Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՃՀ խորհուրդը հաստատել է ՀՊՃՀ 2014թ. հիմնական ֆինանսական փաստաթուղթը

Հունվար 24,2014 20:11

2014թ. հունվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանը:

Կառավարման խորհրդի քննարկմանն էր ներկայացված ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) 2013թ. գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը և համալսարանի 2014թ. ֆինանսական եկամուտների և ծախսերի նախահաշիվները:

Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ համառոտ զեկույցով հանդես է եկել ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը: Նա Խորհրդի անդամներին ներկայացրել է 2013թ. Պոլիտեխնիկի տար­բեր ո­լո­ր­տ­նե­րի գոր­ծու­նեութ­յան հիմնական արդ­յունք­նե­րը, որոնց հիման վրա լույս է տեսել 2013թ. համալսարանի հաշվետվությունը: Վերջինս դեկտեմբերի 25-ից տեղադրվել է ՀՊՃՀ կայքում, քննարկվել ՀՊՃՀ Գիտական խորհրդի հունվարյան նիստում և երաշխավորությամբ ներկայացվել Կառավարման խորհրդի քննարկմանն ու հաստատմանը: Հաշվետվությունը տրամադրված է եղել նաև Խորհրդի անդամներին նախապես ծանոթանալու նպատակով:

Մինչ հիմնական արդյունքների ներկայացումը` ՀՊՃՀ ռեկտորը նշել է, որ 2013թ. համալսարանի հաշվետվությունը կառուցվել է ՀՊՃՀ 2011-2015 թ­թ. Ստ­րա­տե­գիա­կան պլա­նի 3-րդ տարվա նպա­տակ­նե­րին, խնդիր­նե­րին ու­ ա­ռա­ջըն­թա­ցի գնահատման կողմնո­րո­շիչ ցու­ցա­նիշ­նե­րին համահունչ և ներ­կա­յաց­նում է համալսարանի կրթական, գիտական, հրատարակչական, ֆինանսական, սոցիալական աջակցության, հանրային կապերի և միջազգային համագործակցության ոլորտներում ձեռքբերումներն ու մասնակի ձախողումները:

Ըստ նրա` հաշ­վե­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նում հա­մալ­սա­րա­նում շա­րու­նակ­վել են նախորդ 2 տա­րիներին սկսված արդ­յու­նա­վետ աշ­խա­տանք­նե­րը` հա­մա­կար­գա­յին փոփո­խութ­յուն­նե­րի, ու­սու­մ­­նա­կան գոր­ծըն­թա­ցի կա­տա­րե­լա­գործ­ման, ու­սուց­ման տեխնո­լո­գիա­նե­րի ար­դիա­կա­նաց­ման, ժամանակակից լաբորատոր գործիքակազմի բարելավման, որակի ապահովման ներքին համակարգի ձևավորման, գիտահետազոտա­կան գոր­ծու­նեութ­յան զար­գաց­ման, համալսարանի արտաքին կապերի ամրապնդման, բուհի միջազգայնացման գործընթացի շարունակական լավարկման և­ այլ ուղղություններով:

Լսելով ՀՊՃՀ 2013թ. հաշվետվության մասին ՀՊՃՀ ռեկտորի զեկույցը` Կառավարման խորհուրդը, Ս. Նիկոյանի նախագահությամբ և Ռ. Աղգաշյանի քարտուղարությամբ, միաձայն ընդունել է որոշում, որով  բուհի 2013թ. գործունեությունը գնահատվել է դրական և ամրագրվել են ընթացիկ` 2014թ. օրացուցային տարում համալսարանի գործունեության մի շարք առաջնահերթ խնդիրներ, որոնցից են դիվերսիֆիկացված ընդունելության կազմակերպումը, միջազգային չափանիշներով առաջին անգամ իրա­կա­­նաց­վող ՀՊՃՀ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացների հաջող եզրափակումը, ՏՏ ենթակառուցվածքներն արդիականացնող “Արդիական և միասնական Պոլիտեխնիկ” ծրագրի հաջող իրականացումը, պրոֆեսորադասախոսական ներուժի փու­լային զարգացման գործընթացի շարունակականության ապահովումը, համալսարանի արտաբյուջետային մուտքերի կառուցվածքի բարելավումը և այլն:

Օրակարգային երկրորդ հարցը` ՀՊՃՀ 2014թ. տնտեսական գործունեության ուղղություններն ու դրանց եկամտային և ծախսային նախահաշիվ­ները ևս ներկայացրել է ՀՊՃՀ ռեկտորը: Խորհուրդը, լսելով ռեկտորի զեկույցը, միաձայն հաստատել է ՀՊՃՀ 2014թ. հիմնական ֆինանսական փաստաթուղթը:

 

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031