Օրվա լրահոսը
Վթարի է ենթարկվել հայտնի երգչուհի Լիլուն. shamshyan.com
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արմեն Կոնջորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ըստ shamshyan.com– ի, հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բնակիչ Լիլիթ Ղուկասյանի վարած Nissan մակնիշի 33 OV 362 համարանիշի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ
Ռեկտորն ինքն իրեն պարգեւատրել է 650 000 դրամով
Եվ մի բան էլ, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե՞ ինչպե՞ս է հաշվապահական վարույթի հրամանը դուրս եկել ու տարածվել, հաշվապահական վարույթի հրամանները հրապարակելը. մեղմ ասած, լավ բան չէ
ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» դեռ չեն որոշել՝ ում կտան մանդատները. «Երկիրն այսօր» (Տեսանյութ)
Դեռ Ամանորից առաջ պարզ դարձավ, որ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը վայր են դնելու պատգամավորական մանդատները։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Երկիրն այսօրի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ որոշում չի կայացվել, թե ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին խմբակցությունում, եւ այդ հարցը կքննարկեն ավելի ուշ՝ Ազգային ժողովի՝ փետրվարին բացվող
Տոնական օրերին արտակարգ դեպքերի վիճակագրությունը
2013-2014 թթ. ամանորյա տոնական օրերին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցված արտակարգ դեպքերի վիճակագրությունը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատականով: հ/հ Արտակարգ իրավիճակի անվանումը 2013-2014 թթ. (31.12 – 07.01) 2012-2013 թթ. (31.12 – 07.01) Քանակ Զոհ Տուժած Քանակ Զոհ Տուժած 1 Հրդեհներ 96 0 0 84 3 1 2 ՃՏՊ 15 6 28 32
Ըստ հաղորդման` քաղաքացին ծեծել է ավագ օպերլիազորին
Քաղաքացիներ Հ. Մ.-ի և Ա. Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացիներ Հ. Մ.-ի և Ա. Պ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ավագ օպերլիազոր Հ. Մ.-ն 2013թ. դեկտեմբերի 22-ի` ժամը 16:30-ի սահմաններում, տեղեկանալով հորեղբոր որդու Էջմիածին քաղաքից Գեղակերտ գյուղ տանող
Վարդան Պետրոսյանի փաստաբանը բացահայտել է քննիչի ու դատավորի ունեցած կապը. «Փաստինֆո»
«Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի կայացրած որոշմանը ծանոթանալուց հետո պարզվել է, որ քննիչի և դատավորի որոշումները նույնությամբ համընկնում են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բղդասարյանը: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, պատճառաբանական մասում դատավորը նույնությամբ արտացոլել է «քննիչի բերած անհիմն պատճառաբանությունը, որ եթե մարդը մեղադրվում է միջին ծանրության վնաս
Հունվարին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը
Մոսկվայում մեկ օրում երկու այլազգի է սպանվել. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանի մայրաքաղաքում շաբաթասկզբին երկու սպանություն է տեղի ունեցել այլատյացության հողի վրա: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, երկուշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի արևելյան մասում գտնվող ծաղկի փոքրիկ կրպակում 20-ամյա ղրղըզստանցի արտագնա աշխաատող է սպանվել։ Ռուսաստանում Ղրղըզստանի դեսպանը հայտնել է, որ երիտասարդը Մոսկվա էր ժամանել ընդամենը երկու շաբաթ առաջ։ Նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնաբերվել է մեկ այլ այլազգի արտագնա աշխատողի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` Հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան՝ 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության
Ամանորին հայերս ընդամենը 3 կոկորդիլոս ենք կերել. pastinfo.am
