Օրվա լրահոսը
Չափավոր և ծայրահեղ իսլամիստների միջև պայքար Սիրիայում. «Ազատություն» ռադիոկայան
Սիրիայում, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, չափավոր իսլամիստները իրենց վերահսկողության տակ են վերցրել Ռաքքա քաղաքի հարավ-արևմտյան մի քանի շրջան, որտեղ հիմնավորվել էր «Ալ-Ղաիդա»-ի հետ կապ ունեցող «Իրաքի ու Լևանտի իսլամիստական պետություն» խմբավորումը։ Սրանից զատ, չափավոր իսլամիստ ապստամբները ծայրահեղ իսլամիստներից խլել են Հալեպի շրջանի չորս քաղաք։ Նաիրա Բուլղադարյան Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Mercedes-ը բախվել է ծառին. երիտասարդներից 1-ը մահացել է, մյուսը` հիվանդանոցում է. shamshyan.com
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 50 CC 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Մարտունի ավտոճանապարհի Երանոս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ըստ shamshyan.com – ի, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորին ավտոմեքենայից
Երևան-Սևան ավտոճանապարհի որոշ հատվածներում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին` ժամը 09:30-ի դրությամբ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի կմ 10+000-ից կմ 27+000 հատվածում թույլ ձյուն է տեղում: Հանրապետության մյուս տարածքներում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00
Հրդեհ` Լուսինյանց փողոցում
Հունվարի 7-ին, ժամը 02.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուսինյանց փողոցում` «Կիլիկիա» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 02.05-ին: Տան ննջասենյակում այրվել են լաթի կտորներ: ԱԻՆ
Գիտնականները աշխարհի հաջորդ վերջը կանխատեսել են 2040 թվականի փետրվարի 5-ին
Ավելի վաղ կանխատեսել էին, թե աշխարհի վերջը կլինի 2012 թվականի դեկտեմբերի 21-ին: Իբր այդ օրը Երկրի վրա էր ընկնելու հսկայական աստերոիդ: Ավելի ուշ աշխարհի վերջը «տեղափոխեցին» 2013 թվականի մարտ, սակայն գուշակությունները չիրականացան:
Կանայք սպորտում (տեսանյութ)
Սպորտում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տղամարդկանց ոչնչով չեն զիջում, իսկ որոշ դեպքերում էլ գերազանցում են՝ կատարելով հնարքներ, որոնք տղամարդկանցից շատերի մտքով անգամ չի անցնի: Տեսանյութը դրա վառ ապացույցն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իսպանացի գիտնականները մշակել են սթրեսի աստիճանը վերահսկող սարք
Մադրիդ քաղաքի Պոլիտեխնիկական համալսարանի իսպանացի գիտնականները մշակել են նոր համակարգ, որը թույլ է տալիս վերահսկել սթրեսի աստիճանը մարդկանց մոտ եւ կանխել այն. ըստ RBK.ru-ի, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Սարքը արդյունքների մասին իրական ժամանակում տեղեկացնում է սեփականատիրոջը: Նշվում է, որ համակարգն իր մեջ ներառում է սարքային ապահովում, որն արձանագրում է ֆիզիոլոգիական ազդակները (զարկերակը եւ մաշկի ջերմաստիճանը),
Եվգենյա Դոլուխանովան եզրափակեց առաջատարների եռյակը
Կրկին Ուկրաինայի շախմատի ֆեդերացիան ներկայացնող գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, մասնակցելով Ֆրանսիայի Կորբաս քաղաքում անցկացված մրցաշարին, յոթ տուրում կորցրել է երկու միավոր եւ եզրափակել առաջատարների եռյակը: Մրցաշարին մասնակցել է 29 շախմատիստ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանկական ուրախ համերգային ծրագիր Հանրապետության հրապարակում
Մայրաքաղաքում շարունակվում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ տոնական միջոցառումները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շրջանակում հունվարի 5-ին հատուկ մանուկների համար Հանրապետության հրապարակում կազմակերպվել է համերգային ուրախ ծրագիր: Համերգի մասնակից մանկական համույթներն ու փոքրիկ կատարողները ներկայացրել են երաժշտական գեղեցիկ համարներ: Երեխաներին ողջունել են նաև սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսները, ծաղրածուներ և, իհարկե, Ձմեռ
Հայ գրոսմայստեր Իգոր Եֆիմովը հաղթել է Իտալիայում
Armchess.am-ը տեղեկացնում է, որ Մոնակոյի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Իգոր Եֆիմովը (նա ծնվել է Թբիլիսիում) Իտալիայի Մոնտեկատինի քաղաքում անցկացված միջազգային բաց մրցաշարում վեց հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ 101 մասնակիցների պայքարում ճանաչվել միանձնյա հաղթող: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռուսաստանում աճում է ազգայնականների զոհերի թիվը. Azatutyun.am
