Լրահոս
Օրվա լրահոսը

146 վանաձորցի բարեգործական ճաշարանում է հագեցնում քաղցը

Հունվար 07,2014 18:37

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի շրջանակներում գործող ճաշարան այցելում են նաեւ ընտանիքներով:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության շրջանակներում Վանաձորում գործող բարեգործական ճաշարանում սնվում են 146 վանաձորցի:

Հ/կ-ի Լոռու համայնքային կենտրոնի սոցիալական աշխատող Սյուզաննա Քոչարյանի համոզմամբ՝ ճաշարան այցելող մարդիկ ունեն շփման, հոգեբանական ու սոցիալական աջակցության կարիք:

«Աշխատատեղեր չլինելը, սոցիալական ծանր վիճակը այս մարդկանց ստիպում են իրենց գոյությունը պահպանելու համար սնվել ճաշարանում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է նա` նկատելով, որ այդկերպ գոնե մարդիկ կարողանում են որոշակի գումար հետ գցել` ձմռանը տաքանալու համար:

Ճաշարան այցելում են տարեցներ, երիտասարդներ, ովքեր ունեն հաշմանդամություն, ճաշարան այցելում են նաեւ բազմազավակ ընտանիքներ:

«Երկրաշարժից հետո, երբ Խորհրդային միությունը փլուզվեց, եւ բազմաթիվ աշխատատեղեր վերացան,  դրա հետ կապված` մարդիկ մեծ խնդիրների առաջ կանգնեցին: Եթե նախկինի պես աշխատատեղեր շատ լինեին, հաստատ հիմա բոլորը, նույնիսկ տարեցները պատրաստ են աշխատելու»,-ասում է Սյուզաննա Քոչարյանը:

Նա նկատում է, որ թեեւ ճաշարան այցելող մարդկանց մոտ ինքնավստահության պակաս է նկատվում, այնուամենայնիվ, տարիների կտրվածքով  նրանց հոգեբանության մեջ դրական տեղաշարժեր են նկատվում:

«Աղքատությունը ճնշող է, եթե մարդը նորմալ հագնված չէ, ու մտնում է մի տեղ, որտեղ բոլորը լավ են հագնված, բնականաբար, ճնշվում է: Թեեւ ինքնավստահության պակաս կա այս մարդկանց մեջ, անլիարժեքության բարդույթներ ունեն, այնուամենայնիվ, տարիների ընթացքում լավատես են դարձել եւ ձգտում են ակտիվանալու»,- եզրափակում է կենտրոնի սոցիալական աշխատող Սյուզաննա Քոչարյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031