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ամանորին ընդառաջ ՀՀ սահմանային անցակետերով կոկորդիլոսների ներկրման նոր դեպք չի գրանցվել: Այլ կերպ ասած` հայաստանցիներս, փաստորեն, բավարարվել ենք մինչ այդ ներկրված 3 կոկորդիլոսներով, և դրանց պահանջարկը հայաստանյան ճոխ սեղաններին այնքան էլ մեծ չի եղել: Թեև, հիշեցնենք` նախապես հայտարարվում էր աննախադեպ մեծ պահանջարկի,
Տեղի է ունեցել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր,
Ծուխ է նկատվում
Հունվարի 8-ին, ժամը 08.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.01-ին մարվել՝ 09.08-ին: ԱԻՆ
Դեպի «Ազատության» հրապարակ ճանապարհին
«Քաղաքագիտական» նոր վերլուծություն ներկայացնելու անհրաժեշտություն գուցե էլ չլինի՞
Հրդեհ Ոսկեհատ գյուղում
Հունվարի 8-ին, ժամը 07.47-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.03-ին, մարվել 08.30-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 6 քմ: ԱԻՆ
Շիրակի մարզում վարորդը Opel-ով բախվել է քարին. 34-ամյա կինը մահացել է. shamshyan.com
Հունվարի 7-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում, Մարալիկ քաղաքի գլխավոր մուտքի մոտ ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ: Ըստ shamshyan.com– ի, պարզվել է, որ Opel մակնիշի 34 VL 496 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Շիրակի մարզի բնակիչ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գորիսի Մ2 (Շուռնուխ) ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին
Արգելափակվել է ավտոմեքենա
Հունվարի 8-ին, ժամը 03.39-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախում՝ երկաթգծի մոտ, «Լադա» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ջրափոսում. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արարատի մարզի Նորաբաց գյուղի ջրանցքում: Փրկարարներն արգելափակումից
Տոն օրերին կապանցիները ստիպված են լինում երթեւեկել լեփ-լեցուն տրանսպորտային միջոցներով
Կապանցիները տոն օրերին բարեկամներին հյուր գնալու եւ Նոր տարին շնորհավորելու համար ստիպված են լինում օգտվել լեփ-լեցուն տրանսպորտային միջոցներից: Այս օրերին Մ. Ստեփանյան փողոցից Բաղաբերդի ծայրամասային թաղամաս հասնելու համար բնակիչները պետք է սառած փողոցներով իջնեն քաղաքի կենտրոն՝ 6 համարի ավտոբուսով տվյալ թաղամաս գնալու համար, քանի որ Մ.Ստեփանյանից դեպի քաղաքի մյուս ծայրամասը սպասարկող 15 համարի երթուղային տաքսին
Ռուսներին հրավիրում են Սուրբ Ծնունդը նշել արքայական ընտանիքում, իսկ Նոր տարին` ԽՍՀՄ-ում (ֆոտոշարք)
Մոսկվայում բացվել է «Սուրբ Ծնունդը արքայական ընտանիքում եւ Նոր տարին` ԽՍՀՄ-ում» խորագրով ցուցահանդես: Голос России ռադիոկայանի փոխանցմամբ՝ ցուցադրությունը նվիրված է վերջին ռուս կայսրի օրինակով՝ Սուրբ Ծննդի տոնակատարությանը: Ցուցադրության մյուս բաժինը պատմում է ԽՍՀՄ-ում Նոր տարի տոնի հայտնվելու մասին:
Պատրիարք Կիրիլը սոցիալական ցանցերն անվանել է «ծուռ հայելիների թագավորություն»
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը սոցիալական ցանցերով չափից ավելի տարվածությունը համեմատել է «ծուռ հայելիների թագավորության մեջ խորասուզման հետ»: Ռուսական Ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի կարծիքով՝ սոցիալական ցանցերում շփումը վկայում է մարդկանց հոգեւոր ճգնաժամի մասին: Այսպիսի կարծիք, ըստ RBC.ru կայքի, պատրիարքը հայտնել է «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված ամանորյա հարցազրույցի ընթացքում: «Ես գիտեմ մարդկանց, որոնք օրերով նստում են համակարգչի
Գիտնականներ. Երկրի վրա սկսվում է նոր սառցե դարաշրջան
Երկրի վրա սկսվում է նոր սառցե դարաշրջան: Այս մասին, ըստ Петербургский дневник կայքի, հայտնել են ճապոնացի գիտնականները: Ցուրտը նույնիսկ տարածվել է մերձարեւադարձային վայրերի վրա: Գիտնականների տվյալներով՝ Երկրի վրա եղել է 15 սառցե դարաշրջան: Դրանցից յուրաքանչյուրը տեւել է 10 հազար տարի: Ահա այժմ եկել է սառցե դարաշրջանի միջեւ առկա հերթական ժամանակահատվածի ավարտը: Ռուս գիտնական Խաբաբուլլո Աբդուսամատովը,