Մոսկվայում գործող «Սովա» վերլուծական կենտրոնը հրապարակել է Ռուսաստանում այլատյացության և ծայրահեղականության վերաբերյալ հերթական զեկույցը, որի համաձայն 2013 թվականին այդ երկրում 20 մարդ սպանվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են այլատյացության հողի վրա տեղի ունեցած հարձակումների հետևանքով: Ազգայնամոլների հարձակումներն առավել մեծ թիվ են կազմել մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ 8 մարդ սպանվել է, 53-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Մարդու ուղեղը սկսում է ծերանալ 45 տարեկանից հետո
Մարդու ուղեղը սկսում է ծերանալ 45 տարեկանում, այլ ոչ թե 60-ում, ինչպես ընդունված էր համարել: Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի՝ նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները, որոնք մի քանի տարիների ընթացքում անցկացրել են բարդ հետազոտություններ: Դրանց մասնակցել են յոթ հազար կամավորներ՝ 45-ից 70 տարեկան: Գիտնականները անցկացրել են կամավորների բառապաշարի եւ հիշողության, ինչպես նաեւ խոսքի լսողությամբ ընկալման թեսթեր:
Արդեն 12 երկիր է հրաժարվել մասնակցել Եվրատեսիլ-2014-ին
«Եվրատեսիլ-2014» մրցույթը, հնարավոր է, ձախողված լինի: Եվրոպայի երգի գլխավոր մրցույթին արդեն հրաժարվել են մասնակցել 12 երկրներ: Նրանք բոլորը պատճառաբանում են ֆինանսական խնդիրները: Ըստ ugnovosti.ru-ի՝ մրցույթում ներկայացուցիչներ չեն ունենա Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան ու Լյուքսեմբուրգը, Բուլղարիան, Կիպրոսը, ինչպես նաեւ չեն լինի երգիչներ Բոսնիայից եւ Հերցոգովինայից, Սերբիայից, Մոնակոյից եւ Անդորրայից: Այս տարվա մրցույթին, ըստ rostovdrive.ru-ի՝ չի մասնակցի նաեւ
Խոդորկովսկին զբաղվելու է Ռուսաստանում անարդար դատավարության զոհ դարձած մարդկանց իրավունքների պաշտպանությամբ
ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հաստատել է, որ զբաղվելու է Ռուսաստանում անարդար դատավարության զոհ դարձած մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: Այս մասին նա հայտարարել է Շվեյցարիայում: Գրում է Itar-tass.com-ը: «Քաղաքականության հետ դա ոչ մի կապ չունի»,- ասել է նա եւ ավելացրել, որ ինքը պատասխանատվության զգացում ունի այն մարդկանց, ԶԼՄ-ների, որոնք օգնեցին իրեն ազատ արձակվելու հարցում: «Չի կարելի
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 34 MD 492 համարանիշի և Audi A6 մակնիշի 999 ԼՏ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է: Կարճ ժամանակում վթարի վայր են
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի Ս. Ծնունդն ու Հայտնությունը: Այդ առթիվ Ս. Պատարագ է պատուցվում բոլոր եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Ծննդյան հանդիսավոր Ս. Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Որպես առընթերականեր Սրբազան հորը սպասավորում էին արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու արժանապատիվ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի
1in.am. Վիտալի Բալասանյանը ևս չգիտի իր դեմ մահափորձի պատճառը
Եվ Լեռնային Ղարաբաղում, և Հայաստանում ոչ ոք չի շտապում վարկածներ շրջանառել ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ իրականացված սպանության փորձի առնչությամբ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 29-ին, երեկոյան: Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը մեքենայից պոկվել էր շրջադարձի վրա արգելակելու ժամանակ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ այս գործով արդեն երկու
Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայերի Սուրբ ծնունդը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանում բնակվող բոլոր հայերին Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Հայտարարության հատուկ տեքստը հրապարակվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում: «Այսօր` հունվարի 6-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը: Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին լուսավոր այս տոնի առթիվ: Վրացիներն ու հայերը միասին անցել են բազում փորձությունների ու հաղթանակների միջով, և մեր բազմադարյա
Մայլի Սայրուսը շնորհավորել է «հայկական Սուրբ ծնունդը»
Աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Մայլի Ռեյ Սայրուսն Թվիթերի իր էջում շնորհավորել է հայկական Սուրբ ծնունդը: Երգչուհին գրել է. Happy Armenian Christmass (Շնորհավոր հայկական Սուրբ ծնունդ): Արդեն 10970 օգտատեր տարածել է գրառումը:
«Նա ուզեց հիշեցնել, որ ինքը կա». Վահագն Խաչատրյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. Galatv.am
ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցով քննադատում էր ոչ թե առանձին անձի, այլ իշխանությանը: Նրա քննադատական սլաքները ուղղված էին ոչ թե Տիգրան Սարգսյանի, այլ Սերժ Սարգսյանի դեմ եւ ինչ-որ առումով նաեւ հենց իր դեմ, քանի որ 1998 թ-ից հետո համակարգը եւ վարչակազմը նույնն է մնացել: Ներկայացնում ենք Վ.
