Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում վարորդը Opel-ով բախվել է քարին. 34-ամյա կինը մահացել է. shamshyan.com

Հունվար 08,2014 10:29

Հունվարի 7-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում, Մարալիկ քաղաքի գլխավոր մուտքի մոտ ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ:

Ըստ shamshyan.com– ի,  պարզվել է, որ Opel մակնիշի 34 VL 496 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Շիրակի մարզի բնակիչ Ռուդիկ Նազարեթյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարին: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչներ 45-ամյա Տիգրան Հովհաննեսյանը, 41-ամյա Բուրաստան Հովհաննեսյանը և 34-ամյա Լուիզա Նազարեթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Լ. Նազարեթյանը մահացել է:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031