Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Սևան ավտոճանապարհի որոշ հատվածներում ձյուն է տեղում

Հունվար 07,2014 10:32 Share

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին` ժամը 09:30-ի դրությամբ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի կմ 10+000-ից կմ 27+000 հատվածում թույլ ձյուն է տեղում:

Հանրապետության մյուս տարածքներում առանց տեղումների եղանակ է:

Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել