Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Պնախարարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ-ի իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ․ «Ամերիկայի ձայն»

Հունվար 06,2014 15:20

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ՝ Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները քննարկելու նպատակով: Երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները խոսել են նաև ահաբեկչական հարձակումների նկատմամբ զգոն մնալու անհրաժեշտության, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հակաահաբեկչական ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Հեռախոսազրույցում, ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության, պաշտպանության նախարար Հեյգելը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի իր գործընկերոջը Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ և դատապարտել է այս հարձակումները՝ նշելով, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի ժողովրդի կողքին է կանգնած՝ ահաբեկչության դեմ ուղղված պայքարում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Հեյգելը հավաստիացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին այն մասին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, անվտանգության ոլորտի օժանդակություն տրամադրել Ռուսաստանին:

 

Մանրամասները կարդացեք՝ «Ամերիկայի ձայն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031