ԱՄՆ-ում ռեկորդային սառնամանիքների պատճառով փակվել են հազարավոր դպրոցներ և գրասենյակներ. amerikayidzayn.com
Օդերևութաբանների համաձայն, ցրտաշունչ եղանակի ազդեցությունն իրենց վրա կզգան նույնիսկ ԱՄՆ-ի հեռավոր հարավի՝, ներառյալ` ձմեռային ամիսների ընթացքում տաք եղանակով հայտնի Ֆլորիդա և Տեխաս նահանգների բնակիչները:
Ինչպես են տոնել Սուրբ Ծնունդը Եվրամայդանում (տեսանյութ)
Ռուսական НТД ալիքի ներկայացմամբ՝ Ուկրաինայի ընդդիմությունը բոլոր ցանկացողներին հրավիրել է մասնակցելու «Եվրամայդանում» Սուրբ Ծննդի տոնակատարությանը: Հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը այնտեղ մարդկանց հյուրասիրում էին ավանդական ուտեստներով եւ անցկացնում ծիսակատարություն: Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում դեռեւս չի դադարում եվրաինտեգրման կողմնակիցների անժամկետ ցույցը: Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը: Ուղղափառ Սուրբ Ծննդին հազարավոր մարդիկ եկել էին նշելու տոնը վրանային
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին` ժամը 17:30-ի դրությամբ Բաղրամյանի տարածքում թույլ ձյուն է տեղում: Հանրապետության մյուս տարածքներում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական
Հոռոմ գյուղում ինքնաշեն ջեռուցման կաթսա է պայթել
Հունվարի 7-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, ինչից տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Արթիկի, այնուհետև Գյումրու ԲԿ է հոսպիտալացվել Վ. Յ.-ը (ծնվ.1934թ.): Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի նախասրահում տեղի է ունեցել ինքնաշեն ջեռուցման
Գիտնականները ստեղծել են առաջին ատամի խոզանակը, որը միանում է համացանցին
Ֆրանսիացիների ներկայացրած ատամի խոզանակը պետք է մաքրի բերանի խոռոչն ամբողջությամբ: Գրում է rosbalt.ru-ն: «Արդյունաբերության այս ճյուղը երկար ժամանակ է չի աճում: Գաղափարն այն է, որ պետք է մաքրել ոչ թե արագ, այլ խելացի եղանակով»,- ասել է խոզանակի հեղինակ Լոիկ Ցեսոտը: Kolibree անունով ատամի խոզանակը ունի սենսոր, որը ցույց է տալիս քանի ատամի քար է պոկվում
Սերժ Սարգսյանն արձակուրդը կանցկացնի արտերկրում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: ՀՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայություն
Իրավաբանները պատրաստվում են դատի տալ հանգստավայրի տիրոջը
Միխայել Շումախերի առողջական վիճակը շարունակում է մտահոգել բժիշկներին: «Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոնի հետ տեղի ունեցած միջադեպով սկսել են զբաղվել ամենափորձառու իրավաբանները, մասնավորապես, Ֆրանսիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի իրավաբան Մորիս Բոդեշեն: Նրանց հետաքրքրում է, թե այն հատվածը, որտեղ ընկել է Շումախերը, արդյո՞ք, ճիշտ էր նշագծված եւ տեսանելի՞ էր, արդյոք, պաշտոնական դահուկուղու սահմանագիծը: Գերմանական «Bild» հանդեսի փոխանցմամբ,
146 վանաձորցի բարեգործական ճաշարանում է հագեցնում քաղցը
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի շրջանակներում գործող ճաշարան այցելում են նաեւ ընտանիքներով: «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության շրջանակներում Վանաձորում գործող բարեգործական ճաշարանում սնվում են 146 վանաձորցի: Հ/կ-ի Լոռու համայնքային կենտրոնի սոցիալական աշխատող Սյուզաննա Քոչարյանի համոզմամբ՝ ճաշարան այցելող մարդիկ ունեն շփման, հոգեբանական ու սոցիալական աջակցության կարիք: «Աշխատատեղեր չլինելը, սոցիալական ծանր վիճակը այս մարդկանց ստիպում են իրենց գոյությունը պահպանելու


















































