեմ ինչ է մտածում նա, այդ հարցերը ուղղեք իրեն»:
ՍԴՀԿ-ն ու ՀԴԿ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել Ձախ ուժերի ստեղծման հարցում
Այսօր՝ հունվարի 24-ին, տեղի է ունեցել հանդիպում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկու կուսակցությունների ղեկավարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Ձախ ուժերի միություն ստեղծելու հարցում: Հավելենք, որ Ձախ ուժերի միություն ստեղծելու հարցում քաղաքական քննարկումները
«Ֆիթչ»-ի փորձագետները հանդիպեցին ֆինանսների նախարարի հետ
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունվարի 24-ին ընդունեց «Ֆիթչ» (Fitch Ratings) վարկանիշային միջազգային կազմակերպության փորձագիտական խմբի անդամներին: Խումբը Հայաստանում հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում մեր երկրի սուվերեն վարկանիշը գնահատելու նպատակով: Նախարարի հետ քննարկումների առանցքում պետական ֆինանսների կառավարման համակարգն էր՝ իր առաջնահերթ ուղղություններով ու հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Փորձագետների հետ զրույցում անդրադարձ եղավ այն բոլոր գործոններին, որոնք հաշվի
ԿԲ ներկայացուցիչ. «Եթե վստահելի չլինի՝ թույլ չենք տա մտնի շուկա»
Ի՞նչ կլինի կենսաթոշակային բարեփոխումների հետ, եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգին վերաբերող օրենքը, այն բանից հետո, երբ արդեն իսկ ընտրվել են կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, եւ նրանք սկսել են իրենց գործունեությունը: Ըստ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի եւ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանի, որոնք այսօր


















