Փրկարարները բացել են փակ դուռը
Meteo.am. Հունվարի 6-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Անգելա Մերկելը սահելիս ընկել է եւ վնասվածք ստացել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դահուկներով սահելիս ընկել է եւ վնասել նստատեղի ոսկորը: Նա ստիպված հետաձգել է այս շաբաթվա համար ծրագրած մի քանի հանդիպումներ: «Ֆրանս Պրեսին» հայտնել է Մերկելի ներկայացուցիչը: Գրում է Ria.ru-ն: «Կանցլերը չի կարող մասնակցել նախօրոք ծրագրած հանդիպումներին: Նա սուրբծննդյան տոներին դահուկներով սահելու ժամանակ ընկնել է, որի հետեւանքով մեծ շոկի մեջ է, նստատեղի ոսկորը
Չեխիայում Պաղեստինի դեսպանատանը չգրանցված զենք է հայտնաբերվել․ «Ազատություն»
Չեխիայի ոստիկանությունը հայտնել է, որ Պրահայում գտնվող Պաղեստինի դեսպանությունում 12 միավոր զենք է հայտնաբերվել: Ոստիկանության տեղեկացմամբ, առայժմ պարզ չէ, թե ինչպես են չգրանցված զենքերը հայտնվել դեսպանատանը և ինչ պատճառով է հունվարի 1-ին առաջացել չհրկիզվող պահարանի պայթյունը, որի հետևանքով զոհվել է Չեխիայում Պաղեստինի դեսպան Ջամալ Ալ-Ջամալը: Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:
Ռոբերտ Լեւանդովսկին «Բավարիան» շատ չի ուժեղացնի
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, խոսելով Ռոբերտ Լեւանդովսկու՝ «Բավարիա» տեղափոխվելու մասին, ասել է. «Դորտմունդի «Բորուսիա» ՖԱ-ն ավելին է, քան առանձին վերցրած ամեն մի ֆուտբոլիստ: Ռոբերտի որոշման մասին մենք վաղուց գիտեինք: Ինձ համար կարեւոր չէ, թե նա «Բավարիա՞» է տեղափոխվել, թե՞ «Ռեալ»: Մյունխենցիների թիմը ուժեղ է, դրա համար էլ նա «Բավարիան» անհամեմատ ուժեղ չի դարձնի:
ԱՄՆ-ի Պնախարարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ-ի իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ՝ Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները քննարկելու նպատակով: Երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները խոսել են նաև ահաբեկչական հարձակումների նկատմամբ զգոն մնալու անհրաժեշտության, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հակաահաբեկչական ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին: Հեռախոսազրույցում, ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության,
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին: ՀՀ նախագահի աշխատակազմ
Բանգլադեշում շարունակվում են ընտրական բռնությունները․ «Ազատություն»
Բանգլադեշում շարունակվում են ընտրությունների պատճառով սկիզբ առած բռնությունները։ Հազարավոր ցուցարարներ երեկ ընտրատեղամասեր են հրկիզել և քվեաթերթիկներ գողացել։ Ոստիկանության փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների համակիրները 200-ից ավելի ընտրատեղամաս են հրկիզել կամ վնասել, բռնությունների հետևանքով առնվազն 13 է մարդ է զոհվել։ Ընդդիմադիրները կոչ են անում բոյկոտել վիճահարույց ընտրությունները։ Մինչդեռ երկրի վարչապետ Շեիխ Հասինան մերժել է ընդդիմադիրների պահանջները՝ չեզոք դիրք գրավելու և
Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին Հայրապետական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Հունվարի 6-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատարագի սկզբում հայրապետական խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար: Ամպհովանակիրներն էին` սուդանահայ բարերար Հրաչ Մարտիկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր
«Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորումը ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը․ «Ազատություն»
«Ալ-Ղաիդա»-ի հետ առնչություն ունեցող խմբավորումը ստանձնել է օրերս Բեյրութի շիաներով բնակեցված թաղամասում ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարությունը տեղադրվել է երեկ սունիի իսլամիստների կողմից օգտագործվող կայքէջում։ Մանրամասները կարդացեք՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում


















































